Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

ՀՀ գլխավոր դատախազն ամփոփել է ՀՀ Արարատի մարզի դատախազության գործունեությունը 02/05/2020   12:42  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ Արարատի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազությունից։

Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր միտումները, դրանց պատճառները, կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման արդյունքները:

2019թ. ընթացքում Արարատի մարզում արձանագրվել է հանցագործություն­ների 1521 դեպք, նախորդող տարվա 1321 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների աճը կազմել է 15 տոկոս: Վերջինս պայմանավորված է առավելապես հանցագործությունների հաշվառման արդյունավետության բարձրացմամբ, բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների, ՃԵԿ կանոնների հանցավոր խախտումների դեպքերի ավելացմամբ: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 71,5 տոկոս` նախորդ տարվա 74,6 տոկոսի դիմաց:   

Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործություններն ավելացել են 49 դեպքով կամ 26,8 տոկոսով (232/183): Աճը մեծապես պայմանավորված է բնակարանային գողությունների դեպքերի ավելացմամբ: Արձանագրվել է 104 դեպք՝ 2018թ. 91 դեպքի դիմաց, այսինքն աճը կազմել է 14,3 տոկոս: Ընդ որում՝ նվազել է նաև այս դեպքերով բացահայտման ցուցանիշը, ինչն ինքնին բնակարանային գողությունների աճի հիմնական պատճառներից է:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ չնայած այս հանցատեսակի կանխարգելման նպատակով մարզի դատախազության կողմից անցած տարվա ընթացքում իրականացված աշխատանքին, իրավիճակը շարունակում է ահազանգող մնալ իրավապահ բոլոր մարմինների համար: Նա կարևորել է ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համգործակցության շարունակումը ինչպես բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցնելու, ռիսկային բնակատեղիներում ոստիկանության պարեկային ծառայությունն ուժեղացնելու ուղղություններով: Արթուր Դավթյանը նշել է, որ ավտոճանապարհների բանուկ հատվածներում, բնակավայրերի կոնկրետ թիրախային հատվածներում տեղադրված տեսանկարահանող սարքավորումների օգնությամբ նախորդ տարվա ընթացքում հնարավոր է դարձել հայտնաբերել բնակարանային գողություններով զբաղվող հանցավոր խմբեր, այլ բնույթի հանցագործություններ կատարած անձանց, ինչը վկայում է նաև մասնավոր ընկերությունների հետ գործակցությամբ տեսանկարահանող սարքավորումների տեղակայման գործընթացի շարունակման անհրաժեշտության մասին:

Արարատի մարզում 50 դեպքով կամ 13,6 տոկոսով աճել են նաև միջին ծանրության հանցագործությունները (418/368): Բացահայտումը կազմել է 60,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 65,7 տոկոսի դիմաց: Միջին ծանրության հանցագործությունների դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է գողությունների և խարդախությունների դեպքերի թվի աճով:

Փոխարենը մեկով նվազել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, ընդ որում՝ այս բնույթի հանցագործությունների բացահայտումը կազմել է 72,2 տոկոս` նախորդ տարվա 62,5 տոկոսի դիմաց:

2019թ. արձանագրվել է սպանության 5 դեպք, նախորդ տարվա 3 դեպքի դիմաց: Սպանության նշված 5 դեպքերով բացահայտումը կազմել է 80 տոկոս`  նախորդ տարվա 75 տոկոսի դիմաց: 2018թ. համեմատ 1 դեպքով նվազել են սպանության փորձի դեպքերը (4/3): Նշված 3 դեպքերն էլ բացահայտվել են, այն դեպքում, երբ 2018թ. բացահայտումը կազմել էր 50 տոկոս:

Էական նվազում է արձանագրվել կողոպուտի դեպքերով: Մասնավորապես, 2018թ. 13 դեպքի դիմաց  նախորդ տարի արձանագրվել է նման 4 դեպք: Ընդ որում՝ բոլորն էլ բացահայտվել են, ինչը  26.7 տոկյոսային կետով ավելի է 2018թ. համեմատ:

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերն ավելացել են  19,8 տոկոսով, իսկ մահվան ելքով պատահարները՝ 2 դեպքով (20/18)։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է մանրամասն վերլուծության ենթարկել ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների ամբողջական պատկերը, առանձնացնել առավել ռիսկային գոտիները և, գործադրելով դատախազական ներգործության համապատասխան միջոցներ, մասնավորապես իրավասու մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու գործիքակազմը, հետամուտ լինել ՃՏ հանցագործություններին նպաստող հիմնական պատճառների վերացմանը, հաճախակի կրկնվող պատահարների հատվածները կահավորել ճանապարհային երթևեկության նշաններով, այդ գոտիներում ուժեղացնել ճանապարհային ոստիկանության ծառայությունը:

Մարզի դատախազությունը նախորդ տարվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հանցագորությունների կատարմանը նպաստող հանգամանքների և պատճառների վերացմանը: Հիմնականում՝ ՀՀ Արարատի մարզպետին, ՀՀ գյուղատնտեսության նախարարին, ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին և մի շարք համայնքների ղեկավարներին ներկայացվել է 15 միջնորդագիր և 9-ը հաղորդում: Դրանց քննարկման արդյունքում իրականացվել են իրավիճակից բխող կոնկրետ միջոցառումներ:

Շոշափելի արդյունքներ են արձանագրվել մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիոն դեպքերի առթիվ քննվել է 83 քրեական գործ՝ 26.5 տոկոսով ավելի 2018թ. համեմատ: Հատկանշական է, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել այս բնույթի 8 քրեական գործ՝ 14 անձի նկատմամբ, որոնցից 4 քրեական գործով 4 անձ դատապարտվել է: Դա այն դեպքում, երբ նախորդ տարի մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 1 քրեական գործ՝ 1 անձի նկատմամբ:

Ընդհանուր առմամբ 2019թ. Արարատի մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 189 քրեական գործ 238 անձի նկատմամբ, նախորդ տարվա 162 քրեական գործի, 207 անձի համեմատությամբ: Այսինքն 2019թ 16.6 տոկոսով ավելացել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը՝ 13 տոկոսով՝ դատի տրված անձանց թիվը:

2019թ. ընթացքում Արարատի մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից քննված և ավարտված քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 406 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 224 մլն ՀՀ դրամը: Պետությանը պատճառված վնասը կազմել է 71.5մլն ՀՀ դրամ՝ ավելի քան տաս անգամ գերազանցելով 2018թ արդյունքը, որից վերականգնվել է 63մլն ՀՀ դրամը, կամ նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 6,5 անգամ ավելի։ Համայնքներին պատճառված վնասը կազմել է 87.191.340 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 16.468.175 ՀՀ դրամը:

ՀՀ գլխավոր դատախազը կոռուպցիայի դեմ տարվող պայքարի, պետական շահերի պաշտպանության, պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դինամիկան գնահատել է բավարար՝ նշելով, սակայն, որ անհրաժեշտ է պահպանել և զարգացնել արձանագրված տեմպերը:

Արթուր Դավթյանը նշել է, որ հանցավորության դեմ պայքարի արդյունավետությանն էապես պետք է նպաստի ինքնին հանցածին երևույթ հանդիսացող քրեական ենթամշակույթի և դրանք կրող խմբավորումների դեմ պայքարը, որը ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվի այդ նպատակով ընդունված համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո: Գլխավոր դատախազն ընդգծել է, որ Արարատի մարզի իրավապահ մարմինները պետք է նախապատրաստվեն այդ չարիքի դեմ ողջ ծավալով իրավաչափ պայքարին, ինչի արդյունքները հասարակությունը պետք է զգա հնարավորինս կարճ ժամանակահատվածում՝ իր հերթին աջակցություն ցուցաբերելով այդ պայքարին:

Ելնելով առանձին հանցատեսակներով նախորդ տարվա ընթացքում արձանագրված միտումներից՝ ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարություններ, որոնք վերաբերել են նաև քրեական գործերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը:    

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:23 31/01/2020  |  ԼՐԱՀՈՍՌ.Քոչարյանին կալանավորելու դատական ակտում ենթադրյալ կեղծիքի մասին փաստաբանների հայտարարությունը կմնա առանց իրավական հետեւանքների
17:12 24/01/2020  |  Քրեական խրոնիկոնՑմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել
19:02 22/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը
13:43 21/01/2020  |  Քրեական խրոնիկոնԽախտումներով կատարված գնահատման հիման վրա իրականացված պետական գույքի օտարման արդյունքնում պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս
17:30 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի կազմակերպման գործընթացին
15:13 10/01/2020  |  Քրեական խրոնիկոնՊաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից երեք անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ
18:23 09/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազության պարզաբանումը՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կալանավոր Կարեն Ծաղիկյանի մահվան կապակցությամբ
14:02 08/01/2020  |  Քրեական խրոնիկոնԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների համար երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել
19:07 18/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազությունում միջազգային փորձագետների հետ քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների խնդիրները
11:28 14/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ամփոփում է 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]