Թեմաներ
Շաբաթ 06 / 19 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/19/2021   00:08 ԸՎԿ. հայտնի բժիշկ Չարչյանի ձերբակալությունն ակնհայտ ապօրինի է 06/18/2021   23:56 ԲՀԿ պատգամավորներին թույլ է տրվել հանդիպել Չարչյանին՝ բարձրացված սկանդալից հետո միայն 06/18/2021   23:50 Սորոսական կազմակերպությունները փաստում են՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին եղել է ավելի շատ մարդ, քան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ 06/18/2021   23:37 Մուրճը ձեռքին երկրի վարչապետը խոսում է, որ վենդետա է անելու. «Հոկտեմբերի 27»-ի գործով դատախազը պահանջում է քրգործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից առերեւույթ դավաճանության դեպքի առթիվ 06/18/2021   23:25 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել իր թիմակիցներին, կոտրել ֆեյսբուքյան էջերը. Արթուր Վանեցյանի սկանդալային բացահայտումները 06/18/2021   23:19 «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում է իրականացվում. Նա չի ընդունել իրեն վերագրվող կասկածանքը 06/18/2021   22:58 Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետևանքով նրա վարկանիշը նվազել է, իսկ ընդդիմադիր ուժերը կոալիցիա կկազմեն և միասին կհաղթեն.քաղտեխնոլոգ 06/18/2021   22:48 ԵՄ - ն նույնպես պետք է բաց երկխոսություն պահպանի Ռուսաստանի հետ, եթե դա անում է Բայդենը. Մերկել 06/18/2021   22:37 Կամավորը, հյուրընկալվելով Փաշինյանի առանձնատանը, ուղիղ հարցրել է, թե ինչ է արել տիկին Աննան՝ բունկերում 06/18/2021   22:31 Կիրակի օրը չկա ավելի կարևոր բան, քան տեղամաս գնալն ու քվեարկելն է. Արփինե Հովհաննիսյան 06/18/2021   22:22 Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, հորդորում ենք իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել նրան 06/18/2021   22:13 Հորդորս բոլորին` անպայման գնալ տեղամաս ու անպայման մերժել կապիտուլյանտին. Արմեն Մինասյան 06/18/2021   22:08 Նիկոլը զրկվեց վերջին սուտը ասելու հնարավորությունից` ժողովրդի անունից խոսելու հնարավորությունից. Թևանյան 06/18/2021   22:00 Չարը չի կարող հաղթել և վերջ. Սերժ Սարգսյան 06/18/2021   21:50 «Նիկոլի չարի թանգարանը». Նիկոլիզմն ու հայրենիքը անհամատեղելի են՝ փրկենք հայրենիքը 06/18/2021   21:41 Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ 06/18/2021   21:36 Ռուսաստանը կավելացնի դեպի Հայաստան չվերթների թիվը 06/18/2021   21:29 Ձեր շեֆի վերջն եկել է. Մելիք-Շահնազարյան 06/18/2021   21:17 ՀՔԾ-ն՝ Արմեն Չարչյանի ձերբակալման մասին 06/18/2021   21:12 Կառավարության շենքի պատշգամբներց հետևում էին «Հայաստան» դաշինքի հավաքին, տեսանկարահանում 06/18/2021   21:00 Նիկոլն ամեն ինչ տանում է հարամ անելու ուղղությամբ. Նա հասկանում է՝ իր պարտությանն ինչ է հետևելու. Ռուստամյան 06/18/2021   20:52 Ամսի 20-ին պետք է հերթապահություն սահմանենք ամբողջ գիշեր, որ մեր ձայները չգողանան. Ռոբերտ Քոչարյան 06/18/2021   20:42 «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ավարտից հետո քայլերթ է իրականացվում դեպի Ազատության հրապարակ 06/18/2021   20:40 Այն ժամանակ դատարանի առջև իմ աջակիցները երբ հավաքվում էին, ասում էին՝ պիցցայակերներ են. հիմա չեմ կարծում, որ Հարավային Կովկասում բավարար պիցցա կա՝ այսքան մարդու կերակրելու համար. Ռոբերտ Քոչարյան 06/18/2021   20:38 Լևոն Քոչարյանը՝ ընտրություններից հետո հնարավոր բախումների մասին 06/18/2021   20:30 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի հանրահավաքին բեմ հրավիրեց Սիրուշոյին. Երգչուհին կատարեց «Գինի լից»-ը 06/18/2021   20:22 Պատկերացնու՞մ եք, հիմա Նիկոլը ոնցա դողում, համոզված եմ, այս գիշերը բունկերում է անցկացնելու, այն էլ՝ «բրոնի ժիլետով». Վահե Հակոբյան 06/18/2021   20:15 «Հայաստան» դաշինքի ծրագրերը, որ ձեզ ներկայացրել ենք, հունիսի 20-ից հետո դառնալու է կառավարության ծրագիր՝ իր ժամանակացույցով. Իշխան Սաղաթելյան 06/18/2021   20:09 Հադրութի շրջանում զինծառայողների աճյունների որոնումն այսօր արդյունք չի տվել 06/18/2021   19:59 Կառավարության շենքում նստած հողատուի հրահանգով մոտ կես ժամ առաջ Արմեն Չարչյանը ձերբակալվել է.Գեղամ Մանուկյան 06/18/2021   19:48 «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը մեկնարկեց. Հնչեց ՀՀ պետական օրհներգը, մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պետերազմում զոհված զինվորների հիշատակը 06/18/2021   19:38 «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվել է. Վարդևանյան 06/18/2021   19:25 «Իզմիրլյան» ԲԿ տնօրենը բերման է ենթարկվել 06/18/2021   19:08 Այսօր ԱԳ նախարար չունենք, ի՞նչ է սա նշանակում, մենք այդքան ցածր ազգ ե՞նք.Լուսինե Թոփուզյան 06/18/2021   19:06 Հոկտեմբերի 7-ին սկսվեց ու շատ արագ տապալվեց այսպես կոչված «Լելեթեփեի հակահարձակումը» կամ «Հորադիսի օպերացիան». Վրթանեսյան 06/18/2021   19:03 Այսօր օրհասական պահ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար, մեր ապագան վտանգված է, մեր ներկան՝ անորոշ.Արցախի «Արդարություն» կուսակցությունը կոչ է անում ձայնը տալ Հայաստան դաշինքին 06/18/2021   18:53 Րոպեներ անց կմեկնարկի «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը. ուղիղ միացում 06/18/2021   18:52 ՊՆ և ԶՈւ երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ 06/18/2021   18:42 Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման իրականացումը.ԱԳՆ 06/18/2021   18:41 Իմքայլականները փորձում են ամեն կերպ Քոչարյանի վրա դուրս գալու ուղիներ գտնել. Գաբրիելյանով 06/18/2021   18:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 06/18/2021   18:28 «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության հրապարակման առթիվ հարուցվել է քրեական գործ 06/18/2021   18:20 Փոխնախարար Գրիգորյանը մասնակցել է Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացի ամփոփմանը 06/18/2021   18:17 Լավրովը ասեկոսեներ է անվանել՝ Ադրբեջանում Թուրքիայի ռազմակայանների հնարավոր տեղակայման մասին լուրերը 06/18/2021   18:14 Եվս 2 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 06/18/2021   18:09 Անելու ենք ամեն ինչ, որ տարիներ անց դուք ձեզ իսկապես հպարտ զգաք. Լևոն Քոչարյան 06/18/2021   18:03 Հունիսի 17-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 231 հաղորդում. հարուցվել է 14 քրեական գործ 06/18/2021   17:49 Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է դաշինքի պատգամավորության թեկնածու և մեկ անձ. ՀՀ ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել 06/18/2021   17:38 Նոր իշխանությունները պետք է զբաղվեն դենիկոլիզացիայով, վերականգնեն հանրային էթիկան. Արա Սաղաթելյան 06/18/2021   17:25 Ոստիկանները ծեծել են միմյանց. նշանակվել է ծառայողական քննություն
06/17/2021   11:47 Ուղիղ ասեմ՝ վատ նպատակ է. Արթուր Վանեցյանը՝ հունիսի 21-ին հրապարակում հավաքվելու Փաշինյանի կոչի մասին 06/17/2021   17:02 Փաշինյանը կփորձի կեղծել ընտրությունները. Եթե գնա այդ քայլին, ապա ժողովուրդը դուրս կգա փողոց. Արթուր Վանեցյան 06/18/2021   12:22 Խորհրդարան կանցնի 4 ուժ. գործող իշխանությունը 21.9 տոկոսով կպարտվի ընդդիմությանը 06/18/2021   14:54 Քվեարկելու եմ ընդդեմ Նիկոլի և Նիկոլիզմի. Սաղաթելյան 06/18/2021   00:06 Փաշինյանը գերիների թվի վերաբերյալ երկու տվյալ է հրապարակել 06/17/2021   21:13 Վարչական ռեսուրսի կիրառմամբ անգամ Փաշինյանին չի հաջողվել լցնել հրապարակի կեսը 06/18/2021   15:16 Դուք չեք հոգնե՞լ աղմուկ-աղաղակներից, թքախառը ճղճղոցներից, փնթի հարայ-հրոցից. Եկեք ընտրենք խաղաղ աշխատանքը. Արթուր Վանեցյանի ուղերձը 06/17/2021   18:02 Խորհրդարան կանցնի 4 քաղաքական ուժ, մյուս կուսակցությունները և դաշինքները 2-3% քվե դժվար թե հավաքեն. Շաքարյանց 06/18/2021   20:30 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի հանրահավաքին բեմ հրավիրեց Սիրուշոյին. Երգչուհին կատարեց «Գինի լից»-ը 06/18/2021   22:37 Կամավորը, հյուրընկալվելով Փաշինյանի առանձնատանը, ուղիղ հարցրել է, թե ինչ է արել տիկին Աննան՝ բունկերում 06/17/2021   22:18 Պետական ապարատում առնետավազք է սկսվել 06/18/2021   21:12 Կառավարության շենքի պատշգամբներց հետևում էին «Հայաստան» դաշինքի հավաքին, տեսանկարահանում 06/17/2021   21:51 Նիկո՛լ, հարմար ռակուրսից նկարելով ոչ մեկին չես խաբի. իրական պատկերը սա՛ է (լուսանկար). Համբարյան 06/17/2021   20:54 Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդաքանակ ապահովելու համար իշխանությունները լծված են վարչական ռեսուրսի կիրառման. Հայտնի են բազմաթիվ փաստեր 06/18/2021   17:07 «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ 06/17/2021   13:58 Այս մանգաղը նվիրում եմ, որ քաղաքական մոլախոտերին հնձեք. Գյուղացին մանգաղ նվիրեց Ռոբերտ Քոչարյանին 06/17/2021   15:57 Նիկոլ Փաշինյանն առանց արբանյակ քաղաքական ուժերի կառավարություն չի կարող ձեւավորել. Աշխատում է երկու ուժի վրա, որոնց խորհրդարան անցնելու շանսերը շատ փոքր են 06/18/2021   19:48 «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը մեկնարկեց. Հնչեց ՀՀ պետական օրհներգը, մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պետերազմում զոհված զինվորների հիշատակը 06/17/2021   23:09 Եղեգնաձորում ծեծել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին՝ ոստիկանների հետ միասին. hraparak.am 06/18/2021   12:51 Ըստ «Գելլափ»-ի տվյալների՝ ընտրություններում «Հայաստան» դաշինքն առաջ կանցնի ՔՊ-ից

Մեր արտադրողներն ԵԱՏՄ շուկայից հնարավոր է դուրս մղվեն . Տնտեսագետ 01/31/2020   18:49  |  Հարցազրույց

Այս տարվա մեր հիմնական մարտահրավերներից մեկը լինելու է բնական գազի սակագնի բարձրացումը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

Նրա կարծիքով անհրաժեշտ են երկարաժամկետ լուծումներ, ինչի ուղղությամբ մասնագիտական լուրջ աշխատանք է պետք իրականացնել՝ մի կողմ թողնելով քաղաքական հայացքներն ու դիրքորոշումները. «Այստեղ ընդդիմության, իշխանության հարց չէ, այլ արդյունավետ, համակարգված խնդիրներ լուծելու պատրաստակամություն է։ Պետք է ապահովվի նաև հրապարակայնությունը, իսկ քննարկումներին մասնակից պետք է դարձնեն ընդդիմությանը և հանրությանը»,-ասաց տնտեսագետը։

«Փաստինֆո»-ն գազի սակագնի փոփոխության վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հավանական հայտ ներկայացնելու թեմայի շուրջ խոսել է Սուրեն Պարսյանի հետ։

- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ սահմանի վրա գազի գնի փոփոխություն չի լինի ամբողջ տարվա ընթացքում, գազի սակագնի փոփոխություն չի լինի նաև մինչև ապրիլի 1-ը։ Ի՞նչ եք կարծում ամեն դեպքում «Գազպրոմ Արմենիա»-ն կներկայացնի՞ գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտ, և եթե գազի գինը բարձրանա, ի՞նչ հետևանքներ կունենա։

- Հիշեցնեմ Մհեր Գրիգորյանին, երբ 2019 թվականի հունվարի 1-ին սահմանի վրա 15 դոլարով բարձրացավ գազի գինը, նույն կառավարությունը՝ ի դեմս Մհեր Գրիգորյանի, հայտարարեց, որ մենք երկարաժամկետ բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ՝ սահմանի վրա ֆիքսված գին ունենալու համար։ Հիմա ունենք իրավիճակ, որ ընդամենը մեկ տարվա համար են բանակցություններն ավարտված և միայն 2020 թվականի համար ունենք նույն 165 ԱՄՆ դոլարը, մինչդեռ խոսում էինք երկարաժամկետ կտրվածքի մասին։

Միաժամանակ կառավարությունից հայտարարություններ ունենք, որ ազգաբնակչության համար գազի գինը կմնա նույնը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը, այսինքն միայն երեք ամսվա համար ունենք երաշխիք։ Ո՛չ ներդրողի համար, ո՛չ ազգաբնակչության համար սա կանխատեսելի երևույթ չէ։ Ավելին, սա բացասական երևույթ է, քանի որ նրանք պետք է գոնե նվազագույնը մեկ տարվա համար ունենան կանխատեսելի սակագին, որ բիզնեսն իր հաշվարկների ժամանակ կարողանա իմանալ ինչ թիվ է դնում իր հաշվարկների հիմքում՝ 139 դրամ, թե այլ գումար։ Այս կառավարությունը 2019 թվականի ընթացքում հայտարարեց, որ քայլեր են իրականացնելու, որպեսզի կորուստները կրճատվեն և ուռճացված հաստիքացուցակում այդ աշխատողներն աշխատանքից հեռացվեն։ Նշեմ, որ 2019 թվականն ավարտվեց, բայց այդ ուղղությամբ որևիցե քայլ չի արվել։ Ո՛չ հաստիքացուակն է կրճատվել, ո՛չ կորուստներն են կրճատվել։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ 15 դոլարի բարձրացումը տեղի է ունեցել ի հաշիվ կապիտալ ծախսերի և ընթացիկ ծախսերի։ Այլ խոսքով ասած «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ուներ պարտավորվածություն, որ օրինակ որևէ խողովակ վերանորոգեր կամ փոխարիներ, դա չի արել և  փոխարենը 15 դոլար է վճարել։ Հիմա հարց է առաջանում՝ ով շահեց սրանից գազամատակարարման համակա՞րգը, թե՞ սպառողը։ Նույն այդ ծախսը փոխանցվելու է 2020-2021 թվականների համար։ Այսինքն մեր ազգաբնակչությունը  ստիպված է լինելու վճարել 2019 թվականի ընթացքում չկատարված այդ կապիտալ ծախսերի համար։ Հնարավոր է ավելի շատ, քանի որ խնդիրն ավելի է մեծացել։ Ենթադրենք խողովակը վնասված էր, ավելի է վնասվել։ Այսինքն մենք, ըստ էության, խնդիրը մեծացրեցինք՝ լուծում չտալով։ Հիմա դարձյալ նույն պրոցեսն է գնում։ Փորձ է արվում ամեն կերպ, քաղաքական որոշմամբ հետաձգել գազի սակագնի վերանայման քննարկումները։ Կուլիսային քննարկումներ լինում են, բայց պաշտոնական քննարկումներ չկան, կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Այս երևույթը նոր չէ։ Այն եղել է նաև 2011, 2013թվականների ընթացքում, երբ քաղաքական ուժերը հայտարարում էին, որ սահմանի վրա գազի գինը բարձրացել է։ Հայկական կողմը՝ ի դեմս էներգետիկայի նախարարի, հայտարարում էր, որ դա որևիցե էական ազդեցություն չի ունենա մեր տնտեսության վրա, սակագինը չի փոխվի, բայց տեղի ունեցավ 300 մլն դոլարի չափով պարտքի կուտակում, և մենք զիջեցինք մեր 20 տոկոս բաժնետոմսերը։ Հիմա այս պրոցեսը ևս գնում է և կառավարությունը հասկացել է, որ երկար չի կարողանալու ձգձգել վերանայման շուրջ բանակցությունները, և նրանք արդեն տեղեկատվական որոշակի արտահոսքեր արեցին այս ուղղությամբ։ Խնդիրը կայանում է նրանում, թե երբ և որքան գազի գինը կվերանայվի։ Դրված չէ պահպանելու հարցը։ Քանի որ սահմանին գազի գինը ֆիքսված է արդեն 165 դոլար և 2019 թվականի ընթացքում խնայողություններ էլ չկան։ Պետբյուջեով նաև չկա գումար՝ այս ուղղությամբ սուբսիդավորելու համար, որը թույլ կտար պահպանել այս գազի սակագինը։ Կարծում եմ՝ կառավարությունը փորձել է հնարավորինս ձգել այս շրջանը, բայց դա ավելի է խորացնելու խնդիրը, քանի որ պարտքերն ավելի են կուտակվելու, «Գազպրոմ Արմենիա»-ի դիրքերն ավելի են ուժեղանալու բանակցային սեղանի շուրջ։

Կառավարության համար շատ կարևոր է նաև, թե որքան կավելանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ 600-ով նախատեսվում է կրճատել «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողների թվաքանակը։ Հիմա մոտ 6000 գրանցված աշխատող կա, որը նաև ընդգրկված է գազի սակագնի մեջ։ Այդ 600-ի կրճատումը գազի սակագնի վրա կթողնի ընդամենը մեկ դրամի էֆեկտ։ Երբ ըստ էության հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ մենք 30 դոլարի խնդիր ունենք։ Այսինքն 30 դոլար համակարգը մինուսով է, քանի որ 2017-ին ևս գազի գինն իջեցվել է։ 2017 թվականի հունվարի 1-ին Կարեն Կարապետյանի կոալիցիոն կառավարությունն իջեցրեց գազի գինը ի հաշիվ «Գազպրոմ Արմենիա»-ի շահույթի և հիմա «Գազպրոմ Արմենիա»-ն որոշել է վերականգնել իր շահութաբերությունը։ Մհեր Գրիգորյանը, երբ հայտարարում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ցանկանում է ներդրումներ իրականացնել, դա նաև հող է նախապատրաստում իրենց բացատրության համար, որ ասեն՝ ժողովուրդ մենք բարձրացնելու ենք գազի սակագինը, որ համակարգը լինի կայուն, անվտանգ և դրա համար ներդրումներ են պետք։ Մենք փող ենք բերելու Հայաստան, երբ գազի սակագինը բարձրացնենք։ Կարծում եմ՝ գազի սակագինը կավելանա 10-ից 15 դրամի չափով 1 խմ-ի հաշվով։

- Այդ թանկացումն էլ քաղաքացին կզգա

- Միանշանակ։ Քաղաքցու համար դա էական գումար է։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ դա մեծ ողբերգություն պետք չէ դարձնել։ Եթե մարդկանց, մեր կենսաթոշակառուների եկամուտներն ավելանային 100-150 տոկոսի չափով, ինչպես իրենցն էր, դա մեծ ղբերգություն կարող է և  չլինել։ Բայց երբ ունենք աշխատող աղքատներ, մեր աշխատողների 25 տոկոսն աղքատ են, ունենք կենսաթոշակառուներ, որոնք նվազագույն սպառողական զամբյուղից ցածր թոշակ են ստանում, սա մտահոգվելու լուրջ առիթ է։

Բիզնեսի համար նույնպես սա լուրջ մրցակցային խնդիր է։ ԵԱՏՄ երկրների շրջանակում մենք կունենանք թանկ բնական գազի գին, հետևաբար կստացվի, որ Հայաստանում արտադրված ապրանքը կամ ծառայությունն ավելի թանկ կլինի, քան Ռուսաստանում, Բելառուսիայում, Ղազախստանում և Ղրղզստանում։ Մեր ապրանք արտադրողներն ուղղակի կարող են ԵԱՏՄ շուկայից դուրս գալ, էլ չեմ խոսում երրորդ երկրների դեպքում։

- Մեր շուկայում նույնպե՞ս խնդիրներ կունենանք։ 

- Միանշանակ։ Այսինքն մեր շուկայում մեզ կհաղթեն նույն այդ ապրանքները։ Սա էլ է լուրջ խնդիր։ Մենք օրինակ ԵԱՏՄ-ի հետ ունենք միասնական բնական գազի շուկա ունենալու համաձայնագիր կամ հայեցակարգ, որն ուժի մեջ պետք է մտնի 2025 թվականից, բայց այդ ուղղությամբ ևս քայլեր չկան, նախապատրաստական միջոցառումներ չկան, որը Հայաստանին թույլ կտա արագ անցնլ այդ պրոցեսը, որ Հայաստանի բնական գազի գինը մրցակցային լինի Ռուսաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի գազի գների հետ։ Հիմա մեր ապրանք արտադրողներն ուղղակի շուկայում չեն կարող մրցակցել նրանց հետ։ Այս տարվա մեր հիմնական մարտահրավերներից մեկն է լինելու բնական գազի սակագնի բարձրացումը։ Սա նաև իր շղթայական ազդեցությունը կունենա այլ ապրանքների գների վրա։ 

- Ըստ Ձեզ՝ ի՞նչն է իշխանություններին խանգարում ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ  բանակցել ավելի երկարաժամկետ կտրվածքով։

Կարծում եմ խնդիրը կայանում է նրանում, որ ռուսական կողմն ուզում է տեսնել՝ հայկական կողմը պատրաստակա՞մ է վերանայել ներքին շուկայում գազի սակագինը, քանի որ նույն այստեղի «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահույթի, ծախսերի հետ խնդիրներ ունի։ Ուզում է հասկանալ՝ հայկական կողմը որքանով է պատրաստ այդ խնդիրները լուծել, և եթե տեսնի, որ այդ խնդիրները լուծվում են, «Գազպրոմ Արմենիա»-ի շահերի տեսանկյունից միգուցե այս 165 դոլարի գինը սահմանի վրա պահպանվի նաև հաջորդ տարիների ընթացքում։ Եթե փոփոխություն տեղի չունենա, ապա կփորձի սահմանի վրա դարձյալ գինը բարձրացնել, որպեսզի աջակցի, սուբսիդավորի այստեղի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։

Լուրջ խնդիր է, մենք ունենք կարճաժամկետ, երկարաժամկետ լուծումներ, և այս ուղղությամբ պետք է մասնագիտական լուրջ աշխատանք իրականացնել։ Մի կողմ թողնելով քաղաքական հայացքները, քաղաքական դիրքորոշումները, այստեղ ընդդիմության, իշխանության հարց չէ, այլ արդյունավետ, համակարգված խնդիրներ լուծելու պատրաստակամություն է և ամենակրոևրը հրապարակայնություն։ Այս քննարկումներին մասնակից պետք է դարձնեն նաև ընդդիմությանը և հանրությանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:29 30/01/2020  |  ՏնտեսությունHSBC բանկը չի կարողանում մրցակցել Հայաստանի բանկերի հետ. տնտեսագետ
22:11 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍՓաստորեն մեր երկրում քծնանքն ու ծառայությունների մատուցումը լուրջ ծավալի պոտենցյալ ունի. Արա Գալոյան
17:12 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍՏնտեսական աճը նույնիսկ բնական աճից ցածր է նախանշվել. Գագիկ Մինասյան
16:53 15/01/2020  |  ՎերլուծություններԿարող ենք արդյո՞ք 2020թվականին ավելի լավ ապրել…
16:34 20/11/2019  |  ՏնտեսությունՀայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին
11:32 18/11/2019  |  ՏնտեսությունԻնչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով
14:45 12/11/2019  |  ՏնտեսությունԱռևտուրը պակասում է
14:21 08/11/2019  |  ՎերլուծություններՀայեցի կրթություն, հայոց պատմություն
13:56 05/10/2019  |  ՏնտեսությունՆվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղից ցածր կմնա նաև բարձրացումից հետո
20:02 30/09/2019  |  ՀարցազրույցՌուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք. Տնտեսագետ (տեսանյութ)

Տեսանյութեր

06/17/2021   11:58 Հրահանգ է իջեցված. դեբոշի ու սադրանքների կգնա իշխանությունը. «Հրապարակ»

Տեսադարան

05/07/2021   15:35 Արձակուրդներն անցկացնելու համար մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ են ժամանել Երեւան

Մամուլ

Արխիվ

[]