Թեմաներ
Երեքշաբթի 09 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/29/2020   21:07 Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները ոտնձգություն են իրականացնում Հայաստանի և Արցախի նկատմամբ. Փաշինյան 09/29/2020   21:06 Եվ այդ Էրդողանին ասեք, որ նա իսկապես ոչխար է․Ախալցխայում հավաքվել են հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ 09/29/2020   20:56 Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենի հողին ոչ միայն մեր մարտական ոգու ու ազգային արժեքների, այլ նաև մեր խորը հավատքի շնորհիվ. Արցախի նախագահ 09/29/2020   20:44 Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը Secolo d’Italia-ին 09/29/2020   20:32 Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում 09/29/2020   20:26 Գերազանց օպերացիա. ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան 09/29/2020   20:21 ԱՀ նախագահը ստորագրել է պարգևատրումների մասին հրամանագրեր 09/29/2020   20:09 Կամավորների անձնվեր աշխատանքը շարունակվում է. ԱՆ 09/29/2020   20:06 Գերմանիան ու Թուրքիան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը 09/29/2020   20:04 Հայաստանը ՀԱՊԿ-ին դեռ չի դիմել. Վարդան Տողանյան 09/29/2020   19:58 Թշնամին պատրաստ է ցանկացած ստորության, պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի. Կարեն Վրթանեսյան 09/29/2020   19:55 Ադրբեջանցիները կենդանի վահան են դարձրել իրենց իսկ քաղաքացիներին.ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել 09/29/2020   19:49 Կա վեճերի միայն մեկ լուծում, դա երկխոսությունն է. ՀՀ նախագահ 09/29/2020   19:45 «Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի պատմության դասագրքեր․ Հովհաննիսյան 09/29/2020   19:32 Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենի հողին. Արայիկ Հարությունյան 09/29/2020   19:30 Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 09/29/2020   19:27 Մենք ռազմական դրության պայմաններում ենք, և ցանկացած հուզական քայլ հակառակորդի կողմից կարող է օգտագործվել սադրանքներ ու ապատեղեկատվություն կազմակերպելու համար. ՀՀ ոստիկանություն 09/29/2020   19:23 Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան. Նիկոլ Փաշինյան 09/29/2020   19:15 Զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են. ՊԲ 09/29/2020   19:13 «Եթե Թուրքիան գնա այդ քայլին և հարձակվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ՌԴ-ն անպայմանորեն կմտնի խաղի մեջ». դիվանագետ 09/29/2020   19:13 Նիկոլ Փաշինյանը չեղարկել է ՌԴ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը 09/29/2020   19:01 Չեմ բացառում, որ կուլիսային խոսակցությունների ժամանակ Թուրքիայի հետ այլկերպ կխոսեն, բայց հանրային դաշտում Թուրքիային ոչ մեկ այսօր չի կարող քննադատել. միջազգայնագետ 09/29/2020   18:58 Կարմիր Խաչն Արցախին տրամադրել է անհետաձգելի բուժօգնության պարագաներ․ Գնահատում է կարիքների ծավալը․ Զառա Ամատունի 09/29/2020   18:35 Չենք խնդրելու զինադադար, պետք է պարտադրենք, եթե խնդրենք՝ լինելու է Հայաստանի վախճանը․ Արայիկ Հարությունյան 09/29/2020   18:33 Ամենայն հավանականության ցանկացել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   18:25 ԱԻ նախարարն այցելել է Արցախ 09/29/2020   18:20 Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին 09/29/2020   17:59 ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը․ Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է 09/29/2020   17:53 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել 09/29/2020   17:49 Հարգելի՛ Միավորված ազգերի կազմակերպություն, էս դուք լո՞ւրջ եք ասում. Նաիրա Զոհրաբյան 09/29/2020   17:41 Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   17:38 Հաղթանակը մերն է լինելու. Միքայել Հարությունյանը վերահաստատել է՝ Արցախ մեկնելու մտադրությունը 09/29/2020   17:35 Ժամ առաջ ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան. Տիգրան Ուրիխանյան 09/29/2020   17:31 Արծրուն Հովհաննիսյանը խոցված քաղաքացիական ավտոբուսի տեսանյութ է հրապարակել 09/29/2020   17:22 Վարդենիսի մի շարք գյուղեր թիրախավորվել են հակառակորդի կողմից. Արծրուն Հովհաննիսյանը Վարդենիսում է 09/29/2020   17:18 Աննա Հակոբյանը այցելել է Ստեփանակերտի մի քանի ապաստարաններ 09/29/2020   17:07 Հայտնաբերվել է դի 09/29/2020   16:47 Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին 09/29/2020   16:44 Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք 09/29/2020   16:42 ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի հայտատարարությունը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ 09/29/2020   16:37 Թողնեն, չթողնեն մինչև Բաքու մտնելու եմ. կամավոր 09/29/2020   16:36 Ադրբեջանցիները չեն կարողանում օգտագործել զինտեխնիկան. Այս հարցում թուրք հրահանգիչներն են նրանց օգնում. թուրքագետ 09/29/2020   16:29 Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացվել 09/29/2020   16:23 Երևանի քաղաքապետը տեսակցել է վիրավոր զինծառայողներին 09/29/2020   16:06 Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է եւ շարունակում է կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը. ՊԲ 09/29/2020   15:58 Ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ 09/29/2020   15:50 Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք.Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   15:41 Վայրկյան անգամ չենք մոռանում տեղեկատվական պատերազմի «ոսկե կանոնը» - վստահել միմիայն հայկական պաշտոնական տեղեկատվությանը. Ռուբեն Մելիքյան 09/29/2020   15:39 Հիմնահարցի կարգավորման ճանապարհը մեկն է՝ ճանաչել ԱՀ անկախությունը. ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան՝ ՄԱԿ-ի Հայաստանյան ներկայացուցչին 09/29/2020   15:38 Թուրքիան բացահայտ հայտարարել է, որ պատրաստ են աջակցել Ադրբեջանին մարտի դաշտում
09/28/2020   13:24 Սա 2016 թվականի ապրիլը չէ, այստեղ թշնամին իր առաջ այլ ռազմական խնդիրներ է դրել, պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արկադի Տեր-Թադևոսյան 09/28/2020   21:52 Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակն է վերջ դնել՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զավթմանը» 09/29/2020   15:15 Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ. Wargonzo 09/29/2020   13:30 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ 09/28/2020   17:38 Պետք է պաշտպանվել, ջախջախել հակառակորդին, պաշտպանել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը. Նորատ Տեր-Գրիգորյանց 09/29/2020   10:20 Արցախցի գեներալները ռազմի դաշտում են. «Հրապարակ» 09/28/2020   15:05 Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել է 28 զինծառայող 09/29/2020   19:13 «Եթե Թուրքիան գնա այդ քայլին և հարձակվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ՌԴ-ն անպայմանորեն կմտնի խաղի մեջ». դիվանագետ 09/29/2020   13:03 Ադրբեջանն ագրեսիայի փորձ է կատարել Վարդենիսի ուղղությամբ. ունենք զոհ 09/29/2020   11:55 Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել․Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   16:38 Զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ. ՊՆ 09/29/2020   17:59 ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը․ Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է 09/28/2020   16:55 Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ) Tert. am 09/28/2020   17:43 Ինչ-որ ուժեր ուզում են Թուրքիայի մասնակցությունը բալանսավորել Ռուսաստանի մասնակցությամբ 09/28/2020   18:40 Պարտավոր ենք մինչև վերջ պայքարելու, եթե չենք ուզում աննամուս, գաղթական ժողովրդի անուն ձեռք բերել. Մանվել Եղիազարյան 09/28/2020   10:32 Ադրբեջանական կողմը հայտնում է գեներալ Մայիս Բարխուդարովի վիրավորվելու և գերի ընկնելու մասին 09/29/2020   12:40 Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   21:09 Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում 09/29/2020   10:52 Պատերազմի սանձազերծումից ի վեր ավելի քան 50 արկ է ընկել Հադրութում․ Հադրութի քաղաքապետ 09/28/2020   18:43 Մեդվեդեւը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը

Իշխանությունները թաքցնում են Նաիրի Հունանյանի հոգեկան իրական վիճակը 02/12/2020   14:27  |  ԼՐԱՀՈՍ

1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության ղեկավար Նաիրի Հունանյանի մեղսունակության վերաբերյալ տեղեկատվությունը թաքցվում է։ Ավելին՝ նախաքննական մարմինը, տվյալ պարագայում ԱԱԾ քննչական նախաքննական գաղտնիքի տակ քողարկում է նաեւ նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու հարցը։

Հիշեցնենք, որ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի ոչ ադեկվադ հոգեկան վիճակի մասին հայտնի դարձավ 2019 թվականի հոկտեմբերին, երբ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ այցելել է քրեակատարողական հիմնարկ ու առանձնազրույց ունեցել Նաիրի Հունանյանի հետ։ Եւ հենց պատգամավորը հայտարարեց, որ Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քրեակատարողական ծառայությունից հայտնել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին հայտնել էին, որ ահաբեկիչը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010 թվականից։

«2010թ.-ից մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք նշանակվել են տարբեր տարիներին և՛ դատապարտյալների հիվանդանոցի ՔԿՀ մասնագետի, և՛ Առողջապահության նախարարության մասնագետների, և՛ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ախտորոշումների հիման վրա: Ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետի հսկողության ներքո»,- ասել էին ՔԿԾ մամուլի ծառայությունից։

Իսկ վերջերս պարզ դարձավ, որ հոգեմետ դեղեր օգտագործող ահաբեկչի անունից բավական ծավալուն նամակ է ստացել երկրի վարչապետ Փաշինյանը, որն, ի վերջո, հասել է ՀՀ ԱԱԾ, որտեղ քննվում է Հոկտեմբերի 27-ի գործով անջատված մասով քրեական գործը։ «Փաստինֆո»-֊ն գրավոր հարցմամբ դիմել էր նախ քրեակատարողական ծառայություն՝ պարզելու, թե ինչ առողջական վիճակում է գտնվում Նաիրի Հունանյանը, ինչ հիվանդություն է նրա մոտ ախտորոշվել, որի կապակցությամբ նրան հոգեմետ դեղեր են նշանակվել եւ արդյոք բուժման ընթացքում նրա մոտ առողջական վիճակի ինչ փոփոխություն է տեղի ունեցել։ Բացի այդ խնդրել էինք պատասխանել, թե ինչ առողջական վիճակում է գտնվում մյուս ահաբեկիչը՝ Կարեն Հունանյանը։ ՔԿԾ-ից հարցմանը չէին պատասխանել՝ ուղղորդելով դեպի նորաստեղծ Քրեակատարողական բժշկական կենտրոն, որն էլ հրաժարվել էր տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով բժշկական գաղտնիքով։ Կհամաձայնեինք, եթե հարցը չունենար հանրային մեծ հետաքրքրություն եւ եթե այդ բժշկական գաղտնիք ասվածը նախկինում տրամադրված չլինեին Արման Բաբաջանյանին։ Ինչպես արդեն նշեցիք՝ Ն.Հունանյանի՝ հոգեմետ դեղեր օգտագործելու մասին հայտարարել է հենց պատգամավորը։

Մեկ այլ հարցմամբ «Փաստինֆո»-ն դիմեց Ազգային անվտանգության ծառայություն՝ հայցելով տեղեկատվություն ոչ թե Նաիրի Հունանյանի առողջական վիճակի մասին տեղեկատվություն, այլ պարզելու, թե արդյո՞ք ԱԱԾ վարույթում գտնվող «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով քրեական գործի շրջանակներում Նաիրի Հունանյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական-֊դատահոգեբուժական համալիր փորձաքննություն՝ հաշվի առնելով, որ վերջինս շուրջ 10 տարի է, ինչ հոգեմետ դեղորայք է օգտագործում, սակայն պարզվում է այս հարցն իր մեջ պարունակում է ոչ ցանկալի ինֆորմացիա, քանզի ԱԱԾ-ն մերժել էր տրամադրել տեղեկատվություն՝ նշելով, որ այս փուլում նպատակահարմար չէ տեղեկատվություն տրամադրել՝ ելնելով նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը ապահովելու նկատառումներից։

Հետաքրքիր է, թե քրեական գործով փորձաքննություն նշանակել-չնշանակելու հարցի պատասխանն ինչպես պետք է ազդեր քրեական գործի բազմակողմանիության վրա։ Հակառակը՝ հենց բազմակողմանիության ու օբյեկտիվության ապահովումն է ենթադրում նման փորձաքննության նշանակում՝ պարզելու, թե արդյոք ահաբեկիչը, որն այսօր նամակներ է հղում, որոնք օգտագործվում են ոչ միայն քաղաքական նպատակներով՝ տարբեր պատգամավորների կողմից, այլ նաեւ դարձվում քննության առարկա, մեղսունակ է, թե ոչ, գիտակցո՞ւմ է իր գործողությունները, թե ոչ։ Հանրությունն արդեն տեղյակ է, որ նա 10 տարի է հոգեմետ դեղերի ազդեցության տակ է եւ ուզում է վստահ լինել՝ վերսկսված նախաքննության շրջանակներում ցուցմունքներ տվողը ադեկվադ մարդ է, կարելի է ապավինել նրա ցուցմունքների ճշմարտացիության վրա, թե հերթական անգամ նա օգտագործվելու է տարբեր ուժերի կողմից՝ հանրությանը դարձնելով ահաբեկչի գերին, ինչպես տարիներ առաջ։

ԱԱԾ պատասխանից հետեւում է, որ իշխանությունները պարզապես փորձում են հանրությունից թաքցնել Նաիրի Հունանյանի առողջական իրական վիճակի մասին տեղեկատվությունը, իսկ պատճառների մասին կարծում ենք կվկայեն տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի առաջիկայում կատարվելիք քայլերը։

 

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:38 31/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆաիրի Հունանյանի՝ վարչապետին ուղղված նամակն ուղարկվել է ԱԱԾ
12:56 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
15:31 31/10/2019  |  ՄեկնաբանությունԱտելության և վրեժի ասպետները
19:39 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրման Բաբաջանյանը և Նաիրի Հունանյանը համատեղ աշխատանքային կենսագրություն ունեն. և ոչ միայն
13:13 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԲաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիճյանի շտաբում. Վարդուհի Իշխանյան
11:19 29/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե Նաիրի Հունանյանը արժեքավոր տեղեկություն կարող է հայտնել, ապա դա պետք է իրավապահ մարմիններին հետաքրքրի, ոչ թե ինձ. Ռուստամ Բադասյան
20:28 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱնկախ պատգամավոր Բաբաջանյանին ՔԿՀ՝ Նաիրի Հունանյանի մոտ գործուղողների ականջները երևում են
19:39 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍՔրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունները բացասական զեկույց են ներկայացրել Ն. Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ
16:02 28/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից
10:21 26/10/2019  |  ՄամուլԳուցե Հունանյանն ազատության դիմաց ասելի՞ք ունենա` ով էր այս ոճիրի պատվիրատուն. 20 տարի անց. «Ժողովուրդ»

Արխիվ

[]