Թեմաներ
Կիրակի 05 / 09 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2021   23:53 «Ջեբհաթ ան Նուսրա»-ի ահաբեկիչները 53 անգամ խախտել են հրադադարը Սիրիայում 05/09/2021   23:33 Լոնդոնում գնահատել են Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեի հնարավորությունը 05/09/2021   23:16 Ռուսական բանակը կստեղծի անտեսանելի «Դրել» ավիառումբ 05/09/2021   23:02 Պատիվ ունեցեք. Արմեն Աշոտյան 05/09/2021   22:54 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումներ 05/09/2021   22:40 Ջրանջատում Արագածոտնի մարզում 05/09/2021   22:33 Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ 05/09/2021   22:27 Երևանում Նորագավիթի տներից մեկում հրդեհ է բռնկվել 05/09/2021   22:16 Մենք ճանապարհներ կառուցեցինք, բայց միլիոնատեր չդարձանք. Փաշինյան 05/09/2021   22:05 Ամենակարևոր անելիքը մեր պարտավորությունների կատարումն է նահատակների ու երեխաների առաջ. Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ 05/09/2021   21:38 Ես չեմ տեսնում, որ այս իշխանությունները կարող են վերարտադրվել. Օհանյան 05/09/2021   21:21 Հաղթանակի խորհրդանիշը վերածվեց դավաճանության խորհրդանիշի. Մեր գործողությունների մասին դուք կիմանաք վաղը. Մինասյան 05/09/2021   20:59 Ռեյխստագի պատերի մոտ Քոչարի է պարել. Ռուսական տունը Երևանում շնորհավորել է Անդրանիկ Գևորգյանին 100-ամյակի առթիվ 05/09/2021   20:56 «Ձեր տղան ի՞նչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում». զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը 05/09/2021   20:20 Ամենակարողն Աստված պահի ու պահպանի մեր նվիրական հայրենիքը. Մայիսի 9-ը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2021   20:00 Նիկոլի Արսենը սարսափած է. Համբարյան 05/09/2021   19:42 Միրզոյանի այդ քայլը պատահականություն չէր կարող լինել, սրանց օրակարգում ուրիշ բաներն էին. Սևակ Հակոբյան 05/09/2021   19:30 Սա է այլևս յուրաքանչյուրիս պարտքը՝ վերացնել նիկոլիզմն ու դաստիարակել հայրենասեր, արժանապատիվ, պետականամետ սերունդ. Մելիք-Շահնազարյան 05/09/2021   19:17 Ադրբեջանում կասկածում են, որ Շուշին այսուհետ հավերժ իրենցն է լինելու. Վարդան Ոսկանյան 05/09/2021   18:56 Մակրոնը Ստրասբուրգում բանավեճ է բացել Եվրոպայի ապագայի շուրջ 05/09/2021   18:44 Ազատության հրապարակում ավարտվեց «Հայաստան» դաշինքի կողմից իրականացվող հանրահավաքը 05/09/2021   18:34 Երևանի Կոմիտասի պողոտայում այրվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենա 05/09/2021   18:28 Այսօր պետք է զանգեի որդուս՝ շնորհավորելու, բայց տականքները եկան, խլեցին և՛ Շուշին, և՛ հաղթանակը, և՛ մեր տղերքին. Նազարյան 05/09/2021   18:13 Լրագրողների դեմ չինական պատ կազմելու փոխարեն ախրանիկներով-մոդելներով ու մնացած թոփ հեղափոխականներով, էդ պատը կազմեք Սյունիքի գյուղերում. Զոհրաբյան 05/09/2021   17:58 Ամենավատ երազում ամենաանհուսալի պեսիմիստը չի մտածում, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել. Ռոբերտ Քոչարյան 05/09/2021   17:42 Առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահին՝ միասնական պայքարել այս իշխանության դեմ. Ռոբերտ Քոչարյան 05/09/2021   17:38 Մեկնարկել է հանրահավաքը. Ռոբերտ Քոչարյանը ոտքով գնաց Ազատության հրապարակ (ՈՒՂԻՂ) 05/09/2021   17:20 Մենք հակառակորդի հետ չենք կռվում, կա նպատակ ընտրությունը կրելու. Քոչարյան 05/09/2021   17:11 Ստորագրվեց «Հայաստան» դաշինքի համագործակցության հուշագիրը 05/09/2021   16:41 Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան 05/09/2021   16:16 Էրդողանը կարծում է, որ ԵՄ-ն առանց Թուրքիայի չի կարողանա պահպանել իր հզորությունը 05/09/2021   15:46 Իշխանությունների ապիկար գործողությունների արդյունքում մեր երկիրը, ժողովուրդը չի կարողանում ուղիղ մեջքով քայլել. Վանեցյան 05/09/2021   15:30 ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սեւ ծովում 05/09/2021   15:19 Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են ինտենսիվ անձրևներ 05/09/2021   15:09 Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 22 միլիոնը 05/09/2021   14:59 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 05/09/2021   14:41 Մամուլի խոսնակի ինստիտուտի նպատակն ու ֆունկցիան շեֆին կրծքով պաշտպանելը չէ. Արկադի Գրիգորյան 05/09/2021   14:32 Այս նկարը խորհրդանշում է բացակայությունը հիշողության և արժանապատվության, մարդկային պարկեշտության և պետական մտածողության. Մինասյան 05/09/2021   14:20 Հրդեհ Գյումրի քաղաքում 05/09/2021   14:00 Նիկոլն աղետաբեր է. Լեւոն Զուրաբյան 05/09/2021   13:57 Արայիկ Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր 05/09/2021   13:38 Չկարողացան արժանի լինել ոչ Շուշիի ազատագրման, ոչ էլ ֆաշիզմի դեմ պայքարի հերոսներին. Շարմազանով 05/09/2021   13:23 Ես ասում եմ՝ ներեցե՛ք, տղերք, ների՛ր ինձ, Շուշի. Արշավիր Ղարամյան 05/09/2021   13:05 Մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել, անցած տարիները մսխվել են. Մարուքյան 05/09/2021   12:44 Աննա-Էրատոյին իրենց տանը հյուրընկալողներին մի քանի հարց ունեմ. Համբարյան 05/09/2021   12:35 Ոչ ոք չի կարող մեզնից գողանալ մեր հաղթանակները՝ դրանք ձեռք են բերվել արյամբ. Արմեն Գեւորգյան 05/09/2021   12:32 Կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղված է եղել հյուրանոցային համարներ պատվիրելու ու սնունդ գնելու համար 05/09/2021   12:27 Վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը․ Արայիկ Հարությունյան 05/09/2021   12:19 Անընդունելի է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը․ կոչ ենք անում Ոստիկանությանը և հատկապես Մանե Գևորգյանին մնալ իրենց լիազորությունների սահմաններում․ «Մեդիա պաշտպան» 05/09/2021   12:12 Կանխվել է ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից
05/08/2021   17:36 Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Մարտունիում Նժդեհի արձանը կհանվի 05/09/2021   20:56 «Ձեր տղան ի՞նչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում». զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը 05/08/2021   10:16 Երևանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել 05/08/2021   16:20 Ինչու՞ այն երկիրը, որն արտադրել է AstraZeneca-ն չի օգտագործում դա. Նրանք շատ լավ գիտեն՝ ինչ ազդեցություն ունի այդ պատվաստանյութը 05/08/2021   10:30 Նիդերլանդներում ադրբեջանցիները դանակահարել են հայ իրավաբանի 05/08/2021   20:21 Ստեփանակերտի մոտ` «Զառին բաղ» կոչվող խաչմերուկում ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի. Բելլա Լալայան (տեսանյութ) 05/08/2021   22:57 Հադրութն ու Շուշին տուն են վերադարձնելու, որովհետեւ նրանք Զորավարի զինվորներն են, իսկ Զորավարը պարտվել չէր սիրում․ "Հաղթանակի 5-րդ բրիգադ" 05/08/2021   14:53 Կրակոցներ Երևանում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր.ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում 05/08/2021   19:27 Շահեն ջան, լավ է լինելու, դեռ վերադառնալու ենք Մատաղիս, Շուշի, Արցախ․ Վարդան Օնանյան 05/08/2021   13:07 Ամեն ինչ ժամանակի հարց է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին ազատագրելու մասին 05/08/2021   16:37 Մեկնարկում ենք հականիկոլական շարժում, որն ունի մեկ նպատակ. բացատրել նիկոլամետ մոլորյալներին, որ Նիկոլն աղետ է. Միքայել Մինասյան 05/08/2021   14:45 Պահեստազորի սպաները միանում են ընդդիմությանը.Թաթուլ Պետրոսյան 05/08/2021   17:39 Առաջինը Աշոտիկը հորը կգյուլլեր, եթե պատերազմին մասնակցած լիներ. մեզ Նիկոլը հաղթեց, ոչ թե թուրքը. Մադաթյան 05/09/2021   10:02 Փաշինյանի՝ Եռաբլուր այցելության ժամանակ քաշքշել են լրագրողին 05/08/2021   12:37 Երկրում կրիմինալ վակխանալիան շարունակվում է. Կարեն Քոչարյան 05/08/2021   11:28 Իրան-Սև ծով կորիդորի ծրագիրը խափանելու միակ միջոցը Սյունիքը Հայաստանից կտրելն է. Արթուր Դանիելյան 05/08/2021   22:44 Ջաբրայիլից մինչև Կուբաթլու կռիվ տված ճակատային պատասխանատուներին ՝ գեներալներին,տրվեց ազգային հերոսի կոչում, ո՞ր սխրանքների համար. Եփրեմ Մարգարյան 05/08/2021   19:18 Նոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա 05/08/2021   22:10 Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ 300.1-րդ հոդվածով հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ ներկայացվել է մի քանի բողոք. Հայտնի են, թե որ դատավորները կքննեն դրանք 05/09/2021   20:00 Նիկոլի Արսենը սարսափած է. Համբարյան

ԶՈՒ-երում մահվան դեպքերի վիճակագրությունը, եթե անգամ նվազել է, գրոշի արժեք չունի, երբ խաղաղ պայմաններում զինվոր է մահանում. Նորայր Նորիկյան 02/03/2020   15:19  |  ԼՐԱՀՈՍ

«Բանակում տիրող բարքերն ու մթնոլորտը, որոնք նպաստում ու դառնում են այսպիսի հանցագործությունների պատճառ, սպառնալիք են յուրաքանչյուր ընտանիքի համար եւ խաթարում են բանակի նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունը, ավելին, իրական սպառնալիք են բանակի մարտունակության նվազեցման համար»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով ԶՈՒ-երում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի հաճախակիացման խնդրին։

Փաստաբանը խաղաղ պայմաններում արձանագրված մահվան դեպքերը ուղղակի անթույլատրելի է համարում՝ շեշտելով, որ պետության սրբազան պարտականությունն է՝ վերացնել բանակում տիրող բացասական մթնոլորտը, նպաստել բանակում որակական նոր միջավայրի ձեւավորմանը եւ ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ մտածեն ՝ իրենց երեխաների կյանքի իրավունքը անվտանգ է ։

«Անկախ նրանից, թե ինչի ծնունդ են այդ բարքերը, բանակի ղեկավարությունը պարտավոր է ձեռնարկել համարժեք, արագ քայլեր՝ ստեղծված մթնոլորտը հնարավորինս վերափոխելու ուղղությամբ։ ԶՈՒ-երում մահվան դեպքերի վիճակագրությունը գրոշի արժեք չունի, եթե անգամ դրանք նվազել են, եթե խաղաղ պայմաններում մենք մահվան դեպքեր ենք ունենում։ Խաղաղ պայմաններում մենք իրավունք չունենք նման դեպքեր ունենալ եւ վերջ ։ Այ այստեղ պետք է բռունցքը խփել սեղանին ու ասել՝ վերջ։ Սա անթույլատրելի մոտեցում է»,-շեշտեց Նորիկյանը։

Փաստաբանն ասաց, որ երեկ օրինական ուժի մեջ մտած թվով 10 դատական ակտեր է ուսումնասիրել, որոնցից 5-ը սպանությունների դեպքեր էին, 5-ը՝ ինքնասպանության։ Նորիկյանի խոսքով, բոլոր հանցագործությունները տեղի են ունեցել 2015 թվականից հետո՝ վերջին 5 տարվա ընթացքում եւ բոլոր դեպքերում կարմիր գծի նման անցնում է այն թեզը, որ հանցագործությունները կատարվել են ծաղրուծանակի, սպառնալիքի, ծեծի, բռնության, ծնողների հասցեին հայհոյանքի, պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, անկողին հավաքելու, ամաններ լվանալու, դիրքերում կանգնելու պատճառաբանություններով։

«Այսինքն, զինված ուժերում բոլորի համար ակնհայտ են, թե որոնք են հանցագործություններ ծնող պատճառները եւ այս խնդիրները պարզ են։ Այդ խնդիրները լիկվիդացնելու ռազմավարություն է անհրաժեշտ, անհրաժեշտ է ստեղծել միջավայր՝ վերափոխել այդ մթնոլորտը ամբողջ ԶՈՒ-երում։ Սպայական կազմի հետ է պետք լուրջ աշխատանք տանել, ռազմակրթական հաստատություններն է պետք անհրաժեշտ ստանդարտների բերել, ընդհանուր առմամբ բարձրացնել պատասխանատվության աստիճան։ Ես հիմա ձեր միջոցով տագնապ եմ բարձրացնում՝ ԶՈՒ-երում բողոքարկման ինստիտուտը չի գտնվում անհրաժեշտ մակարդակի վրա»,-ասում է փաստաբանը։
Ըստ Փաստաբանի, այս դեպքերը վկայում են, որ շարքայինից մինչեւ գեներալ կամ բանակի ղեկավարություն հասնող վերելակը չի աշխատում եւ ստորին սպայական կազմի ներկայացուցիչները չեն կարողանում իրենց բողոքի ձայնը՝ բողոքարկման իրավունքը, որը օրենքով է կարգավորված, իրացնել։
«Այսինքն, երբ սպան կամ զինծառայողը տեսնում է, որ իր իրավունքները չի կարողանում օրինական միջոցներով հասցնել տեղ, արդեն առաջ է գալիս ոչ ֆորմալ իավիճակներում ոչ ֆորմալ, չգրված օրենքներով հարցերը կարգավորելու հանցագործ միջավայրը, որտեղից էլ բխում են այդ հանցագործությունները, եթե դեպքերը և ուսումնասիրեք, կտեսնեք»,-շեշտում է փաստաբանը՝ հավելելով, որ երբ դիրքի ավագը, ստորաբաժանման ղեկավարը տեսնում են, որ զինծառայողը չի կատարում հրամանը եւ հնարավոր չէ Զինվորական կանոնագրքին համարժեք զեկուցել վերադաս հրամանատարությանը, առաջանում են նշված իրավիճակները, մինչդեռ հարկավոր է զինվորի հետ դաստիարակչական ու հոգեբանական աշխատանք կատարել՝ կանխելու համարդ այս ողբերգությունների ցիկլը։

Դիտարկմանը, թե ինչու նշված խնդիրների մասին երկրի բարձրագույն ղեկավարությունը բարձրաձայն չի խոսում, փաստաբանն արձագանքեց.«Դուք շատ կարեւոր հարց եք բարձրացնում՝ ինչո՞ւ չեն խոսում, ես էլ եմ հարցնում՝ ինչո՞ւ»։ Նորիկյանը կարեւորում է դպրոց- բուհ-հասարակություն-սերիալներ- մշակույթ կապը եւ շեշտում, որ հայհոյանքը պետք է վերացվի բանակից՝ սկսած սպայական կազմից։

Ինչ վերաբերում է նման դեպքերում ինքնասպանության հասցնելու հոդվածի շրջանակում դեպքերը քննելու «ավանդույթին»՝ Նորայր Նորիկյանն ասաց. « Քանի որ նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ մահվան դեպքերով հանցագործություններ չեն բացահայտվել, ծնողների, հարազատների, հանրության մոտ իրավական համակարգի ու բանակի ղեկավարության հանդեպ վստահության ճգնաժամ է առաջացել։ Անգամ, եթե 100 տոկոսանոց տեղեկատվություն էլ է հրամցվում, մարդիկ չեն հավատում իրականությանը»

Ըստ փաստաբանի, եթե նախորդ տարիներին կատարված դեպքերը գոնե ժամանակ առ ժամանակ բացահայտվեին եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, բոլորովին այլ իրավիճակ կունենայինք այս տեսանկյունից, իսկ վարույթն իրականացնող մարմինները նախաքննության որեւէ փուլում կաշկանդված չեն արարքը վերաորակելու եւ նոր հոդվածով քրեական հետապնդում առաջադրելու հարցում։ Սա Նորիկյանի խոսքով, քրեադատավարական գործընթաց է, իսկ խնդիրը հանրային ընկալման մեջ եւ հոգեբանական է։

Հիշեցնենք,խաղաղ պայմաններում մահվան ելքով վերջին դեպքը գրանցվեց հունվարի 30-ին։ ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացավ ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել քրեական գործ հարուցել` ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու նախօրեին սպանված զինվորի դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի: Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը:

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Վահրամ Ավագյանի գործով երեք զինծառայող է ձերբակալվել։ Նրանցից մեկը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է։ Հատկապես այս հանգամանքն էր նախօրեին բուռն քննարկման առարկա դարձել։

Նորայր Նորիկյանը շեշտում է՝ քրեական գործի վարույթը չպետք է պայմանավորված լինի որեւէ ազգանունով. «Ով ուզում է լինի՝ Շմայսի տղա կլինի, թե մեկ ուրիշը, ամենակարեւորը զինվորի կյանքն է, ԶՈՒ-երում պետք է հարգվեն մարդու իրավունքները, անկախ նրանից՝ ում որդին է ծառայում։ Քրեական վարույթի ընթացքը որեւէ ազգանունով չպետք է պայմանավորված լինի, ցանկացած քրեական վարույթ պետք է իրականացվի բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ՝ ճշմարտությունը բացահայտելու եւ ենթադրյալ մեղավոր անձանց հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու համար։ Թե այդ մարդու ազգանունն ինչ է՝ ինձ չի հետաքրքրում»։

Նման ողբերգությունների ժամանակ, փաստաբանը կարեւորում է հանրության, զինվորի հարազատների հետ աշխատանքը՝ նաեւ հոգեբանական, որպիսի նման իրավիճակներ չառաջանան, ինչպես նաեւ մամուլի դերը՝ տեղեկատվությունը պրոֆեսիոնալ կերպով ներկայացնելու առումով, իսկ որ ամենակարեւորն է, ըստ փաստաբանի, այդ ողբերգական դեպքերից պետք է դասեր քաղվեն։

«Ինձ համար ամենավրդովվեցուցիչն այն է, որ հետեւություններ չեն արվում։ Այս ողբերգական դեպքերի վերլուծությունները արվո՞ւմ են»,-հարցադրում է հնչեցնում Նորայր Նորիկյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:07 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱմեն գնով կասեցնել այս ինքնոչնչացման ընթացքը. Նորայր Նորիկյան
14:52 26/01/2020  |  ԼՐԱՀՈՍԾրագրային ուղերձի փոխարեն միմյանց տեղը բերել-չբերելու մասին ակնարկներ. Նորիկյանը` վարչապետի ասուլիսի մասին
22:35 18/01/2020  |  ՄեկնաբանությունՈրն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում
10:16 13/01/2020  |  ՄեկնաբանությունՆիկո՛լ ջան, ուզում եմ հավատալ. Նորայր Նորիկյան
19:51 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍԸնդհանրապես որևէ մեկին տրված չէ ամենաթողությամբ զբաղվելը. Նորայր Նորիկյան
17:39 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրային կյանքից պետք է դուրս մղվի «մլիցու», «գործ սարքող» ոստիկանի ընկալումը. Նորայր Նորիկյան
15:17 06/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍանձե՛ք այս ամենաթողությունը և կարգի՛ հրավիրեք այս «ջահելներին». Փաստաբանը` խմբագրության դեմ ոտնձգության մասին
00:40 28/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱնթույլատրելի է որևէ դատավորի նկատմամբ որևէ անհարգալից վերաբերմունք. Նորայր Նորիկյան
15:59 23/09/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճը դրամատիկ ընթացք է ստանում. Նորայր Նորիկյան
11:25 21/09/2019  |  ՄեկնաբանությունՀայոց բանակի սպայական կազմը պետք է լինի մեր հասարակության ամենահարգված սոցիալական շերտերից մեկը, Նորայր Նորիկյան

Տեսանյութեր

05/08/2021   14:18 Փաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին. «168 ժամ»

Տեսադարան

05/07/2021   15:35 Արձակուրդներն անցկացնելու համար մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ են ժամանել Երեւան

Մամուլ

Արխիվ

[]