Թեմաներ
Չորեքշաբթի 06 / 03 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/03/2020   20:15 «Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը դառնալու է պարտադիր». ՀՀ պարետ 06/03/2020   20:07 COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ 06/03/2020   20:04 Մեր նպատակն այն է, որ կորոնավիրուսը հրաժարական տա. Փաշինյան 06/03/2020   19:57 Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին 06/03/2020   19:48 Արտակարգ դրության իրավական ռեժիմից հետո ոստիկանության կողմից կազմվել է 20.742 արձանագրություն. ոստիկանապետ 06/03/2020   19:36 Մեզ հաջողվեց բացահայտել տեղի ունեցած և տեղի ունենալիք գաղտնի հարսանիքներ, խնջույքներ, վերջին զանգեր. Փաշինյան 06/03/2020   19:30 «Որոշակի առումով ես շատ ցավում եմ, որ դա դարձել է հանրային քննարկման առարկա». ՊՆ փոխնախարարը զենքի առևտրի լուրերի մասին 06/03/2020   19:22 ԱԳ փոխնաքխարար Ավետ Ադոնցը տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել Էնրիկե Մորա Բենավենտեի հետ 06/03/2020   18:58 Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Երևան Մոլ»-ի գործունեությունը 06/03/2020   18:54 «Զինված ուժերում վերահսկելի իրավիճակ է». ՊՆ փոխնախարար 06/03/2020   18:49 «Օրենքով գող» համարվող Արսեն Մկրտչյանի հիվանդություններից երեքը դասվում են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին. Փաստաբան 06/03/2020   18:42 «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 06/03/2020   18:37 Ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը 06/03/2020   18:32 Արցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր 06/03/2020   18:26 Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 06/03/2020   18:22 ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի մասին 06/03/2020   18:13 Սեւանի սահմանափակումները երկարացվել են. այլ անձանց մուտքը կարգելվի մինչեւ հունիսի 10-ը 06/03/2020   18:07 «Դիմակների կրումը վարակվածությունից պաշտպանում է ընդամենը 50 տոկոսով». բժիշկ – սրտաբան 06/03/2020   18:01 Բացվեց «Հայրենիք» կուսակցության Վանաձորի գրասենյակը 06/03/2020   17:56 Վերաքննիչ դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը 06/03/2020   17:44 Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը 06/03/2020   17:37 Արցախում զինծառայող է մահացել 06/03/2020   16:46 ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է հաշվետու լինեն և հրաժարական տան 06/03/2020   16:39 Պետք չէ փորձել իշխանությանը տարանջատել ՀՀ քաղաքացուց. Ալեն Սիմոնյան 06/03/2020   16:30 «Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է երկու անձ 06/03/2020   16:27 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին՝ պահանջելով վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները 06/03/2020   16:25 Սթափվել և օր առաջ փակել երկիրը. Գոհար Մելոյան 06/03/2020   16:12 Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան 06/03/2020   16:10 Կառավարությունը բարոյական իրավունք չունի պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա. Զոհրաբյան 06/03/2020   16:08 Ապրիլին 12300 աշխատատեղ է փակվել. Պետք է ռազմական բնույթի գերջանքեր գործադրենք. Մելքումյան 06/03/2020   16:01 Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է. Արթուր Վանեցյան 06/03/2020   15:49 «Սասնա Ծռեր 1» գործով փորձագետները չեն հարցաքննվի.դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի միջնորդությունը 06/03/2020   15:44 Ամառ-2020. ու՞ր գնա Թամարը, այս տարի ամառը 06/03/2020   15:23 Աննա և Հրաչյա Հակոբյանները հայց են ներկայացրել ընդդեմ Միքայել Մինասյանի 06/03/2020   15:19 Երբ մարդիկ տեսնում են՝ մարզպետը տենց քեֆ է անում, իրենք էլ տենց ավտոբուս են նստում. Մարուքյան 06/03/2020   15:11 Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա 06/03/2020   15:05 Չկա ոլորտ, որտեղ ձախողումներ չունենանք. Մարուքյան 06/03/2020   15:03 Արման Թաթոյանը կոչ է արել բոլորին միասին պայքարել համավարակի տարածման դեմ 06/03/2020   14:59 Նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումներ ունենալ մասնագետների հետ 06/03/2020   14:56 Չի կարող տոտալ կարանտին լինի, բայց մարդկանց փող չտան, որ ապրեն. Մարուքյան 06/03/2020   14:51 Ներողություն եմ խնդրում մեր բոլոր հայրենակիցներից մեր կատարած այն քայլերի համար, որոնք շփոթ են առաջացրել. Ուլիխանյան 06/03/2020   14:40 Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ 06/03/2020   14:01 Միայն քաղաքացիների վրա պատասխանատվությունը դնելը սեփական անկարողության ցուցադրումն է. Մանե Թանդիլյան 06/03/2020   13:54 ՀՀ ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակը եւ ՀՀ փաստաբանական դպրոցը շարունակում են իրականացնել իրավաբանական անվճար օգնություն առցանց 06/03/2020   13:48 «Իմ Ձայնը». ՄԻԵԴ որոշումը՝ արդարադատության հաղթանակ 06/03/2020   13:36 Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր 06/03/2020   13:28 ԱԺ մշտական հանձնաժողովները կունենան խորհրդական 06/03/2020   13:15 Դաժան խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հետ. Փաշինյան 06/03/2020   13:07 Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է համագյուղացին 06/03/2020   13:03 «Դա չլինող բան է». Նազելի Վարդանյանն իր նախարար նշանակվելու մասին
06/02/2020   17:36 Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը միայն Փաշինյանին է սպասարկել. Վարչապետի խոսնակ 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 06/02/2020   10:27 Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից. «Ժողովուրդ 06/02/2020   16:08 Կալանավորված քաջարանցիներից մեկն ունի երկու մանկահասակ երեխա, որոնցից մեկը՝ գանգոսկրի ճողվածքով. Երեխան մնացել է առանց բուժման 06/02/2020   17:57 Հայաստանի ավիաընկերություններին արգելվեց թռչել Եվրոպա 06/02/2020   16:34 Ֆեյսբուքում տեղադրել են կորոնավիրուսից մահացածների անունները 06/02/2020   00:04 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել Covid-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 06/03/2020   13:36 Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր 06/02/2020   15:30 Շրջակա միջավայրի նախարարությունը կլուծարվի՞ 06/01/2020   21:27 Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը. Ղազինյան 06/02/2020   10:53 Հայաստանում կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել. 19 մարդ մահացել է 06/02/2020   11:15 Կորոնավիրուսից մահացած 19 քաղաքացիներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է 06/02/2020   18:02 ԱՆ-ն դիմել է իրավապահներին՝ պարզելու ինչպես են հրապարակվել կորոնավիրուսից մահացածների տվյալները 06/02/2020   13:57 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է 11 կալանավորված անձ 06/03/2020   10:16 Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն. Թորոսյան 06/02/2020   10:01 «Վատառողջ եմ, այո». Գեւորգ Կոստանյան. «Իրավունք» 06/02/2020   18:42 Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում երեք աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 50-60 կոնտակտավոր թեստավորվել է 06/03/2020   10:54 Հայաստանում կորոնավիրուսի 515 նոր դեպք է գրանցվել. 12 մարդ մահացել է 06/03/2020   15:11 Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի հարցազրույցը Մեդիամաքս լրատվական գործակալությանը 02/12/2020   15:58  |  ԼՐԱՀՈՍ

Մարդու իրավունքների խորհրդի անդամ դառնալու համար Հայաստանն իր թեկնածությունն առաջադրել էր դեռևս 2012 թվականին՝ սկսելով լուրջ ու երկարատև նախապատրաստական աշխատանք։ Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմնի անդամ Հայաստանը վերջին անգամ եղել է 2002-2006 թվականներին, (Նախկինում այն կոչվում էր Մարդու իրավունքների հանձնաժողով և ընտրվում էր ՄԱԿ-ի Տնտեսական-սոցիալական խորհրդի 54 անդամների կողմից - խմբ.) ցուցաբերելով ակտիվ մասնակցություն՝ հանդես գալով որպես արևելաեվրոպական տարածաշրջանային խմբի համակարգող և ապա զբաղեցնելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

2006 թվականին Մարդու իրավունքների հանձնաժողովը վերափոխվեց Մարդու իրավունքների խորհրդի: Կարգավիճակը բարձրացավ և այն դարձավ մարմին, որը ընտրվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից և հաշվետու է նրան։

2019թ. հոկտեմբերին Հայաստանը առաջին փուլով ընտրվեց արդեն Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 144 ձայնով (մեր մրցակիցներից Լեհաստանը ստացավ 124, իսկ Մոլդովան` 103 ձայն)։ Քվեարկությանը մասնակցած 193 երկրների կողմից ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրությունը մեր դիվանագիտական համակարգված աշխատանքի արդյունքն է, բայց առաջին հերթին Հայաստանում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում գրանցված առաջընթացի ճանաչման վկայությունն էր:

Հարց․ 2020թ. հունվարից սկսվել է Հայաստանի անդամությունը Մարդու իրավունքների խորհրդում։ Որո՞նք են Հայաստանի կողմից բարձրացվելիք խնդիրները։ 

Պատասխան․ Մարդու իրավունքների ոլորտի Հայաստանի օրակարգը շատ լայն է և նախատեսում ենք ապահովել շատ ակտիվ ներգրավվածություն՝ այն միջազգային ասպարեզում առաջ տանելու նպատակով։

Մեզ համար մարդու իրավունքների միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է ցեղասպանությունների կանխարգելումը։ Հայաստանը այս խնդրով ակտիվորեն զբաղվում է դեռևս 1998 թվականից` նախ ՄԻՀ-ում, իսկ այնուհետև արդեն ՄԻԽ-ում ներկայացնելով համապատասխան բանաձևեր: 

Եթե սկզբնական շրջանում այն առավել կենտրոնացած էր Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի առաջ մղման վրա, ապա արդեն 2005թ-ից բանաձևը արմատապես փոխվեց` տարեցտարի համալրվելով նորանոր տարրերով։ Այսօր այն պարտավորեցնում է երկրներին ցեղասպանությունները կանխարգելելու նպատակով օգտագործել և ընդլայնել առկա միջազգային իրավական, ինստիտուցիոնալ գործիքակազմը, համագործակցել համապատասխան մեխանիզմների հետ՝ առաջին հերթին արձագանքելով մարդու իրավունքների լրջագույն և զանգվածային խախտումների վաղ նախազգուշացման նշաններին: 

Հայաստանի նախաձեռնած բանաձևերը նաև հանձնարարում են պետություններին իրականացնել մարդու իրավունքների կրթական ծրագրեր, որոնք կնպաստեն ցեղասպանությունների կանխարգելմանը և ժխտողականության դեմ պայքարին, սահմանել ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օրեր և այլն: Ի դեպ, հիշարժան է նաև, որ 2015 թվականին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձևով դեկտեմբերի 9-ը (1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունվել է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան-խմբ.) սահմանվել է որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 

Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ մեր նախաձեռնությունների շնորհիվ է սահմանվել համագործակցություն ՄԱԿ-ի մարդու իրավունքներով զբաղվող մեխանիզմների և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի միջև: Վերջինիս նաև լիազորվել է ներկայացնել զեկույց ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի վերաբերյալ: Սա մեզ հնարավորություն է տալիս գնահատել, թե ինչ միջոցներ են երկրները ձեռնարկում այդ ուղղությամբ, որն է լավագույն փորձը և ինչպիսին են առկա մարտահրավերները:

Կարևոր եմ համարում ընդգծել, որ միջազգային ասպարեզում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված Հայաստանի ջանքերը լինելու են շարունակական: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն վերոնշյալ բանաձևի բովանդակային լրամշակմանն ու Մարդու իրավունքների խորհրդում ներկայացմանը, այլև Ցեղասպանության հանցագործության դեմ Գլոբալ ֆորումների կազմակերպմանը, որոնք հանդիսանալով ոլորտում հայտնի գիտնականներին ու գործիչներին համախմբող պլատֆորմ, նպաստում են այդ հանցագործության դեմ պայքարող գլոբալ համայնքի ձևավորմանը:

Հարց․ Հայաստանը իսկապես շատ ակտիվ է ցեղասպանությունների կանխարգելման հարցում, սակայն ինչպես շատ այլ երկրներ, թերևս, չի կարող մոռանալ նաև քաղաքական նպատակահարմարության մասին: Մասնավորապես, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը Մյանմարում (Բիրմայում) ռոհինջաների ցեղասպանության վերաբերյալ։ 

Պատասխան․ Ինչպես նշեցի, մենք հետևողականորեն աշխատում ենք ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։ Իհարկե, ցեղասպանությունների ճանաչումը հանդիսանում է կանխարգելման կարևոր կոմպոնենտ։ Հայաստանն, օրինակ, ճանաչել և դատապարտել է եզդի ժողովրդի հանդեպ 2014 թվականին իրականացված ցեղասպանական գործողությունը և միջազգային հարթակներում ակտիվորեն բարձրացնում է Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների իրավունքների պահպանման հրամայականը։ 

Սակայն մենք առավել կարևորում ենք նոր բռնությունների և հանցագործությունների կանխարգելումը և, առաջ տանելով մեր օրակարգը, փորձում ենք սահմանել այն մեխանիզմները, որոնք թույլ կտան կանխել դրանք։

Կոնկրետ ռոհինջաների պարագայում մենք գտնում ենք, որ բռնությունը պետք է դադարեցվի և դատապարտվի, մեղավորները պետք է պատժվեն, իսկ մարդիկ պետք է իրենց տները վերադառնալու հնարավորություն ստանան: Այս տրամաբանությամբ է, որ Հայաստանը կողմ է քվեարկում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացվող բանաձևերին, որոնցում դատապարտվում են Մյանմարում ռոհինջաների և այլ փոքրամասնությունների մարդու իրավունքների խախտումները, նրանց նկատմամբ իրականացվող բռնություններն ու հանցագործությունները:

Հարց․ Բացի ցեղասպանության կանխարգելման խնդրից, ի՞նչ այլ հարցեր է նախատեսում բարձրացնել Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդում։

Պատասխան․ Մարդու իրավունքների միջազգային օրակարգային հարցերի շուրջ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական և ակտիվ դիրքերից: Մեր նախաձեռնությունները, բնականաբար, մեկ ուղղությամբ չեն սահմանափակվում: Օրենքի գերակայության, դատարանների անկախության, հավաքների և մամուլի ազատության ապահովման հարցերում Հայաստանը սահմանել է իր չափանիշները, և մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը կառուցվում է դրանց համահունչ։ Միջազգային համապատասխան կառույցների հետ սահմանել ենք սերտ համագործակցություն այդ ոլորտներում բարեփոխումների և ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու նպատակով։

Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին խոսելիս՝ որպես Մարդու իրավունքների խորհրդում մեր օրակարգի առաջնային հարցերից մեկը կարելի է նշել կանանց հզորացումը, նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում: Հայաստանի համար այս հարցի արդիականությունը է՛լ ավելի ակնհայտ դարձավ 2018թ. ժողովրդավարական գործընթացներում կանանց, հատկապես երիտասարդների վճռորոշ դերի, նրանց ներուժի բացահայտման շնորհիվ: Նշեմ նաև, որ այս տարի Հայաստանը նախագահում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովը, ինչը մեր արտաքին քաղաքականության մեջ այս ուղղությանը տրվող կարևորության ևս մեկ ապացույց է։

Քաղաքացիական հասարակության հզորացումը ևս դիտարկվում է որպես կայուն զարգացման նախապայման, որը վերահսկիչ գործառույթ կարող է ստանձնել մարդու իրավունքներին առնչվող միջազգային պարտավորությունների իրականացման գործում: Հայաստանը հանձնառու է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ի դեմս արտահայտման, կարծիքի, հավաքների ազատության իրավունքների պաշտպանության: Այսօր կարող ենք փաստել, որ տարբեր հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների կողմից արձանագրվել է այս ազատությունների ապահովման գործում Հայաստանի գրանցած նշանակալի առաջընթացը:

Հայաստանը նաև մեծագույն կարևորություն է տալիս բոլոր հիմքերով խտրականության բացառման խնդրին: Այս հարցը մենք դիտարկում ենք նաև էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում՝ ծանոթ լինելով ու քաջ գիտակցելով այն մարտահրավերները, որոնց նրանք առերեսվում են, հատկապես հակամարտային գոտիներում կամ պատերազմական պայմաններում:

Այս կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել միջազգային հանրության «որևէ մեկին չանտեսելու» կոլեկտիվ հանձնառության կարևորությունը, որը հիմնված է մարդու իրավունքների համընդհանրականության սկզբունքի վրա, այսինքն, որ ցանկացած անձի անհատական և կոլեկտիվ իրավունքները՝ անկախ իր կարգավիճակից և ապրելու վայրից, պետք է պաշտպանված լինեն: Սա այն սկզբունքն է, որի մեծագույն ջատագովն է հանդիսանում Հայաստանը՝ այն ընդունելով որպես միջազգային ասպարեզում իր գործունեության հիմնասյուն:

Այս ուղղությամբ մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև ատելության խոսքի, ազգային և կրոնական խտրականության դեմ պայքարի միջազգային ջանքերի էլ ավելի ակտիվացմանը։

Հարց․ Ե՞րբ և ինչպե՞ս որոշվեց, որ մարդու իրավունքները պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչը։ Կարո՞ղ ենք ասել, որ նախկինում նման մոտեցում չի եղել: 

Պատասխան․ Պետք է նշեմ, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականության գերակայություններում մշտապես առկա է եղել մարդու իրավունքների բաղադրիչը՝ լինի դա ղարաբաղյան հիմնահարցի թե հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասով: 

Այնուհանդերձ, որպես արտաքին քաղաքականության ամբողջական և կարևոր բաղադրիչ այն ձևակերպվել է ներկա կառավարության օրոք՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ հստակ դարձավ, որ այս ուղղությունը մենք կարող ենք շատ ավելի համարձակ առաջ մղել, լինել ոչ թե գործընթացի հետևից գնացող, այլ դառնալ դրա առաջամարտիկ։

Այս ուղղությունը ձևակերպվել է կառավարության ծրագրով և դարձել է մեր արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը: Սա նաև իր արտացոլումն է գտել արտգործնախարարության կառուցվածքում։ Եթե նախկինում ունեինք մարդու իրավունքների հարցերով զբաղվող մեկ բաժին՝ Միջազգային կազմակերպությունների վարչության կազմում, ապա այսօր գործում է Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի առանձին մեծ վարչություն:

Այսօր ավելի համարձակ ենք խոսում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի և քաղաքացիական հասարակությունն այդ հարցերում ներգրավելու մասին։ Բայց պետք է նաև ֆիքսել, որ նախկինում ևս մենք փորձել ենք, պատկերավոր ասած, «ժամանակից առաջ ընկնել»՝ արտաքին քաղաքական լծակներն օգտագործել երկրում ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով։ Նման օրինակ էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմներին երկիր այցելելու բաց հրավերի ընձեռումը դեռևս 2006թ-ին։ Կարծում եմ, Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին ժամանակին ևս ավելի շատ արտաքին քաղաքական նախաձեռնություն էր, քան ձևակերպված հասարակական պահանջ։

Հարց․  Մենք նաև ԵԱՏՄ անդամ ենք, որի անդամ երկրները մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկների համբավ չունեն:

Պատասխան․ Հայաստանն իր քաղաքական առաջնահերթությունները հստակ տարանջատում է, քանի որ ունենք անվտանգության, զարգացման, մարդու իրավունքների ոլորտի խնդիրներ։

Առկա մարտահրավերները փորձում ենք կարգավորել՝ ելնելով մեր շահերից։ Անվտանգային խնդիրների լուծման համար աշխատում ենք գոյություն ունեցող ձևաչափերով և լինելով ՀԱՊԿ անդամ` առաջ ենք տանում ՀԱՊԿ-ի անդամների հետ համատեղ ձևակերպված օրակարգը։

Ինչ վերաբերվում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ապա մեզ համար դա սոսկ արտաքին քաղաքական գործիք չէ: Մարդու իրավունքները մեր պետության հիմնասյունն են, կայունության և զարգացման անհրաժեշտ պայման։ Փորձը ցույց է տալիս, որ երբ դրանք անտեսվում են, հասարակության մեջ վստահության լուրջ խնդիր է առաջանում, իսկ դա անթույլատրելի է, հատկապես, սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:59 12/02/2020  |  ԼՐԱՀՈՍՎիեննայում տեղի ունեցավ Եվրոպայում և միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը
16:23 11/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱԳՆ հայտարարությունը «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ
15:14 07/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանի՝ ժնևյան հանդիպման վերաբերյալ արտահայտած դրույթներին
15:16 23/01/2020Հայաստանում կբացվի Նիդերլանդների Թագավորության դեսպանատուն
09:54 22/01/2020  |  ՄամուլԴիվանագիտական կորպուսում սպասվում են լուրջ անակնկալներ. դա կվերաբերի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Փաստ»
15:58 20/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
11:55 08/01/2020  |  ՄեկնաբանությունԻրանում կործանված ինքնաթիռում հայեր չեն եղել
17:55 18/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱԳՆ-ում կայացավ ՔԶԱԿ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
13:16 16/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն ռազմավարական կարեւորություն ունի. Նիդերլանդների ԱԳՆ-ն՝ Երեւանում դեսպանատուն բացելու մասին
10:32 13/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալական ուղերձ է հղել ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին

Տեսանյութեր

06/03/2020   11:25 «Իմ քայլում» բոլորը շունչը պահած, սպասում են, թե իրավապահներն «անհնազանդների» վրա ինչ դոսյե կհավաքեն

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]