Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին

Հայաստանյան ժամանակ 02/04/2020   12:39  |  Վերլուծություններ

Ինչ-որ տեղ լավ էր, որ գրչի պատմությունը եղավ։ Սա երկար ժամանակով քաղաքական խոսքից հանեց նախաբանի անհրաժեշտությունը։ Հիմա արդեն պետք չէ նկարագրել իրավիճակի լրջությունը, տեղ-տեղ՝ ողբերգայնությունը։ Հիմա ամեն ինչ պարզ է։

Ինչքան էլ անհավանական թվա, բայց գրիչը դարձավ սև ու սպիտակի հրեշավոր բաժանման էֆեկտիվ հակաթույնը։ Գրչի պատմությունից հետո  հասարակության այդ բաժանումն այլևս անցյալ է։ Սա է այդ պատմության ամենակարևոր ձեռքբերումը։ Հիմա արդեն լրիվ ուրիշ բաժանում և լրիվ ուրիշ հաշվարկ է գնում։ Հիմա բաժանումն իսկապես անհատական մակարդակով է՝ նա, ով հասկանում է իրականությունը, և նա, ով չի հասկանում (կամ՝ չի ուզում հասկանալ), նա, ով կարողանում է ինքնուրույն մտածել, և նա, ով չի կարողանում (կամ՝ չի ուզում), նա, ով ունի այդպիսի պոտենցիալ և նա, ով չունի։ Այս բաժանումը նոր՝ վերքաղաքական, վերկուսակցական, վերխմբային ճամբարների է բաժանել մեզ։ Եթե դու հասկանում ես, որ սա աբսուրդ վիճակ է՝ ահռելի ռիսկերով, ուրեմն քո համախոհները, դաշնակիցները նրանք են, ովքեր նույնպես դա հասկանում են՝ անկախ նրանից՝ իշխանության մեջ են, թե դուրս, և ո՛ր միավորում են։ Սա տալիս է լավ կիրառական հնարավորություն՝ երկրի քաղաքական և հասարակական դաշտի առողջ և արագ վերադասավորման համար։ Հիմքում լինելու է երկու գերխնդիր՝ պետության լինել-չլինելու ռիսկերը, և հասարակության՝ իրավիճակի ճիշտ ընկալումը։

Տարբեր արագություններով աշխատող ժամացույցներ. մենք այսօր  վտանգում ենք մեր վաղը

 

Ժամանակն ամենակարևոր գործոնն է, որը թույլ է տալիս ճիշտ հասկանալ ռիսկերի վտանգավորության չափն ու քայլերի հետևանքները։

Մենք այսօր տանուլ ենք տալիս մեր վաղը։ Մենք դառնում ենք անպատրաստ՝ վաղվա հեռանկարին, վաղվա զարգացումներին։ Սա՛ է այսօրվա ամենասուր ռիսկը։

Նույն տրամաբանությամբ՝ մեր այսօրը երեկվա մի շարք կարևոր հարցերում պարտությունների ու տապալումների արդյունքն է։ Ես ուզում եմ, որ նախորդ ու ավելի՛ նախորդ իշխանության՝ դեպի ապագան նայող ներկայացուցիչները սա ընդունեն։ Սա կարևոր է։ Մենք այսօրը ունենք, որովհետև սխալվել ենք երեկ։ Միայն ու միայն այդ դեպքում էր հնարավոր ունենալ պատահական իշխանության իրողություն՝ մի բան, որն ունենք այսօր։ Իսկ այսօրվա տապալումը, ձախողումների որակը և ծավալները ուրվագծում են մեր վաղը։ Մենք բաց ենք թողնում շատ կարևոր ժամանակ։

Մենք մեր պետականության ռիսկերը կառավարելու համար միշտ պետք է ուշադիր հետևենք այլոց ժամանակների տրամաբանությանը։ Դրանք ուղիղ առնչվում են մեզ. Ադրբեջանի ժամանակը, Թուրքայի, Ռուսաստանի, Իրանի, Արևմուտքի ժամանակը։ Կա տպավորություն, որ մեր ժամացույցները սկսել են աշխատել տարբեր տրամաբանությամբ։

Ադրբեջանական ժամանակ

Այս երկրում տեղի են ունենում խորքային փոփոխություններ։ Ադրբեջանը, հաշվի առնելով միտումները, այդ թվում՝ Հայաստանում կատարվածը, այդ թվում՝ մեր սխալները, գնում է բավական հետաքրքիր ռեֆորմների։ Այդ միայն հայաստանյան պարզունակ պատկերացումներով է այնտեղի գործընթացը որպես բացառապես Ալիևների-Փաշաևների կլանների թեմա ներկայացվում։ Ամենևին ոչ։ Այդ երկրում իսկապես գնում է նոր էլիտայի ձևավորման փուլ՝ երկրի մոդեռնիզացիայի ուղղությամբ։ Մինչ մենք անդադար խոսում ենք, այնտեղ սկսում են իրական ռեֆորմներ։ Ո՞րն է վտանգը մեզ համար։ Մի պահի Ադրբեջանին հաջողվեց մեր հանդեպ ստանալ ռազմական ոլորտում տեխնոլոգիական առավելություն։ Բայց ժամանակակից աշխարհում դա բավարար չէ պատերազմ սկսելու և առավել ևս՝ հաջողելու համար։ Եթե Ադրբեջանին հաջողվի ստանալ պետության կայացման առումով առավելություն, նրա շանսերը կտրուկ մեծանում են։ Ադրբեջանը գնում է այդ ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է սուր պատերազմ՝ ո՛վ ավելի արագ և ավելի խորքային ձևով կգնա պետության մոդեռնիզացիային։ Ողբերգությունն այն է, որ Ադրբեջանում սա գիտակցում են, Հայաստանում՝ ոչ։ Զավեշտ է, բայց Ադրբեջանը սա գրեթե բացահայտ է հայտարարում։ Ադրբեջանը գիտի՝ ինչ  է ուզում, գիտի՝ ինչու, և նրան դրա համար ժամանակ է պետք։ Հենց սրա մասին է Մամեդյարովը ասում՝ ստրատեգիական համբերություն։

Նույն ժամանակահատվածում մենք, լայվը դարձրած աշխարհայացք, քրեական գործերը՝ համակեցության միակ ձև, գնում ենք միանձնյա կառավարման՝ չունենալով հեռանկարային զարգացման որևէ գրագետ  ծրագիր, երկրի մոդեռնիզացիայի ճանապարհային քարտեզ։ Թե ուր է տանելու սա՝ դժվար չէ հասկանալ։

Ռուսական ժամանակ

Ռուսաստանում սկսվել է նոր էլիտայի ձևավորումը։ Ռուսաստանում սկսվել են խոշոր վերադասավորումներ։ Օբյեկտիվորեն՝ խոշոր փոփոխություններն անխուսափելի են։ Պուտինյան 20-ամյա կառավարման փուլը, գոնե այս տեսքով, առաջիկա տարիներին մոտենալու է ավարտին։ Մեզ վրա դա ազդելո՞ւ է. միանշանակ՝ այո, այնպես՝ ինչպես մնացյալ աշխարհի։ Իսկ եթե ռուսական նոր էլիտան վերանայի՞ իր առաջնահերթությունները տարածաշրջանում։ Դրա հնարավորությունն իրական է։ Դա կլինի այն, ինչի ուղղությամբ 10 տարուց ավելի աշխատում է  ադրբեջանական պետությունը՝ բոլոր հնարավոր միջոցներով, և ինչի հիմքն արդեն ստեղծվել է։

Մենք այսօր վաղվա հեռանկարի առումով թույլ ենք տալիս բացառիկ վտանգավորության սխալներ՝ պուտինյան դարաշրջանի այս կարևորագույն փուլում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մենք այսօր մեզ պետք է ապահովագրեինք ռուսաստանյան վաղվա զարգացումների ռիսկերից։ Մենք այսօր պետք է ոչ թե այսօրվա առավելագույն լավ հարաբերությունները համարեինք նպատակ, այլև՝ վաղվա առավելագույն երաշխիքներ ձեռք բերեինք։ Իսկ մենք անում ենք լրիվ հակառակը։

Մենք ռուսական ալիքները փակելու, հակառուսական ՀԿ-ները Արցախ ուղարկելու, հակապուտինյան պիկետներին մասնակցածներին պաշտոններ տալու փոխարեն լրիվ ուրիշ գործով պետք է զբաղված լինեինք։ Պուտինի ընկերոջը դատավորներին սպառնալով բանտում պահելու փոխարեն, նաև նրա՛ միջոցով պիտի հարցեր լուծեինք, ռուսաստանյան նոր էլիտայի բոլոր պոտենցիալ թեկնածուների հետ հատ-հատ աշխատեինք։ Անեինք այն, ինչն անում է այսօր Ադրբեջանը՝ պետական խողովակով, Աղալարովների, Ալեքպերովների և այլոց միջոցով։

Արևմուտքի ժամանակը

Նկատելի է, որ 2018-ին մի պահ արձանագրված փոխադարձ այցերի, հետաքրքրության նշաններից բան չի մնացել։ Որևէ կոնկրետ արդյունք, որևէ կոնկրետ նպատակ, որևէ խոշոր ծրագիր. ոչինչ չկա։ Մենք չկարողացանք դառնալ և մնալ հետաքրքիր Արևմուտքի համար։ Դրա համար աշխատել էր պետք, գործել էր պետք։ Այստեղ խոսքը գրեթե ոչինչ է, իսկ հակասական և անդադար խոսքը՝ մտածելու առիթ։

Իհարկե, արևմտյան կառույցները շատ բաների վրա աչք են փակել և կարող են միառժամանակ այդպես վարվել։ Դատարաններ շրջափակելը, պատվերով դատավարությունները, դատավորներին սպառնալը, պարտադրվող դատավճիռները 2019-ի ընթացքում հիմնականում չտեսնելու էին տրվում. արևմուտքը դադար էր վերցրել, ակնկալիք ուներ, ինչ-որ բանի էր սպասում։ Բայց դա նույնպես ունի ժամկետային սահմանափակում։ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հայտարարությունը ՍԴ-ի թեմայով դրա ազդանշանն էր, իսկ Բուքիքիոյի տեքստն արդեն կարմիր քարտի է նման։

Բայց նույնիսկ դա՛ չէ կարևորը, այլ այն, որ մենք Արևմուտքին, իսկ Արևմուտքը՝ մեզ, փոխադարձ  ասելու բան չունենք, չկա աշխատանքի ավելի խորը ծրագիր, ռեալ օրակարգ։ Բրյուսել ու Վաշինգտոն առանց օրակարգի գնալը, առանց հստակ նախաձեռնություների գնալը մեծ սխալ է։

Բարեփոխումերի ժամանակը

Կարելի է ներկայացնել 100 փաստ, որ Հայաստանում բարեփոխումներ չեն արվում։ Բայց միայն մեկը արդեն բավարար է՝ 99-ը չընթերցելու համար՝ մթնոլորտը։ Այս մթնոլորտում ոչ մի հեռանկարային, խորքային բարեփոխում անել հնարավոր չէ։ Մթնոլորտը բարեփոխման ամենակարևոր, ամենապարտադիր պայմանն է։ Մեկ օրինակ բերեմ. որոշ ծննդատների, բուժհիմնարկների փակման թեման իրականում ոլորտային բարեփոխման տարբերակ է, ոլորտային բարեփոխման շղթայի քայլերից մեկը, որով հաջողությամբ անցել են շատ երկրներ։ Այո, նաև այդ ճանապարհով է ապահովվում բուժօգնության որակը, նորածնային մահացության ցուցանիշի նվազումը, մոր առողջության անվտանգությունը, նոր մեթոդների, նոր տեխնոլոգիաների ներդրումը և այլն։

Այո, մոտեցումը կարող է բերել որոշակի, այդ թվում՝ էական դժվարությունների, որոնք պետք է քննարկվեն ու անպայման գտնվեն լուծումներ։ Բայց այդ լուծումները հիմնականում տեխնիկական են՝ հաստիքներ, մեքենաներ, փոխհատուցումներ և այլն, բայց ոչ՝  բարեփոխումային խոչընդոտներ։

Ի՞նչ կատարվեց մեզ մոտ. իքս քանակ իջավ փողոց, իգրեկ քանակ գործիչներ սկսեցին խոսել արտագաղթից, ազգային շահից ու նոր ցեղասպանությունից, և հաղթեց այն հանրային կարծիքը, որ սա ազգադավ գործ է։ Ռեֆորմի հեղինակը՝ կառավարությունը, չկարողացավ պաշտպանել  իր իսկ ռեֆորմը, որովհետև վախեցավ ի՛ր իսկ ստեղծած  մթնոլորտից, իր ժամանակի բարքերից, ու էլի ամեն ինչ մնաց կիսաքայլ, կիսաորոշում, կիսալայվ։

Այդպես լինելու է ցանկացած հարցում։ Մեր ժամանակն աննապատակ է գնում։ Մենք, մսխելով այսօրվա ժամանակի պաշարը, վտանգում ենք  մեր վաղը։ Հայաստանյան (կամ հայկական) ժամանակը մենք անջատել ենք մյուսների, թշնամիների և բարեկամների, աշխարհի ժամանակային  կոնտեքստից։ Ինչո՞ւ է մեր ժողովուրդը թույլ տալիս սա, իսկ հաճախ ողջունում՝ չհասկանալով վտանգները։ Սա մյուս կարևորագույն գործոնի՝  հասարակության որակի, այս փուլում հանրային տրամադրությունների  հնարավորինս սթափ գնահատականի թեման է։ Այն ունի խիստ կիրառական նշանակություն։ Այդ մասին՝ հաջորդիվ։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:13 08/01/2020  |  ՎերլուծություններՍխալի համակարգը
15:10 13/12/2019  |  ՎերլուծություններԿառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը․ Վահե Հովհաննիսյան
11:47 26/11/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. «Կենցաղային պետության» հաղթահարման մեր քայլը
13:35 06/11/2019  |  ՎերլուծություններԴեգրադացիան չունի հատակ, կարմիր գիծ, որտեղ այն կանգ է առնում
11:56 05/11/2019  |  ՎերլուծություններՈւրիշ Հայաստանի դասերը
12:53 22/10/2019  |  ՎերլուծություններԻրականություն՝ ոչնչի մասին
12:48 03/10/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Բանտ-պետություն հայեցակարգը
11:51 24/09/2019  |  ՎերլուծություններԴեպի աղետ տանող ճանապարհը
11:53 16/09/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է
12:42 09/09/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Կա մի բան, որը բոլորիս կմիավորի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]