Թեմաներ
Երեքշաբթի 02 / 25 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/25/2020   23:12 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/25/2020   22:33 Սիրիական բանակը թուրքական անօդաչու սարք է վերացրել Իդլիբի հարավում 02/25/2020   21:44 Քանդակագործ, նկարիչ Սահակ Պողոսյանը առաջարկ է արել ՀՀ նախագահին և վարչապետին 02/25/2020   21:34 ԱՄՆ-ում օրինականորեն հաստատվելն ավելի կբարդանա 02/25/2020   21:12 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին 02/25/2020   20:22 Արարատում տղամարդը ծեծել է ամուսնալուծվել ցանկացող կնոջը 02/25/2020   20:16 Նիկոլ Փաշինյանը կաշառքն օրինականացրել է. Սերժ Սարգսյանի աջակից 02/25/2020   19:44 «Независимая газета»-ում տպագրված ստոր հոդվածին հայկական կողմը պետք է իրավական դաշտում պատասխան տա. Մարինա Գրիգորյան 02/25/2020   19:36 Ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հիմնահարցի մտադրված տապալումն է. Նարեկ Մութաֆյան 02/25/2020   19:32 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/25/2020   19:26 ՊՆ վարչական համալիրում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ 02/25/2020   19:26 Սարգսյանն այդ պահին պատրաստ չէր խոսել, ասում էր այն, ինչ մտքին գալիս էր. Ալեն Սիմոնյան 02/25/2020   19:13 Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել 02/25/2020   19:03 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին 02/25/2020   18:53 Սոնա Աղեկյանը խունկ վառեց ԱԺ ամբիոնից. տրանսգենդերի կողմից պղծված ամբիոնը մաքրվեց 02/25/2020   18:46 Քաղաքական իշխանության նախաձեռնությունը նպաստում է, որ ունենանք վախեցած և կաշկանդված դատավոր. Տարոն Սիմոնյան 02/25/2020   18:43 Նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը 02/25/2020   18:38 Քաղաքացուհի Մարիա Ղանաղունյանի՝ Վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն 02/25/2020   18:22 Պարզ չէ, թե ինչու է 7-ը գործը կարճվել. Բաղդասարյան 02/25/2020   18:15 Ինչ ճակատագիր է սպասվում նախկին վարչապետների երաշխավորությունը քննող դատավորին 02/25/2020   18:09 Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում. ԱԱԾ 02/25/2020   18:04 Պաշտպանության կողմը չի ներկայացրել մի հանգամանք, որը կվկայեր դատախազի կողմնակալության մասին.դատախազ 02/25/2020   17:55 Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում 02/25/2020   17:44 Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումն աճել է 10.3%-ով. Փաշինյան 02/25/2020   17:42 Ավազակախումբը, որ տիրում էր Հայաստանն ու գնացել է հեղափոխության շնորհիվ, իրենից հետո թողել է կոռումպացված դատավորներ. Լևոն Զուրաբյան 02/25/2020   17:37 ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից 02/25/2020   17:35 Քրեական գործը միտված է զսպելու Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը. փաստաբան 02/25/2020   17:14 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ 02/25/2020   17:06 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ 02/25/2020   16:59 Չորս նախկին վարչապետների երաշխավորությունները նոր շանս են դատավորի համար, որ պատվով դուրս գա այս ամենից. Լևոն Քոչարյան 02/25/2020   16:55 Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ 02/25/2020   16:53 Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Տիգրանաշենի ոլորոնները՝ Երասխից միչև Լուսաշողի խաչմերուկ փակ են 02/25/2020   16:48 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանը դատախազին բացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց 02/25/2020   16:43 Տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը 02/25/2020   16:38 Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր 02/25/2020   16:24 Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան 02/25/2020   16:20 ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46կգ դեղամիջոց 02/25/2020   16:14 Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները 02/25/2020   16:08 Քրեական գործի 82 թերթում որևէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին.Մակինյան 02/25/2020   15:58 Փաշինյան. Կարդացեք այս նամակը՝ հասկանալու, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում 02/25/2020   15:43 Ծանոթացեք Սահմանադրությանը. Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ոստիկանությունը նախագահին չէր ենթարկվում 02/25/2020   15:33 Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը սկսվեց. ՀՀ 3-րդ նախագահը մեղադրյալի կարգավիճակում է 02/25/2020   15:31 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ պետք է լինի նույնը, ինչը Փաշինյանի և «Յոթի» գործով անձանց նկատմամբ՝ Սերժ Սարգսյանի օրոք 02/25/2020   15:24 Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում 02/25/2020   15:17 Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանի կոչը դատարանի առջեւ հավաքված քաղաքացիներին 02/25/2020   15:03 Պարզ չէ, թե ինչու են մեղադրողները հրաժարվել «7»-ի գործով մեղադրանքից 02/25/2020   14:56 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հարցը 02/25/2020   14:51 Երբ դատարանը որոշում կընդունի իմ հարցով, բոլորս կիմանանք՝ ինչ մակարդակում է գտնվում արդարադատությունը. Արա Բաբլոյան 02/25/2020   14:49 Երբ Փաշինյանը խուսափում էր վարույթն իրականացնող մարմնից, ՀՀ-ն դեռևս իրավական պետություն էր․ Պողոսյան 02/25/2020   14:32 ՔՕ 300,1-րդ հոդվածը նոր հանցակազմ է և Դատախազությունը դա ընդունել է․ Մեժլումյան
02/24/2020   12:58 Նոր գլխացավանք աշխատողների համար. Պետական մարմիններն իրենց գործը քաղաքացիների վրա են բարդում 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/24/2020   10:22 Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան 02/25/2020   12:46 Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ 02/24/2020   17:14 Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել 02/25/2020   10:04 «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» 02/24/2020   22:27 Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել 02/24/2020   16:54 Երևանի քաղաքապետարանն այս տարի յուրօրինակ նվեր է պատրաստել կանանց միջազգային օրվա համար 02/25/2020   10:05 Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» 02/25/2020   11:19 Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» 02/24/2020   11:27 «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը գրավով ազատ է արձակվել 02/24/2020   20:09 Թուրք զինվորականները զոհվել են՝ Իդլիբի ուղղությամբ Ռուսաստանի ավիահարվածի հետեւանքով 02/24/2020   21:22 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու 02/24/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի ուղղությամբ. ունենք վիրավոր 02/24/2020   16:39 Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն կներկայացվի. հայտնի են երաշխավորողները 02/25/2020   17:37 ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից 02/25/2020   10:00 Ալեքսանդր Աղաջանյանի եւ Արթուր Բաղդասարյանի ջրերը մեկ առվով չեն հոսել․ ինչ է կատարվել. «Ժողովուրդ» 02/24/2020   11:57 Կոթի գյուղի ուղղությամբ վաղ առավոտյան ինտենսիվ կրակոցները շարունակվել են 02/24/2020   19:01 Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ 02/25/2020   14:56 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հարցը

Վառելիքի շուկան մենաշնորհացվում է. ՏՄՊՊՀ–ն աչք է փակում կոռուպցիոն նոր դրսևորումների վրա 02/01/2020   17:30  |  Վերլուծություններ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իշխանափոխությունից հետո առաջին անգամ հրապարակեց «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները (https://bit.ly/37U1lAo)։ Մասնագիտական և հանրության շրջանակներում մեծ սպասումներ կային` ակնկալվում էր, որ պետական մակարդակով կուսումնասիրվեն և վեր կհանվեն բենզինի և դիզելային վառելիքի շուկաների հիմնախնդիրները, և վերջապես հանրային ընկալմամբ մենաշնորհ ունեցող շուկաները կկարգավորվեն և գերիշխող դիրքը չարաշահողները կպատժվեն։ Ցավոք, ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության արդյունքները ոչ միայն չարդարացրեցին սպասումները, այլև վերջնականապես ի ցույց դրեցին այս կառավարության հակամենաշնորհային քաղաքականության բացակայությունը։ Պարզ ասած, իշխանությունները՝ ի դեմս ՏՄՊՊՀ-ի, արդարացնում են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը և թաքցնում իրական խնդիրները։ Սա մոտ մեկ տարի առաջ ընտրված ՏՄՊՊՀ-ի անդամների կատարած աշխատանքն է, և այս իշխանությունները կրում են այս ամենի քաղաքական պատասխանատվությունը։

Մինչ ուսումնասիրության բուն արդյունքներին անդրադառնալը, ողջունելի է ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից նորմատիվային դաշտի, հավաքագրված վիճակագրական տվյալների, բենզինի և դիզելային վառելիքի շուկաների մենաշնորհացման (համակենտրոնացման) հաշվարկների և դինամիկայի համակարգված ներկայացումը։

Այսպես.

1․ ՏՄՊՊՀ-ն որպես մեծագույն բացահայտում է ներկայացնում այն, որ Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող վառելիքի գերակշիռ մասը ձեռք է բերվում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է «ՆԿ Ռոսնեֆտ» ՀԲԸ դուստր ընկերությունը։ Միջնորդավորված եղանակով վառելիքի վաճառքը նորություն կամ բացառիկ երևույթ չէ համաշխարհային շուկայում, հայ իրականության մեջ նման երևույթ կա նաև բնական գազի ներկրման դեպքում, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բնական գազի ներկրման պայմանագիր կնքում է ոչ թե «Գազպրոմ» ընկերության հետ, այլ «Գազպրոմ»-ի դուստր ընկերություն հանդիսացող «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության հետ։ Ո՛չ «Ֆլեշ»-ի, ո՛չ «Սիփիէս օիլ»-ի և ո՛չ էլ այլ հայկական ընկերությունների համար մեծ խնդիր չէ նավթավերամշակող գործարանը իրենց հետ աշխատում է միջնորդավորված, թե ուղղակի վաճառքի եղանակով, քանի որ առևտրի դեպքում կան բազմաթիվ օրինակներ, երբ միջնորդից ձեռքբերելիս ապրանքի գինը ավելի էժան է, քան արտադրողից։ Հետևաբար «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ի ընդգծված ներկայացումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ենթատեքստ ունի։ Բենզինի և վառելիքի ներկրումը սահմանափակող առավել լուրջ խնդիր կա, և դա կապված է Վրաստանի տարածքով բեռնափոխադրման հետ։ Վրացական երկաթուղային ընկերությունը մոտ 3 անգամ ավելի էժան բեռնափոխադրման ծառայություններ է մատուցում «Ֆլեշ» և «Սիփիէս օիլ» ընկերություններին, քան մյուս հայկական ընկերություններին, ինչի արդյունքում վառելիք ներկրող նոր ընկերությունների գործունեությունը դառնում է առավել ծախսատար։ Այս խնդիրը վաղուց է առկա, սակայն այս իշխանությունները ևս խուսափում են բարձրաձայնել այն, քանի որ դրանից հետո պարտադրված կլինեն բարդ և ծավալուն բանակցություններ սկսել վրացական կողմի հետ։

2․ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ օրինակ՝ «K5» տեսակի դիզելային վառելիքի ներկրման և իրացման դեպքում ծծմբի պարունակությունը չպետք է գերազանցի 10 «ppm»-ը, նման չափորոշիչ կա նաև բենզինի դեպքում։ ԵԱՏՄ անդամ երկրներից վառելիք ներկրելիս ընկերությունները ազատված են փորձաքննություններից, իսկ երրորդ երկրներից (օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից) ներկրված բենզինը և դիզելային վառելիքը պարտադիր պետք է փորձաքննություն անցնեն։ Վառելիքը երկար ճանապարհ տեղափոխելիս ծծմբի պարունակությունը զգալիորեն ավելանում է, և հիմնականում դա է պատճառը, որ օրինակ՝ իրանական վառելիքի որոշ խմբաքանակներ չեն համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։ ՏՄՊՊՀ-ն իր ուսումնասիրության մեջ որպես խնդիր արձանագրում է, որ Ստանդարտների ազգային ինստիտուտը ներկրման և իրացման ժամանակ չի կարող տալ եզրակացություն, քանի որ շահերի բախում կլինի։ Ենթադրենք, մեկ այլ մասնավոր ընկերություն տալիս է իրացման ժամանակ վառելիքի որակական հատկանիշների վերաբերյալ եզրակացություն, մի՞թե դրանով լուծվում է տեղափոխելիս վառելիքի մեջ ծծմբի գերազանցման նորմատիվի հարցը, թե՞ այլընտրանքային ներմուծման հնարավորություն է բացվում։

3․ Ուսումնասիրության համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 650 բենզալցակայան։ Առնվազն զարմանալի է, որ բենզալցակայանների թիվը ՀՀ ՏՄՊՊՀ-ն վերցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, և չի համադրում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների հետ։ Ինչևէ, ուսումնասիրության մեջ նշվում է, որ Հայաստանում գործող բազմաթիվ բենզալցակայաններ չեն համապատասխանում ընդունված չափորոշիչներին։ Շարունակելով՝ սահմանված պահանջերին չհամապատասխանող բենզալցակայանների առկայությունը կարող է մրցակցային առավելություն տալ համապատասխան տնտեսավարողին և բացասաբար անդրադառնալ մրցակցային միջավայրի վրա։ Դժբախտաբար ՀՀ ՏՄՊՊՀ-ն անտեսում է, որ բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ շուկայի մրցակցային միջավայրի վրա բացասական ազդեցություն է թողնում այն, որ «Ֆլեշ» և «Սիփիէս օիլ» ընկերությունները, հանդիսանալով շուկայում խոշորագույն ներկրողները (մեծածախ վաճառողները), տիրապետում են նաև բենզալցակայանների (մանրածախ ցանցի) մոտ 30 տոկոսին․ այս իրավիճակը առաջացել է նաև այս ընկերությունների կողմից տարբեր չարաշահումների արդյունքում։ Մասնավորապես՝ 14.03.2012 թվականին ՀՀ ՏՄՊՊՀ-ի նիստում հրապարակվել են բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները, ըստ որոնց, ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, գերիշխող դիրքի չարաշահման համար «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը տուգանվել է 100 միլիոն ՀՀ դրամով: Ընկերությունը փորձել էր շուկայից դուրս մղել և սնանկացնել համեմատաբար փոքր բենզալցակայանների սեփականատերերին: Հանձնաժողովը պարզել է, որ, մասնավորապես, ընկերության վարած գնային քաղաքականության արդյունքում, անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում էին, և վերջինների սեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառում էին CPS-ին: Պարզվել էր նաև, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքը իրացնում էր այն գնով, ինչ գնով, որ արդեն իսկ վաճառում էր իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում: Փաստացի CPS ընկերությունից բենզին և դիզելային վառելիք ձեռք բերող փոքր տնտեսվարողները հայտնվել էին անմխիթար վիճակում, քանի որ չէին կարող դրանք վաճառել ավելի բարձր գնով, քան ներկրող ընկերության բենզալցակայաններում էր և, հատկապես մարզերում, չէին էլ կարող օգտվել այլ մատակարարից, քանի որ մեծածախ առևտրի բազաներ շատ վայրերում ունի միայն հենց այս ընկերությունը: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ բացահայտվել էին տասնյակ դեպքեր, երբ այս ընկերության ուղղորդված քաղաքականության «զոհը» դարձած փոքր բենզալցակայանների տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել էին վերջինիս, կամ նրա հետ կնքել համատեղ օգտագործման պայմանագիր` ոչ շահավետ պայմաններով: Ըստ այդ պայմանագրերի, շահույթի 98 %-ը տնօրինում է CPS-ը, իսկ մնացած 2 %-ը` տվյալ բենզալցակայանի իրական սեփականատերը: Օրինակ՝ միայն Վանաձոր քաղաքում ընկերությունը ուներ 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք էր բերել հենց այդ ճանապարհով: Հանձնաժողովը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ CPS-ը միտումնավոր և նպատակաուղղված գործունեություն էր ծավալել` ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը և սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Հանձնաժողովի որոշմամբ՝ ընկերությունը եռօրյա ժամկետում պարտավոր էր վերացնել խախտումն ամբողջությամբ և աշխատել արդար մրցակցային կանոններով: Հանձնաժողովի որոշման կատարումը ենթադրում էր նաև վերականգնել մանրածախ շուկայում փոքր բենզալցակայանների գործունեության համար մրցակցային դաշտը, ինչը վերականգնված չէ առ այսօր։ 2020 թվականին ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված ուսումնասիրությունը չի կարող լիարժեք համարվել, եթե չկա անդրադարձ Հանձնաժողովի կողմից նախկին որոշումների կատարման ընթացքին։

4․ Հատկանշական է, որ 2018 թվականի ընթացքում բենզին է ներկրել 6 ընկերություն, իսկ 2019 թվականին՝ 4 ընկերություն։ 2018 թվականին բենզինի շուկայի 3 խոշոր ընկերություններին բաժին էր ընկնում ներկրման 92 տոկոսը, իսկ արդեն 2019 թվականին այս ընկերությունները վերցրել են ամբողջ շուկան՝ 100 տոկոսը։ 2019 թվականին դիզելային վառելիքի դեպքում գրանցվել են հակառակ միտումները, ներկրողների թիվը ավելացել է 11-ով (6-ից 17), խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5 տոկոսով (97-ից 92 տոկոս), սակայն դա ազդել է միայն դիզելային վառելիքի պետական գնումների վրա, և դա տրամաբանական է, քանի որ տեղի է ունեցել իշխանությունների կողմից արհեստական միջամտություն։ 18․09․2019 թվականին բաց մրցույթի արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ 389 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Գազօիլ» ընկերության հետ: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունիսի 28-ին, այդ պայմանագրի կնքումից երկուսուկես ամիս առաջ: Պայմանագրի համաձայն՝ «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 4779 տոննա դիզելային վառելիք, որը դիզելային վառելիքի շուկայի 4 տոկոսն է կազմում (4779/118650*100), ինչով էլ ապացուցվում է, որ 2019 թվականին արհեստականորեն է կրճատվել այս շուկայում համակենտրոնացումը հօգուտ նոր ընկերության։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով (https://bit.ly/2RPlSQR)՝ «Գազօիլ» ընկերությունը հիմնադրվել է 28․06․2019 թվականին։ Դրա միակ հիմնադիրը Մամե Ամիրյանն էր, որի մասնակցությունը ներկայումս դադարեցված է։ Սակայն ընկերության իրական սեփականատերը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզից «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանն է, ով պաշտոնապես հաստատել է այս տեղեկատվությունը (https://hetq.am/hy/article/110693)։ Պետական գնումների ոլորտում հազվադեպ է պատահում, որ մի քանի ամիս առաջ ստեղծված ընկերությունը նման մեծ և անվտանգության տեսանկյունից կարևոր մրցույթ հաղթի, քանի որ ՀՀ կառավարության 04․05․2017 թվականի 526-Ն որոշման 61-րդ և 63-րդ կետերի համաձայն՝ մրցույթի մասնակիցը վերջին երեք տարիների ընթացքում համադրելի մասնագիտական փորձառություն պետք է ունենար (սույն դրույթները ուժի մեջ էին մինչև 02․11․2019 թվականը)։

Ուշագրավ մի փաստ ևս՝ պաշտպանության համար վառելիքը ներկրվել է Իրանից, որտեղից ներկրվող վառելիքը տարիներ շարունակ չէր համապատասխանում ԵԱՏՄ որակական չափորոշիչներին, քանի որ ծծմբի պարունակությունը տեղափոխելիս գերազանցում էր սահմանված ԵԱՏՄ նորմատիվները։

1 տոննա դիզելային վառելիքը համարժեք է 1195-1210 լիտրի՝ կախված ջերմաստիճանից․ հաշվարկների համար ընտրվել է 1200 լիտր։ 18․09․2019 թվականի բաց մրցույթի արդյունքում՝ «Գազօիլ» ընկերությունը ՀՀ պաշպապանության նախարարությանը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետք է մատակարարեր 5734800 լիտր դիզելային վառելիք (4779 տոննա*1200լիտր), որի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 389 միլիոն ՀՀ դրամ․ ստացվում է 1 լիտր դիզելային վառելիքի արժեքը կազմում է 416,3 ՀՀ դրամ (2389000000/5738400)։ Համեմատության համար նշեմ, որ 04․09․2019 թվականին Դիլիջանի քաղաքապետարանի դիզելային վառելիքի մրցույթի ժամանակ (https://bit.ly/37NbrD3) «Սիփիէս օիլ» ընկերությունը հաղթող է ճանաչվել, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվել է 2019 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Դիլիջանի քաղաքապետարանին մատակարել 6350 լիտր (5,3 տոննա) դիզելային վառելիք 2603500 ՀՀ դրամով, այսինքն՝ 1 լիտր դիզելային վառելիքը արժեքը կազմում է 410 ՀՀ դրամ (2603500/6350)։ Ինչպես մասնավոր, այնպես էլ պետական գնումների դեպքում որքան մեծ է գնվող ապրանքի քանակը, այնքան ավելի էժան է վաճառողի գինը։ Իսկ այս դեպքում գործել է ճիշտ հակառակ սկզբունքը, ՀՀ պաշտպանության նախարարության գնման ծավալը 900 անգամից ավել է, քան Դիլիջանի քաղաքապետարանինը, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը 1 լիտրի հաշվով 6,3 ՀՀ դրամով ավելի է վճարել, իսկ ամբողջ ծավալի դեպքում՝ 36,1 մլն ՀՀ դրամ (5734800*6,3)։ Ի դեպ՝ Դիլիջանի քաղաքապետարանի մրցույթի արդյունքները լրիվ պատահական են ընտրվել։ Կարծում ենք՝ մասնավոր և պետական գնումների դեպքում ավելի ցածր դիզելային վառելիքի գներ կլինեն այդ նույն ժամանակահատվածում։ Ամփոփելով վերոգրյալը, հարկ է ընդգծել, որ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կան «Գազօիլ» ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարած դիզելային վառելիքի որակի և գնի, ինչպես նաև այդպիսի խոշոր պետական գնումները անփորձ ընկերությանը վստահելու մասով։

5․ ՀՀ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության ամենազավեշտալի մասն այն է, որ բենզինի և դիզելային վառելիքի շուկայում խոշոր ներկրողների գնային քաղաքականությունը հիմնականում արդարացվում է որոշ ամիսներին փոքր խմբաքանակների ներմուծման ծավալների պատճառաբանությամբ։ Իր դեմքը փրկելու համար ՏՄՊՊՀ–ն վերջում ավելացրել է, որ վառելիքի շուկայում պայմանավորված գնային քաղաքականության մասով լրացուցիչ ուսումնասիրություն կլինի։ Այսինքն, ուսումնասիրության եզրակացությունը լրացուցիչ ուսումնասիրություն կատարելն է։ Իսկ ին՞չ իրավիճակ ունենք ներկայումս․ «Ֆլեշ», «Սիփիէս օիլ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունները բենզին և դիզելային վառելիք են ներկրում տարբեր երկրներից և տարբեր տնտեսավարողներից, տեղափոխման ժամանակ կատարում են տարբեր տեսակի և մեծության ծախսեր, սակայն մեծածախ և մանրածախ շուկայում վարում են հիմնականու միևնույն գնային քաղաքականությունը։ Վառելիքի շուկայում գների միասնական իջեցումը և բարձրացումը վկայում է հակամրցակցային համաձայնության ռիսկի մասին։ Բացի այդ, 2019 թվականի ընթացքում համաշխարհային շուկայում նավթի գների զգալի տատանումներ գրանցվեցին, ինչպես նաև հայկական դրամը արժևորվեց մոտ 3 տոկոսի չափով, ինչը մրցակցային միջավայրի պայմաններում պետք է նպաստեր գների իջեցման, բայց մեզ մոտ այդ ամիսներին տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Հայաստանում վառելիքի գինը ավելի էժան է, քան Վրաստանում։ Նման իրավիճակ եղել է նաև 2015 և 2016 թվականներին։

Վստահ կարելի է ենթադրել՝ կհայտնվեն մարդիկ, ովքեր այսօր գործող «ավանդույթի» համաձայն իրենց իբր «անտեղյակությամբ» կհարցնեն, թե ինչու՞ նախկինում վառելիքի շուկայի մոնոպոլիստների մասին չէիք խոսում։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարին՝ նախորդ իշխանության օրոք, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հրապարակել էր «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները» թեմայով վերլուծություն (https://bit.ly/2pBZ7Es), որը ներկայացվել էր մամուլի ասուլիսի, ինչպես նաև 23․01․2018 թվականին ՀՀ ԱԺ «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

Հեռու ենք այն մտքից, որ չնայած վերջին տարվա ընթացքում գրանցված կադրային հոսքին՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ի մասնագետները չգիտեն կամ չեն նկատում վառելիքի շուկայում առկա իրական և ահագնացող հիմնախնդիրները․ այստեղ խնդիրը քաղաքական է. արդյո՞ք այս իշխանությունները ցանկանում են իրականացնել հակամենաշնորհային քաղաքականություն և ապահովել հավասար մրցակցային պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների համար, թե՞ պայմանավորվածություններ ունեն բենզին և դիզելային վառելիք ներկրող խոշոր ընկերությունների հետ և ուղղակի իրենց 4 տոկոսի մասնաբաժինն են վերցրել վառելիքի շուկայից։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու,
տնտեսագետ Սուրեն Պարսյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:49 31/01/2020  |  ՀարցազրույցՄեր արտադրողներն ԵԱՏՄ շուկայից հնարավոր է դուրս մղվեն . Տնտեսագետ
16:34 20/11/2019  |  ՏնտեսությունՀայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին
11:32 18/11/2019  |  ՏնտեսությունԻնչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով
14:21 08/11/2019  |  ՎերլուծություններՀայեցի կրթություն, հայոց պատմություն
13:56 05/10/2019  |  ՏնտեսությունՆվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղից ցածր կմնա նաև բարձրացումից հետո
20:02 30/09/2019  |  ՀարցազրույցՌուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք. Տնտեսագետ (տեսանյութ)
13:18 28/08/2019  |  ՄեկնաբանությունԿարելի է կանխատեսել, որ մյուս տարվա ընթացքում մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանելու է. տնտեսագետ
14:07 21/08/2019  |  ՀարցազրույցԱնընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ տրամադրում. Տնտեսագետ
16:42 29/07/2019  |  ՏնտեսությունԱռաջ բոռալով ետ-ետ կէրթանք . տնտեսագետ
16:42 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ է արժևորվում դրամը, և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ . Սուրեն Պարսյան

Արխիվ

[]