Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ)

Մեր արտադրողներն ԵԱՏՄ շուկայից հնարավոր է դուրս մղվեն . Տնտեսագետ 01/31/2020   18:49  |  Հարցազրույց

Այս տարվա մեր հիմնական մարտահրավերներից մեկը լինելու է բնական գազի սակագնի բարձրացումը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։

Նրա կարծիքով անհրաժեշտ են երկարաժամկետ լուծումներ, ինչի ուղղությամբ մասնագիտական լուրջ աշխատանք է պետք իրականացնել՝ մի կողմ թողնելով քաղաքական հայացքներն ու դիրքորոշումները. «Այստեղ ընդդիմության, իշխանության հարց չէ, այլ արդյունավետ, համակարգված խնդիրներ լուծելու պատրաստակամություն է։ Պետք է ապահովվի նաև հրապարակայնությունը, իսկ քննարկումներին մասնակից պետք է դարձնեն ընդդիմությանը և հանրությանը»,-ասաց տնտեսագետը։

«Փաստինֆո»-ն գազի սակագնի փոփոխության վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հավանական հայտ ներկայացնելու թեմայի շուրջ խոսել է Սուրեն Պարսյանի հետ։

- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ սահմանի վրա գազի գնի փոփոխություն չի լինի ամբողջ տարվա ընթացքում, գազի սակագնի փոփոխություն չի լինի նաև մինչև ապրիլի 1-ը։ Ի՞նչ եք կարծում ամեն դեպքում «Գազպրոմ Արմենիա»-ն կներկայացնի՞ գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտ, և եթե գազի գինը բարձրանա, ի՞նչ հետևանքներ կունենա։

- Հիշեցնեմ Մհեր Գրիգորյանին, երբ 2019 թվականի հունվարի 1-ին սահմանի վրա 15 դոլարով բարձրացավ գազի գինը, նույն կառավարությունը՝ ի դեմս Մհեր Գրիգորյանի, հայտարարեց, որ մենք երկարաժամկետ բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ՝ սահմանի վրա ֆիքսված գին ունենալու համար։ Հիմա ունենք իրավիճակ, որ ընդամենը մեկ տարվա համար են բանակցություններն ավարտված և միայն 2020 թվականի համար ունենք նույն 165 ԱՄՆ դոլարը, մինչդեռ խոսում էինք երկարաժամկետ կտրվածքի մասին։

Միաժամանակ կառավարությունից հայտարարություններ ունենք, որ ազգաբնակչության համար գազի գինը կմնա նույնը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը, այսինքն միայն երեք ամսվա համար ունենք երաշխիք։ Ո՛չ ներդրողի համար, ո՛չ ազգաբնակչության համար սա կանխատեսելի երևույթ չէ։ Ավելին, սա բացասական երևույթ է, քանի որ նրանք պետք է գոնե նվազագույնը մեկ տարվա համար ունենան կանխատեսելի սակագին, որ բիզնեսն իր հաշվարկների ժամանակ կարողանա իմանալ ինչ թիվ է դնում իր հաշվարկների հիմքում՝ 139 դրամ, թե այլ գումար։ Այս կառավարությունը 2019 թվականի ընթացքում հայտարարեց, որ քայլեր են իրականացնելու, որպեսզի կորուստները կրճատվեն և ուռճացված հաստիքացուցակում այդ աշխատողներն աշխատանքից հեռացվեն։ Նշեմ, որ 2019 թվականն ավարտվեց, բայց այդ ուղղությամբ որևիցե քայլ չի արվել։ Ո՛չ հաստիքացուակն է կրճատվել, ո՛չ կորուստներն են կրճատվել։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ 15 դոլարի բարձրացումը տեղի է ունեցել ի հաշիվ կապիտալ ծախսերի և ընթացիկ ծախսերի։ Այլ խոսքով ասած «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ուներ պարտավորվածություն, որ օրինակ որևէ խողովակ վերանորոգեր կամ փոխարիներ, դա չի արել և  փոխարենը 15 դոլար է վճարել։ Հիմա հարց է առաջանում՝ ով շահեց սրանից գազամատակարարման համակա՞րգը, թե՞ սպառողը։ Նույն այդ ծախսը փոխանցվելու է 2020-2021 թվականների համար։ Այսինքն մեր ազգաբնակչությունը  ստիպված է լինելու վճարել 2019 թվականի ընթացքում չկատարված այդ կապիտալ ծախսերի համար։ Հնարավոր է ավելի շատ, քանի որ խնդիրն ավելի է մեծացել։ Ենթադրենք խողովակը վնասված էր, ավելի է վնասվել։ Այսինքն մենք, ըստ էության, խնդիրը մեծացրեցինք՝ լուծում չտալով։ Հիմա դարձյալ նույն պրոցեսն է գնում։ Փորձ է արվում ամեն կերպ, քաղաքական որոշմամբ հետաձգել գազի սակագնի վերանայման քննարկումները։ Կուլիսային քննարկումներ լինում են, բայց պաշտոնական քննարկումներ չկան, կարծես թե ամեն ինչ նորմալ է։ Այս երևույթը նոր չէ։ Այն եղել է նաև 2011, 2013թվականների ընթացքում, երբ քաղաքական ուժերը հայտարարում էին, որ սահմանի վրա գազի գինը բարձրացել է։ Հայկական կողմը՝ ի դեմս էներգետիկայի նախարարի, հայտարարում էր, որ դա որևիցե էական ազդեցություն չի ունենա մեր տնտեսության վրա, սակագինը չի փոխվի, բայց տեղի ունեցավ 300 մլն դոլարի չափով պարտքի կուտակում, և մենք զիջեցինք մեր 20 տոկոս բաժնետոմսերը։ Հիմա այս պրոցեսը ևս գնում է և կառավարությունը հասկացել է, որ երկար չի կարողանալու ձգձգել վերանայման շուրջ բանակցությունները, և նրանք արդեն տեղեկատվական որոշակի արտահոսքեր արեցին այս ուղղությամբ։ Խնդիրը կայանում է նրանում, թե երբ և որքան գազի գինը կվերանայվի։ Դրված չէ պահպանելու հարցը։ Քանի որ սահմանին գազի գինը ֆիքսված է արդեն 165 դոլար և 2019 թվականի ընթացքում խնայողություններ էլ չկան։ Պետբյուջեով նաև չկա գումար՝ այս ուղղությամբ սուբսիդավորելու համար, որը թույլ կտար պահպանել այս գազի սակագինը։ Կարծում եմ՝ կառավարությունը փորձել է հնարավորինս ձգել այս շրջանը, բայց դա ավելի է խորացնելու խնդիրը, քանի որ պարտքերն ավելի են կուտակվելու, «Գազպրոմ Արմենիա»-ի դիրքերն ավելի են ուժեղանալու բանակցային սեղանի շուրջ։

Կառավարության համար շատ կարևոր է նաև, թե որքան կավելանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ 600-ով նախատեսվում է կրճատել «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողների թվաքանակը։ Հիմա մոտ 6000 գրանցված աշխատող կա, որը նաև ընդգրկված է գազի սակագնի մեջ։ Այդ 600-ի կրճատումը գազի սակագնի վրա կթողնի ընդամենը մեկ դրամի էֆեկտ։ Երբ ըստ էության հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ մենք 30 դոլարի խնդիր ունենք։ Այսինքն 30 դոլար համակարգը մինուսով է, քանի որ 2017-ին ևս գազի գինն իջեցվել է։ 2017 թվականի հունվարի 1-ին Կարեն Կարապետյանի կոալիցիոն կառավարությունն իջեցրեց գազի գինը ի հաշիվ «Գազպրոմ Արմենիա»-ի շահույթի և հիմա «Գազպրոմ Արմենիա»-ն որոշել է վերականգնել իր շահութաբերությունը։ Մհեր Գրիգորյանը, երբ հայտարարում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ցանկանում է ներդրումներ իրականացնել, դա նաև հող է նախապատրաստում իրենց բացատրության համար, որ ասեն՝ ժողովուրդ մենք բարձրացնելու ենք գազի սակագինը, որ համակարգը լինի կայուն, անվտանգ և դրա համար ներդրումներ են պետք։ Մենք փող ենք բերելու Հայաստան, երբ գազի սակագինը բարձրացնենք։ Կարծում եմ՝ գազի սակագինը կավելանա 10-ից 15 դրամի չափով 1 խմ-ի հաշվով։

- Այդ թանկացումն էլ քաղաքացին կզգա

- Միանշանակ։ Քաղաքցու համար դա էական գումար է։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ դա մեծ ողբերգություն պետք չէ դարձնել։ Եթե մարդկանց, մեր կենսաթոշակառուների եկամուտներն ավելանային 100-150 տոկոսի չափով, ինչպես իրենցն էր, դա մեծ ղբերգություն կարող է և  չլինել։ Բայց երբ ունենք աշխատող աղքատներ, մեր աշխատողների 25 տոկոսն աղքատ են, ունենք կենսաթոշակառուներ, որոնք նվազագույն սպառողական զամբյուղից ցածր թոշակ են ստանում, սա մտահոգվելու լուրջ առիթ է։

Բիզնեսի համար նույնպես սա լուրջ մրցակցային խնդիր է։ ԵԱՏՄ երկրների շրջանակում մենք կունենանք թանկ բնական գազի գին, հետևաբար կստացվի, որ Հայաստանում արտադրված ապրանքը կամ ծառայությունն ավելի թանկ կլինի, քան Ռուսաստանում, Բելառուսիայում, Ղազախստանում և Ղրղզստանում։ Մեր ապրանք արտադրողներն ուղղակի կարող են ԵԱՏՄ շուկայից դուրս գալ, էլ չեմ խոսում երրորդ երկրների դեպքում։

- Մեր շուկայում նույնպե՞ս խնդիրներ կունենանք։ 

- Միանշանակ։ Այսինքն մեր շուկայում մեզ կհաղթեն նույն այդ ապրանքները։ Սա էլ է լուրջ խնդիր։ Մենք օրինակ ԵԱՏՄ-ի հետ ունենք միասնական բնական գազի շուկա ունենալու համաձայնագիր կամ հայեցակարգ, որն ուժի մեջ պետք է մտնի 2025 թվականից, բայց այդ ուղղությամբ ևս քայլեր չկան, նախապատրաստական միջոցառումներ չկան, որը Հայաստանին թույլ կտա արագ անցնլ այդ պրոցեսը, որ Հայաստանի բնական գազի գինը մրցակցային լինի Ռուսաստանի, Բելառուսիայի, Ղազախստանի գազի գների հետ։ Հիմա մեր ապրանք արտադրողներն ուղղակի շուկայում չեն կարող մրցակցել նրանց հետ։ Այս տարվա մեր հիմնական մարտահրավերներից մեկն է լինելու բնական գազի սակագնի բարձրացումը։ Սա նաև իր շղթայական ազդեցությունը կունենա այլ ապրանքների գների վրա։ 

- Ըստ Ձեզ՝ ի՞նչն է իշխանություններին խանգարում ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ  բանակցել ավելի երկարաժամկետ կտրվածքով։

Կարծում եմ խնդիրը կայանում է նրանում, որ ռուսական կողմն ուզում է տեսնել՝ հայկական կողմը պատրաստակա՞մ է վերանայել ներքին շուկայում գազի սակագինը, քանի որ նույն այստեղի «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահույթի, ծախսերի հետ խնդիրներ ունի։ Ուզում է հասկանալ՝ հայկական կողմը որքանով է պատրաստ այդ խնդիրները լուծել, և եթե տեսնի, որ այդ խնդիրները լուծվում են, «Գազպրոմ Արմենիա»-ի շահերի տեսանկյունից միգուցե այս 165 դոլարի գինը սահմանի վրա պահպանվի նաև հաջորդ տարիների ընթացքում։ Եթե փոփոխություն տեղի չունենա, ապա կփորձի սահմանի վրա դարձյալ գինը բարձրացնել, որպեսզի աջակցի, սուբսիդավորի այստեղի «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։

Լուրջ խնդիր է, մենք ունենք կարճաժամկետ, երկարաժամկետ լուծումներ, և այս ուղղությամբ պետք է մասնագիտական լուրջ աշխատանք իրականացնել։ Մի կողմ թողնելով քաղաքական հայացքները, քաղաքական դիրքորոշումները, այստեղ ընդդիմության, իշխանության հարց չէ, այլ արդյունավետ, համակարգված խնդիրներ լուծելու պատրաստակամություն է և ամենակրոևրը հրապարակայնություն։ Այս քննարկումներին մասնակից պետք է դարձնեն նաև ընդդիմությանը և հանրությանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:29 30/01/2020  |  ՏնտեսությունHSBC բանկը չի կարողանում մրցակցել Հայաստանի բանկերի հետ. տնտեսագետ
22:11 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍՓաստորեն մեր երկրում քծնանքն ու ծառայությունների մատուցումը լուրջ ծավալի պոտենցյալ ունի. Արա Գալոյան
17:12 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍՏնտեսական աճը նույնիսկ բնական աճից ցածր է նախանշվել. Գագիկ Մինասյան
16:53 15/01/2020  |  ՎերլուծություններԿարող ենք արդյո՞ք 2020թվականին ավելի լավ ապրել…
16:34 20/11/2019  |  ՏնտեսությունՀայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին
11:32 18/11/2019  |  ՏնտեսությունԻնչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով
14:45 12/11/2019  |  ՏնտեսությունԱռևտուրը պակասում է
14:21 08/11/2019  |  ՎերլուծություններՀայեցի կրթություն, հայոց պատմություն
13:56 05/10/2019  |  ՏնտեսությունՆվազագույն աշխատավարձը սպառողական զամբյուղից ցածր կմնա նաև բարձրացումից հետո
20:02 30/09/2019  |  ՀարցազրույցՌուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք. Տնտեսագետ (տեսանյութ)

Արխիվ

[]