Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Հայոց ցեղասպանության չճանաչումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը իսրայելական «Երուսաղեմ փոստ» թերթին 01/31/2020   16:45  |  ԼՐԱՀՈՍ

Իսրայելը չի կարող հաղթել հակասեմիտիզմի դեմ պայքարում, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսրայելական առաջատար «Երուսաղեմ փոստ» պարբերականին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հայաստանի նախագահը, որն անցյալ շաբաթվա ընթացքում գտնվում էր Իսրայելում՝ մասնակցելու Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը նշանավորող՝ Հոլոքոստի հիշատակի 5-րդ միջազգային ֆորումին, ասել է, որ հայ ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի է՝ ո՞րն է Օսմանյան կառավարության կողմից իրականացված՝ 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների զանգվածային սպանությունները Իսրայելի կողմից պաշտոնապես չճանաչելու տրամաբանությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որը համապատասխան բանաձև ընդունեց 2019 թվականի հոկտեմբերին: Սակայն Իսրայելը ընդդիմանում է այդ ոճրագործությունը պաշտոնապես «ցեղասպանություն» անվանել:

«Շատ հայեր հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Իսրայելը, որի ժողովուրդը ևս նման մեծ ողբերգություն է տեսել, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը,- ասել է նախագահ Սարգսյանը: -Այս հարցին տրամաբանական պատասխան չկա: Ես չեմ կարող ասել, որ պատճառը Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններ են»: Սակայն նա ընդունել է, որ 1949 թվականի մարտին ձևավորված իսրայելա-թուրքական հարաբերությունները, հավանաբար, կատալիզատոր են Իսրայելի լռության համար:

«Իսրայելը հարաբերություններ ունի Թուրքիայի հետ,- ասել է Հայաստանի նախագահը: -Այսօր այդ հարաբերությունները կարող են լինել լավ, վաղը կարող են վատանալ, և այդպես շարունակ, սակայն ճշմարտությունը մնալու է ճշմարտություն»:

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ մարդկային ողբերգությունը ճանաչելը բացառապես բարոյականության հարց է, ուստի ինքը կարող է միայն հուսալ, որ մի օր Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը, և «մարդկային, բարոյական արժեքներն ու պատմության կարևորությունը կհաղթեն»: «Ճանաչումը չպետք է կապված լինի Իսրայելի Պետության այս կամ այն շահի կամ մեկ այլ բանի հետ, որը կարևոր է միայն այդ պահին»,- ասել է Հայաստանի նախագահը:

Նա նաև հավատացած է, որ Իսրայելի չկամությունը կանգնել Հայաստանի կողքին այս երկու բաղդատելի ողբերգությունների՝ Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության հարցում, վնասում է Իսրայելի և հրեա ժողովրդի ջանքերին համաճարակի պես տարածվող հակասեմիտիզմի դեմ նրանց պայքարում: «Տեղի ունեցածի բոլոր պատճառները դեռևս վերացած չեն, -պարբերականին ասել է Հայաստանի նախագահը՝ անդրադառնալով և՛ Հոլոքոստին, և՛ Հայոց ցեղասպանությանը: -Հակասեմիտիզմը դեռևս առկա է: Ծայրահեղ ազգայնականությունը գործում է աշխարհի բոլոր անկյուններում...Դրանք բոլորը կարող են վերադառնալ»:

Նախագահի խոսքով՝ մարդկությունը միտում ունի մոռանալ պատմության դասերը՝ ի շահ ներկայի հարմարավետության: Նախագահ Սարգսյանը կարծում է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, քանի որ դա «անհարմարություններ է ստեղծելու իր համար. միլիոնավոր մարդիկ զրկվել են կյանքից, մշակույթ է ոչնչացվել: Թուրքիան, հավանաբար, վախենում է և՛ նյութական, և՛ բարոյական պահանջներից»: «Միգուցե, նրանք վախենում են, քանի որ տարիներ շարունակ ճշմարտությունը չեն ասել իրենց երեխաներին և թոռներին դպրոցներում,- շարունակել է նախագահը: -Ինձ համար անձնապես նշանակություն չունի՝ այս կամ այն երկիրը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Դա չի փոխելու ոչ իմ, և ոչ էլ այն միլիոնավոր հայերի կյանքը, որոնք զրկվել էին իրենց օջախներից և սփռվել ողջ աշխարհով մեկ: Սակայն, չճանաչելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ»:

Նախագահի խոսքով՝ այս կամ այն երկրի կողմից ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը խոսում է այն մասին, թե որքանով արդյո՞ք տվյալ երկիրը կարող է կառուցել հանդուրժող հասարակություն.«Ցեղասպանությունը չճանաչող երկիրն այն երկիրն է, որն ի վերջո անհանդուրժող է լինելու այլոց կրոնի, ազգության, հավատքի և մշակույթի հանդեպ»:

«Մարդկության մեծագույն հիվանդությունն այսօր Չինաստանում հայտնաբերված վիրուսը չէ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Այն ՁԻԱՀ-ը կամ քաղցկեղը չէ: Նորագույն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք ավելի ու ավելի լավ ենք սովորում, թե ինչպես պայքարել քաղցկեղի դեմ կամ հաղթել վիրուսներին, -ասել է նախագահ Սարգսյանը: -Սակայն տեխնոլոգիաները չեն կարող մեզ սովորեցնել՝ ինչպես բուժել անգթության ախտը»:

«Չկա որևէ դեղամիջոց, որը հնարավոր է ընդունել և դառնալ ավելի մարդկային ու ավելի հանդուրժող: Սա շատ ավելի խնդրահարույց թեմա է»,-նշել է նախագահը: Նա ասել է, որ երբ Իսրայելը ճանաչի ցեղասպանությունը, միայն այդ պահից իրապես կկարողանա ստանձնել աշխարհում հակասեմականության և ծայրահեղականության դեմ պաարի առաջամարտիկի իր արդարացի դերը:

«Իսրայելի դեպքն ավելի մեծ հնչեղություն կունենա, երբ այդ երկիրը լինի Հայաստանի, Ռուանդայի և Կամբոջայի գործընկերը, -նշել է նախագահ Սարգսյանը: -Այդ ժամանակ, մենք կարող ենք համախմբվել և ասել. «Բավական է»: Եթե մենք դա չենք անում համախմբված ձևով, այլ յուրաքանչյուրն իր սեփական խաղն է առաջ տանում, ապա մենք տանուլ ենք տալու մարտը»:

Արմեն Սարգսյանն ասել է, որ մասնակցում է Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումին, քանի որ չի կարծում, որ «յուրաքանչյուր հայի համար ճիշտ կլիներ Հոլոքոստի ողբերգության հիշատակը կապել այն հանգամանքի հետ», թե Իսրայելի խորհրդարանը ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: «Բացառվում է, որ ես, որպես Հայաստանի նախագահ, երբևէ պետք է մտածեի այստեղ չլինելու մասին»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով լրագրողի այս հարցին, թե Հայաստանը երկակի չափանիշներ է կիրառում Միավորված ազգերի կազմակերպությունում դեմ քվեարկելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն առնչվող շատ բանաձևերի՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայկական պետությունը պետք է մտածի հայ ժողովրդի կյանքը պաշտպանելու մասին, հրեական պետությունը պետք է մտածի հրեաների կյանքը պաշտպանելու մասին: Ե՛վ հայերը, և՛ հրեաները մարդկային արարածներ են, սակայն քաղաքականությունն է շատ բաներ որոշում»:

«Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է: Այն ունի 4 հարևան՝ Թուրքիան, որի հետ մեր հարաբերությունները հայտնի են ձեզ, Ադրբեջանը, որի հետ մեր հարաբերությունների մասին դուք նույնպես տեղյակ եք, -շարունակել է նախագահը: -Հայաստանն աշխարհի հետ հաղորդակցվելու միայն երկու ճանապարհ ունի՝ մեկը Վրաստանի միջոցով է, մյուսը՝ Իրանի: Ես այստեղ կանգ կառնեմ»:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ մինչ տարբերությունների շուրջ համաձայնության գալը՝ երկու երկրները կկարողանան նախանշել այն ոլորտները, որտեղ ընդհանուր հետաքրքրություններ ունեն: Հայաստանի նախագահը Հոլոքոստի ֆորումից հետո հանդիպումներ է ունեցել Իսրայելի առաջատար համալսարաններում ու Իսրայելի նորարարությունների կենտրոնում և նշել է, որ համագործակցության ծրագրեր կան արհեստական բանականության ոլորտում:

Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների աճ կլինի: «Երբ Իսրայելի քաղաքացիներն ավելի շատ այցելեն Հայաստան և ծանոթանան մեր երկրի պատմությանն ու մշակույթին, մեր գեղեցիկ բնաշխարհին ու հիանալի սննդին, երբ ավելի շատ հայեր այցելեն Իսրայել ու այստեղ անցկացնեն իրենց արձակուրդը, այդ ժամանակ աշխարհն ավելի լավը կդառնա»,- եզրափակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:24 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
15:52 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին
10:51 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆախկինում, եթե բանակից ազատվելու խնդիրները կոպուցիայի մեթոդներով հնարավոր էր, հիմա գրեթե անհնարին է. Արամ Սարգսյան
10:05 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
13:47 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍԵս կցանկանամ այս հաստատությունը տեսնել մեր գործընկերների ցանկում. նախագահ Արմեն Սարգսյանն Իսրայելում այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ
11:45 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին՝ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ
11:44 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նորընտիր նախագահին
11:31 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար
14:34 23/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀայ-կանադական հարաբերություններն ապագայի շատ ավելի մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան
11:42 23/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]