Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Նոր վերաբաշխումներ կարագի շուկայու՞մ. ՏՄՊՊՀ–ն թաքցնում է յուրայինների մասին տեղեկատվությունը 02/05/2020   16:03  |  ԼՐԱՀՈՍ

Անցած շաբաթ հրապարակվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ-ի) հերթական, մրցակցության տեսանկյունից ոչինչ չասող «Կարագի» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա հայտարարվում է, թե իբր կարագի շուկայում մրցակցային միջավայրը բարելավվել է։ Նման լավատեսական եզրահանգման եկել են այն հիմնավորմամբ, որ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում կարագ ներկրողների թիվը նվազել է 4-ով (40-ից հասնելով 36-ի), 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել մոտ 2 727 տոննա կարագ, ի դեպ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումը 9 տոկոսով կրճատվել է։

2018 թվական ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել է 58 ընկերություն, ընդ որում՝ կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 79 տոկոս։ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ներքին շուկայում կարագի իրացմամբ զբաղվել են 56 ընկերություններ՝ նախորդ տարվա համեմատ 2-ով քիչ, ընդ որում, կարագի իրացմամբ զբաղվող առաջին երեք խոշոր ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել էր 69 տոկոս։ 2019 թվականի նույն ժամանակահատվածում կարագի իրացման ծավալները նվազել են 15 տոկոսով (3573,5 տոննայից հասնելով 3297,9 տոննայի)։ Սա այն դեպքում, երբ կարագը ներառված է նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների ցանկում, որի հիման վրա գնահատվում է մեր ազգաբնակչության կենսամակարդակը։ Այստեղ տրամաբանական հարց է ծագում, այդ ինչպե՞ս է արտագաղթի կրճատման և տուրիստների թվի երկնիշ աճի պայմաններում 2019 թվականի ընթացքում նվազել կարագի ներկրման և սպառման ծավալները։ Ըստ երևույթին, կամ պաշտոնատար անձանց հրապարակած թվերը են կեղծ, կամ մեկ տարվա ընթացքում մարդիկ կտրուկ նվազեցրել են իրենց կարագի սպառումը։

ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության մեջ նշված է, որ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ի հայտ են եկել նոր 8 կարագ ներկրողներ, որոնք ներմուծել են 127,74 տոննա կարագ, որը կազմում է ներքին շուկայի 3,9 տոկոսը (127,74/3297,9*100)։ Ի դեպ, ուսումնասիրության մեջ նշված է միայն կարագի շուկայում իրացման ծավալներով առաջին տեղում գտնվող «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի մասին (կամ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի մասին) առանց նշելու նրա կոնկրետ մասնաբաժինը և դրա դինամիկան շուկայում։ Աշխատանքային կարգով փորձեցինք պարզել, որո՞նք են 2019 թվականի ընթացքում կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունները, և որքա՞ն է նրանց մասնաբաժինը շուկայում։ Անտրամաբանական պատասխան ստացանք, որ դա առևտրային գաղտնիք է, այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ի վառելիքի և շաքարավազի շուկաների ուսումնասիրությունների դեպքում հրապարակված է նմանատիպ տեղեկատվությունը։ Այս երկակի մոտեցումը անհասկանալի է, և կարելի է ենթադրել, որ ՏՄՊՊՀ-ն փորձում է ուղղակիորեն թաքցնել կարագի շուկայում գործող և նոր ի հայտ եկող ընկերությունների մասին տեղեկատվությունը, քանի որ կան ողջամիտ կասկածներ, որ այդ նոր ընկերությունները (ինչպես դիզելային վառելիքի շուկայի՝ «Գազօիլ» ընկերության դեպքում) ուղղակի կապեր ունեն գործող իշխանությունների հետ։ Ինչի արդյունքում հնարավոր է պարզենք՝ իրականում կարագի շուկայում համակենտրոնացման մակարդակը ոչ թե նվազել է 10 տոկոսով (79-ից հասնելով 69-ի), այլ խոշոր ներկրողների հետ պայմանավորվածության արդյունքում տեղի է ունեցել կարագի շուկայի արհեստական վերաբաշխում յուրայիների միջև։

Ուսումնասիրության շրջանակում ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված խնդիրները երկրորդական նշանակություն ունեն կարագի շուկայի մրցակային միջավայրի բարելավման տեսանկյունից։ Կարագի շուկայի հիմնական խնդիրը՝ մեծածախ-մանրածախ շղթայում՝ «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի (կամ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի) գործունեությունն է և նրա շուկայական իշխանությունը։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապվող ընկերությունները զբաղվում են կարագի ներմուծմամբ և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցով դրանց մանրածախ վաճառքով։ Մեծածախ և մանրածախ առևտրի շղթայի վերահսկման բացասական հետևանքների և լուծումների մասին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը անդրադարձել է իր «Կարագի գնի բարձրացման պատճառները: Մենաշնորհներ ի դեմ պայքարի մեխանիզմները» թեմայով վերլուծության (https://bit.ly/32u5fNv ) մեջ, որը հրապարակվել էր 2017 թվականի դեկտեմբերին՝ նախորդ իշխանության օրոք։ Այդ խնդիրը կա նաև ներկայումս, որին խուսափել է անդրադառնալ ՏՄՊՊՀ-ն։

Մենք փորձեցին մեր հպանցիկ ուսումնասիրությունը անել կարագի մեծածախ և մանրածախ շուկայում։ Այսպես՝ «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ն Երևան քաղաքի «X» խանութին 1 կգ նորզելանդական կարագը մեծածախ վաճառել է 3437 ՀՀ դրամ (85920/25), երբ Երևան քաղաքի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում այդ նույն կարագը վաճառվում է 3540 ՀՀ դրամով, այսինքն՝ իր մեծածախ գնից ավել 103 ՀՀ դրամ (3540-3437) կամ 3 տոկոս ((3540/3437*100)-100) վերադիրով: Սուպերմարկետների այս գնային քաղաքականության պայմաններում ոչ մի խանութ չի կարող մրցակցության մեջ դիմակայել։ Նույնիսկ շրջանառության հարկի դաշտում գործող փոքր և միջին բիզնեսը իր շրջանառության նվազագույնը 1,5 տոկոսը հարկ է տալիս, իսկ ԱԱՀ վճարող խանութը՝ մի քանի անգամ ավել։ Այդ նույն «X» խանութը նորզելանդական կարագը փաստացի վաճառում է 3900 ՀՀ դրամ, այսինքն՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի գնից ավել 360 ՀՀ դրամով (3900-3540) կամ 10,2 տոկոս ((3900/3540*100)-100)։ Կարագը հանդիսանում է ամենօրյա և առաջին անհրաժեշտության ապրանք, խոշոր սուպերմարկետային ցանցերը, ցածր գին սահմանելով կարագի համար, խթանում են նաև մյուս իրենց ապրանքների առևտուրը, քանի որ սպառողը կարագը ձեռքբերելիս միաժամանակ կգնի նաև մյուս ապրանքները։ Եվ պատահական չէ, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն արձանագրում է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին խանութների մասնաբաժինը մանրածախ առևտրի 79,8 տոկոսն է կազմում, որի առյուծի բաժինն են ընկնում 50 և ավել աշխատակիցներ ունեցող խանութները՝ սուպերմարկետները։

Կարագի շուկայում առկա է նաև մեկ այլ կարևոր խնդիր, ինչի մասին նշում է նաև ՏՄՊՊՀ-ն։ Խանութներում կարագը և սփրեդը հաճախ դրվում է իրար կողք, ինչը կարող է մոլորեցնել սպառողին։ Անշուշտ, անբարեխիղճ մրցակցության դեմ պետք է պայքարի նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։

Առկա է նաև մեկ այլ մտահոգիչ երևույթ. մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ վերջին ամիսների ընթացքում հանրությանը հայտնի օլիգարխներից մեկը ազատ մուտքուելք է անում ՏՄՊՊՀ, այն դեպքում, երբ առկա չէր ՏՄՊՊՀ-ի վարույթում գործ, ավելին այդ օլիգարխը որևէ իրավական կապ չունի գերիշխող դիրք ունեցող ընկերությունների հետ։ Հերթական այցի մասին տեսանյութ կա նաև համացանցում։ Բիզնեսի և պետական մարմիների միջև ոչ պաշտոնական և անվերահսկելի հարաբերությունները առաջին հերթին պետք է հետաքրքրի քաղաքական մեծամասնությանը։

Ինչպես նախորդ, այնպես էլ գործող իշխանությունները չհասկացան, որ օլիգարխներից ստացվող նվիրատվությունները (հայտնի կամազները) չեն գոյացել ազնիվ և արդար տնտեսական մրցակցության արդյունքում, այդ գումարները հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերերին վնասելու հետևանքով են կուտակվել։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:03 04/02/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը ձախողել է 2019 թվականի գյուղատնտեսական ծրագրերը. տնտեսագետ
17:30 01/02/2020  |  ՎերլուծություններՎառելիքի շուկան մենաշնորհացվում է. ՏՄՊՊՀ–ն աչք է փակում կոռուպցիոն նոր դրսևորումների վրա
18:49 31/01/2020  |  ՀարցազրույցՄեր արտադրողներն ԵԱՏՄ շուկայից հնարավոր է դուրս մղվեն . Տնտեսագետ
16:34 20/11/2019  |  ՏնտեսությունՀայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին
11:32 18/11/2019  |  ՏնտեսությունԻնչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով
14:21 08/11/2019  |  ՎերլուծություններՀայեցի կրթություն, հայոց պատմություն
13:56 05/10/2019  |  ՏնտեսությունՆվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղից ցածր կմնա նաև բարձրացումից հետո
20:02 30/09/2019  |  ՀարցազրույցՌուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք. Տնտեսագետ (տեսանյութ)
13:18 28/08/2019  |  ՄեկնաբանությունԿարելի է կանխատեսել, որ մյուս տարվա ընթացքում մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանելու է. տնտեսագետ
14:07 21/08/2019  |  ՀարցազրույցԱնընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ տրամադրում. Տնտեսագետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]