ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարության հերթական նախաձեռնությունն է կանգնած տապալման եզրին 02/10/2020 14:12 | Տնտեսություն
Գյուղատնտեսության ոլորտում կառավարության նախաձեռնած հերթական ծրագիրն է կանգնած տապալման եզրին։ Խոսքը ապահովագրության մասին է։
Ինչպես հայտնի է, կառավարությունը հանրապետության 6 մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց Ձորում և Տավուշում սկսել է իրականացնել բերքի ապահովագրության պիլոտային ծրագիր։ Առաջարկվում է ցրտահարությունից, կարկտահարությունից և հրդեհից ապահովագրել երկու մշակաբույսեր՝ խաղողը և ծիրանը։ Սակայն գործընթացը առաջ չի գնում։
Չնայած ապահովագրության որոշ տեսակների ձեռքբերման ժամկետին կարճ ժամանակ է մնացել, այնուհանդերձ գյուղացիները չեն շտապում պոլիսներ գնել։
Նշենք, որ վաղ ցրտահարության ապահովագրության ավարտը նախատեսված է փետրվարի 15-ին։
Ապահովագրությունից խուսափելու պատճառը սակայն ապահովագրությունից հրաժարվելու մեջ չէ։ Մարդիկ պատրաստ չեն կամ ի վիճակի չեն լրացուցիչ գումարներ վճարել հիմա էլ բերքի ապահովագրության համար։ Առավել ևս, որ չգիտեն, թե դա ինչ է տալու իրենց։
Այս իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ կառավարությունը չի պատկերացնում իր անելիքները գյուղատնտեսության ոլորտում։ Առանց լուրջ ուսումնասիրությունների և հիմնավորումների՝ նախատեսվում են ծրագրեր, որոնք հետո բախվում են խնդիրների։ Այնպես, ինչպես եղավ, այսպես կոչված, «խելացի անասնագոմերի» կամ սպանդանոցների դեպքում։
Կառավարությունն անցած տարվա սկզբին մեծ շուքով հայտարարեց «խելացի անասնագոմեր» ծրագրի իրականացման մասին։ Սակայն հետագայում պարզվեց, որ գյուղացին ամենևին էլ ոգևորված չէ դրանով։ Շատ քչերը պատրաստակամություն հայտնեցին մասնակցել ծրագրին, չնայած կառավարության խոստացած օժանդակությանը։
Սպանդանոցների ծրագիրը դեռ չսկսած՝ կառավարությունը ստիպված էր այն հետաձգել։ Ու գիտե՞ք, թե ինչո՞ւ, որովհետև գյուղացին պատրաստ չէր դրան, որովհետև կառավարությունը բավարար պայմաններ չէր ապահովել՝ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջ սահմանելուց առաջ, որովհետև ոլորտի պատասխանատուները գյուղի ու գյուղատնտեսության մասին շատ մակերեսային պատկերացումներ ունեն, որովհետև նրանց քիչ է հետաքրքրում, թե դրանով ինչ նոր խնդիրներ են ստեղծում գյուղացու համար։
Հիմա էլ հերթը ապահովագրությանն է։
Ապահովագրության ներդրումը գյուղատնտեսության ոլորտում այլընտրանք չունի։ Այնպես չէ, որ միայն հիմա են սկսել դա գիտակցել։ Արդեն տարիներ շարունակ խոսվում է գյուղոլորտում ապահովագրական մեխանիզմներ ներդնելու մասին։ Սակայն այդ գործընթացը տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվել է։ Եվ ոչ թե նրա համար, որ ապահովագրության ներդրման անհրաժեշտություն չկա։ Այլ այն պատճառով, որ դա ժամանակավրեպ է, որ գյուղացին դեռևս պատրաստ չէ կամ հնարավորություն չունի վճարել ապահովագրության դիմաց։
Այնպես որ, ապահովագրություն ներդնելուց առաջ հարկավոր է նախ քայլեր ձեռնարկել՝ գյուղացու վճարունակությունը բարձրացնելու համար։ Այսօր գյուղատնտեսությունը ոչ այնքան ապահովագրության, որքան արտադրողականության խնդիր ունի։
Այս մասին է պետք մտածել։ Եվ ոչ թե անիմաստ գումարներ ծախսել մի ծրագրի վրա, որի հեռանկարները խիստ մշուշոտ են ու անորոշ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
- 04/19/2024 21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
- 04/19/2024 20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ