Թեմաներ
Կիրակի 05 / 31 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/30/2020   20:27 Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ 05/30/2020   20:10 ՍԱՏՄ-ն շրջայց է կատարել հանրապետության գյուղատնտեսական շուկաներում 05/30/2020   20:04 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ, ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հետ 05/30/2020   19:36 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է. Վանեցյան 05/30/2020   19:16 Շուտով հնարավոր կլինի Հայաստանում սկսել թեստերի արտադրություն. նախատեսվում է արտադրել 100 հազ. թեստ 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն 05/30/2020   18:57 Ծանր վիճակում է գտնվում 358 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 քաղաքացի. Փաշինյան 05/30/2020   18:54 Մեր հայրենիքին պետք են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ իրական առաջնորդներ. Վանեցյան 05/30/2020   18:51 Դադարեցվել է 87 կազմակերպության գործունեություն. Փաշինյան 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/30/2020   16:46 Պարետը նոր որոշում է կայացրել 05/30/2020   16:44 Արմավիրի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպք է արձանագրվել 05/30/2020   15:42 Մոսկվայից Երևան չարտերային թռիչքի օրն ու ժամը հայտնի է 05/30/2020   15:38 Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել COVID-19-ի թեմայով բարձրաստիճան միջոցառման շրջանակներում 05/30/2020   15:25 Հնդկաստանի կառավարության կազմակերպած չվերթով Դելիից Հայաստան է վերադարձել ՀՀ 23 քաղաքացի 05/30/2020   15:18 Առաջին դասարանցիների առցանց գրանցումները կմեկնարկեն հունիսի 1-ից 05/30/2020   15:16 Ֆիզիկական անձինք կհայտարարագրեն իրենց եկամուտը. Վարչապետը՝ նոր համակարգի ներդրման մասին 05/30/2020   15:13 Անընդունելի է, որ չիպավորման ու 5G կայանների մասին տեղեկություններ են տարածում ուսուցիչները. ԿԳՄՍ նախարար 05/30/2020   15:00 Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել 05/30/2020   14:48 Մեզ համար շատ ցանկալի է դասերը սկսել սեպտեմբերի 1-ից, բայց նաև պետք է պատրաստ լինենք հեռավարի. ԿԳՄՍ նախարար 05/30/2020   14:43 «Կենտրոն» ՀԸ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու գործը մակագրվել է դատավոր Թաթուլ Պողոսյանին 05/30/2020   14:35 Արցախի նախագահը 2020թ. ամառային զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/30/2020   13:46 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում 05/30/2020   13:25 Փրկարարները հայտնաբերել են դի 05/30/2020   13:22 Հունաստանը սահմանները կբացի 29 երկրից զբոսաշրջիկների համար. Հայաստանն այդ երկրների մեջ չէ 05/30/2020   13:15 Մակրոտնտեսությունը համավարակի օրերին 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/30/2020   13:09 Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտումները մայիսի 29-ի դրությամբ 05/30/2020   12:58 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել 05/30/2020   12:56 Իմ 33-ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ. Հայկ Կոնջորյան 05/30/2020   12:53 Արցախում մեկուսացված է 67 քաղաքացի 05/30/2020   12:45 Երևան քաղաքի դատարանը վերադարձրել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը 05/30/2020   12:40 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ 05/30/2020   12:32 Մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում՝ առանց դիմակի ու ձեռնոցի. Աննա Հակոբյան 05/30/2020   12:27 Ուշադրություն. լռում է կառավարությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 05/30/2020   12:24 Սպասվում է առանց տեղումների եղանակ 05/30/2020   12:16 Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ 05/30/2020   11:58 Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատեց 6 միլիոնը. Worldometer 05/30/2020   11:37 Այսօր մեր հասարակությունը վերածվել է ընդդիմախոսներին հայհոյողների, քրեական գործերից ուրախացողների, բամբասանք տարածողների. Կոչուբաև 05/30/2020   11:18 Կորոնավիրուսից մահացածներից մեկը կին է, 6-ը՝ տղամարդ 05/30/2020   10:56 Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ 05/30/2020   10:46 Դատավորները շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով. «Ժողովուրդ» 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/30/2020   10:31 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է.փաստաբան 05/30/2020   10:25 Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ. «Ժողովուրդ»
05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/29/2020   16:58 ԱԱԾ-ի համար այդքան բաղձալի նոր մեղադրանքը դեռ չծնված մահանում է. Կալանավորված փոխնախարարի պաշտպան 05/29/2020   19:14 Վարակի առաջին փուլը չենք հաղթահարել, հետևաբար երկրորդ ալիքը չկա. Պրոֆեսոր Անանիկյան 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/29/2020   18:09 Հանրապետության նախագահն ստորագրել է վիճահարույց Լանզարոտի կոնվենցիան 05/30/2020   21:45 Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան 05/29/2020   14:22 ՄԻԵԴ-ը հրապարակել է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/29/2020   11:16 ՀՀ մարզերում վնասվել են «Յուքոմ»-ի օպտիկական մալուխները, իսկ գլխավոր տնօրենը հրավիրվել է 6-րդ վարչություն 05/29/2020   10:00 Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես». «Հրապարակ» 05/29/2020   20:34 Շվեդիան կորոնավիրուսի պատճառով մահացության ցուցանիշով առաջ է անցել աշխարհի բոլոր երկրներից. Daily Mail 05/29/2020   12:05 Երբ հարևանի «հարսն» իրականում սիրուն է․ Անդրանիկ Թեւանյանը՝ Վրաստանի կառավարության մասին 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/29/2020   21:28 Պարոն վարչապետ, Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ. Գարիկ Աղաբեկյան 05/29/2020   13:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորը և 3 երեխաներին 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/29/2020   10:00 Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը. «Ժողովուրդ» 05/29/2020   18:36 Մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից. Փաշինյան 05/30/2020   00:00 Ձև, Ձև և կրկին Ձև. փաստաբանը՝ ավտոմեքենայում դիմակ չկրելու համար տուգանվելու մասին

ՀՀ գլխավոր դատախազն ամփոփել է ՀՀ Արարատի մարզի դատախազության գործունեությունը 02/05/2020   12:42  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ Արարատի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազությունից։

Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր միտումները, դրանց պատճառները, կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման արդյունքները:

2019թ. ընթացքում Արարատի մարզում արձանագրվել է հանցագործություն­ների 1521 դեպք, նախորդող տարվա 1321 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների աճը կազմել է 15 տոկոս: Վերջինս պայմանավորված է առավելապես հանցագործությունների հաշվառման արդյունավետության բարձրացմամբ, բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների, ՃԵԿ կանոնների հանցավոր խախտումների դեպքերի ավելացմամբ: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 71,5 տոկոս` նախորդ տարվա 74,6 տոկոսի դիմաց:   

Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործություններն ավելացել են 49 դեպքով կամ 26,8 տոկոսով (232/183): Աճը մեծապես պայմանավորված է բնակարանային գողությունների դեպքերի ավելացմամբ: Արձանագրվել է 104 դեպք՝ 2018թ. 91 դեպքի դիմաց, այսինքն աճը կազմել է 14,3 տոկոս: Ընդ որում՝ նվազել է նաև այս դեպքերով բացահայտման ցուցանիշը, ինչն ինքնին բնակարանային գողությունների աճի հիմնական պատճառներից է:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ չնայած այս հանցատեսակի կանխարգելման նպատակով մարզի դատախազության կողմից անցած տարվա ընթացքում իրականացված աշխատանքին, իրավիճակը շարունակում է ահազանգող մնալ իրավապահ բոլոր մարմինների համար: Նա կարևորել է ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համգործակցության շարունակումը ինչպես բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցնելու, ռիսկային բնակատեղիներում ոստիկանության պարեկային ծառայությունն ուժեղացնելու ուղղություններով: Արթուր Դավթյանը նշել է, որ ավտոճանապարհների բանուկ հատվածներում, բնակավայրերի կոնկրետ թիրախային հատվածներում տեղադրված տեսանկարահանող սարքավորումների օգնությամբ նախորդ տարվա ընթացքում հնարավոր է դարձել հայտնաբերել բնակարանային գողություններով զբաղվող հանցավոր խմբեր, այլ բնույթի հանցագործություններ կատարած անձանց, ինչը վկայում է նաև մասնավոր ընկերությունների հետ գործակցությամբ տեսանկարահանող սարքավորումների տեղակայման գործընթացի շարունակման անհրաժեշտության մասին:

Արարատի մարզում 50 դեպքով կամ 13,6 տոկոսով աճել են նաև միջին ծանրության հանցագործությունները (418/368): Բացահայտումը կազմել է 60,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 65,7 տոկոսի դիմաց: Միջին ծանրության հանցագործությունների դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է գողությունների և խարդախությունների դեպքերի թվի աճով:

Փոխարենը մեկով նվազել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, ընդ որում՝ այս բնույթի հանցագործությունների բացահայտումը կազմել է 72,2 տոկոս` նախորդ տարվա 62,5 տոկոսի դիմաց:

2019թ. արձանագրվել է սպանության 5 դեպք, նախորդ տարվա 3 դեպքի դիմաց: Սպանության նշված 5 դեպքերով բացահայտումը կազմել է 80 տոկոս`  նախորդ տարվա 75 տոկոսի դիմաց: 2018թ. համեմատ 1 դեպքով նվազել են սպանության փորձի դեպքերը (4/3): Նշված 3 դեպքերն էլ բացահայտվել են, այն դեպքում, երբ 2018թ. բացահայտումը կազմել էր 50 տոկոս:

Էական նվազում է արձանագրվել կողոպուտի դեպքերով: Մասնավորապես, 2018թ. 13 դեպքի դիմաց  նախորդ տարի արձանագրվել է նման 4 դեպք: Ընդ որում՝ բոլորն էլ բացահայտվել են, ինչը  26.7 տոկյոսային կետով ավելի է 2018թ. համեմատ:

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերն ավելացել են  19,8 տոկոսով, իսկ մահվան ելքով պատահարները՝ 2 դեպքով (20/18)։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է մանրամասն վերլուծության ենթարկել ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների ամբողջական պատկերը, առանձնացնել առավել ռիսկային գոտիները և, գործադրելով դատախազական ներգործության համապատասխան միջոցներ, մասնավորապես իրավասու մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու գործիքակազմը, հետամուտ լինել ՃՏ հանցագործություններին նպաստող հիմնական պատճառների վերացմանը, հաճախակի կրկնվող պատահարների հատվածները կահավորել ճանապարհային երթևեկության նշաններով, այդ գոտիներում ուժեղացնել ճանապարհային ոստիկանության ծառայությունը:

Մարզի դատախազությունը նախորդ տարվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հանցագորությունների կատարմանը նպաստող հանգամանքների և պատճառների վերացմանը: Հիմնականում՝ ՀՀ Արարատի մարզպետին, ՀՀ գյուղատնտեսության նախարարին, ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին և մի շարք համայնքների ղեկավարներին ներկայացվել է 15 միջնորդագիր և 9-ը հաղորդում: Դրանց քննարկման արդյունքում իրականացվել են իրավիճակից բխող կոնկրետ միջոցառումներ:

Շոշափելի արդյունքներ են արձանագրվել մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիոն դեպքերի առթիվ քննվել է 83 քրեական գործ՝ 26.5 տոկոսով ավելի 2018թ. համեմատ: Հատկանշական է, որ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել այս բնույթի 8 քրեական գործ՝ 14 անձի նկատմամբ, որոնցից 4 քրեական գործով 4 անձ դատապարտվել է: Դա այն դեպքում, երբ նախորդ տարի մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 1 քրեական գործ՝ 1 անձի նկատմամբ:

Ընդհանուր առմամբ 2019թ. Արարատի մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 189 քրեական գործ 238 անձի նկատմամբ, նախորդ տարվա 162 քրեական գործի, 207 անձի համեմատությամբ: Այսինքն 2019թ 16.6 տոկոսով ավելացել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը՝ 13 տոկոսով՝ դատի տրված անձանց թիվը:

2019թ. ընթացքում Արարատի մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից քննված և ավարտված քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 406 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 224 մլն ՀՀ դրամը: Պետությանը պատճառված վնասը կազմել է 71.5մլն ՀՀ դրամ՝ ավելի քան տաս անգամ գերազանցելով 2018թ արդյունքը, որից վերականգնվել է 63մլն ՀՀ դրամը, կամ նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 6,5 անգամ ավելի։ Համայնքներին պատճառված վնասը կազմել է 87.191.340 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 16.468.175 ՀՀ դրամը:

ՀՀ գլխավոր դատախազը կոռուպցիայի դեմ տարվող պայքարի, պետական շահերի պաշտպանության, պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դինամիկան գնահատել է բավարար՝ նշելով, սակայն, որ անհրաժեշտ է պահպանել և զարգացնել արձանագրված տեմպերը:

Արթուր Դավթյանը նշել է, որ հանցավորության դեմ պայքարի արդյունավետությանն էապես պետք է նպաստի ինքնին հանցածին երևույթ հանդիսացող քրեական ենթամշակույթի և դրանք կրող խմբավորումների դեմ պայքարը, որը ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվի այդ նպատակով ընդունված համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո: Գլխավոր դատախազն ընդգծել է, որ Արարատի մարզի իրավապահ մարմինները պետք է նախապատրաստվեն այդ չարիքի դեմ ողջ ծավալով իրավաչափ պայքարին, ինչի արդյունքները հասարակությունը պետք է զգա հնարավորինս կարճ ժամանակահատվածում՝ իր հերթին աջակցություն ցուցաբերելով այդ պայքարին:

Ելնելով առանձին հանցատեսակներով նախորդ տարվա ընթացքում արձանագրված միտումներից՝ ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարություններ, որոնք վերաբերել են նաև քրեական գործերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը:    

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:23 31/01/2020  |  ԼՐԱՀՈՍՌ.Քոչարյանին կալանավորելու դատական ակտում ենթադրյալ կեղծիքի մասին փաստաբանների հայտարարությունը կմնա առանց իրավական հետեւանքների
17:12 24/01/2020  |  Քրեական խրոնիկոնՑմահ դատապարտյալի գործով դատարանի կողմից դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացվել
19:02 22/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը
13:43 21/01/2020  |  Քրեական խրոնիկոնԽախտումներով կատարված գնահատման հիման վրա իրականացված պետական գույքի օտարման արդյունքնում պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս
17:30 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի կազմակերպման գործընթացին
15:13 10/01/2020  |  Քրեական խրոնիկոնՊաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից երեք անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ
18:23 09/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազության պարզաբանումը՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կալանավոր Կարեն Ծաղիկյանի մահվան կապակցությամբ
14:02 08/01/2020  |  Քրեական խրոնիկոնԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների համար երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել
19:07 18/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազությունում միջազգային փորձագետների հետ քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների խնդիրները
11:28 14/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ամփոփում է 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը

Արխիվ

[]