Թեմաներ
Երկուշաբթի 11 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/30/2020   15:23 Նախքան հանձնելը թող գերիներին, զոհվածներին հանեին, մնացածը ջանդամին. Անհետ կորածի ծնող 11/30/2020   15:18 Պետական ամենաբարձր մակարդակով գործադրվում են բոլոր ջանքերը՝ անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերը պարզելու ուղղությամբ. ԱՀ նախագահ 11/30/2020   15:14 Բացատրեմ ինչու՞ է գերագույն գլխավոր ֆեյքը իր մոտ կանչել դատավորներին. Արփինե Հովհաննիսյան 11/30/2020   15:08 ԲԴԽ նախագահը չի մեկնաբանում՝ դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների՝ վարչապետի հետ հանդիպումը 11/30/2020   15:06 Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հրաժարականը պահանջող քաղաքացիները իշխանության կողմից ուղարկված սադրիչների կողմից հարձակման են ենթարկվել 11/30/2020   15:00 Դաշնամուր և սաքսոֆոն նվագող Սողոմոնը երաժշտական գործիքը փոխարինել է զենքով. BBC-ն՝ անհետ կորած երաժշտի մասին 11/30/2020   14:53 Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ֆոտո) 11/30/2020   14:50 Դատապարտելի են վերջին օրերին սոցցանցերում նկատվող՝ հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները. ԱՀ ՄԻՊ 11/30/2020   14:43 Հայաստանում այսօր իշխանություն չկա, կա մեկ անձնավորություն, որն ամեն օր ինչ-որ մեմուարներ է գրում ֆեյսբուքյան էջերում. Զոհրաբյան 11/30/2020   14:37 2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործնականորեն վերացավ հակաթուրքական դիսկուրսը. Արմեն Աշոտյան 11/30/2020   14:35 Սա ոչ այլ ինչ է, քան գործադիր իշխանության կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ. Ռուբեն Մելիքյան 11/30/2020   14:30 Միաբանության երթի մասնակիցները նամակ հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցչին. Վաղը կայցելեն ԱՄՆ դեսպանատուն 11/30/2020   14:22 Պետք է հասկանա, որ բացի դաչան, Մերսեդեսը կա Արցախի չկարգավորված խնդիր. Մարուքյան 11/30/2020   14:18 Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. վարչապետ 11/30/2020   14:04 Հանրապետության համար հրատապ հարցերով կզբաղվենք վաղը. Րոպե առաջ պետք է վերադարձնենք մեր տղաներին. Հրանտ Թոխատյան 11/30/2020   14:04 Կա մի մեղավոր և այդ մարդու անունը Նիկոլ Վովայի Փաշինյան է. Մարուքյան 11/30/2020   13:49 Վարչապետը դատարանների նախագահներին հրավիրել է հանդիպման. Փաշինյանի խոսնակը հաստատեց 11/30/2020   13:47 Տեղեկություն չունենք, թե ադրբեջանական կողմը քանի գերի է հաստատել. Մարուքյան 11/30/2020   13:44 Այն, ինչ որ պետք է արդյունք տա, կատարվում է՝ ոչ իշխանության կողմից. Արմեն Գրիգորյան 11/30/2020   13:40 Պահանջել ենք՝ չպլանավորած այց կազմակերպվի Ադրբեջանի բանտեր. Մարուքյան 11/30/2020   13:36 Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. ՀԱԿ խոսնակի արձագանքը՝ Փաշինյանի գրառմանը 11/30/2020   13:30 Երկրում առաջնահերթությունները սահմանելու խնդիր կա. Արտակ Հերիքյան 11/30/2020   13:25 Նա այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ. Ղազինյանը՝ Փաշինյանի գրառման մասին 11/30/2020   13:18 Սև-սպիտակի մեջ միանշանակ սև եմ, եթե սպիտակը սրանք են. Վլադիմիր Մարտիրոսյան 11/30/2020   13:15 Այս մարդիկ ամսից ավելի է երեխեքից ուզում են մի լուր լսեն. Իշխանությունը շատ բան պետք է անի. Աշոտ Ղազարյան 11/30/2020   13:07 Դրանց տեղը ԱԱԾ-ն է, ՀՔԾ-ը, բայց ոչ ամենեւին ֆեյսբուքը. Հովհաննիսյանը՝ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքների մասին 11/30/2020   13:03 Փաշինյանը դիմում է ստորագույն շանտաժների, ավելացնում մեղադրանքների թիվը. քաղաքագետ 11/30/2020   13:01 Ամեն անգամ խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացանելիս մտածում էի, որ սխալ տեղ եմ միջնորդում ու այսօր պարզվեց, որ պետք է վարչապետին միջնորդեի. Պողոսյան 11/30/2020   12:57 60 օր է՝ չկա զորամաս, լողանալու տեղ, ձյան տակ քնում են թաց հագուստով. Զինվորի մայր 11/30/2020   12:51 Շուշին,Հադրութը, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջանի այսօր արդեն կորցված բնակավայրերը մնում էին մեր տարածքում. Շարմազանովը՝ Փաշինյանի գրառման մասին 11/30/2020   12:51 «Լավ սպասի Քոչարյանի անձնագիրը հետ տամ, բայց մի հատ թող ստուգեն կարողա՞ կորոնավիրուսա». Գոհար Մելոյանը՝ Փաշինյանի գրառման մասին 11/30/2020   12:48 Որևէ զինծառայող չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության անիշխանության պայմաններում. Գեորգի Մելիքյան 11/30/2020   12:47 Վայ Նիկոլ ... Փաստորեն դատարանում անձնագիր տալ-չտալու հարցն էլ ես դու կարգավորում, մեր լեգիտիմ ընկեր. Վարոսյան 11/30/2020   12:43 «Ազգադավը նոր շարադրություն է գրել՝ «Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը եւ Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա» թեմայով». Գագիկ Համբարյան 11/30/2020   12:39 Եթե Տարոն Տոնոյանը 5 օրվա ընթացքում հադես չգա հրապարակային հերքմամբ, պատրաստվում եմ դիմել նաև դատարան. Աղազարյան 11/30/2020   12:34 Պատրաստ եմ իմ փորձը, կապերը, ներուժը դնել համախմբման համար. Արամ Սարգսյան 11/30/2020   12:29 Ոչ հստակ պատասխան է և համոզիչ չի թվում. Սամսոնյանը՝ ոստիկանության պատասխանի մասին 11/30/2020   12:19 Միքայել Մինասյան . Մնաց 12 ժամ... 11/30/2020   12:16 ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստը մի քանի րոպե տևեց 11/30/2020   12:15 Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից. ՊՆ 11/30/2020   12:11 Քոչարյանի անձնագիրը խնդրեցի տվեցին, բայց նա Մոսկվա չգնաց․ Փաշինյանի առավոտյան գրառումը.Գեորգի Մելիքյանը՝ Փաշինյանի գրառման մասին 11/30/2020   12:09 Փրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր 11/30/2020   11:59 Լուծման բանալին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ձեռքում է. Հրանուշ Հակոբյան 11/30/2020   11:56 Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում. ԱԻՊԾ 11/30/2020   11:41 Նավթի համաշխարհային գները նվազել են 11/30/2020   11:39 Դժվարանցանելի է Գորիս-Բերձոր ավտոճանապարհը. ԱՀ ԱԻՊԾ 11/30/2020   11:36 Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն ներկայացնում է մերօրյա հերոսներին 11/30/2020   11:21 Ցանկացած ծրագրի առաջին քայլը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը սեպտեմբերի 26-ի սահմաններով. Արթուր Դանիելյան 11/30/2020   11:20 Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսներն այսօր չեն մեկնի՝ եղանակային վատ պայմանների պատճառով 11/30/2020   11:12 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 356 դեպք, 22 մարդ մահացել է
11/28/2020   17:03 Միթե՞ այլևս անտերության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է 11/29/2020   17:26 Զարուհի Բաթոյանի բնակարանի դռան մոտ սգո պսակ են դրել 11/29/2020   15:27 Եթե ասեմ, որ Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր, շատ կզարմանա՞ք. ադրբեջանագետ 11/28/2020   20:21 Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ին պատկանող միկրոավտոբուսով «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. սպառնացել են Mediaport-ի թղթակցին 11/28/2020   19:14 Պայմանագրային զինծառայողներն ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից 40-50 հազար դրամ պակաս աշխատավարձ 11/28/2020   23:26 «Հետևից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի». Ռուստամ Գասպարյանի եղբայրը պատմում է պատերազմի օրերից. Aravot.am 11/28/2020   22:39 Դեկտեմբերի 1-ից զինծառայողներին արձակուրդ կտրամադրվի 11/29/2020   21:26 Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ նա սուտ է խոսում. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ 11/28/2020   18:05 Անդրանիկ Քոչարյանի որդու համար մերժված զանգը Տոնոյանի պաշտոնանկության պատճա՞ռ Yerevan.Today 11/28/2020   21:56 Նրանք, ովքեր մտածում էին՝ թող Նիկոլը մնա ու մի բան դզի՝ բարևներ Սոթքից կամ հանձնված, հանձնվող ու հանձնվելիք հայրենիքից. Մ. Մինասյան 11/29/2020   18:38 Եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու. Փաշինյան 11/29/2020   19:03 Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին է. Կարին Տոնոյան 11/30/2020   13:49 Վարչապետը դատարանների նախագահներին հրավիրել է հանդիպման. Փաշինյանի խոսնակը հաստատեց 11/29/2020   19:49 «Մեզ բաժին հասած թշնամին կռվում է անգամ զոհվածի հետ, գլխատելով մահացածին, կտրելով հանգուցյալի ականջները, քանդելով գերեզմաններն ու հպարտանում իր այդ արարքով». Դադիվանքի վանահայր 11/28/2020   19:46 «Դու եւս դավաճան ես». Մոսկվայի հայերը՝ Արմեն Սարգսյանին NEWS.am 11/28/2020   20:37 Կարո՞ղ ես դուրս գալ առանց թիկնապահի, գնալ Եռաբլուր և ասել՝ կներեք երեխաներ, որ կռվել եք մեր անկախության համար, որը սկուտեղի վրա տվել ենք թշնամուն. Մարտոյանը՝ Փաշինյանին 11/30/2020   10:11 Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա. Փաշինյանը պարզաբանում է 11/29/2020   20:00 Ինչու՞ մոբ չեղավ, ինչու՞ ռազմական գործողությունների շարան չեղան, ինչու՞ անկանոն նահանջ եղավ, ինչու՞ փակվեցին դեպի Արցախ գնացող ճանապարհները. Կարեն Հովհաննիսյան 11/29/2020   20:41 Ովքեր մոտիկից են շփվել Նիկոլի հետ, արդեն հասկացել են, որ գժի հետ գործ ունեն ու մինչև վերջ տանելու է իրենց կործանման, բայց չգիտեն, թե գժական գնացքից ինչպես թռնեն. Կարեն Վրթանեսյան 11/29/2020   16:33 Միայն սա բավարար է հրաժարականի ու տրիբունալի համար. Սարհատ Պետրոսյանը՝ Փաշինյանի գրառման մասին

«Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման կարգում խախտում է տեղի ունեցել». Էդմոն Մարուքյան 02/10/2020   00:58  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ քաղաքացիներ,
Ստորև մեր կողմից հրապարակվում են այն խախտումները, որոնց հիմքով ՀՀ Նախագահը կարող էր չստորագրել հանրաքվեի դրվող նախագիծը և, համաձայն Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների, դիմել Սահմանադրական դատարան։

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման կարգում խախտում է տեղի ունեցել, քանի որ բացակայում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 86-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ, օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 16-18-րդ գլուխներով սահմանված կարգով: Սա ընդհանուր ընթացակարգն է ենթադրում, որտեղ անհրաժեշտ փաստաթուղթ է գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը։

Առանց գլխադասային հանձնաժողովի որոշման արտահերթ նիստ գումարելու մի դեպք է սահմանում Կանոնակարգը (41-րդ հոդվածի 7-րդ մաս) , որի պահանջները ևս խախտվել են։ Մասնավորապես՝

Արտահերթ նիստը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ: Մինչև նշված ժամկետը լրանալը արտահերթ նիստ կարող է գումարվել, եթե օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունները ստացվել են, կամ դրանց ներկայացման ժամկետները լրացել են, իսկ առանց եզրակացության՝ բացառիկ դեպքերում, հետևյալ կարգով. (…) պատգամավորների կամ խմբակցության նախաձեռնության դեպքում՝ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

Ներկայացված փաթեթում բացակայում է խմբակցության հիմնավորված միջնորդությունը՝ առանց գլխադասային հանձնաժողովի որոշմամբ արտահերթ նիստ գումարելու մասին։

Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման ընդունում տեղի է ունենեցել օրենքի խախտմամբ։

Կանոնակարգի 79-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ եթե քվեարկության արդյունքով Ազգային ժողովի որոշումն ընդունվում է, ապա նախագիծը համարվում է ընդունված առաջին ընթերցմամբ, իսկ որոշումը չընդունվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:

Քննարկվող դեպքում առաջին ընթերցմամբ սահմանադրության փոփոխությունները չեն ընդունվել։ Արդյունքում նախագիծը շրջանառությունից պետք է հանվեր։

Ընդդիմախոսները մեջբերում են Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

Սակայն Սահմանադրության այս դրույթի «չի ընդունվում» արտահայտությունը բացված է Կանոնակարգի 86-րդ հոդվածում, որտեղ հստակ կարգավորվում է այս հարցը.

Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչև Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը:

Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա նրա որոշումը ստանալուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.

1) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.

2) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, ապա մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Հիմնական զեկուցողի ելույթից հետո մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները, որից հետո որոշման նախագիծը դրվում է քվեարկության: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

Այսինքն, մեջբերված հոդվածն ուղղակիորեն սահմանում է, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը գործում է այն ժամանակ, երբ Սահմանդրության փոփոխությունները չեն ընդունվում երկրորդ ընթերցման ժամանակ, ոչ թե առաջին։ Առաջին ընթերցմամբ չընդունվելու պարագայում գործում է Կանոնակարգի 79-րդ հոդվածի 7-րդ մասը, այսինքն՝ նախագիծը շրջանառությունից հանվում է։

Ընդ որում, Սահմանադրական դատարան դիմելու և համապատասխան որոշում ստանալու պարտադիրությունը (այլ ոչ թե այլընտրանքայնությունը) երևում է նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից, մասնավորապես՝ տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝ (…) հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը (…):

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

1. Կիրառված անցումային դրույթի փոփոխությունը

Սահմանադրության 213-րդ հոդվածն արդեն իսկ իրացված անցումային դրույթ է ։ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի՝ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված և ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում: Փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաև սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում կամ դրա ուժի մեջ չմտած մասում, իսկ այն դեպքում, երբ ակտն արդեն ինկորպորացվել է, ապա հիմնական նորմատիվ իրավական ակտում: Այսինքն, ուժի մեջ մտած և իրացված անցումային դրույթներում փոփոխություն չէր կարող դրվել շրջանառության մեջ, առավել ևս՝ քննարկվել ու քվեարկվել։

2. Իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտի հետադարձության արգելք

Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այսինքն, նման իրավական ակտ առհասարակ չէր կարող բերվել խորհրդարան և ընդունվել որևէ եղանակով։ Եվ սա միայն մեր Սահմանադրությամբ ամրագրված դրույթ չէ, այլ իրավունքի հանրաճանաչ և անբեկանելի սկզբունք։

3. Հակասահմանադրական իրավիճակի ստեղծման վտանգ

9 դատավորից միանգամից 7-ին պաշտոնազրկելը կառաջացնի մի իրավիճակ, երբ փաստացի Սահմանադրական դատարան Հայաստանի Հանրապետությունում գոյություն չի ունենա, ինչն անթույլատրելի է սահմանադրական կարգի և անվտանգության տեսանկյունից։ Այս դեպքում մենք իրոք կբախվենք սահմանադրական ճգնաժամի հետ։

4. Իրավական որոշակիության սկզբունք

Սահմանադրական այս փոփոխությամբ պաշտոնազրկվող 7 Սահմանադրական դատարանի դատավորների՝ մինչ իրենց ժամկետի ավարտը պաշտոնավարելու իրավունքը սահմանափակվում է առանց սահմանելու այդ սահմանափակման հիմքերն ու ծավալը` չպահպանելով սահմանադրական որոշակիության կանոնը, որն ամրագրված է Սահմանադրության 79-րդ հոդվածում՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

5. Փոփոխությամբ նախատեսված պաշտոնազրկումը համահավասար է պատժի

Ազգային ժողովի ամբիոնից (և ոչ միայն) հնչած իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների քաղաքական հայտարարությունները, այդ թվում՝ ՀՀ Վարչապետի ելույթն ուղղված էին կոնկրետ անձի, առանձին դեպքերում՝ անձանց կողմից կատարված գործողություններին, իսկ Սահմանադրության փոփոխությունը ներկայացվում էր որպես դրանց հետևանք՝ պատիժ։

Մինչդեռ եթե համարում ենք, որ քննարկման ենթակա 7 դատավորները հանցագործություն են կատարել, ապա նրանք պետք է պատժվեն քրեական և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով: Իսկ եթե հանցակազմը բացակայում է, ապա խոսք անգամ չի կարող լինել պատժի մասին։

6. Հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է Սահմանադրական դատարանի նախագահի, 6 դատավորների և մնացյալ 2 դատավորների միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի։

Այս պահին՝ այսքանը։

Ավելի ուշ կանդրադառնանք հանրաքվեի դրվող նախագծի այլ խնդիրներին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:36 09/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման օրը
19:55 09/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պարզաբանում
15:38 08/02/2020  |  ԼՐԱՀՈՍԼուսավորը անհրաժեշտ ստորագրությունները չունի, ԲՀԿ-ն հարցը չի քննարկել
15:07 07/02/2020  |  ՎերլուծություններԷդմոն Մարուքյանը երեկ ջարդեց «մեխն էլ է մեր ձեռքին, մուրճն էլ»՝ իշխանական մտայնությունը
09:47 07/02/2020  |  Մեկնաբանություն«Իմ քայլը» խմբակցությունը երեկ պարլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում. Փաշինյան
09:36 07/02/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀԿ-ն նախազգուշացնում է՝ նման գործողությունները թուլացնում են Հայաստանի դիրքերը ռազմավարական գործընթացներում
20:39 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍՍա է՞ Ձեր երազած ժողովրդավարությունը, որ կարող եք սրբեր, դավաճաններ կարգել, սատանաներ օրհնել.Մարուքյանը՝ Փաշինյանին
18:09 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչա եղել, ինչի՞ եք խառնվել, գրիչի պատմություննա՞. Էդմոն Մարուքյան
15:48 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍԴեղեր եմ օգտագործում, որ կարողանամ այս նիստին լիարժեք մասնակցել. Էդմոն Մարուքյան
13:08 06/02/2020  |  ԼՐԱՀՈՍՍա բացթողում և խախտում է, պետք է պետաիրավական հանձնաժողովի նիստ արվի

Արխիվ

[]