Թեմաներ
Հինգշաբթի 04 / 09 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/09/2020   12:14 Աջակցություն կստանան միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտները 04/09/2020   12:11 Հանգստանալու ժամանակ չկա. ԱՀԿ-ն զգուշացնում է. Եվրոնյուզ 04/09/2020   12:08 Պարտադիր թեստավորում կանցնեն բոլոր բուժաշխատողները, թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիները. Վարչապետն ասաց վաղվանից ստեղծելու են օրական 1000 թեստի հնարավորություն 04/09/2020   12:05 Կորոնավիրուսով վարակվածության դեպքերն աշխարհում հատել են 1.5 միլիոնը. Ալջազիրա 04/09/2020   12:02 Մեծ Բրիտանիայի վարչապետի վիճակը բարելավվում է. Ռոյթերս 04/09/2020   11:59 Բանկերը վարկային արձակուրդ են տվել 290 հազար քաղաքացիների. Վարչապետ 04/09/2020   11:33 Կորոնավիրուսից մահացածը 80-ամյա տղամարդ է 04/09/2020   11:04 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 921-ի․ մեկ մարդ մահացել է 04/09/2020   10:47 ՊՎԾ-ն մշտադիտարկում է իրականացրել Երևանի բուսաբանական այգում վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ 04/09/2020   10:40 Փրկարարները տեղափոխել են դին եւ տունն ախտահանել 04/09/2020   10:35 Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է 04/09/2020   10:32 Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ 04/09/2020   10:01 Ինչո՞ւ հեռացավ Հակոբ Ճաղարյանը. Նա վարչապետին «կամ-կամ»-ի առաջ է կանգնեցրել․ «Հրապարակ» 04/09/2020   09:53 Աբովյանի ուղղիչ հիմնարկի նախկին պաշտոնյային կառավարությունը 1200 եվրո փոխհատուցում կտա․ «Ժողովուրդ» 04/09/2020   09:48 Պատահական ոչինչ չի լինում․ ի՞նչ է ուզում առաջին նախագահը․ «Փաստ» 04/09/2020   09:43 Անակնկալ զարգացումներ ԱՄՆ նախագահական ընտրություններում․ «Հրապարակ» 04/09/2020   09:37 Մոնիթորինգ բանկային համակարգում. Վճարումները պրոբլեմատիկ են դարձել․ «Փաստ» 04/09/2020   09:34 Փոփոխություններ՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներում. Կլինի հաղորդագրություն․ «Ժողովուրդ» 04/09/2020   09:31 ՍԴ-ի թեման չի փակվել. «պատերազմը» շարունակվում է. նոր նախագիծ են բերել․ «Հրապարակ» 04/09/2020   09:22 Ծանր հարված քաղավիացիային․ ինչ է սպասվում մայիսին և ով է իրավիճակի պատասխանատուն․ «Ժողովուրդ» 04/09/2020   09:18 «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին մարտին վճարել են միայն աշխատած 4 օրվա համար․ «Փաստ» 04/09/2020   09:17 Covid 19 վարակ ունեցող 4-ամյա երեխան վիրահատվել է համալսարանական հիվանդանոցում 04/09/2020   09:13 Հրայր Թովմասյանի գործով Մուկուչյանը ցուցմունք է տվել․ «Ժողովուրդ» 04/09/2020   09:09 Ընտրական գործընթացը կավարտվի, անուններ կտամ. Արցախի ԿԸՀ նախագահը դիտորդների մասին․ «Հրապարակ» 04/09/2020   09:05 Սիսիանում քաղաքացիներին ծեծի ենթարկելու միջադեպի կիզակետում կանգնած է Սիսիանի ոստիկանապետի ԺՊ-ն․ «Ժողովուրդ» 04/09/2020   09:01 «Մտածեք, թե ինչ հարցեր եք տալու Սերժ Սարգսյանին»․ «Հրապարակ» 04/09/2020   08:56 Ովքեր են Արցախի ցույցի «հովանավորները». դա Փաշինյանի սրտով չէ․ «Փաստ» 04/09/2020   08:52 Ծառուկյանը հրադադար է հայտարարել․ «Հրապարակ» 04/09/2020   00:44 Լուի Սի Քեյի կյանքի կանոնները 04/08/2020   23:30 Կինը գրգռվածություն է զգացել եւ ամիսներ շարունակ խուսափել է սեքսից՝ հազվադեպ հիվանդության պատճառով 04/08/2020   22:59 ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով 04/08/2020   21:56 Այս պահին ներկայացնում ենք ընդամենը երկու փաստ. Փաստահավաք խումբ 04/08/2020   21:29 Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ Ը գլխավոր տնօրենին, և քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ 04/08/2020   21:15 Էրդողանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանին դեղորայքի հարցում 04/08/2020   21:08 Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ.վարչապետ 04/08/2020   20:52 Սերժ Սարգսյանը դեմ է` առաջարկում է իրեն պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չհայտնել 04/08/2020   20:10 Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի Չինաստանից Հայաստան տեղափոխվող բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը՝ հատուկ չվերթով. Ավինյան 04/08/2020   19:56 Պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են նոր առաջարկություններ 04/08/2020   19:36 Որևէ իրավական կարգավիճակով ինձ ԱԱԾ հարցաքննման չեն հրավիրել և ես չեմ գնացել․ Անափիոսյան 04/08/2020   19:29 Դատարանն ազատ է արձակել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացուն՝ ծպտված հային, հաշվի առնելով կորոնավիրուսի վարակման վտանգը 04/08/2020   19:12 ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի շնորհավորանքը Յուրա Պողոսյանի ծննդյան օրվա առթիվ 04/08/2020   19:06 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ 04/08/2020   19:00 Լևոն Տեր-Պետրոսյանը գիտակցում է՝ կարոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում վարչապետի վարկանիշն անկում է գրանցել․ քաղտեխնոլոգ 04/08/2020   18:56 Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի միայն բժշկական մասով․ Արսեն Թորոսյան 04/08/2020   18:46 Հարուցվել է քրեական գործ՝ Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ 04/08/2020   18:42 Հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում անօթևան մնացած քաղաքացիներին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն 04/08/2020   18:39 Արման Պետրոսյան. Ի՞նչ պատկեր է իրականում Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված 04/08/2020   18:34 Մարտավարական-մասնագիտական պարապմունք 04/08/2020   18:28 ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում 04/08/2020   18:16 Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը
04/08/2020   15:11 Կորոնավիրուսը չի ապրում մակերեսների վրա. նոր հետազոտության արդյունքները շրջել են COVID-19 փոխանցման ուղիների մասին պատկերացումները. МК 04/07/2020   14:56 Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը 04/08/2020   13:12 Աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները․ Հակոբ Ճաղարյան 04/08/2020   16:42 200-300 թեստ անելով չենք կարող ասել համաճարակն ի՞նչ պատկեր ունի. համաճարակաբան 04/08/2020   15:47 ԱԱԾ-ն հաստատել է՝ ԿԳՄՍ պաշտոնատար անձանց առնչվող քրգործ է քննվում. Yerevan.Today 04/07/2020   14:14 Մենք ընկած ենք վիրուսի հետևից, մինչդեռ պետք է հարուցիչից առնվազն մեկ քայլ առաջ լինել. Արմեն Վարդանյան 04/07/2020   20:30 Հայ ինժեներները ստեղծել են թոքերի արհեստական շնչառության սարք 04/07/2020   17:08 Սպանության փորձ` Շենգավիթում. Թիրախի վրա կրակել են ատրճանակից 04/08/2020   15:38 Մարությանը վարչապետի մոտ խորհրդակցությանը մասնակցել է պաշտպանիչ դիմակով 04/08/2020   23:30 Կինը գրգռվածություն է զգացել եւ ամիսներ շարունակ խուսափել է սեքսից՝ հազվադեպ հիվանդության պատճառով 04/07/2020   16:30 Փաշինյանը ստում է. նախորդ տարի տրվել է 20 մլրդի պարգեւատրում, որը կազմում է շուջր 58 մլն դոլար. Նարեկ Սամսոնյան 04/08/2020   11:04 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 881-ի, ունենք եւս մեկ մահ 04/07/2020   13:42 Խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը. Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին 04/08/2020   18:07 Էջմիածնի մարզադաշտի տարածքում դի է հայտնաբերվել 04/07/2020   21:53 Անգամ չէի ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մենք ուշացնեինք օգնությունը. Արման Թաթոյան 04/08/2020   18:05 Այսօր կեսգիշերից ուժի մեջ կմտնի գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքի փոփոխված տարբերակը 04/08/2020   09:33 Մինչ զինվորին սպանելը նրա վրա նռնակ են նետել դիրքում. մանրամասներ զինվորի մահվան դեպքից․ «Ժողովուրդ» 04/08/2020   16:30 Փրկարարները հայտնաբերել են դի 04/09/2020   11:04 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 921-ի․ մեկ մարդ մահացել է 04/07/2020   21:19 Փառք Աստծո ձեռքով, ոտքով եմ կաշխատեմ, բայց չեմ ուզում պարտքերի մեջ խրվել. Քաղաքացին ահազանգում է

Չենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց նախաձեռնությունների հետ. Գեւորգ Դանիելյանը՝ 37-ի նախաձեռնության մասին 02/05/2020   21:52  |  Հարցազրույց

Այսօր շրջանառության մեջ դրված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։

-Պարոն Դանիելյան, իշխանությունը կարծես հետ չի կանգնում Սահմանադրական դատարանի գործող կազմի լիազորությունները ցանկացած գնով դադարեցնելու գերխնդիրը օր առաջ հանգուցալուծելու մտքից։ Այժմ էլ իշխող «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորներ նախաձեռնել են օրենքով Սահմանադրության անցումային նորմերում այնպիսի փոփոխություն, որը միտված  է ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցմանը՝ բացառությամբ իշխանափոխությունից հետո ընտրված 2 դատավորների։ Ընթացիկ օրինագծով Սահմանադրության փոփոխությունների գաղափարը մասնագիտական շրջանակները գնահատում են ոչ միայն ակնհայտ ապօրինի, այլև աննախադեպ։

-Առաջին անգամ, երբ այդ մասին կարդացի ընկերոջս «FB» էջում, վստահ էի, որ իրավիճակը լիցքաթափելուն ուղղված հումոր էր, նույնիսկ կարծիք հայտնեցի, որ կարող են և լուրջ ընդունել, հետո նկատեցի, որ ավելի, քան լուրջ է։ Գիտեմ, ոմանք հրաժարվել են մեկնաբանություններից՝ համարելով այդ նախաձեռնությունն իրավունքի հետ անգամ հեռավոր աղերսներ չունեցող անբնական դրսևորում և քաղաքական ծայրահեղություն։ Ինքս էլ հակված չէի, բայց, կարծում եմ, արժե արձագանքել՝ գուցե ականջալուր լինեն, փորձենք, թեպետ՝ խիստ կասկածում եմ, որ սա, այնուամենայնիվ, կյանքի կկոչվի։

Ինչ ասեմ, բնականաբար, չեմ անդրադառնա քաղաքական նկրտումներին, կխոսեմ բացառապես իրավական ասպեկտներից և, ըստ այդմ էլ, կառանձնացնեմ որոշ էական հարցադրումներ։ Նախ, չի պահպանվել ներքին իրավական փաստաթղթի տրամաբանությունը, փոխարենը ներմուծվել են նոր հակասություններ։ Մասնավորապես, դատելով ներկայացված օրինագծի վերտառությունից, այն օրենք է, մինչդեռ՝ բովանդակության մեջ արդեն խոսվում է մեկ այլ տեսակի իրավական ակտի՝ Սահմանադրության փոփոխությունների մասին։

Գուցե հեղինակները դեռ չեն կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ իրավական ակտ է ներկայացվելու, սակայն հարկ է նկատել, որ դա բնավ երկրորդական հարց չէ, քանզի յուրաքանչյուրն ունի իր իրավական արժեքը, քննարկման և ընդունման ընթացակարգը և այլն։ Հակիրճ արտահայտվեմ՝ թե օրենքի և թե Սահմանադրության փոփոխությունների պարագայում այսպիսի նախաձեռնությունն ընդհանուր ոչինչ չունի Սահմանադրության և գործող սահմանադրական օրենքների հետ, ինչին արդեն հանգամանորեն անդրադարձել եմ սահմանադրական արդարադատությունը շրջանցելուն միտված նախորդ օրինագծի վերաբերյալ իմ մասնագիտական եզրակացությամբ։

Այնուամենայնիվ, անորոշության տեղ չթողնելու համար նկատեմ, որ եթե դա օրենք է, ապա չի կարող գործել անգամ ուժի մեջ մտնելու պարագայում, քանզի, միևնույն է,  գերակայելու է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող Սահմանադրությունը (5-րդ հոդված), իսկ եթե դա հրամցվելու է իբրև Սահմանադրության փոփոխություն, ապա այն պետք է նախապես անցնի սահմանադրական արդարադատության ընթացակարգով։

Վիճահարույց է նաև անցումային դրույթների նորմերում փոփոխություններ նախատեսելը, քանզի դրանք արդեն իսկ կիրառված նորմեր են, և ցանկացած միջամտություն հանգեցնելու է իրավական վիճակը վատթարացնող նորմի հետադարձ ուժի արգելքի շրջանցմանը. այլ կլիներ պատկերը, եթե համակարգային և համալիր փաստաթուղթ ներկայացվեր։

Անշուշտ նկատեցիք, որ, հասկանալի պատճառներով,  չեմ էլ անդրադառնում օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանմանը՝ այս երևույթը, ցավոք, արդեն համակարգային բնույթ ունի։ 

Ինչ վերաբերում է աննախադեպ լինելուն, ապա դա այդպես չէ, 90-ականներին մենք ունեցել ենք նախադեպ, երբ սոսկ օրենքով ներմուծվել է՝ Անկախության Հռչակագրով և Սահմանադրությամբ չնախատեսված սահմանադրական մարմին, ինչի արդյունքում արմատապես փոխվել է անգամ կառավարման ձևը։ Բայց եթե դա այդ փուլում դեռ որոշակի բացատրություն կարող էր ունենալ, հաշվի առնելով անկախ պետականության ձևավորման համատեքստում իրավական համակարգի անպատրաստ լինելը, ապա նույնը մեր օրերում կրկնելն արդեն որևէ ողջամիտ ու իրավաչափ բացատրություն չի կարող ունենալ։

- Հեղինակները փորձել են բավականին հանգամանորեն հիմնավորել օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, ինչպես նաև որոշակի շրջանակների համար ներկայացրել  իրենց կարծիքով ՝համոզիչ փաստարկներ։

- Խոսքը ոչ թե փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորման, այլ բուն սահմանադրական փոփոխություններն ընթացիկ օրենքի միջոցով կատարելու մասին է։ Դեռ օրեր առաջ սրան նախորդող օրինագծի կտրվածքով էի նկատել, որ առանց սահմանադրական արդարադատության ընթացակարգերի, որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել ցանկացած սահմանադրական փոփոխություն։ Նշված իրավադրույթը հստակ ամրագրված է «Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որն էլ հենց ուժը կորցրած ճանաչելու նախաձեռնությամբ էին հանդես եկել նշված օրինագծով։ Չսպասելով նույն այդ օրինագծի քննարկման ճակատագրին, թերևս, որոշվել է, որ պարզապես կարելի է բավարարվել գաղափարի  հռչակմամբ, և արդեն ժամանակն է անցնել հաջորդ փուլին՝ սահմանադրական փոփոխություններին։

Դատելով օրինագծերին կցված հիմնավորումներից, չի բացառվում, որ այս օրենսդրական նախաձեռնությունը դիտարկվի իբրև Սահմանադրության փոփոխություն և չներկայացվի Հանրապետության նախագահի ստորագրմանը։

- Օրինագծի հեղինակները պնդում են, որ դատաիրավական բարեփոխումները համակարգային  հարթությամբ իրականացնելիս, միանգամայն ազատ են, իրենք ոչ միայն օժտված են առաջնային մանդատով, այլև ժողովրդից մանդատ են ստացել հենց այդպիսի բարեփոխումներ իրականացնելու համար, ինչն արտացոլված է եղել իրենց ծրագրում։

-Բոլորս էլ լավ հասկանում ենք, թե խոսքն ինչի մասին է՝ որևէ կուսակցական փաստաթղթում Դուք չեք հանդիպի այնպիսի դրույթի, որով ինդուլգենցիա վերապահվի Սահմանադրությունը շրջանցելու գնով փոփոխությունների համար։ Մյուս կողմից, ցավոք, այնքան իրարամերժ ու հակասական դիրքորոշումներ են հնչել, որ պարզապես անհնար է առանձնացնել մեկ ընդհանուր վեկտոր. բավական է ներկայիս զարգացումները համադրել Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության հետ, որպեսզի ակնհայտ դառնա, որ գոյություն չունեն կանխատեսելի և միանշանակ մոտեցումներ։ Դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը որևէ մեկը չի ժխտում, ինչպես և չեն ժխտում կառավարման համակարգի և օրինաստեղծ գործունեության ոլորտի արմատական բարեփոխումները (մասնավորապես, ժամանակն է օրինագծերի մշակումը վերապահել մասնագիտացված անկախ փորձագիտական հիմնարկներին), սակայն ասվածից բնավ չի բխում, որ դա կարելի է անել առաջնային մանդատ ունեցող օրենսդիր մարմնի՝ ոչնչով չսահմանափակվող նկրտումներին համահունչ։ Այն, որ արձագանքում եմ խորհրդարանի նախաձեռնությանը և պատասխանում ձեր հարցերին, ևս վկայում է այն մասին, որ իրապես պատրաստ ենք աջակցելու բարեփոխումների բնական գործընթացին, և հենց այդ նկատառումով էլ ոչ մի պարագայում չենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց և արդեն այլ իրավական հարթությամբ գնահատման արժանի նախաձեռնությունների հետ։

- Հաճախ է խոսվում այն մասին, որ ՍԴ դատավորները կաշկանդված են կոնկրետ գործերով, քանի որ այդ առնչությամբ ունեցել են նախկինում արտահայտված դիրքորոշումներ։

-Ոչ միայն դա, կան բազմաթիվ այլ խնդիրներ, սակայն մենք այս պահին խոսում ենք մի օրենսդրական նախաձեռնության մասին, որը որևէ կապ չունի այդպիսի կարևոր, հրատապ խնդիրների լուծման հետ։ Ինքս ևս ունեմ իմ տեսլականը՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ, այդ թվում՝ Ձեր նշած հարցադրման կտրվածքով, ընդ որում, դրանք միանգամայն լուծելի խնդիրներ են։ Ցավոք, իրավական միտքը դեռ այդպիսի հարցերի կտրվածքով չի առաջադրել համալիր ու միասնական լուծումներ, սակայն դա չի նշանակում, որ այդպիսիք չկան։ Օրինակ, կոլեգիալ մարմինների գործունեությունը չխաթարելու նկատառումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պարագայում արգելվում է բացարկը, ինչը խիստ վիճահարույց է, մինչդեռ՝ դատական բարձրագույն ատյաններում ոչ միայն որևէ լուծում չի առաջադրվել, այլև չի էլ կարող ողջամիտ համարվել ԿԸՀ-ի պարագայում կիրառվող տարբերակը։ Մենք կարող ենք ունենալ փոխարինողների ինստիտուտ և այլն, սակայն այս և նմանաբնույթ  այլ խրթին հարցերին պարբերաբար կանդրադառնամ առաջիկայում։ Ինձ համար ոչ մի նշանակություն չունի իմ կարգավիճակը և առնչությունը սահմանադրական բարեփոխումների հանձնախմբի հետ։ Ի դեպ, ակնկալում էի, որ նորաստեղծ կառույցը ևս կարձագանքեր այս զարգացումներին։

Ընդհանրապես, սահմանադրական բազմաթիվ նորմերի առնչությամբ տարաձայնություններն այնքան են խորացել, կրքերն այն աստիճան են սրվել, որ ինքս նախապատվությունը կտայի ոչ թե Սահմանադրության փոփոխություններին, այլ միանգամայն նոր Սահմանադրության ընդունմանը, և թող հանրաքվեն էլ որոշի, թե ինչպիսին պետք է լինեն մեր Երկրի հիմնարար իրավական հիմքերը։ Այս դեպքում արդեն որևէ մեկը չի կարող հնչեցնել մտավախություն, թե բա ՍԴ-ն կխոչընդոտի, թե բա իշխող ուժն իր առաջնային մանդատը կչարաշահի և այլն։  Չի բացառվում, իհարկե, որ մշակվեն այլընտրանքային նախագծեր։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:12 05/02/2020  |  ՄեկնաբանությունՍահմանադրական դատարանի սահմանադրական լիազորությունների ժամկետի կրճատումը գործող սամանադրությամբ հնարավոր է, բայց՝ հանրաքվեով. Հովհաննես Քոչարյան
20:45 05/02/2020  |  Քրեական խրոնիկոնԻշխանությունը քրեական հանցագործության է գնում, նախագիծը իշխանությունը զավթելու, մասնավորապես, ՍԴ-ի լիազորություններին տիրանալու միջոց է. Միհրան Պողոսյան
11:39 05/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել այն, որ հոգեբուժարաններում երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում նրանց կարծիքը հաշվի չի առնվում.ՄԻՊ
22:30 04/02/2020  |  ՔաղաքականՎատ ազդակներ ենք ստացել Եվրոպայից, պետք է հետեւություններ արվեն. Արման Աբովյան
23:10 03/02/2020  |  ԼՐԱՀՈՍԱյլևս առանց տողատակերի. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
10:54 03/02/2020  |  ՄեկնաբանությունՆոր սահմանադրական դատարանի ստեղծում ի հակառակ իրավունքի գերակայության սկզբունքի. Մակինյան
15:41 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ. Նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն Վահե Գրիգորյանը
11:11 23/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանը որոշումներ է կայացրել
18:46 21/01/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը
11:49 18/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎիճարկվում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը. Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

Տեսանյութեր

04/09/2020   11:53 Ի՞նչ է ուզում առաջին նախագահը, պատահական ոչինչ չի լինում

Տեսադարան

04/08/2020   16:22 Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը գործում է որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց

Մամուլ

Արխիվ

[]