ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արամ Օրբելյանը վտանգված է զգում իր անվտանգությունը 02/04/2020 13:57 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստում հայտարարել են, որ նախորդ նիստին չէին ներկայացել՝ որպես բողոքի նշան՝ դատավորի գործողությունների դեմ։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները չէին ներկայացել դատական նիստին և գրավոր տեղեկացրել, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Վերջիններս մատնանշել են նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում տուժող կողմի հնչեցրած հայտարարությունը, որ, եթե իրենց վիրավորեն, ապա կընկնեն իրենց օրը, ինչը պաշտպանական կողմը դիտարկել էր որպես սպառնալիք։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, դատական նիստին չներկայանալն իր կարծիքի արտահայտման միակ ձևն էր,որը դատարանը թողել է իրեն։
Նա նշեց, որ դատարանը որևէ կերպ չի արձագանքել տուժողի իրավահաջորդի հայտարարությանը և միայն երկու շաբաթ անց սեփական նախաձեռնությամբ փորձեց պարզել խնդիրը։
Ալումյանի խոսքով ՝ իրենց հասցեին հնչել են ատելության խոսքեր ի պատասխան՝ Կարեն Մեժլումյանի հայտարարության։ Նման պայմաններում իր կարծիքի արտահայտման միակ ամենամեղմ միջոցը դատական նիստին չներկայանալն էր։ Ապա նշեց, որ դատարանը միջնորդությունները մերժելուց բացի ունի նաև պարտականություն, որ վերջինս ապահովի պաշտպանների աշխատանքը։
Պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ նախորդ դատական նիստերին ներկա չի եղել՝ սեփական անվտանգությունից ելնելով։
Վերջինս հայտարարեց, որ իր հասցեին շարունակվել են նմանատիպ արտահայտությունները, նաև այլ տուժողի իրավահաջորդի կողմից։ Նրա խոսքով՝ տուժող կողմն ասել է, որ, եթե իրենք չպատժեն, ապա աստված կպատժի, ինչն անեծք է, բայց չի ցանկանում անեծքի իրավական կարգավորումներին անդրադառնալ դատական նիստի ընթացքում։
Վերջինիս խոսքով՝ դատարանը պետք է ապահովի պաշտպանների և Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունը։ Ի լրումն իր գործընկերների հայտարարության՝ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի մյուս անդամ Ռուբեն Սահակյանը նշեց, որ ինքն ունեցել է նաեւ այլ պատճառ՝ չներկայանալու դատական նիստին՝ արձանագրելով, որ դատավորը դի կատարում նաեւ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով ներկայացված իրավական դիրքորոշումներն ու միջնորդությունները մերժվում են առանց պատճառաբանության։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատական նիստին չի ներկայացել,որովհետև չի իմացել, որ լինելու է դատական նիստ՝ ընդգծելով, որ դատական նիստն այն չէ, երբ մի խումբ մարդիկ հավաքվում և քննարկում են ինչ-որ հարց, այլ՝ պատշաճ դատավարական ընթացակարգի պահպանումը։
Վերջինս նշեց, որ պաշտպաններին պատասխանատվության ենթարկելու հարցին զուգահեռ դատարանը մտածի նաև սեփական գործողությունների վերաբերյալ ԲԴԽ դիմելու մասին։ Պաշտպանական խմբի մեկ այլ անդամ Արամ Վարդևանյանն ասաց, որ նախորդ դատական նիստերին իրեն թույլ չեն տվել խոսել։
Վերջինիս խոսքով՝ դատարանը պարտավոր էր ապահովել կարգ ու կանոնը դատական նիստերի ժամանակ և կողմերի հավասարությունը և մշտապես տուժող կողմն ինչ-որ արտահայտություններ են թույլ տալիս և, որն ավելի վատ է, այն անձանց կողմից, ովքեր նաև Փաստաբանների պալատի անդամներ են։
Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/19/2021 10:02 Պատմությունը կրկնվում է. մեկ էլ 2018-ի աշնանն էին Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ. «Հրապարակ»
- 01/19/2021 10:00 Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան «Հրապարակ»
- 01/19/2021 09:56 17 կուսակցությունների առաջնորդներն առաջվանը չեն. Վազգեն Մանուկյանը չընդունվե՞ց «Ժողովուրդ»
- 01/19/2021 09:53 Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը․ արագ կադրային նշանակումները իրավիճակը կփոխե՞ն «Փաստ»
- 01/19/2021 09:50 Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրադատարանում է «Ժողովուրդ»
- 01/19/2021 09:48 Առողջապահության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է «Հրապարակ»
- 01/19/2021 08:41 «Օրենքով գողեր» Գող Ալոյի և Արսեն Երևանսկու «շնորհիվ» 30-ամյա քննիչի կոչումը բարձրացվել է «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
- 12/21/2020 19:48 Սյունիքից հետո, հերթը Գեղարքունիքի՞ մարզինն է, Սեւանա լճի արեւելյան ափը տրվելու է ադրբեջանցիների՞ն. մահապարտ ազատամարտիկ
- 12/11/2020 19:29 «Փաշինյանը պանթուրքիզմի իրականացման այս փուլի գլխավոր դերակատարն է. դեկտեմբերի 22-ից հետո Ադրբեջանը պահանջելու է Զանգեզուրն ու Սյունիքը». պահեստազորի սպա
Մեկնաբանություն
- 01/19/2021 12:31 Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական ճգնաժամերի ժամանակ իշխանությունը գնում է զիջումների, քննարկումների, լսում կարծիքներ, առաջարկներ ու փնտրում ելքեր. Մարուքյան
- 01/19/2021 12:02 Հայերը շարունակում են թիրախավորվել Գերմանիայում. տների դիմաց թուրքերն ու ադրբեջանցիները գրաֆիտիներով գրել են՝ «Տանը տեղ չկա». Թուրքագետ
- 01/19/2021 11:38 Պատերազմի ավարտից 2,5 ամիս անց, պետք է տեղեկանանք մեր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերեվարվածների իրական թվերի մասին. Անուն առ անուն. Հայկ Դեմոյան
- 01/19/2021 10:33 Իշխանությունները գիտեն, որ պատերազմի սպառնալիք չկա, քանի որ նվազագույն պահանջի դեպքում պատրաստ ենք զիջելու ամեն ինչ.փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2021 23:10 ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/17/2021 23:23 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին
- 01/17/2021 20:14 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դի
- 01/17/2021 18:23 Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները