ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատավարձերն անկանխիկ վճարելու օրինագիծը խթանելու է գործազրկության աճին. Նաիրի Սարգսյան 02/01/2020 19:12 | Տնտեսություն
Գրեցին օրենք, որով կա՛մ բիզնեսին ենք վնասելու, կա՛մ գործազրկությանն ենք խթանելու։ «Փաստինֆո»-ի «Դիրքորոշում» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՕ այն փոփոխությանը, որով Երևանում 10 և ավելի աշխատակից ունեցող կազմակերպություններն աշխատավարձերը պետք է փոխանցեն անկանխիկ տարբերակով։
Նաիրի Սարգսյանը նկատեց՝ այս օրենքով փաստացի աշխատողի իրավունքների սահմանափակում տեղի կունենա։ Աշխատանքային պայմանագիրը գործատուի և աշխատակցի միջև ձևավորվող հարաբերություններ են, և նրանք են որոշում կանխիկ վարձատրել, թե անկանխիկ, հետևապես Նաիրի Սարգսյանի պնդմամբ՝ պետությունն այստեղ չպետք է միջամտեր. «Փոփոխության նպատակը շուկայում հայտնի սև աշխատավարձը սպիտակ դաշտ բերելն է, բայց այն իր նպատակին չի ծառայում։ Որպես գործատու ո՞վ է ինձ խանգարում պայմանական 200 հազ. աշխատավարձի դեպքում, 100 հազարը փոխանցել անկանխիկ, իսկ մյուս 100 հազարը՝ կանխիկ։ Ոչ մեկ իմ ձեռքը չի բռնում»,-նկատեց Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով, որ ԱԺ պատգամավորները ժամանակ և ռեսուրս կորցրեցին՝ քվեարկելով այս նախագիծը, մինչդեռ երկրի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ։
Նաիրի Սարգսյանը վստահ է, որ այս օրինագիծը նպաստելու է գործազրկության աճին, քանի որ աշխատակիցների մեծ մասը ցածր վարձատրություն են ստանում, միևնույն ժամանակ պարտքերի տակ են, հետևաբար անկանխիկ վճարման դեպքում այդ պարտքերնը գնում են հարկադիր կատարման ծառայություն. «Երբ մարդիկ աշխատում էին կանխիկով, ստանում էին պայմանական 70-80 հազ. դրամ։ Դա այն գումարն է, որով հազիվ կարողանում են ապրել մինչև հաջորդ աշխատավարձ, դեռ մի բան էլ տանեն որպես հարկադիր պարտավորությունները վճարեն։ Նշանակում է՝ մարդն ամսվա կեսն ուղղակի պետք է սոված մնա։ Այսինքն բանկին ցուցում է գնում ու ասում՝ պահում կատարի»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։
Վերջինս ընդգծեց, որ այս պարագայում արդեն գործատուի և աշխատակցի միջև բանակցություններ են սկսվում, աշխատավարձի պայմանական որոշ մասը պահելու, իսկ մնացածը վճարելու համար, ինչն էլ գործատուից պահանջում է ժամանակ, ռեսուրս։ Ըստ Նաիրի Սարգսյանի՝ այս փոփոխությունն ազդում է գործատուի խղճի վրա. «Կան գործատուներ, որ կասեն՝ ունես հարկադիրում պարտավորություն դուրս արի իմ մոտից։ Եղա՞վ, որ գործազրկությանը նպաստեցինք։ Գործատու էլ կա, որ կխղճա, կպահի աշխատանքի, բայց չի գրանցի։ Այդ դեպքում էլ, երբ հարկային մարմինը մտնի, տուգանքների տակ կընկնի։ Այսինքն գրեցինք օրենք, որով կա՛մ բիզնեսին ենք վնասելու, կա՛մ գործազրկությանն ենք խթանելու»,-եզրակացրեց Նաիրի Սարգսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստինֆո»-ի եթերում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ