ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստով առաջին հետազոտության արդյունքում վիրուս չի հայտնաբերվել 02/03/2020 18:13 | ԼՐԱՀՈՍ

Հայաստանում նոր կորոնավիրուսի ախտորոշման թեստով արվել է արդեն առաջին հետազոտությունը, արդյունքը եղել է բացասական, կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:
«Ռեագենտները ստացել ենք շատ արագ: Դա ամբողջացնում է մեր երկրում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները: Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում մեկ կասկածելի դեպքի հետազոտություն արդեն իրականացրել ենք և ստացել ենք բացասական պատասխան, այսինքն՝ այդ մարդը կորոնավիրուս չուներ»,-ասաց Բակունցը:
Այս պահի դրությամբ անվճար հետազոտության ենթակա են ռիսկի խմբի անձինք, ովքեր արդեն ունեն հիվանդության ախտանիշներ և միաժամանակ վերջին 14 օրում եղել են Չինաստանում, կամ շփվել են կորոնավիրուսով հիվանդ մարդու, կամ էլ Չինաստանից վերդարձած նման ախտանշաններ ունեցող անձանց հետ: Բակունցը շեշտեց՝ դա հակահամաճարակային իրավիճակում ԱՀԿ-ի կողմից հաստատված մոտեցում է:
Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանը տեղեկացրեց՝ հետազոտված անձը եղել է Չինաստանում, Չինաստանից վերադարձել և ունեցել է ջերմություն:
Նմուշը վերցվում է հատուկ հավաքածուով, որը պարունակում է երկու զոնդեր, որոնցից մեկով նմուշ են վերցնում քթից, մյուսով՝ ըմպանից: «Կա վիրուսի տրանսպորտի միջավայր, դրվում է այդ միջավայրի մեջ, որը պահպանում է վիրուսը և սառը պայմաններում հատուկ սառնարան պայուսակներով՝ եռաշերտ փաթեթավորմամբ տեղափոխվում է լաբորատորիա: Լաբորատորիա հասնելուց հետո նմուշը ենթարկվում է վերամշակման, անջատվում է ՌՆԹ-ն, դառնում է ԴՆԹ։ Վերջնական ախտորոշում տալու համար ողջ գործընթացը տևում է մոտավորապես 3-4 ժամ: Թեստերը շատ զգայուն ռեագենտներ են, պահվում են -21 աստիճանի պայմաններում: Նմուշները ևս պահվում են սառնարանում»,-ասաց Սարգսյանը:
Նմուշները վերցնելու համար աշխատում են բուժհաստատությունների հետ: Թեստերը ունեն 1 տարվա ժամկետ: 200 թեստով կարող է ստուգվել մինիմում 67, մաքսիմում 199 մարդ:
Հարցին, թե Չինաստանից սպասվող լաբորատոր ախտորոշման թեստերը երբ կլինեն, Սաքունցը դժվարացավ հստակ ասել: «Չինաստանում ավիափոխադրումները և այլ տեսակի փոխադրումները փոխվել են, պակասել են, և մեծ դժվարություններ կան: Հաշվի առնելով, որ այս ռեագենտները շատ զգայուն են և տեղափոխման հատուկ պահանջներ ու ժամկետ ունեն, այդ պահին դեռ քննարկման մեջ է հարցը»,-ասաց նա ու վստահեցրեց, որ տարբեր ուղղություններով աշխատում են նաև թե ԱՀԿ-ի, թե կոլեգաների հետ, որ ստանան ռեագենտներ ըստ անհրաժեշտության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/08/2021 12:21 Մեկ ասում ես կեցցեն մեր զոհերը, մեկ ակնածանքի խոսքեր ես հղում.ծպտուն մի հանիր. Գեղամ Նազարյան
- 03/08/2021 11:57 Դուք ընտանիքի, ազգի հոգին եք, որ, ապրելով յուրաքանչյուրիս սրտում, կյանքը լցնում է սիրով ու հույսով և նոր սխրանքի թևեր տալիս. Օհանյանի ուղերձը
- 03/08/2021 11:48 Նույնիսկ մեծ ցանկության դեպքում Իրանից հնարավոր չէ դոլար փոխանցել օֆշորային գոտի կամ այլ երկրներ, բայց համահայկական հիմնադրամին հնարավոր է փոխանցել. Պարսյան
- 03/08/2021 11:23 Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա. Կարին Տոնոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/07/2021 16:31 Արարատի մարզում դպրոցի զինղեկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն
- 03/07/2021 09:53 ՃՏՊ Հալաբյան փողոցում․ կա երկու զոհ
- 03/04/2021 21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները