ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության բողոքները մակագրվում են նույն դատավորին 02/04/2020 15:19 | ԼՐԱՀՈՍ
Դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ցանկացած դատական նիստ դժվար է անվանել դատական նիստ թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ վստահություն հայտնելով, որ Արմեն Դանիելյանը կբավարարի Դատախազության ներկայացրած Վերաքննիչ բողոքը՝ արգելելով «Մարտի 1»-ի քրեական գործի նյութերի տրամադրումը Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին։
«Պատահական չէ, որ պարոն Դանիելյանն ունի ամենացածր վարկանիշը փաստաբանների համայնքում և դա, ի դեպ, նոր պրակտիկա չէ։ 2018թ.-ին ամենաաղմկահարույց դատական ակտը դատավոր Ազարյանի կողմից կայացված դատական ակտն էր՝ կալանավորումը վերացնելն անձեռնմխելիության հիմքով՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ 2019թ.-ին, երբ ամփոփվեց վիճակագրությունը, պարոն Ազարյանը ճանաչվեց ամենաբարձր վարկանիշ ունեցողը։ Իսկ 2019թ.-ի մեկ այլ աղմկահարույց դատական ակտը հենց պարոն Դանիելյանի կողմից կայացված դատական ակտն էր, իսկ պարոն Դանիելյանը ճանաչվեց ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր »,- նշեց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ Դանիելյանն այնպիսի խախտումներ էր կատարել իր կողմից կայացված որոշումներով, որից հետո Ռոբերտ Քոչարյանին առնչվող ցանկացած բողոք քննության առնելը չի կարող օբյեկտիվ դիտորդի մոտ օբյեկտիվության նշույլ անգամ առաջացնել։
Ըստ Վարդևանյանի՝ Արմեն Դանիելյանը հայտնի է՝ գրեթե միշտ դատախազության բողոքները բավարարելով։
«Այս մի քանի օրվա ընթացքում այնպես ստացվեց, որ նույն քրեական գործի շրջանակներում մի գործ մակագրվել էր դատավոր Մնացականյանին, մեկ այլ գործը՝ Արմեն Դանիելյանին։ Մի դեպքում կալանքը չեղավ, մեկ դեպքում՝ կալանքը եղավ։ Իհարկե, պետք չէ բարդություն դիտարկել կռահելու մեջ։ Պարոն Դանիելյանն էր, որ կալանքը բավարարեց »,- նշեց փաստաբանը։
Վերջինս արձանագրեց, որ ժամանակահատվածում դատախազությունը երկու անգամ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով, որոնցից մեկը դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտն էր ՝ անձնական երաշխավորության մասով, իսկ մյուսը՝ «Մարտի 1»-ի գործով պաշտպանական կողմին բոլոր նյութերը տրամադրելու դատարանի որոշման վերաբերյալ դատական ակտն էր և անհանգստացնող է այն, որ երկու դեպքում էլ բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։
«Ես նույնիսկ զարմանում եմ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ արձակուրդում չի լինում պարոն Դանիելյանը»,- նշեց Վարդևանյանը։
Փաստաբանն ընդգծեց, որ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, սակայն իր ծավալուն հաղորդման վերաբերյալ ստացել է միայն մերժումը հավաստող գրություն, որտեղ որևէ հիմնավորում չկար, ինչի պատճառով ստիպված է եղել դիմել Վարչական դատարան և ապրիլ ամսին նիստ է լինելու՝ ընդդեմ Արդարադատության նախարարության։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել, որով պահանջել է ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասի նյութերը, ինչը քննիչը մերժել է: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան եւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր այն՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։
Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։
Ա.Դանիելյանը համարվում է իշխանությունների կողմից ընդունելի դատավոր։ «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման», «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում հայտարարել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ