Թեմաներ
Հինգշաբթի 09 / 28 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/28/2023   00:02 Ցույցերի ժամանակ կալանավորված արցախցու բռնագաղթած մորը թույլ չեն տալիս տեսակցել որդուն 09/27/2023   23:38 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 09/27/2023   23:23 Այսօր Հայաստանի Հանրապետությունը ոգեկոչում է 2020թ․ 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող շրջանում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը․ ՀՀ ԱԳՆ 09/27/2023   23:15 Սա մամուլից կադր չի... աա իմ նկարածն ա, մարդիկ բառացիորեն փողոցում են, գետնին, մանր երեխեք ու տարեցներ.Քաղաքացի 09/27/2023   23:02 Ադրբեջանցի զինծառայողները կրակել են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի ուղղությամբ 09/27/2023   22:51 Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն 09/27/2023   22:40 ԱՄՆ-ում հայտարարել են, որ կհամաձայնեցնեն Լեռնային Ղարաբաղի համար միջազգային առաքելության մանրամասները 09/27/2023   22:29 Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը 09/27/2023   22:11 Ռուսաստանը մտադիր է շարունակել անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն 09/27/2023   22:09 Եթե խորքային պրոբլեմներ չկան ընդդիմադիր դաշտում, ապա պետք է առավել հստակ գործեն՝ ձևակերպելով առաջնահերթությունները՝ սկսելով հանուններից 09/27/2023   22:04 «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է իր քվեն քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին տալու մասին 09/27/2023   22:03 Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ․ ԱՀ ՆԳՆ 09/27/2023   21:59 Այս լռությունն, իհարկե, բխում է թուրք – ադրբեջանական տանդեմի շահերից. Գառնիկ Դավթյան 09/27/2023   21:43 Լուրջ մտահագություն ունեմ, որ Ադրբեջանը կարող է պահանջել նաև Հայաստանում գտնվող որոշ անձանց, որին այս իշխանությունները կարող են համաձայնություն տալ և նրանց հանձնելԱդրբեջանին. Մարտիրոսյան 09/27/2023   21:35 Արցախի կորուստը լրջորեն ազդելու է նաև մեր տնտեսության վրա. Նաիրի Սարգսյան 09/27/2023   21:31 Վերջին տվյալներով ԼՂ-ից Հայաստան է ժամանել 53 հազար 629 բռնի տեղահանված 09/27/2023   21:25 Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը 09/27/2023   21:19 Սեպտեմբերի 27-ն այ էս տեսարանն է․ Ու պատերազմը կխժռի երևի մեր հաջորդ սեպտեմբերն էլ 09/27/2023   21:02 Քաղաքային իշխանությունը վերցնելու համար Հայկ Մարությանը ընդունել է «Մայր Հայաստանի» ու «Հանրային Ձայնի» պայմանները (տեսանյութ) 09/27/2023   20:57 Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը 09/27/2023   20:48 Տաթև Վիրաբյանի կալանքի որոշումը բողոքարկվել է 09/27/2023   20:43 Այս պահին Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենում Աղոթք հայ ազգի համար` Տեր Աբէլ Քարտաշյանի առաջնորդությամբ (տեսանյութ) 09/27/2023   20:35 Լավրովը Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել հիշել ԱՄՆ-ին ապավինած երկրների աննախանձելի ճակատագրի մասին 09/27/2023   20:28 ՆԳՆ ենթակա ծառայությունները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում Սյունիքում 09/27/2023   20:05 Իշխանափոխության պայքարը սկսել ենք 2 ամիս առաջ. Հայկ Մարության (տեսանյութ) 09/27/2023   19:59 Ֆրանսիան մտադիր է ուժեղացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում և հյուպատոսություն բացել Սյունիքում 09/27/2023   19:39 Արարատ Միրզոյանի Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները 09/27/2023   19:37 ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի ի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի վերադարձն ապահովելու համար. Բադալյան 09/27/2023   19:23 Ստեփանակերտի հիվանդանոցներից Հայաստան են տեղափոխվել բոլոր տուժածներն ու վիրավորները․ ՀՀ ԱՆ 09/27/2023   18:55 Արցախից չեն հաստատում Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը 09/27/2023   18:52 Վայոց ձորում տրակտորը մոտ 70 մ գլորվել է ձորը. վարորդը վիրավոր է 09/27/2023   18:39 Ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն տարածեցին Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին. Թաթոյան 09/27/2023   18:23 Ադրբեջանի հոգևոր առաջնորդը խոսել է ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման հնարավորության մասին 09/27/2023   18:17 Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին 09/27/2023   18:09 Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ 09/27/2023   18:02 Ադրբեջանցիներն անջատել են «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կապն Արցախում և հայտարարել, որ զանգեր հնարավոր է իրականացնել միայն ադրբեջանական օպերատորների միջոցով 09/27/2023   17:58 Սամվել Բաբայանի՝ առանց որևէ խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական սև ցուցակներում են. Աբրահամյան 09/27/2023   17:54 Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին՝ ԼՂ-ում կատարվողը լուսաբանելու համար 09/27/2023   17:48 Կանադայի ընդդիմությունը պահանջում է սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ԼՂ ժողովրդի դեմ կատարածի համար 09/27/2023   17:47 Այրվածքաբանության ազգային կենտրոնում ԼՂ-ում պայթյունից այրվածք ստացած 86 անձ է բուժվում. ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է 09/27/2023   17:40 Պետք է երաշխավորվի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու իրավազորությունը՝ իր երկրի տարածքով անցնող երթուղիների նկատմամբ. Զախարովա 09/27/2023   17:36 Հ1-ը՝ տվյալ դեպքում, ի դեմս Սամվել Բաբայանի, նպաստում է ադրբեջանական թեզերի տարածմանը. ՀԺՄ 09/27/2023   17:32 Ալեն Սիմոնյանը նստելու է հայկական նյուրնբերգի առաջին շարքերում. նրա նմաններին հումանիտար միջանցք չպետք է տրամադրվի. Զոհրաբյան 09/27/2023   17:29 Էրդողանի գլխավորությամբ՝ Թուրքիայի ԱԽ նիստում կքննարվեն Ադրբեջանի վերջին գործողությունները ԼՂ-ում 09/27/2023   17:23 Արմեն Աշոտյանի՝ ազատ արձակման «տեխնիկական» անհնարինություն է ստեղծվել․ մինչ վերաքննիչ բողոքի քննության ավարտը դատախազը «հասցրել » է գործը դատարան ուղարկել 09/27/2023   17:20 Համատարած ձախողված են պաշտպանության և անվտանգության, առողջապահական և կրթական ենթակառուցվածքների, ճանապարհաշինության և կապիտալ մյուս ծրագրերը 09/27/2023   17:02 Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելու որոշման դեմ բողոքը 09/27/2023   16:49 Շուրջ 100 ընտանիք դիմել է դպրոց՝ երեխաների ուսումը կազմակերպելու հարցով․ Ժաննա Անդրեասյան 09/27/2023   16:44 Ծնվել է քառօրյա պատերազմի մասնակից Անդրե Վարդումյանի որդին 09/27/2023   16:38 Այսօր Ադրբեջանում արդեն քննարկում են Ստեփանակերտը ադրբեջանցիներով բնակեցնելու հարցը
09/26/2023   18:50 Ստեփանակերտ. մարդիկ վերջին պահածոները դրսում են թողել, որ ում պետք է՝ վերցնի 09/27/2023   13:39 Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է. կինը հանդես կգա հայտարարությամբ 09/26/2023   10:13 Օգտատերը հրապարակել է Ասկերանում վառելիքի պահեստի պայթյունից տուժած արցախցիների անունները 09/26/2023   12:07 Արցախում պայթյունի ականատեսը դեպքի երկու պատճառ է առանձնացնում. ՍիվիլՆեթ 09/26/2023   12:30 Զանգվածային թունավորում՝ ադրբեջանական դպրոցում 09/27/2023   21:19 Սեպտեմբերի 27-ն այ էս տեսարանն է․ Ու պատերազմը կխժռի երևի մեր հաջորդ սեպտեմբերն էլ 09/27/2023   14:03 Ասկերանում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ, նրանց մոտ՝ անձնական իրեր. հարազատներին խնդրում են մոտենալ 09/26/2023   10:53 Երկրաշարժ Թուրքիայում 09/26/2023   15:05 Այն, որ Ճարտարում մենակ Նարեն ու իր ընտանիքն են մնացել, վառելիք չունեն, որ դուրս գան, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը, իրենց հետ կապի մեջ եմ. Գևորգյան 09/27/2023   16:30 Նախիջևանի սահմանին բերված զորքը ոչ միայն հետ չի քաշվել, այլ օրեցօր ավելի է խտանում, մեզ սարսափելի օրեր են սպասվում.Աշոտ Սևյան 09/26/2023   13:55 Նարես մնացել է Ճարտար բենզին չկա ու բերող չկա. արցախցի 09/27/2023   18:39 Ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն տարածեցին Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին. Թաթոյան 09/27/2023   14:05 Ոչինչ անվերադարձ չի. Տիրան Խաչատրյան 09/26/2023   13:41 Գնդապետ Ջալավյանը, նույն ինքը բոլորիդ հայտնի Քյոխը, խնդրել է ձեզ փոխանցել, որ ինքը հարցազրույցներ չի տվել, կոչեր չի հղել. Դավիթ Թորոսյան 09/26/2023   12:52 Զինեք մեզ, Էլ զիջելու ու զոհվելու տեղ չունենք, Սյունիքում սրանց ողնաշարը պիտի կոտրվի. Մանախ (տեսանյութ) 09/27/2023   18:55 Արցախից չեն հաստատում Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը 09/27/2023   11:02 Պատճառվել է շուրջ 1,8 մլրդ դրամի վնաս. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 09/26/2023   14:50 Լրագրող Դավիթ Սարգսյանին ոստիկանություն տեղափոխեցին ձեռնաշղթաներով (տեսանյութ) 09/27/2023   13:54 Պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի նկատմամբ կամ գնացեք ձեր երկիր, վերջ տվեք ստերին․ արձագանք՝ Փաուերին 09/26/2023   10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com

Չենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց նախաձեռնությունների հետ. Գեւորգ Դանիելյանը՝ 37-ի նախաձեռնության մասին 02/05/2020   21:52  |  Հարցազրույց

Այսօր շրջանառության մեջ դրված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։

-Պարոն Դանիելյան, իշխանությունը կարծես հետ չի կանգնում Սահմանադրական դատարանի գործող կազմի լիազորությունները ցանկացած գնով դադարեցնելու գերխնդիրը օր առաջ հանգուցալուծելու մտքից։ Այժմ էլ իշխող «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորներ նախաձեռնել են օրենքով Սահմանադրության անցումային նորմերում այնպիսի փոփոխություն, որը միտված  է ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցմանը՝ բացառությամբ իշխանափոխությունից հետո ընտրված 2 դատավորների։ Ընթացիկ օրինագծով Սահմանադրության փոփոխությունների գաղափարը մասնագիտական շրջանակները գնահատում են ոչ միայն ակնհայտ ապօրինի, այլև աննախադեպ։

-Առաջին անգամ, երբ այդ մասին կարդացի ընկերոջս «FB» էջում, վստահ էի, որ իրավիճակը լիցքաթափելուն ուղղված հումոր էր, նույնիսկ կարծիք հայտնեցի, որ կարող են և լուրջ ընդունել, հետո նկատեցի, որ ավելի, քան լուրջ է։ Գիտեմ, ոմանք հրաժարվել են մեկնաբանություններից՝ համարելով այդ նախաձեռնությունն իրավունքի հետ անգամ հեռավոր աղերսներ չունեցող անբնական դրսևորում և քաղաքական ծայրահեղություն։ Ինքս էլ հակված չէի, բայց, կարծում եմ, արժե արձագանքել՝ գուցե ականջալուր լինեն, փորձենք, թեպետ՝ խիստ կասկածում եմ, որ սա, այնուամենայնիվ, կյանքի կկոչվի։

Ինչ ասեմ, բնականաբար, չեմ անդրադառնա քաղաքական նկրտումներին, կխոսեմ բացառապես իրավական ասպեկտներից և, ըստ այդմ էլ, կառանձնացնեմ որոշ էական հարցադրումներ։ Նախ, չի պահպանվել ներքին իրավական փաստաթղթի տրամաբանությունը, փոխարենը ներմուծվել են նոր հակասություններ։ Մասնավորապես, դատելով ներկայացված օրինագծի վերտառությունից, այն օրենք է, մինչդեռ՝ բովանդակության մեջ արդեն խոսվում է մեկ այլ տեսակի իրավական ակտի՝ Սահմանադրության փոփոխությունների մասին։

Գուցե հեղինակները դեռ չեն կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ իրավական ակտ է ներկայացվելու, սակայն հարկ է նկատել, որ դա բնավ երկրորդական հարց չէ, քանզի յուրաքանչյուրն ունի իր իրավական արժեքը, քննարկման և ընդունման ընթացակարգը և այլն։ Հակիրճ արտահայտվեմ՝ թե օրենքի և թե Սահմանադրության փոփոխությունների պարագայում այսպիսի նախաձեռնությունն ընդհանուր ոչինչ չունի Սահմանադրության և գործող սահմանադրական օրենքների հետ, ինչին արդեն հանգամանորեն անդրադարձել եմ սահմանադրական արդարադատությունը շրջանցելուն միտված նախորդ օրինագծի վերաբերյալ իմ մասնագիտական եզրակացությամբ։

Այնուամենայնիվ, անորոշության տեղ չթողնելու համար նկատեմ, որ եթե դա օրենք է, ապա չի կարող գործել անգամ ուժի մեջ մտնելու պարագայում, քանզի, միևնույն է,  գերակայելու է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող Սահմանադրությունը (5-րդ հոդված), իսկ եթե դա հրամցվելու է իբրև Սահմանադրության փոփոխություն, ապա այն պետք է նախապես անցնի սահմանադրական արդարադատության ընթացակարգով։

Վիճահարույց է նաև անցումային դրույթների նորմերում փոփոխություններ նախատեսելը, քանզի դրանք արդեն իսկ կիրառված նորմեր են, և ցանկացած միջամտություն հանգեցնելու է իրավական վիճակը վատթարացնող նորմի հետադարձ ուժի արգելքի շրջանցմանը. այլ կլիներ պատկերը, եթե համակարգային և համալիր փաստաթուղթ ներկայացվեր։

Անշուշտ նկատեցիք, որ, հասկանալի պատճառներով,  չեմ էլ անդրադառնում օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանմանը՝ այս երևույթը, ցավոք, արդեն համակարգային բնույթ ունի։ 

Ինչ վերաբերում է աննախադեպ լինելուն, ապա դա այդպես չէ, 90-ականներին մենք ունեցել ենք նախադեպ, երբ սոսկ օրենքով ներմուծվել է՝ Անկախության Հռչակագրով և Սահմանադրությամբ չնախատեսված սահմանադրական մարմին, ինչի արդյունքում արմատապես փոխվել է անգամ կառավարման ձևը։ Բայց եթե դա այդ փուլում դեռ որոշակի բացատրություն կարող էր ունենալ, հաշվի առնելով անկախ պետականության ձևավորման համատեքստում իրավական համակարգի անպատրաստ լինելը, ապա նույնը մեր օրերում կրկնելն արդեն որևէ ողջամիտ ու իրավաչափ բացատրություն չի կարող ունենալ։

- Հեղինակները փորձել են բավականին հանգամանորեն հիմնավորել օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, ինչպես նաև որոշակի շրջանակների համար ներկայացրել  իրենց կարծիքով ՝համոզիչ փաստարկներ։

- Խոսքը ոչ թե փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորման, այլ բուն սահմանադրական փոփոխություններն ընթացիկ օրենքի միջոցով կատարելու մասին է։ Դեռ օրեր առաջ սրան նախորդող օրինագծի կտրվածքով էի նկատել, որ առանց սահմանադրական արդարադատության ընթացակարգերի, որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել ցանկացած սահմանադրական փոփոխություն։ Նշված իրավադրույթը հստակ ամրագրված է «Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որն էլ հենց ուժը կորցրած ճանաչելու նախաձեռնությամբ էին հանդես եկել նշված օրինագծով։ Չսպասելով նույն այդ օրինագծի քննարկման ճակատագրին, թերևս, որոշվել է, որ պարզապես կարելի է բավարարվել գաղափարի  հռչակմամբ, և արդեն ժամանակն է անցնել հաջորդ փուլին՝ սահմանադրական փոփոխություններին։

Դատելով օրինագծերին կցված հիմնավորումներից, չի բացառվում, որ այս օրենսդրական նախաձեռնությունը դիտարկվի իբրև Սահմանադրության փոփոխություն և չներկայացվի Հանրապետության նախագահի ստորագրմանը։

- Օրինագծի հեղինակները պնդում են, որ դատաիրավական բարեփոխումները համակարգային  հարթությամբ իրականացնելիս, միանգամայն ազատ են, իրենք ոչ միայն օժտված են առաջնային մանդատով, այլև ժողովրդից մանդատ են ստացել հենց այդպիսի բարեփոխումներ իրականացնելու համար, ինչն արտացոլված է եղել իրենց ծրագրում։

-Բոլորս էլ լավ հասկանում ենք, թե խոսքն ինչի մասին է՝ որևէ կուսակցական փաստաթղթում Դուք չեք հանդիպի այնպիսի դրույթի, որով ինդուլգենցիա վերապահվի Սահմանադրությունը շրջանցելու գնով փոփոխությունների համար։ Մյուս կողմից, ցավոք, այնքան իրարամերժ ու հակասական դիրքորոշումներ են հնչել, որ պարզապես անհնար է առանձնացնել մեկ ընդհանուր վեկտոր. բավական է ներկայիս զարգացումները համադրել Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության հետ, որպեսզի ակնհայտ դառնա, որ գոյություն չունեն կանխատեսելի և միանշանակ մոտեցումներ։ Դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը որևէ մեկը չի ժխտում, ինչպես և չեն ժխտում կառավարման համակարգի և օրինաստեղծ գործունեության ոլորտի արմատական բարեփոխումները (մասնավորապես, ժամանակն է օրինագծերի մշակումը վերապահել մասնագիտացված անկախ փորձագիտական հիմնարկներին), սակայն ասվածից բնավ չի բխում, որ դա կարելի է անել առաջնային մանդատ ունեցող օրենսդիր մարմնի՝ ոչնչով չսահմանափակվող նկրտումներին համահունչ։ Այն, որ արձագանքում եմ խորհրդարանի նախաձեռնությանը և պատասխանում ձեր հարցերին, ևս վկայում է այն մասին, որ իրապես պատրաստ ենք աջակցելու բարեփոխումների բնական գործընթացին, և հենց այդ նկատառումով էլ ոչ մի պարագայում չենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց և արդեն այլ իրավական հարթությամբ գնահատման արժանի նախաձեռնությունների հետ։

- Հաճախ է խոսվում այն մասին, որ ՍԴ դատավորները կաշկանդված են կոնկրետ գործերով, քանի որ այդ առնչությամբ ունեցել են նախկինում արտահայտված դիրքորոշումներ։

-Ոչ միայն դա, կան բազմաթիվ այլ խնդիրներ, սակայն մենք այս պահին խոսում ենք մի օրենսդրական նախաձեռնության մասին, որը որևէ կապ չունի այդպիսի կարևոր, հրատապ խնդիրների լուծման հետ։ Ինքս ևս ունեմ իմ տեսլականը՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ, այդ թվում՝ Ձեր նշած հարցադրման կտրվածքով, ընդ որում, դրանք միանգամայն լուծելի խնդիրներ են։ Ցավոք, իրավական միտքը դեռ այդպիսի հարցերի կտրվածքով չի առաջադրել համալիր ու միասնական լուծումներ, սակայն դա չի նշանակում, որ այդպիսիք չկան։ Օրինակ, կոլեգիալ մարմինների գործունեությունը չխաթարելու նկատառումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պարագայում արգելվում է բացարկը, ինչը խիստ վիճահարույց է, մինչդեռ՝ դատական բարձրագույն ատյաններում ոչ միայն որևէ լուծում չի առաջադրվել, այլև չի էլ կարող ողջամիտ համարվել ԿԸՀ-ի պարագայում կիրառվող տարբերակը։ Մենք կարող ենք ունենալ փոխարինողների ինստիտուտ և այլն, սակայն այս և նմանաբնույթ  այլ խրթին հարցերին պարբերաբար կանդրադառնամ առաջիկայում։ Ինձ համար ոչ մի նշանակություն չունի իմ կարգավիճակը և առնչությունը սահմանադրական բարեփոխումների հանձնախմբի հետ։ Ի դեպ, ակնկալում էի, որ նորաստեղծ կառույցը ևս կարձագանքեր այս զարգացումներին։

Ընդհանրապես, սահմանադրական բազմաթիվ նորմերի առնչությամբ տարաձայնություններն այնքան են խորացել, կրքերն այն աստիճան են սրվել, որ ինքս նախապատվությունը կտայի ոչ թե Սահմանադրության փոփոխություններին, այլ միանգամայն նոր Սահմանադրության ընդունմանը, և թող հանրաքվեն էլ որոշի, թե ինչպիսին պետք է լինեն մեր Երկրի հիմնարար իրավական հիմքերը։ Այս դեպքում արդեն որևէ մեկը չի կարող հնչեցնել մտավախություն, թե բա ՍԴ-ն կխոչընդոտի, թե բա իշխող ուժն իր առաջնային մանդատը կչարաշահի և այլն։  Չի բացառվում, իհարկե, որ մշակվեն այլընտրանքային նախագծեր։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:12 05/02/2020  |  ՄեկնաբանությունՍահմանադրական դատարանի սահմանադրական լիազորությունների ժամկետի կրճատումը գործող սամանադրությամբ հնարավոր է, բայց՝ հանրաքվեով. Հովհաննես Քոչարյան
20:45 05/02/2020  |  Քրեական խրոնիկոնԻշխանությունը քրեական հանցագործության է գնում, նախագիծը իշխանությունը զավթելու, մասնավորապես, ՍԴ-ի լիազորություններին տիրանալու միջոց է. Միհրան Պողոսյան
11:39 05/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այն, որ հոգեբուժարաններում երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում նրանց կարծիքը հաշվի չի առնվում.ՄԻՊ
22:30 04/02/2020  |  ՔաղաքականՎատ ազդակներ ենք ստացել Եվրոպայից, պետք է հետեւություններ արվեն. Արման Աբովյան
23:10 03/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս առանց տողատակերի. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
10:54 03/02/2020  |  ՄեկնաբանությունՆոր սահմանադրական դատարանի ստեղծում ի հակառակ իրավունքի գերակայության սկզբունքի. Մակինյան
15:41 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ. Նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն Վահե Գրիգորյանը
11:11 23/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանը որոշումներ է կայացրել
18:46 21/01/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը
11:49 18/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎիճարկվում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը. Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

Արխիվ

[]