ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
37 հոգի չեն կարող մի նախագծի համահեղինակ լինել. ես հավանություն եմ տվել արտահերթ նիստ գումարելուն, ոչ նախագծին. Հովիկ Աղազարյանը՝ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու նախագծի մասին. Hraparak.am 02/05/2020 19:56 | ԼՐԱՀՈՍ
Hraparak.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով իր խոսքում նշել է, որ ինքը ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխման նախագծի համահեղինակը չէ:
- Պարոն Աղազարյան, քիչ առաջ շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրավաբանները, սահմանադրագետներն արդեն հասցրին տեսակետ հայտնել, որ դրանով վերջնականապես տապալելու եք սահմանադրական կարգը, գլխատելու եք դատական իշխանությունը։
- Որտեղի՞ց իմացան այդ ամենը, եթե մենք նախագծերը չենք քննարկել եւ փետրվարի 6-ի արտահերթ նիստում ենք պատրաստվում անել։
- Նախագիծը հրապարակված է, 37 պատգամավորներով առաջարկում եք չեղարկել Սահմանադրության 213-րդ հոդվածը։
- Ես դրանից տեղյակ չեմ, ես ուրիշ նախագծից եմ տեղյակ, որի վերաբերյալ արտահերթ է հրավիրվելու։
- Այսինքն, Դուք սահմանադրական փոփոխությունների համահեղինակ չե՞ք, բա ինչո՞ւ է Ձեր անունը գրված։
- Չէ, ես հարցի էությանն եմ տեղյակ, բայց գիտեմ, որ արտահերթը վաղն է լինելու։
- Մի խումբ պատգամավորների հետ չե՞ք առաջարկում Սահմանադրության 213-րդ հոդվածը չեղյալ համարել եւ դադարեցնել ՍԴ դատավորների լիազորությունները։
- Այդ պատգամավորներն են առաջարկում։
- Այդ թվում՝ Դուք։
- Ըհը։
- Եվ ի՞նչ եք առաջարկում։
- Նրբություններ կան, իրավաբանական տեխնիկային ես ծանոթ չեմ, այդ տեխնիկան պետք է ճիշտ օգտագործենք, որպեսզի ժողովրդի իրավունքը՝ իշխանության միակ կրողը լինելու, կարողանանք իրականացնենք։ Հիմա իրավաբանական տեխնիկայի խնդիր պետք է լուծվի, որպեսզի ես կարողանամ հստակ պատասխանել։
- Ո՞րն է այդ իրավաբանական տեխնիկան։
- Դրա համար եմ ասում՝ սպասեք մինչեւ արտահերթ նիստ։
- Հիմա Դուք Սահմանադրությունում փոփոխություն անելու նախագծի համահեղինա՞կ եք, թե՞ ոչ, եթե այո՝ ասացեք խնդրեմ՝ ի՞նչ է Ձեր ուզածը, ի՞նչ եք առաջարկում։
- Իմ նախագիծը բոլորովին այլ է, իմը փաթեթ է, որը գտնվում է շրջանառության մեջ, իմ նախագիծը Սահմանադրության մի կետին չի վերաբերում, տարբեր կետերի է վերաբերում եւ ոչ միայն Սահմանադրության, դա դատական համակարգի բարեփոխման մասին փաթեթ է։
Հիմա սա մասնակի հարց է,որը նպատակ ունի որոշակի խնդիրներ լուծելու, որի իրավաբանական տեխնիկան մեր գործընկերները մշակում են։
- Պարոն Աղազարյան, փաստորեն, Դուք Սահմանադրության իմ նշած հոդվածի փոփոխության առաջարկով հանդես չեք եկել, բա ինչո՞ւ է Ձեր անուն-ազգանունը ստորագրվել նախագծի հեղինակների շարքում։
- Դա չի նշանակում նախագծի հեղինակ, դա նշանակում է, որ ես հավանություն եմ տվել, որպեսզի արտահերթ նիստ հրավիրվի եւ այդ հարցի հետ կապված քննարկում լինի։ Ի վերջո, 37 հոգի չեն կարող մի նախագծի համահեղինակ լինեն։
- Այդուհանդերձ, գնահատեք այն առաջարկը, որ պետք է չեղյալ համարել Սահմանադրության 213-րդ հոդվածը եւ դադարեցնել ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները, բացի Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի։
- Ես չեմ ուզում գնահատական տալ, որովհետեւ ես էլ ունեմ իմ առաջարկները, եւ, հետեւաբար, քննարկումների արդյունքում բոլորիս առաջարկներն իմի կբերենք եւ կգանք մի հայտարարի։ Էլի եմ կրկնում՝ երեսունքանի պատգամավոր չեն կարող որոշում կայացնել, ու այդ պատճառով է արտահերթ նիստ հրավիրվել։
- Դուք կո՞ղմ եք ՍԴ անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ առաջարկին։
- Ես այս պահին չեմ կարող պատասխանել՝ դրական կամ ժխտական, երբ իմ գործընկերները տեխնիկայի մասին կլուսավորեն, ես կկողմնորոշվեմ։
- Իսկ հնարավո՞ր է, որ, Ձեր կամքից անկախ, Ձեր անունը գրեին մի նախագծի տակ, որի հետ կապ չունեք։
- Ես ասում եմ՝ դա արտահերթ նիստ հրավիրելու համար է, ու այդքան մարդ չեն կարող նախագծի հեղինակ լինել։
- Ինչո՞ւ չեն կարող։
- Դուք այդպիսի բան լսե՞լ եք, որ լինի։
- Չենք լսել, հիմա լսում ենք։
- Ես իմ առաջարկների մասին վաղուց եմ խոսել ու վերահաստատում եմ, որ մեր պես երկրների համար ՍԴ-ն շքեղություն է, եւ պետք է լուծարել, վճռաբեկն էլ լուծարել, ստեղծել գերագույն դատարան։ Իսկ Ձեր ասածը, որ դադարեցնել լիազորությունները, իմ մյուս գործընկերների տեսակետն է, ի՞նչ կարող եմ ասել, մինչեւ չքննարկենք, ոչինչ չեմ կարող։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ