Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Նիկոլ փաշինյանի կոնսենսուսը եւ իրականությունը 02/06/2020   10:54  |  Մեկնաբանություն

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել  քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վարչապետ Նիկոլը Փաշինյանը, թերևս զգալով վերջին օրերին թանկարժեք գրիչների և ՀԴՄ կտրոնների նկատմամբ իր դրսևորած անառողջ ուշադրությանը ոչ միարժեք արձագանքը հասարակության կողմից, որոշեց անդրադառնալ բարձր մատերիաներին, և հիշեցնել մեզ ոչ ավել, ոչ պակաս՝ համազգային կոնսենսուսի վեց կետերի մասին (թերևս հընթացս հող նախապատրաստելով Սահմանադրական դատարանը ցրելու համար)։ Վերացարկվելով նրանից, թե ինչու հենց այդ վեց կետերը, փորձենք հասկանալ, թե որքանով է պարոն Փաշինյանը իր իսկ կողմից հռչակած "համազգային կոնսենսուսը" փորձել մինչ այժմ կյանքի կոչել՝

Կոնսենսուս 1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից։

Իրականությունը այստեղ առնվազն հակասական է։ Մի կողմից, անցած ժամանակաշրջանում իշխանությունը իր քաղաքական հակառակորդների նկատմամբ բացահայտ, և անկառավարելի բռնության չի դիմել։ Մյուս կողմից, կալանքի անհամաչափ օգտագործումը որպես խափանման միջոց, ցուցադրական նպատակներով մարդկանց բերման ենթարկումները, ատելության քարոզը և հոգեբանական ճնշումները, ֆեյքերի պատերազմը սոցիալական ցանցերում, իրականում բերել են հասարակության մեջ լարվածության և փաստացի բռնության աճի, որը, մասնավորապես, արտահայտվել է 2019 թ․ ընթացքում սպանությունների և անձի դեմ ուղղված հանցագործությունների աճով, նախկին պետական պաշտոնյաների ինքնասպանության ռեզոնանսային դեպքերով, և նաև վերջերս արդեն ահաբեկչական գործողություններով։

Կոնսենսուս 2. Ժողովուրդը եւ նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձեւավորման միակ աղբյուրն է։

Իրականությունը այստեղ ևս միարժեք չի։ Մի կողմից, գործող իշխանությունը ընտրված է ընտրողների ազատ կամաարտահայտման հիման վրա։ Մյուս կողմից, ընտրություններին հաջորդած մեկ տարվա ընթացքում, իշխանությունը շրջանառության մեջ է դրել բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց վերաբերյալ այն ոչ միայն որևէ ընտրական մանդատ չի ստացել (Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում, հայոց լեզվի ուսուցման սահմանափակում բուհերում, սպանդանոցների պարտադիր օգտագործում, ծննդատների լուծարում, ճանապարհային խախտումների բալային համակարգ), այլև փորձել է դրանք գործարկել՝ առանց հաշվի առնելու նույն այդ ընտրողների կարծիքը։ Դրան ավելանում է ժողովրդի անունից խոսելու և իշխանությունը ժողովրդի հետ նույնականացնելու պարբերական մոլուցքը, ինչը ակնհայտ մանիպուլյատիվ հնարք է, և նպատակ ունի իշխանությանն ուղղված ցանկացած քննադատություն ուղղորդել ժողովրդի վրա, և խուսափել սեփական սխալների համար պատասխանատվությունից։

Կոնսենսուս 3. Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է։

Արտաքուստ, իշխանությունը այստեղ տպավորություն է ստեղծել, որ այն ավելի ինքնուրույն է, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունից։ Իրականությունը այն է, որ արտաքին ուժի կենտրոնները ինչպես ակտիվ ներքաշված էին ներհայկական անցուդարձի մեջ, այնպես էլ շարունակում են մնալ, դրանց էլ ավելացել են նորերը։ Արդյունքում, Հայաստանի ներքաղաքական կյանքը դարձել է տարբեր արտաքին ուժերի համար մարտադաշտ, իսկ օտարերկրյա հիմնադրամների կողմից բացահայտ ֆինանսավորված տարբեր անձիք սկսել են Հայաստանում բարձր պաշտոններ զբաղացնել, և ներսից սղոցել պետության կառույցը։ Հանուն արդարության, պետք է նշել, որ Հայաստանը նախկինում էլ սահմանափակ ինքնիշխանություն ուներ, սակայն ներկայումս տեղի ունեցողը գերազանցել է բոլոր խելամիտ սահմանները։

Կոնսենսուս 4. Հայաստանը եւ Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։

Վերջին տարվա ընթացքում, իշխանությունը վիթխարի ջանքեր է գործադրել, որպեսզի համոզի հասարակությանը, որ ինքը կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ունի։ Իրականությունը այն է սակայն, որ կոռուպցիան թեև որոշակիորեն նվազել է, բայց ոչ միայն չի վերացել, այլև նոր ձևեր է ընդունել՝ պետական միջոցների վատնման, պարգևավճարների համատարած բաժանման, օլիգարխների և նաև սեփական մերձավորների հետ "անթափանց" գործարքների, ակնհայտ լոբբիստական օրինագծերի շրջանառության տեսքով։ Պատահական չի, որ մի շարք նոր պաշտոնյաների արդեն կոռուպցիոն մեղադրանքներ են ներկայացվել, շատերն ազատվել են աշխատանքից, ոմանք ինքնակամ են լքել պետական ծառայությունը՝ այս ամբողջը ցույց է տալիս, որ կոռուպցիան խորը ներթափանցած է գործող համակարգի մեջ, և միայն բարձրագոչ լոզունգները բավարար չեն այն արմատախիլ անելու համար։

Կոնսենսուս 5. Իրավունքի եւ օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք։

Եթե մնացած կետերում իրավիճակը ոչ միարժեք է, ապա այս կետում մենք ընդհանրապես հայտնվել ենք հայտարարված "կոնսենսուսի" հակառակ բևեռում։ Իրավունքի գերակայության փոխարեն մենք ունենք դատարանների և դատավորների նկատմամբ անընդհատ ճնշումներ, ընդհուպ մինչև նրանց նկատմամբ ցուցադրական քրեական գործերի հարուցումը, դատարանների շրջափակում, ատելության քարոզ դատավորների (և մասնավորապես ՍԴ անդաների) նկատմամբ, դատարաններում վարվող գործերի քաղաքականացում, սահմանադրությունը շրջանցելու անթաքույց փորձեր, և որպես հետևանք՝ միջազգային կառույցների աճող տարակուսանք՝ այս իշխանությունների որդեգրած գործելաոճի վերաբերյալ։ Սրան գումարվեց 37 պատգամավորների վերջին խայտառակ նախագիծը՝ ի ցույց դնելով իշխանության ողջ իրավական նիհիլիզմը, և պետության առանցքային կառույցները քանդելու գնով սեփական իշխանությունը ամրապնդելու մոլուցքը։

Կոնսենսուս 6. Ամենագլխավոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։

Սա իսկապես գլխավոր և շատերիս համար անվիճելի կոնսենսուսն է, սակայն այս պահին տառացիորեն կես տարի առաջ տրված ձևակերպումը արդեն հնչում է որպես դառը հեգնանք։ Փոխարենը, իշխանությունը միջազգային տարբեր հարթակներից շրջանառության մեջ է դրել "հակամարտության կարգավորումը պետք է համապատասխանի երեք ժողովուրդների շահերին" տարօրինակ թեզը, նույնիսկ չբացատրելով, թե որտեղից է առաջացել այդ երրորդ ժողովուրդը, և ինչպես կարելի է համատեղել ազատամարտի արդյունքների պաշտպանությունը մյուս կողմի շահերի պաշտպանության հետ։

Ամփոփելով, ցանկանում եմ խորհուրդ տալ պարոն Փաշինյանին և իր կողմից գլխավորած քաղաքական թիմին՝ առնվազն հետևողական եղեք ձեր խոսքերում և գործերում։ Եթե ձեր խոսքը գործի վերածելը դժվար է, մի զլացեք ընդունել դժվարություններն ու սխալները, ի վերջո ոչ ոք ձեզնից հրաշքներ չի սպասում։ Մի փորձեք սակայն անընդհատ ցանկալին ներկայացնել իրականության տեղ՝ անկախ ձեր ցանկությունից, իրականությունը վաղ թե ուշ բացահայտվում է բոլորի համար, և մարդիկ տեսնելու ու համապատասխանաբար գնահատելու են ձեր արածն ու չարածը, ճշմարտությունը և կեղծիքը, ժողովրդի հոգսով ապրելը և նրա անունից ճամարտակելը՝ և դիմակների հետևից ի վերջո տեսնելու են ձեր իրական դեմքը։

Եվ որպես վերջաբան՝ գուցե նաև Կոնսենսուսի ձեր 6 կետերին ավելացնենք 7-րդը․ Պետությունը հայ ժողովրդի ստեղծած մեծագույն արժեքն է, և մենք այն երբևիցե չենք քանդելու»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:59 05/02/2020  |  ԼՐԱՀՈՍԾայրահեղ անպատասխանատու և վտանգավոր քայլ է, կարող է բերել մեր երկրում սահմանադրական կարգի տապալման. Ավետիք Չալաբյանը՝ Սահմանադրության մեջ փոփոխություն անելու նախագծի մասին
12:14 28/01/2020  |  ՄեկնաբանությունՇնորհավոր բոլորիդ տոնը, եղբայրներ ու քույրեր, Աստծո աջը ձեզնից անպակաս. Ավետիք Չալաբյան
12:17 21/01/2020  |  ՄեկնաբանությունՄերժել ատելությունը. Ավետիք Չալաբյան
14:00 15/01/2020  |  ՄեկնաբանությունՊրակտիկորեն ցանկացած համայնք, որը չունի 15 000-ից ավել բնակչություն, ծնելիության հետագա անկման պայմաններում հայտնվելու է ծննդատան փակման վտանգի առաջ. Չալաբյան
10:51 08/01/2020  |  ՄեկնաբանությունՆավթի գների անկումից հետո Ադրբեջանի տնտեսությունը մի քանի տարի գտնվում է լճացման մեջ. Ավետիք Չալաբյան
12:01 11/12/2019  |  Մեկնաբանություն«Կոռուպցիայի» դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած ուժը ՍԴ անդամներին անթաքույց կաշառք է առաջարկում․ Չալաբյան
11:23 06/12/2019  |  ՄեկնաբանությունԺամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Ավետիք Չալաբյան
10:38 02/12/2019  |  ՎերլուծություններԺամկետային ծառայությունից ազատվելը փողով պաշտոնականացնելով, մենք սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև. Ավետիք Չալաբյան
16:03 28/11/2019  |  ՄեկնաբանությունՆոր պարտադիր հարկ ներմուծելու փոխարեն, պետք է մտածել կամավորության սկզբունքի և բյուջետային միջոցների խելամիտ վերաբաշխման մասին. Չալաբյան
11:05 25/11/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանին և նրան աջակցող տարաբնույթ ուժերին փաստացի իշխանության է բերել հենց Սերժ Սարգսյանը. Ավետիք Չալաբյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]