ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե երկրի քաղաքական վերնախավը կրավորական դիրք բռնի, Փաշինյանին մեղադրել չենք կարող. Երվանդ Բոզոյան 02/10/2020 19:53 | Քաղաքական
Իշխանությունը սահմանադրական հանրաքվեի միջոցով իր համար շատ տրամաբանական խնդիր է փորձում լուծել՝ մարդկանց մոտ արթնացնել 2 տարի առաջ եղած էյֆորիան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով սպասվող սահմանադրական հանրաքվեին, որի անցկացումը իրավական հանրույթը հակասահմանադրական է համարում։
«Եթե 2 տարի առաջ նա այդկերպ գալիս էր իշխանության, ապա այսօր նա հանրաքվեի է գնում, որպեսզի հաստատի իր բացարձակ իշխանությունը»,-կարծում է Երվանդ Բոզոյանը։
Քաղաքագետի խոսքով, նախկինում եղած էյֆորիան հասարակության շրջանում այսօր , իհարկե, գոյություն չունի եւ ծիծաղելի կլինի, եթե հանրությունը գնա եւ «այո» ասի այդ հանրաքվեին
«Եթե երկրում կա վերնախավ, որը գիտակցում է, թե ինչ է փորձում անել իշխանությունը այդ հանրաքվեի միջոցով, պետք է կարողանա կոնսոլիդացնել հասարակությանը եւ բացատրի, թե իրականում ինչ է կատարվում։ Եթե այդ վերնախավը պասիվ, կրավորական դիրք պետք է ունենա, այսպես ասած դիտորդի կարգավիճակում մնա, բնականաբար, ժողովուրդը կուղղորդվի մեկ կենտրոնից եւ Նիկոլ Փաշինյանը կհաստատի բացարձակ իշխանություն։ Այդ դեպքում մեղադրել նրան դրա համար չի կարելի, որովհետեւ , եթե կա վերնախավ, որը գիտակցում է դա եւ կրավորական դիրքորոշում է որդեգրում, ուրեմն ինքը դառնում է հանցավոր վերնախավ»,-ասաց Երվանդ Բոզոյանը։
Քաղաքագետի կարծիքով, այս սցենարի պարագայում մեծ տարբերություն լինել չի կարող Նիկոլ Փաշինյանի եւ այդ վերնախավի միջեւ, եթե մեկը ուզում է բացարձակ իշխանություն հաստատել, իսկ մյուսը գիտի այդ մասին, բայց դա կանխելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկում։
«Դա կախված է ոչ միայն խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերից, այլեւ հասարակությունից, նույնիսկ այն մարդկանցից, ովքեր Փաշինյանի կողմնակից են, բայց չեն ընդունում, որ նա բացարձակ իշխանություն հաստատի, որովհետեւ աշխարհի որեւէ երկրում այդպիսի բն գոյացություն չունի, դա կար կոմունիստների ժամանակ, բռնատիրական ռեժիմների ժամանակ»,-շեշտեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս ամենը քաղաքական ու հասարակական վերնախավը պետք է բացատրի ժողովրդին։
«Եթե ժողովրդին որեւէ մեկը չկողմնորոշի, իշխանությունը իր պարզունակ հեղափոխական մեթոդներով դա կանի, բայց դրանից կտուժի երկիրը, իսկ այդ ամենի գլխավոր պատասխանատուն կլինի ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ այն վերնախավը, որը չի կարողացել կամ չի ցանկացել դա անել»։
Երվանդ Բոզոյանն ասաց, որ սպասվելիք հանրաքվեի քարոզարշավը լինելու է ստանդարտ նախընտրական քարոզարշավների նման ՝ իշխանությունը ունի իշխանություն եւ գործադիր համակարգ եւ փորձելու է քարոզարշավը կենտրոնացված ձեւով անցկացնել։
Երվանդ Բոզոյանը մանիպուլյացիա անվանեց իշխանական թեւից եկող այն ազդակները, թե սահմանադրական հանրաքվեով հեղափոխությունը հասցվելու է իր ավարտին եւ շատ մարդիկ այդ խայծը կուլ են տալիս։
«Իրականում դա հեղափոխություն չէ, դա հակահեղափոխական քայլ է , եթե մենք նորից շարժվենք հեղափոխականների եւ հակահեղափոխականների տրամաբանության մեջ,մենք նորից կհայտնվենք այդ մանիպուլյացիայի մեջ։ Պետք է մարդկանց բացատրել, որ այդ հանրաքվեն որեւէ կապ չունի հեղափոխության հետ։ Աշխարհում ոչ մի բռնապետ չի գալիս եւ ասում՝ ես գալիս եմ ձեզ բռնանալու։ Նույն Ստալինը հայտարարում էր, որ ինքը գալիս է երջանկացնելու ամբողջ մարդկությանը, նույնը անում էր Լենինը։ Ժողովրդին պետք է դա բացատրել եւ ժողովուրդը պետք է պատասխանի՝ պատրա՞ստ է նրան, որ ամբողջ իշխանությունը հանձնի մեկ մարդու, թե ոչ։ Ի վերջո,այդ հոտային մտածողության ժամանակներն անցել են»,-ընդգծեց Երվանդ Բոզոյանը։
Քաղաքագետը նաեւ նկատեց՝ իր շահի տեսանկյունից ելնելով, իշխանությունը գուցե ճիշտ է անում։ Փաշինյանը նպատակ է դրել եւ ուզում է հասնել այդ նպատակին, ուստի գլխավոր խնդիրն այն է, թե պատրա՞ստ է արդյոք քաղաքական վերնախավը համախմբվել եւ հասարակությանը իրական նպատակը տեղ հասցնել։
«Պարզ է , որ Փաշինյանը պետք է համերգների էլ մասնակցի, ոտանավորներ էլ գրի, հեծանիվով ֆռֆռա....նորմալ երեւույթ է, մարդն իր նախընտրական արշավով է զբաղված, մեղադրելու չէ։ մեղադրել պետք է նրանց, ովքեր այս ամենը գիտակցելով հակառակը չանեն»,-եզրափակեց Երվանդ Բոզոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ