Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Վառելիքի շուկան մենաշնորհացվում է. ՏՄՊՊՀ–ն աչք է փակում կոռուպցիոն նոր դրսևորումների վրա 02/01/2020   17:30  |  Վերլուծություններ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իշխանափոխությունից հետո առաջին անգամ հրապարակեց «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները (https://bit.ly/37U1lAo)։ Մասնագիտական և հանրության շրջանակներում մեծ սպասումներ կային` ակնկալվում էր, որ պետական մակարդակով կուսումնասիրվեն և վեր կհանվեն բենզինի և դիզելային վառելիքի շուկաների հիմնախնդիրները, և վերջապես հանրային ընկալմամբ մենաշնորհ ունեցող շուկաները կկարգավորվեն և գերիշխող դիրքը չարաշահողները կպատժվեն։ Ցավոք, ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքները ոչ միայն չարդարացրեցին սպասումները, այլև վերջնականապես ի ցույց դրեցին այս կառավարության հակամենաշնորհային քաղաքականության բացակայությունը։ Պարզ ասած, իշխանությունները՝ ի դեմս ՏՄՊՊՀ-ի, արդարացնում են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը և թաքցնում իրական խնդիրները։ Սա մոտ մեկ տարի առաջ ընտրված ՏՄՊՊՀ-ի անդամների կատարած աշխատանքն է, և այս իշխանությունները կրում են այս ամենի քաղաքական պատասխանատվությունը։

Մինչ ուսումնասիրության բուն արդյունքներին անդրադառնալը, ողջունելի է ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից նորմատիվային դաշտի, հավաքագրված վիճակագրական տվյալների, բենզինի և դիզելային վառելիքի շուկաների մենաշնորհացման (համակենտրոնացման) հաշվարկների և դինամիկայի համակարգված ներկայացումը։

Այսպես.

1․ ՏՄՊՊՀ-ն որպես մեծագույն բացահայտում է ներկայացնում այն, որ Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող վառելիքի գերակշիռ մասը ձեռք է բերվում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է «ՆԿ Ռոսնեֆտ» ՀԲԸ դուստր ընկերությունը։ Միջնորդավորված եղանակով վառելիքի վաճառքը նորություն կամ բացառիկ երևույթ չէ համաշխարհային շուկայում, հայ իրականության մեջ նման երևույթ կա նաև բնական գազի ներկրման դեպքում, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բնական գազի ներկրման պայմանագիր կնքում է ոչ թե «Գազպրոմ» ընկերության հետ, այլ «Գազպրոմ»-ի դուստր ընկերություն հանդիսացող «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության հետ։ Ո՛չ «Ֆլեշ»-ի, ո՛չ «Սիփիէս օիլ»-ի և ո՛չ էլ այլ հայկական ընկերությունների համար մեծ խնդիր չէ նավթավերամշակող գործարանը իրենց հետ աշխատում է միջնորդավորված, թե ուղղակի վաճառքի եղանակով, քանի որ առևտրի դեպքում կան բազմաթիվ օրինակներ, երբ միջնորդից ձեռքբերելիս ապրանքի գինը ավելի էժան է, քան արտադրողից։ Հետևաբար «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ի ընդգծված ներկայացումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ենթատեքստ ունի։ Բենզինի և վառելիքի ներկրումը սահմանափակող առավել լուրջ խնդիր կա, և դա կապված է Վրաստանի տարածքով բեռնափոխադրման հետ։ Վրացական երկաթուղային ընկերությունը մոտ 3 անգամ ավելի էժան բեռնափոխադրման ծառայություններ է մատուցում «Ֆլեշ» և «Սիփիէս օիլ» ընկերություններին, քան մյուս հայկական ընկերություններին, ինչի արդյունքում վառելիք ներկրող նոր ընկերությունների գործունեությունը դառնում է առավել ծախսատար։ Այս խնդիրը վաղուց է առկա, սակայն այս իշխանությունները ևս խուսափում են բարձրաձայնել այն, քանի որ դրանից հետո պարտադրված կլինեն բարդ և ծավալուն բանակցություններ սկսել վրացական կողմի հետ։

2․ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ օրինակ՝ «K5» տեսակի դիզելային վառելիքի ներկրման և իրացման դեպքում ծծմբի պարունակությունը չպետք է գերազանցի 10 «ppm»-ը, նման չափորոշիչ կա նաև բենզինի դեպքում։ ԵԱՏՄ անդամ երկրներից վառելիք ներկրելիս ընկերությունները ազատված են փորձաքննություններից, իսկ երրորդ երկրներից (օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից) ներկրված բենզինը և դիզելային վառելիքը պարտադիր պետք է փորձաքննություն անցնեն։ Վառելիքը երկար ճանապարհ տեղափոխելիս ծծմբի պարունակությունը զգալիորեն ավելանում է, և հիմնականում դա է պատճառը, որ օրինակ՝ իրանական վառելիքի որոշ խմբաքանակներ չեն համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։ ՏՄՊՊՀ-ն իր ուսումնասիրության մեջ որպես խնդիր արձանագրում է, որ Ստանդարտների ազգային ինստիտուտը ներկրման և իրացման ժամանակ չի կարող տալ եզրակացություն, քանի որ շահերի բախում կլինի։ Ենթադրենք, մեկ այլ մասնավոր ընկերություն տալիս է իրացման ժամանակ վառելիքի որակական հատկանիշների վերաբերյալ եզրակացություն, մի՞թե դրանով լուծվում է տեղափոխելիս վառելիքի մեջ ծծմբի գերազանցման նորմատիվի հարցը, թե՞ այլընտրանքային ներմուծման հնարավորություն է բացվում։

3․ Ուսումնասիրության համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 650 բենզալցակայան։ Առնվազն զարմանալի է, որ բենզալցակայանների թիվը ՀՀ ՏՄՊՊՀ-ն վերցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, և չի համադրում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների հետ։ Ինչևէ, ուսումնասիրության մեջ նշվում է, որ Հայաստանում գործող բազմաթիվ բենզալցակայաններ չեն համապատասխանում ընդունված չափորոշիչներին։ Շարունակելով՝ սահմանված պահանջերին չհամապատասխանող բենզալցակայանների առկայությունը կարող է մրցակցային առավելություն տալ համապատասխան տնտեսավարողին և բացասաբար անդրադառնալ մրցակցային միջավայրի վրա։ Դժբախտաբար ՀՀ ՏՄՊՊՀ-ն անտեսում է, որ բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ շուկայի մրցակցային միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողնում այն, որ «Ֆլեշ» և «Սիփիէս օիլ» ընկերությունները, հանդիսանալով շուկայում խոշորագույն ներկրողները (մեծածախ վաճառողները), տիրապետում են նաև բենզալցակայանների (մանրածախ ցանցի) մոտ 30 տոկոսին․ այս իրավիճակը առաջացել է նաև այս ընկերությունների կողմից տարբեր չարաշահումների արդյունքում։ Մասնավորապես՝ 14.03.2012 թվականին ՀՀ ՏՄՊՊՀ-ի նիստում հրապարակվել են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները, ըստ որոնց, ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, գերիշխող դիրքի չարաշահման համար «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը տուգանվել է 100 միլիոն ՀՀ դրամով: Ընկերությունը փորձել էր շուկայից դուրս մղել և սնանկացնել համեմատաբար փոքր բենզալցակայանների սեփականատերերին: Հանձնաժողովը պարզել է, որ, մասնավորապես, ընկերության վարած գնային քաղաքականության արդյունքում, անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում էին, և վերջինների սեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառում էին CPS-ին: Պարզվել էր նաև, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքը իրացնում էր այն գնով, ինչ գնով, որ արդեն իսկ վաճառում էր իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում: Փաստացի CPS ընկերությունից բենզին և դիզելային վառելիք ձեռք բերող փոքր տնտեսվարողները հայտնվել էին անմխիթար վիճակում, քանի որ չէին կարող դրանք վաճառել ավելի բարձր գնով, քան ներկրող ընկերության բենզալցակայաններում էր և, հատկապես մարզերում, չէին էլ կարող օգտվել այլ մատակարարից, քանի որ մեծածախ առևտրի բազաներ շատ վայրերում ունի միայն հենց այս ընկերությունը: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ բացահայտվել էին տասնյակ դեպքեր, երբ այս ընկերության ուղղորդված քաղաքականության «զոհը» դարձած փոքր բենզալցակայանների տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել էին վերջինիս, կամ նրա հետ կնքել համատեղ օգտագործման պայմանագիր` ոչ շահավետ պայմաններով: Ըստ այդ պայմանագրերի, շահույթի 98 %-ը տնօրինում է CPS-ը, իսկ մնացած 2 %-ը` տվյալ բենզալցակայանի իրական սեփականատերը: Օրինակ՝ միայն Վանաձոր քաղաքում ընկերությունը ուներ 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք էր բերել հենց այդ ճանապարհով: Հանձնաժողովը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ CPS-ը միտումնավոր և նպատակաուղղված գործունեություն էր ծավալել` ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը և սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Հանձնաժողովի որոշմամբ՝ ընկերությունը եռօրյա ժամկետում պարտավոր էր վերացնել խախտումն ամբողջությամբ և աշխատել արդար մրցակցային կանոններով: Հանձնաժողովի որոշման կատարումը ենթադրում էր նաև վերականգնել մանրածախ շուկայում փոքր բենզալցակայանների գործունեության համար մրցակցային դաշտը, ինչը վերականգնված չէ առ այսօր։ 2020 թվականին ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված ուսումնասիրությունը չի կարող լիարժեք համարվել, եթե չկա անդրադարձ Հանձնաժողովի կողմից նախկին որոշումների կատարման ընթացքին։

4․ Հատկանշական է, որ 2018 թվականի ընթացքում բենզին է ներկրել 6 ընկերություն, իսկ 2019 թվականին՝ 4 ընկերություն։ 2018 թվականին բենզինի շուկայի 3 խոշոր ընկերություններին բաժին էր ընկնում ներկրման 92 տոկոսը, իսկ արդեն 2019 թվականին այս ընկերությունները վերցրել են ամբողջ շուկան՝ 100 տոկոսը։ 2019 թվականին դիզելային վառելիքի դեպքում գրանցվել են հակառակ միտումները, ներկրողների թիվը ավելացել է 11-ով (6-ից 17), խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5 տոկոսով (97-ից 92 տոկոս), սակայն դա ազդել է միայն դիզելային վառելիքի պետական գնումների վրա, և դա տրամաբանական է, քանի որ տեղի է ունեցել իշխանությունների կողմից արհեստական միջամտություն։ 18․09․2019 թվականին բաց մրցույթի արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ: Պայմանագրի համաձայն՝ «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 4779 տոննա դիզելային վառելիք, որը դիզելային վառելիքի շուկայի 4 տոկոսն է կազմում (4779/118650*100), ինչով էլ ապացուցվում է, որ 2019 թվականին արհեստականորեն է կրճատվել այս շուկայում համակենտրոնացումը հօգուտ նոր ընկերության։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով (https://bit.ly/2RPlSQR)՝ «Գազօիլ» ընկերությունը հիմնադրվել է 28․06․2019 թվականին։ Դրա միակ հիմնադիրը Մամե Ամիրյանն էր, որի մասնակցությունը ներկայումս դադարեցված է։ Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է, ով պաշտոնապես հաստատել է այս տեղեկատվությունը (https://hetq.am/hy/article/110693)։ Պետական գնումների ոլորտում հազվադեպ է պատահում, որ մի քանի ամիս առաջ ստեղծված ընկերությունը նման մեծ և անվտանգության տեսանկյունից կարևոր մրցույթ հաղթի, քանի որ ՀՀ կառավարության 04․05․2017 թվականի 526-Ն որոշման 61-րդ և 63-րդ կետերի համաձայն՝ մրցույթի մասնակիցը վերջին երեք տարիների ընթացքում համադրելի մասնագիտական փորձառություն պետք է ունենար (սույն դրույթները ուժի մեջ էին մինչև 02․11․2019 թվականը)։

Ուշագրավ մի փաստ ևս՝ պաշտպանության համար վառելիքը ներկրվել է Իրանից, որտեղից ներկրվող վառելիքը տարիներ շարունակ չէր համապատասխանում ԵԱՏՄ որակական չափորոշիչներին, քանի որ ծծմբի պարունակությունը տեղափոխելիս գերազանցում էր սահմանված ԵԱՏՄ նորմատիվները։

1 տոննա դիզելային վառելիքը համարժեք է 1195-1210 լիտրի՝ կախված ջերմաստիճանից․ հաշվարկների համար ընտրվել է 1200 լիտր։ 18․09․2019 թվականի բաց մրցույթի արդյունքում՝ «Գազօիլ» ընկերությունը ՀՀ պաշպապանության նախարարությանը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետք է մատակարարեր 5734800 լիտր դիզելային վառելիք (4779 տոննա*1200լիտր), որի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 389 միլիոն ՀՀ դրամ․ ստացվում է 1 լիտր դիզելային վառելիքի արժեքը կազմում է 416,3 ՀՀ դրամ (2389000000/5738400)։ Համեմատության համար նշեմ, որ 04․09․2019 թվականին Դիլիջանի քաղաքապետարանի դիզելային վառելիքի մրցույթի ժամանակ (https://bit.ly/37NbrD3) «Սիփիէս օիլ» ընկերությունը հաղթող է ճանաչվել, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվել է 2019 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Դիլիջանի քաղաքապետարանին մատակարել 6350 լիտր (5,3 տոննա) դիզելային վառելիք 2603500 ՀՀ դրամով, այսինքն՝ 1 լիտր դիզելային վառելիքը արժեքը կազմում է 410 ՀՀ դրամ (2603500/6350)։ Ինչպես մասնավոր, այնպես էլ պետական գնումների դեպքում որքան մեծ է գնվող ապրանքի քանակը, այնքան ավելի էժան է վաճառողի գինը։ Իսկ այս դեպքում գործել է ճիշտ հակառակ սկզբունքը, ՀՀ պաշտպանության նախարարության գնման ծավալը 900 անգամից ավել է, քան Դիլիջանի քաղաքապետարանինը, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը 1 լիտրի հաշվով 6,3 ՀՀ դրամով ավելի է վճարել, իսկ ամբողջ ծավալի դեպքում՝ 36,1 մլն ՀՀ դրամ (5734800*6,3)։ Ի դեպ՝ Դիլիջանի քաղաքապետարանի մրցույթի արդյունքները լրիվ պատահական են ընտրվել։ Կարծում ենք՝ մասնավոր և պետական գնումների դեպքում ավելի ցածր դիզելային վառելիքի գներ կլինեն այդ նույն ժամանակահատվածում։ Ամփոփելով վերոգրյալը, հարկ է ընդգծել, որ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կան «Գազօիլ» ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարած դիզելային վառելիքի որակի և գնի, ինչպես նաև այդպիսի խոշոր պետական գնումները անփորձ ընկերությանը վստահելու մասով։

5․ ՀՀ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության ամենազավեշտալի մասն այն է, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում խոշոր ներկրողների գնային քաղաքականությունը հիմնականում արդարացվում է որոշ ամիսներին փոքր խմբաքանակների ներմուծման ծավալների պատճառաբանությամբ։ Իր դեմքը փրկելու համար ՏՄՊՊՀ–ն վերջում ավելացրել է, որ վառելիքի շուկայում պայմանավորված գնային քաղաքականության մասով լրացուցիչ ուսումնասիրություն կլինի։ Այսինքն, ուսումնասիրության եզրակացությունը լրացուցիչ ուսումնասիրություն կատարելն է։ Իսկ ին՞չ իրավիճակ ունենք ներկայումս․ «Ֆլեշ», «Սիփիէս օիլ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունները բենզին և դիզելային վառելիք են ներկրում տարբեր երկրներից և տարբեր տնտեսավարողներից, տեղափոխման ժամանակ կատարում են տարբեր տեսակի և մեծության ծախսեր, սակայն մեծածախ և մանրածախ շուկայում վարում են հիմնականու միևնույն գնային քաղաքականությունը։ Վառելիքի շուկայում գների միասնական իջեցումը և բարձրացումը վկայում է հակամրցակցային համաձայնության ռիսկի մասին։ Բացի այդ, 2019 թվականի ընթացքում համաշխարհային շուկայում նավթի գների զգալի տատանումներ գրանցվեցին, ինչպես նաև հայկական դրամը արժևորվեց մոտ 3 տոկոսի չափով, ինչը մրցակցային միջավայրի պայմաններում պետք է նպաստեր գների իջեցման, բայց մեզ մոտ այդ ամիսներին տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Հայաստանում վառելիքի գինը ավելի էժան է, քան Վրաստանում։ Նման իրավիճակ եղել է նաև 2015 և 2016 թվականներին։

Վստահ կարելի է ենթադրել՝ կհայտնվեն մարդիկ, ովքեր այսօր գործող «ավանդույթի» համաձայն իրենց իբր «անտեղյակությամբ» կհարցնեն, թե ինչու՞ նախկինում վառելիքի շուկայի մոնոպոլիստների մասին չէիք խոսում։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարին՝ նախորդ իշխանության օրոք, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել էր «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները» թեմայով վերլուծություն (https://bit.ly/2pBZ7Es), որը ներկայացվել էր մամուլի ասուլիսի, ինչպես նաև 23․01․2018 թվականին ՀՀ ԱԺ «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

Հեռու ենք այն մտքից, որ չնայած վերջին տարվա ընթացքում գրանցված կադրային հոսքին՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ի մասնագետները չգիտեն կամ չեն նկատում վառելիքի շուկայում առկա իրական և ահագնացող հիմնախնդիրները․ այստեղ խնդիրը քաղաքական է. արդյո՞ք այս իշխանությունները ցանկանում են իրականացնել հակամենաշնորհային քաղաքականություն և ապահովել հավասար մրցակցային պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների համար, թե՞ պայմանավորվածություններ ունեն բենզին և դիզելային վառելիք ներկրող խոշոր ընկերությունների հետ և ուղղակի իրենց 4 տոկոսի մասնաբաժինն են վերցրել վառելիքի շուկայից։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու,
տնտեսագետ Սուրեն Պարսյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:49 31/01/2020  |  ՀարցազրույցՄեր արտադրողներն ԵԱՏՄ շուկայից հնարավոր է դուրս մղվեն . Տնտեսագետ
16:34 20/11/2019  |  ՏնտեսությունՀայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին
11:32 18/11/2019  |  ՏնտեսությունԻնչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով
14:21 08/11/2019  |  ՎերլուծություններՀայեցի կրթություն, հայոց պատմություն
13:56 05/10/2019  |  ՏնտեսությունՆվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղից ցածր կմնա նաև բարձրացումից հետո
20:02 30/09/2019  |  ՀարցազրույցՌուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք. Տնտեսագետ (տեսանյութ)
13:18 28/08/2019  |  ՄեկնաբանությունԿարելի է կանխատեսել, որ մյուս տարվա ընթացքում մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանելու է. տնտեսագետ
14:07 21/08/2019  |  ՀարցազրույցԱնընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ տրամադրում. Տնտեսագետ
16:42 29/07/2019  |  ՏնտեսությունԱռաջ բոռալով ետ-ետ կէրթանք . տնտեսագետ
16:42 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ է արժևորվում դրամը, և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ . Սուրեն Պարսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]