Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ 04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Հանրաքվեի գաղափարը Նիկոլ Փաշինյանինը և «Իմ քայլինը» չի եղել. կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը. Վահե Հովհաննիսյան 02/11/2020   13:15  |  Վերլուծություններ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի գաղափարը վարչապետ Նիկոլ Փաշինյանինը չի եղել, առավել ևս՝ «Իմ քայլինը»։

«Օրվա մեջ ոտքի վրա փոփոխվող տարբերակները, հապճեպությունը և, ամենակարևորը, այդքա՛ն չհաշվարկված սխալը հուշում են, որ

ա/ կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը
բ/ Փաշինյանի դուրն այն առաջին հայացքից եկել է, նա  տվել է էմոցիոնալ ռեակցիա, իջեցրել է հրահանգը 88-ին, ու պրոցեսը գնացել է։

Վստահ եմ՝ ոչ մի իշխանություն, այդ թվում՝ այս, չէր կարող սառը, ռացիոնալ պայմաններում նման որոշման գնալ։ Հնարավոր չէ սառը, հանդարտ պայմաններում այդքան չտեսնել սեփական շահը, չտեսնել ռիսկերը սեփական իշխանության համար։ Չեղած թեման բերել հանգեցնել խիստ անկանխատեսելի ելքով իրավիճակի։

Ամեն ինչ հուշում է, որ հանրաքվեի գաղափարը եղել է ուրիշինը, իսկ Փաշինյանը ժամանակային սղության պայմաններում կայացրել է էմոցիոնալ որոշում։

Հարց է ծագում. ո՞վ կարող էր նման բան հուշել։ Ես ունեմ իմ վարկածը, որը սուբյեկտիվ է, այդ պատճառով այս պահին չեմ ներկայացնի։ Բայց դրա հեղինակը հետապնդել է իր սեփական մանր շահը՝ իրենից վանել պատասխանատվությունը, այն «գցել» ժողովրդի վրա։ Ինչ վերաբերում է այն բանին, որ սրանով ինքը Փաշինյանին դնում է ուժեղ ռիսկի տակ, ապա հանրաքվեի գաղափարի հեղինակը դրա վրա թքած ունի։ Այլ հարց է, որ Փաշինյանը դա չի ֆիքսել։

Իշխանության ռիսկերը. էժան և մեծ ծավալի էմոցիա

Ակնհայտ է, որ իշխանությունը և անձամբ վարչապետը քարոզչության փուլը վերածելու են անդադար միտինգի, բուն թեմայի հետ կապ չունեցող պրոցեսի, ասելու և անելու են բաներ, որոնք սովորաբար հրապարակային գործիչներն իրենց թույլ չեն տալիս, մի խոսքով՝ ծախելու են մեծ ծավալի էժան էմոցիա։ Սա է քաղաքական ապրանքը, որն իշխանությունը փորձելու է "ծախել"։
Այդ պրոցեսն արդեն սկսված է. «Ապրիլի 5-ին հեղափոխությանն ասում ենք այո, Ազատությանը ասում ենք այո, Ապագային ասում ենք այո...» գրառումը դրա ապացույցն է։

Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխությանը, ազատությանը, ապագային մարդիկ ասել են Այո. մեկ անգամ՝ 2018-ի ապրիլին, մեկ անգամ էլ՝ դեկտեմբերին՝ ԱԺ ընտրություններում։ 70 տոկոս ձայն ստացած իշխանությունը չի կարող հեղափոխությունից 2 տարի, ընտրություններից  1 տարի անց «այո»-ի պահանջ ունենալ։ Սա լինում է մեկ դեպքում՝ երբ տապալվում է գործը, երբ երկրի իրական օրակարգը տապալվում է, և կարիք է առաջանում կեղծ օրակարգեր առաջին պլան բերել ու էմոցիա ծախել։ Սա այլ բան էլ է նշանակում։ Այսօրվա իշխանության օրակարգը կարողանում է ուրիշը ձևավորել, և քանի որ իշխանությունը չունի ֆիլտրեր՝ ինտելեկտուալ և ինստիտուցիոնալ, ապա ուրիշն այդ օրակարգը անարգել առաջ է տանում։ Մեխանիզմը վտանգավորության աստիճանի պարզ է. Փաշինյանին կարողացար էմոցիոնալ ալիքի վրա հրամցնել գաղափարը՝ այլևս ոչ մի խոչընդոտ չի լինում։ ԱԺ մեծամասնությունը դառնում է «88 միաձայն», ներսում չկա ինքնուրույն կարծիքի իրավունքով հեղինակություն, իսկ դրսից կարծիք ունեցողները պաշտոնապես հռչակված են թշնամիներ։

Մեր կյանքն առաջիկայում վերածվելու է էժան էմոցիայի բորսայի։ Սա նշանակում է, որ բնականորեն ձևավորվելու է ուժեղ «կոնտրբորսա», որի հիմնական նպատակը լինելու է՝ գտնել իշխանության քարոզարշավային հիստերիայի հակաթույնը։ Դա, անկասկած, լինելու է։ Սրա արդյունքում Հայաստանում սկսվելու է նոր բաժանում՝ էժան էմոցիայի սպառողներ և ինքնուրույն մտածող շերտ։ Ո՞րն է սրա վտանգը իշխանության համար. իշխանությունն այս հանրաքվեի արդյունքում կորցնելու է իր ինտելեկտուալ լեգիտիմությունը։ Սա լինելու է ամենանկատելի հարվածը։

Իշխանությունը պիտի հասկանա, որ ամեն անգամ էմոցիաների տոնավաճառից հետո ինքը կորցնում է իր ինտելեկտուալ կշիռը։ Հասկանալի է, որ այլ ճանապարհ այս քարոզարշավում ինքը չունի, բայց գինն էլ արդեն թանկ է։ Հայաստանում այս երկու տարվա մեջ արդեն ձևավորվել է հանրային ուժեղ հոսանք, որը գիտակցում է, որ չի կարելի պառակտել հասարակությանը, չի կարելի միայն խոսել, չի կարելի անընդհատ թշնամիներ ու հանցագործներ փնտրել։

Իշխանական ռիսկերի մյուս թեման, իհարկե, ձայների քանակն է։ 650 հազար «այո»-ն անհնարինության չափ բարդ գործ է։ Սա գիտեն բոլոր նրանք, ովքեր երբևէ ընտրական պրոցեսներին մասնակցել են. սա գիտի նաև Տ. Մուկուչյանը։ Չստանալ 650 հազար ձայն՝ նշանակում է պարտվել ու ժողովրդի անունից 2 տարի ցանկացած բան անելու էջը փակվում է։ Կեղծել և ստանալ 650 հազար ձայնը, դա բարոյական ինքնասպանություն է։ Ընդունենք, որ դրա բոլոր նախադրյալները կան. 2 տարվա մեջ ինստիտուցիոնալ ոչինչ չի արվել ընտրակեղծիքի մեքենան ջարդելու համար։ Այն պոտենցիալ կազմ ու պատրաստ է։ Համայնքապետերից մինչև գողական և ուժային կազմ ու պատրաստ են՝ ձայներ ապահովելու համար։ Մնում է քաղաքական որոշումը. կեղծե՞լ, թե ոչ։ Առաջին տարբերակը կարող է առաջին հայացքից գայթակղիչ թվալ, բայց դա իսկապես կլինի բարոյական ինքնասպանություն։

Ձայների հարաբերակցության պահով կա նաև մեկ այլ հաշվարկ. ամենայն հավանականությամբ «այո»-ների քանակը լինելու է շատ ավելի քիչ, քան «ոչ»-ը և ընտրատեղամասեր չգնացածները։ Սա նշանակում է, որ 70 տոկոսի լեգենդը փլուզվում է, իսկ սա էլ իր հեթին նշանակում է, որ ոչ իշխանական բևեռն առաջին անգամ ստանում է հստակ հաշվարկելի ու զգալի ընտրազանգված։ Սա կլինի առանցքային պահ, որովհետև դրանից հետո մինչև զանգվածային խաղաղ փողոցային պայքար մեկ քայլ է։ Մի բան, որից խորհրդարանական կառավարման պայմաններում հաճախ փոխվում են կառավարությունները։

Ու դարձյալ գալիս է հիմնական հարցը. ինչո՞ւ իշխանությունը գնաց նման ռիսկի։ Դժվար է գտնել այլ բացատրություն, քան՝ վերը ասվածը՝ սա իրենց գաղափարը չէր, ինչ-որ մեկը դիտմամբ սխալ բան է հուշել, իսկ իրենք փաստը կատարվելուց հետո են դա միայն հասկացել կամ գուցե  հասկանալու են վաղը», - գրել է նա:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]