ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց նախաձեռնությունների հետ. Գեւորգ Դանիելյանը՝ 37-ի նախաձեռնության մասին 02/05/2020 21:52 | Հարցազրույց

Այսօր շրջանառության մեջ դրված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։
-Պարոն Դանիելյան, իշխանությունը կարծես հետ չի կանգնում Սահմանադրական դատարանի գործող կազմի լիազորությունները ցանկացած գնով դադարեցնելու գերխնդիրը օր առաջ հանգուցալուծելու մտքից։ Այժմ էլ իշխող «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորներ նախաձեռնել են օրենքով Սահմանադրության անցումային նորմերում այնպիսի փոփոխություն, որը միտված է ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցմանը՝ բացառությամբ իշխանափոխությունից հետո ընտրված 2 դատավորների։ Ընթացիկ օրինագծով Սահմանադրության փոփոխությունների գաղափարը մասնագիտական շրջանակները գնահատում են ոչ միայն ակնհայտ ապօրինի, այլև աննախադեպ։
-Առաջին անգամ, երբ այդ մասին կարդացի ընկերոջս «FB» էջում, վստահ էի, որ իրավիճակը լիցքաթափելուն ուղղված հումոր էր, նույնիսկ կարծիք հայտնեցի, որ կարող են և լուրջ ընդունել, հետո նկատեցի, որ ավելի, քան լուրջ է։ Գիտեմ, ոմանք հրաժարվել են մեկնաբանություններից՝ համարելով այդ նախաձեռնությունն իրավունքի հետ անգամ հեռավոր աղերսներ չունեցող անբնական դրսևորում և քաղաքական ծայրահեղություն։ Ինքս էլ հակված չէի, բայց, կարծում եմ, արժե արձագանքել՝ գուցե ականջալուր լինեն, փորձենք, թեպետ՝ խիստ կասկածում եմ, որ սա, այնուամենայնիվ, կյանքի կկոչվի։
Ինչ ասեմ, բնականաբար, չեմ անդրադառնա քաղաքական նկրտումներին, կխոսեմ բացառապես իրավական ասպեկտներից և, ըստ այդմ էլ, կառանձնացնեմ որոշ էական հարցադրումներ։ Նախ, չի պահպանվել ներքին իրավական փաստաթղթի տրամաբանությունը, փոխարենը ներմուծվել են նոր հակասություններ։ Մասնավորապես, դատելով ներկայացված օրինագծի վերտառությունից, այն օրենք է, մինչդեռ՝ բովանդակության մեջ արդեն խոսվում է մեկ այլ տեսակի իրավական ակտի՝ Սահմանադրության փոփոխությունների մասին։
Գուցե հեղինակները դեռ չեն կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ իրավական ակտ է ներկայացվելու, սակայն հարկ է նկատել, որ դա բնավ երկրորդական հարց չէ, քանզի յուրաքանչյուրն ունի իր իրավական արժեքը, քննարկման և ընդունման ընթացակարգը և այլն։ Հակիրճ արտահայտվեմ՝ թե օրենքի և թե Սահմանադրության փոփոխությունների պարագայում այսպիսի նախաձեռնությունն ընդհանուր ոչինչ չունի Սահմանադրության և գործող սահմանադրական օրենքների հետ, ինչին արդեն հանգամանորեն անդրադարձել եմ սահմանադրական արդարադատությունը շրջանցելուն միտված նախորդ օրինագծի վերաբերյալ իմ մասնագիտական եզրակացությամբ։
Այնուամենայնիվ, անորոշության տեղ չթողնելու համար նկատեմ, որ եթե դա օրենք է, ապա չի կարող գործել անգամ ուժի մեջ մտնելու պարագայում, քանզի, միևնույն է, գերակայելու է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող Սահմանադրությունը (5-րդ հոդված), իսկ եթե դա հրամցվելու է իբրև Սահմանադրության փոփոխություն, ապա այն պետք է նախապես անցնի սահմանադրական արդարադատության ընթացակարգով։
Վիճահարույց է նաև անցումային դրույթների նորմերում փոփոխություններ նախատեսելը, քանզի դրանք արդեն իսկ կիրառված նորմեր են, և ցանկացած միջամտություն հանգեցնելու է իրավական վիճակը վատթարացնող նորմի հետադարձ ուժի արգելքի շրջանցմանը. այլ կլիներ պատկերը, եթե համակարգային և համալիր փաստաթուղթ ներկայացվեր։
Անշուշտ նկատեցիք, որ, հասկանալի պատճառներով, չեմ էլ անդրադառնում օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանմանը՝ այս երևույթը, ցավոք, արդեն համակարգային բնույթ ունի։
Ինչ վերաբերում է աննախադեպ լինելուն, ապա դա այդպես չէ, 90-ականներին մենք ունեցել ենք նախադեպ, երբ սոսկ օրենքով ներմուծվել է՝ Անկախության Հռչակագրով և Սահմանադրությամբ չնախատեսված սահմանադրական մարմին, ինչի արդյունքում արմատապես փոխվել է անգամ կառավարման ձևը։ Բայց եթե դա այդ փուլում դեռ որոշակի բացատրություն կարող էր ունենալ, հաշվի առնելով անկախ պետականության ձևավորման համատեքստում իրավական համակարգի անպատրաստ լինելը, ապա նույնը մեր օրերում կրկնելն արդեն որևէ ողջամիտ ու իրավաչափ բացատրություն չի կարող ունենալ։
- Հեղինակները փորձել են բավականին հանգամանորեն հիմնավորել օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, ինչպես նաև որոշակի շրջանակների համար ներկայացրել իրենց կարծիքով ՝համոզիչ փաստարկներ։
- Խոսքը ոչ թե փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորման, այլ բուն սահմանադրական փոփոխություններն ընթացիկ օրենքի միջոցով կատարելու մասին է։ Դեռ օրեր առաջ սրան նախորդող օրինագծի կտրվածքով էի նկատել, որ առանց սահմանադրական արդարադատության ընթացակարգերի, որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել ցանկացած սահմանադրական փոփոխություն։ Նշված իրավադրույթը հստակ ամրագրված է «Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որն էլ հենց ուժը կորցրած ճանաչելու նախաձեռնությամբ էին հանդես եկել նշված օրինագծով։ Չսպասելով նույն այդ օրինագծի քննարկման ճակատագրին, թերևս, որոշվել է, որ պարզապես կարելի է բավարարվել գաղափարի հռչակմամբ, և արդեն ժամանակն է անցնել հաջորդ փուլին՝ սահմանադրական փոփոխություններին։
Դատելով օրինագծերին կցված հիմնավորումներից, չի բացառվում, որ այս օրենսդրական նախաձեռնությունը դիտարկվի իբրև Սահմանադրության փոփոխություն և չներկայացվի Հանրապետության նախագահի ստորագրմանը։
- Օրինագծի հեղինակները պնդում են, որ դատաիրավական բարեփոխումները համակարգային հարթությամբ իրականացնելիս, միանգամայն ազատ են, իրենք ոչ միայն օժտված են առաջնային մանդատով, այլև ժողովրդից մանդատ են ստացել հենց այդպիսի բարեփոխումներ իրականացնելու համար, ինչն արտացոլված է եղել իրենց ծրագրում։
-Բոլորս էլ լավ հասկանում ենք, թե խոսքն ինչի մասին է՝ որևէ կուսակցական փաստաթղթում Դուք չեք հանդիպի այնպիսի դրույթի, որով ինդուլգենցիա վերապահվի Սահմանադրությունը շրջանցելու գնով փոփոխությունների համար։ Մյուս կողմից, ցավոք, այնքան իրարամերժ ու հակասական դիրքորոշումներ են հնչել, որ պարզապես անհնար է առանձնացնել մեկ ընդհանուր վեկտոր. բավական է ներկայիս զարգացումները համադրել Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության հետ, որպեսզի ակնհայտ դառնա, որ գոյություն չունեն կանխատեսելի և միանշանակ մոտեցումներ։ Դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը որևէ մեկը չի ժխտում, ինչպես և չեն ժխտում կառավարման համակարգի և օրինաստեղծ գործունեության ոլորտի արմատական բարեփոխումները (մասնավորապես, ժամանակն է օրինագծերի մշակումը վերապահել մասնագիտացված անկախ փորձագիտական հիմնարկներին), սակայն ասվածից բնավ չի բխում, որ դա կարելի է անել առաջնային մանդատ ունեցող օրենսդիր մարմնի՝ ոչնչով չսահմանափակվող նկրտումներին համահունչ։ Այն, որ արձագանքում եմ խորհրդարանի նախաձեռնությանը և պատասխանում ձեր հարցերին, ևս վկայում է այն մասին, որ իրապես պատրաստ ենք աջակցելու բարեփոխումների բնական գործընթացին, և հենց այդ նկատառումով էլ ոչ մի պարագայում չենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց և արդեն այլ իրավական հարթությամբ գնահատման արժանի նախաձեռնությունների հետ։
- Հաճախ է խոսվում այն մասին, որ ՍԴ դատավորները կաշկանդված են կոնկրետ գործերով, քանի որ այդ առնչությամբ ունեցել են նախկինում արտահայտված դիրքորոշումներ։
-Ոչ միայն դա, կան բազմաթիվ այլ խնդիրներ, սակայն մենք այս պահին խոսում ենք մի օրենսդրական նախաձեռնության մասին, որը որևէ կապ չունի այդպիսի կարևոր, հրատապ խնդիրների լուծման հետ։ Ինքս ևս ունեմ իմ տեսլականը՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ, այդ թվում՝ Ձեր նշած հարցադրման կտրվածքով, ընդ որում, դրանք միանգամայն լուծելի խնդիրներ են։ Ցավոք, իրավական միտքը դեռ այդպիսի հարցերի կտրվածքով չի առաջադրել համալիր ու միասնական լուծումներ, սակայն դա չի նշանակում, որ այդպիսիք չկան։ Օրինակ, կոլեգիալ մարմինների գործունեությունը չխաթարելու նկատառումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պարագայում արգելվում է բացարկը, ինչը խիստ վիճահարույց է, մինչդեռ՝ դատական բարձրագույն ատյաններում ոչ միայն որևէ լուծում չի առաջադրվել, այլև չի էլ կարող ողջամիտ համարվել ԿԸՀ-ի պարագայում կիրառվող տարբերակը։ Մենք կարող ենք ունենալ փոխարինողների ինստիտուտ և այլն, սակայն այս և նմանաբնույթ այլ խրթին հարցերին պարբերաբար կանդրադառնամ առաջիկայում։ Ինձ համար ոչ մի նշանակություն չունի իմ կարգավիճակը և առնչությունը սահմանադրական բարեփոխումների հանձնախմբի հետ։ Ի դեպ, ակնկալում էի, որ նորաստեղծ կառույցը ևս կարձագանքեր այս զարգացումներին։
Ընդհանրապես, սահմանադրական բազմաթիվ նորմերի առնչությամբ տարաձայնություններն այնքան են խորացել, կրքերն այն աստիճան են սրվել, որ ինքս նախապատվությունը կտայի ոչ թե Սահմանադրության փոփոխություններին, այլ միանգամայն նոր Սահմանադրության ընդունմանը, և թող հանրաքվեն էլ որոշի, թե ինչպիսին պետք է լինեն մեր Երկրի հիմնարար իրավական հիմքերը։ Այս դեպքում արդեն որևէ մեկը չի կարող հնչեցնել մտավախություն, թե բա ՍԴ-ն կխոչընդոտի, թե բա իշխող ուժն իր առաջնային մանդատը կչարաշահի և այլն։ Չի բացառվում, իհարկե, որ մշակվեն այլընտրանքային նախագծեր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/19/2021 10:02 Պատմությունը կրկնվում է. մեկ էլ 2018-ի աշնանն էին Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ. «Հրապարակ»
- 01/19/2021 10:00 Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան «Հրապարակ»
- 01/19/2021 09:56 17 կուսակցությունների առաջնորդներն առաջվանը չեն. Վազգեն Մանուկյանը չընդունվե՞ց «Ժողովուրդ»
- 01/19/2021 09:53 Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը․ արագ կադրային նշանակումները իրավիճակը կփոխե՞ն «Փաստ»
- 01/19/2021 09:50 Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրադատարանում է «Ժողովուրդ»
- 01/19/2021 09:48 Առողջապահության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է «Հրապարակ»
- 01/19/2021 08:41 «Օրենքով գողեր» Գող Ալոյի և Արսեն Երևանսկու «շնորհիվ» 30-ամյա քննիչի կոչումը բարձրացվել է «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/19/2021 12:31 Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական ճգնաժամերի ժամանակ իշխանությունը գնում է զիջումների, քննարկումների, լսում կարծիքներ, առաջարկներ ու փնտրում ելքեր. Մարուքյան
- 01/19/2021 12:02 Հայերը շարունակում են թիրախավորվել Գերմանիայում. տների դիմաց թուրքերն ու ադրբեջանցիները գրաֆիտիներով գրել են՝ «Տանը տեղ չկա». Թուրքագետ
- 01/19/2021 11:38 Պատերազմի ավարտից 2,5 ամիս անց, պետք է տեղեկանանք մեր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերեվարվածների իրական թվերի մասին. Անուն առ անուն. Հայկ Դեմոյան
- 01/19/2021 10:33 Իշխանությունները գիտեն, որ պատերազմի սպառնալիք չկա, քանի որ նվազագույն պահանջի դեպքում պատրաստ ենք զիջելու ամեն ինչ.փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2021 23:10 ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/17/2021 23:23 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին
- 01/17/2021 20:14 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դի
- 01/17/2021 18:23 Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները