Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Բովանդակային բանակցությունների առարկան, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ը գործընթացի կողմ դարձնելն է. Դավիթ Ջամալյան 02/01/2020   20:05  |  Հարցազրույց

Ժնեւում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ու դրան հաջորդած ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ տեղ գտած ձեւակերպումների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:

- Պարոն Ջամալյան, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երկարատեւ հանդիպման ավարտին հաղորդագրություն տարածվեց, որից իմացանք, որ ի թիվս այլ հարցերի, արտգործնախարարները քննարկել են «ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը»։ Այս , ըստ էության,  կարող ենք եզրակացնել, որ այնուամենայնիվ, բովանդակային բանակցություններ են ընթանում:

- Այս պահի դրությամբ լրջագույն մտահոգության տեղիք է տալիս այն, որ բանակցային գործընթացում այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» կարող է ձեռք բերել սուբյեկտայնություն։ Առնվազն փաստ է, որ ադրբեջանական կողմը ջանք ու եռանդ չի խնայում այդ նպատակին հասնելու համար։ Մտահոգիչ է նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի կողմից այդ կառույցի ղեկավարի հետ հանդիպելու հանգամանքն, ինչը ցուցադրական քայլ էր։ Հետևաբար պետք է ֆիքսենք հետևյալը․ բովանդակային բանակցությունների առարկան այդ այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» բանակցային գործընթացի կողմ դարձնելն է։

Հիմա՝ ինչպես է հայկական կողմը հակազդում այս, մեզ համար խիստ վտանգավոր զարգացումներին։ Այն թեզը, թե ադրբեջանական համայնք կոչեցյալի բանակցություններին ներգրավելու Բաքվի պահանջն անհիմն է, քանզի նախագահ Ալիևը նաև ընտրված լինելով նրանց կողմից ներկայացնում է այդ համայնք կոչեցյալը՝ դիպուկ է, տեղին։ Սակայն հարցերի հարցն այն է, թե հաջողվու՞մ է արդյոք Փաշինյանին, այդ թեզն առաջ մղելով չեզոքացնել «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» սուբյեկտայնություն ձեռք բերելու վտանգը, թե՝ ոչ։ Հաջորդը, եթե Փաշինյանին հարկավոր էր, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը կտրուկ «ոչ» ասի «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի բանակցությունների կողմ դառնալուն, ապա 2019-ի տարեվերջին ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Արցախի նախագահի կողմից այդ կտրուկ «ոչ»-ը հնչեցվեց։ Մնում է միայն հաստատուն կանգնած մնալ «դիվանագիտական ճակատի» այն դիրքերում, որտեղից նահանջելու տեղ պարզապես չկա։

Սակայն զուգահեռաբար իշխանությունները հնչեցնում են տեսակետ, թե «մենք մեկ է բանակցելու ենք Ալիևի հետ, իսկ թե նրա հետ ով կգա բանակցությունների՝ էական չէ»։ Այս տեսակետը միանգամայն բնական տագնապների տեղիք է տալիս։ Ինչ է, Բաքվին հաջողվե՞լ է առաջ մղել իր դիրքորոշումները։ Ակնհայտ է՝ ներկա լինել բանակցություններին նշանակում է ինքնաբերաբար ձեռք բերել ստատուս։

- Կապանում ՀՀ վարչապետը մարտահրավեր նետեց Արցախի ապագա նախագահին, կոչ արեց թեկնածուներին իրենց դիրքորոշումը հայտնել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, մինչդեռ գլխավոր բանակցողն այս պահին ՀՀ վարչապետն է, իսկ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու խոստումը, ցավոք, դեռ միայն խոստում է։ Արդյո՞ք սա պատասխանատվությունն Արցախի վրա բարդելու փորձ չէ։

- Այն, որ Արցախի քաղաքական ուժերը կտրուկ մերժեցին մադրիդյան սկզբունքներն, անշուշտ, կարևոր է։ Այո՛ մադրիդյան սկզբունքները պետք է վաղ թե ուշ բեկանվեն․ այլընտրանք չկա։ Ավելին՝ 2016-ի Արցախի դեմ ադրբեջանական երկրորդ ագրեսիայի ձախողումից հետո այդ սկզբունքները չեն կարող լինել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման մեթոդաբանություն։ Եթե Փաշինյանը գնում է Մադրիդյան սկզբունքները բեկանելու ճանապարհով, ապա նա նախևառաջ պետք է հիմնվի պաշտոնական Ստեփանակերտի կտրուկ, հստակ «ոչ»-ի վրա։ Այդ «ոչ»-ը հնչել է նախկինում, հնչեց և այդ ասուլիսից հետո։

Սակայն՝ ինչու՞ հրաժարվել արդեն իսկ ձեռք բերված նվաճումներից։ Ըստ իս՝ Փաշինյանի ամենալուրջ սխալը Վիեննայի և Սանկտ – Պետերբուրգի համաձայնություններն անտեսելն է։ Փաստ է, որ այսօր այդ համաձայնությունները բանակցային օրակարգից դուրս են մղված։ Վիեննայի և Սանկտ – Պետերբուրգի համաձայնությունները հայկական կողմերի նվաճում էր, քանզի վերահսկողության մեխանիզմների ներդրման փաստով միջազգային հանրությունը փաստորեն ճանաչում էր Ադրբեջանի ԶՈՒ և Արցախի ՊԲ միջև առկա բաժանարար գծի հաստատուն լինելը։ Իրականում սա Արցախի պետական սահմանի լեգիտիմացման և Մադրիդյան սկզբունքների բեկանման առաջին քայլն էր, որը տրամաբանական շարունակությունն էր Արցախի դեմ 2016-ի ապրիլին ադրբեջանական երկրորդ ագրեսիայի ձախողման, և ըստ այդմ՝ Արցախի պետական սահմանի վերահաստատման։ Անտեսելով այդ համաձայնությունները՝ Փաշինյանը լրջագույն դիրք է զիջել բանակցային գործընթացում։

Այո՛ այդ ասուլիսից հետո Արցախի քաղաքական ուժերի կողմից մադրիդյան սկզբունքները մերժելը կարևոր է նաև Արցախի սուբյեկտայնությունն ընդգծելու առումով։ Սակայն ինչու՞ չենք օգտագործում 2016-ի ապրիլի ադրբեջանական երկրորդ ագրեսիայի ձախողման դիվանագիտական ռեսուրսն, ի դեմս Վիեննայի և Սանկտ – Պետերբուրգի համաձայնությունների։

- ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ օգտագործվեց «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» եզրույթը։ Սա խնդրահարույց չէ՝ նկատի առնելով, որ ԱԳ նախարարների հանդիպման օրը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, ինչպես Դուք հիշատակեցիք,  Բաքվում հանդիպել էր այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ղեկավարի հետ, իսկ ավելի վաղ համանախագահող երկրներից Ֆրանսիայի դեսպանի հետ էր հանդիպում եղել, իսկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էլ իր ասուլիսին էր այդ համայնքի դերը կարեւորել։ Ինչո՞ւ «ներկայացուցիչներ» եւ ոչ «իշխանություններ»: Սա չի՞ նվազեցնում Արցախի սուբյեկտայնությունը։

- Առավել քան վստահ եմ, որ խնդրահարույց է։ Արցախը կայացած պետություն է։ Ավելին՝ միանգամայն տեղին է խոսել Արցախի ուրույն ժողովրդավարական ավանդույթների մասին։ Բնականաբար «ընտրված ներկայացուցիչներ» եզրը համարժեք չի բնորոշում առկա իրողությունները։ Ընդհակառակը՝ Արցախը այսպես կոչված  «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի հետ համահավասար դիրքում դնելու տպավորություն է ստեղծվում։ Եթե ՀՀ ԱԳՆ-ն «ընտրված ներկայացուցիչներ» եզրը ներկայացնում է իբրև նույնական «Արցախի ընտրված իշխանություններ» եզրին, ապա առնվազն անհրաժեշտ է, որպեսզի այդ ընկալումը լինի բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների, թե՛ կողմերի, թե՛ միջնորդների մոտ։ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» սուբյեկտայնություն հաղորդելու Բաքվի ջանքերի ֆոնին «ընտրված ներկայացուցիչներ» եզրը լրացուցիչ տագնապների տեղիք է տալիս։

 -  Հայտարարության մեջ խոսք գնաց նաեւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։ Այս ձեւակերպումը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում առավել հաճախ ենք լսում։ Իհարկե, պետք է ձգտել խաղաղության, բայց ինչպիսի՞ խաղաղության մասին է խոսքը եւ ի՞նչ գնով։

 - Պաշտոնական Բաքվի համար ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու միջոց է միայն։ Հստակ է՝ Արցախի ներկա սահմանները ձևավորվել են երկու ադրբեջանական ագրեսիայի ձախողման արդյունքում։ Արցախի ներկա սահմանադրորեն ամրագրված տարածքը սակարկելի լինել չի կարող։ Ահա ա՛յս իրողությունները հիմք ընդունելով պետք է պատրաստենք ժողովուրդներին խաղաղության։ Խաղաղության անվան տակ ձախողված ագրեսորի ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու բոլոր փորձերը ի սկզբանե դատապարտված են լինելու ձախողման։

 

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:59 06/03/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանը չի էլ մտածում, որ հարցի կարգավորման որևէ տարբերակ պիտի ընդունելի լինի նաև Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի համար.Փաշինյան
17:37 16/02/2019  |  ՔաղաքականՀայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Լ եռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։
17:11 01/02/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունՔանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում Ադրբեջանից՝ չենք կարող հույսեր ունենալ, որ առաջ կշարժվենք. Նիկոլ Փաշինյան
20:30 16/01/2019  |  Ղարաբաղյան հակամարտությունՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն
14:46 14/12/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԶգացել ենք բանակցությունները վերսկսելու և կառուցողական հանգուցալուծում գտնելու Ալիեւի անկեղծ տրամադրվածությունը. Լավրով
23:30 13/09/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հակամարտության կարգավորման շուրջ կողմերը պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն. ՌԴ ԱԳՆ խոսնակ
16:23 18/01/2018  |  Ղարաբաղյան հակամարտությունՄեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
17:36 11/11/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԵՄ-ն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն իր աջակցությունն է հայտնել
23:27 26/07/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՀՀ ՊՆ նախազգուշացրել է Ադրբեջանին անկանխատեսելի հնարավոր հետեւանքների մասին
23:05 18/07/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՄիջնորդները կարեւորել են ԼՂ ժողովրդի դերը` իր ապագան կանխորոշելու հարցում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]