Թեմաներ
Ուրբաթ 06 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/05/2020   00:49 Հայտնել են ամենաբարձր եկամուտ ունեցող հանրաճանաչ մարդկանց անունները 06/04/2020   23:42 Պարետատան կողմից դիտարկվում է միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը․ Վահան Հունանյան 06/04/2020   23:28 Ձախողիր, որ պաշտոնավարես. Ավետիք Իշխանյան 06/04/2020   23:15 Թուրքիան խոստացել է օգնել Լիբիայի կառավարությանը 06/04/2020   22:50 Մերկելը որոշել է այլևս չառաջադրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում 06/04/2020   22:34 Կազմել եմ ներկայիս՝ 7-րդ գումարման ԱԺ-ի խայտառակ ժառանգությունը արագ ու որակով հաղթահարելուն ուղղված մի օրինագիծ. Ռուբեն Մելիքյան 06/04/2020   22:15 Սոցցանցերի հրապարակումների հետքերով. կներեք, հայրիկներ, բայց հանուն ձեզ ենք այսպես վարվում. Փաշինյան 06/04/2020   22:00 Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի 06/04/2020   21:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ 06/04/2020   21:46 Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները.Աննա Նաղդալյան 06/04/2020   21:38 Եմենում գնդակահարել են ռուսական գործակալության աշխատակցին 06/04/2020   21:10 Քեզ հավատացող ժողովուրդը քե՛զ ընտրեց, իսկ դու ձևավորեցիր քո՛ կառավարությունը 06/04/2020   21:05 Ոստիկանության պարեկային ծառայությունում աշխատավարձը կլինի բարձր՝ 250-270 հազար 06/04/2020   20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել 06/04/2020   20:11 Նա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան 06/04/2020   20:03 Քննարկում ենք մի քանի սցենարներ և դրանց տնտեսական հնարավոր հետևանքները. Փաշինյան 06/04/2020   19:55 Կորոնավիրուսից 33 տարեկան քաղաքացի է մահացել․ Թորոսյան 06/04/2020   19:52 Քաղաքացիները գնում են միջազգային մամուլից վերցված դեղորայքներ և ինքնաբուժությամբ զբաղվում. նախարար 06/04/2020   19:47 Դիրքերում սպառազինության պրոբլեմ պաշտպանության բանակը չի ունեցել․Քոչարյան 06/04/2020   19:42 Հանրային վերահսկողության հարթակը ատելության, քննադատության առիթ է դառնում. Վարչապետը մտահոգություն հայտնեց 06/04/2020   19:34 Յուրի Խաչատուրովի՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալը միայն հաստատեց հանձնաժողովի անդամների կասկածները․ Քոչարյան 06/04/2020   19:29 Դուք էլ մեզ համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին․ բժիշկը՝ քաղաքացիներին 06/04/2020   19:11 Էլցանցերն ուզում է դադարեցնել համագործակցությունը վճարային տերմինալների հետ. լույսի գումարը վճարելու համար քաղաքացիները ստիպված են լինելու գնալ բանկեր 06/04/2020   19:05 Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 06/04/2020   18:59 Ռուբեն Հայրապետյանի գտնվելու վայրը հայտնի է վարույթն իրականացնող մարմնին. Նա մեկուսացած է 06/04/2020   18:52 Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հանրայնացնելու վերաբերյալ նյութերն ԱԱԾ-ում ուսումնասիրվում են 06/04/2020   18:45 Դոնի Ռոստովից «Armenia» ընկերության օդանավով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի 06/04/2020   18:37 Արդարադատության նախարար Հայաստանում մեծ հաշվով չկա. Փաստաբան 06/04/2020   18:32 Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքացիական նախաձեռնություն՝ Արարում, հայտնի են անդամները 06/04/2020   18:22 Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն ադրբեջանական իշխանական տարբեր օղակների ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ 06/04/2020   18:16 Այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասն ուղարկվել է դատարան 06/04/2020   18:11 ԱԱՏՄ ստուգայցերն՝ արդեն առավել խիստ նորմերով․ տնտեսավարողներն ավելի զգուշավոր են դառնում 06/04/2020   18:04 Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվերթերը 06/04/2020   17:59 Հիվանդանոցներում վարակակիրների բուժումը կնվազեցնի հիվանդության բարդացման եւ մահվան դեպքերը. հայտարարություն 06/04/2020   17:53 Քրեակատարողական ծառայությունը շարունակում է պահպանել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների արգելքը՝ առանց դատարանի որոշման 06/04/2020   17:47 «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 06/04/2020   17:39 Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ Տեր Օշին քահանան՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին 06/04/2020   17:38 Ո՞վ է պատասխանատու կորցրած կյանքերի, կրած միլիարդավոր դոլարների վնասների համար. Փաշինյանը թե՞ «ժողովուրդը». Ղազինյան 06/04/2020   17:21 ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է ներկայացրել 06/04/2020   17:10 Հանրաքվեի համար համաքված գումարներն երբ են վերադարձնելու նվիրատուներին. Ստեփան Դանիելյան 06/04/2020   17:10 Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն. Նաիրա Զոհրաբյանը՝ Նոյեմբերյանի բժիշկների մասին 06/04/2020   17:04 «Ո՞ւմ պատվերն է կատարում Նիկոլ Փաշինյանը համավարակի ողբերգական օրերին». Սոնա Աղեկյան 06/04/2020   16:53 Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշների վրա հիմնվելով Քրեական վերաքննիչ դատարանը կայացրել է նախադեպային նշանակություն ունեցող որոշում 06/04/2020   16:46 Նոյեմբերյանի բժիշկներն ասում են տաքությունով գնում են հիվանդների մոտ. Զոհրաբյան 06/04/2020   16:36 Սպասվում է առանց տեղումների եղանակ 06/04/2020   16:25 Շարքային զինծառայողը ծեծել է դասակի հրամանատարին, մկրատով հարվածել կրծքավանդակին 06/04/2020   16:18 Նախագահը նշանակել է արդարադատության նոր նախարարին 06/04/2020   16:09 Թիվ 40 մանկապարտեզի երեխաներից մեկի ընտանիքում կորոնավիրուսի դեպք է գրանցվել. Նա շփվել է 15 երեխայի հետ 06/04/2020   16:06 Դատախազությունը կքննարկի Միքայել Մինասյանի կալանավորման որոշումը վերացնելու դատարանի որոշումը բողոքարկելու հարցը՝ դատական ակտը ստանալուց հետո 06/04/2020   15:58 Յուրաքանչյուրդ պետք է գնաք մոմ վառեք, որ հետագայում ձեր գործը հայտնվի դատավոր Մարաբյանի վարույթում. Ռուբեն Մելիքյան
06/03/2020   19:57 Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին 06/03/2020   16:01 Այսօր ինչ կատարվում է ՀՀ-ում՝ աղետ է. Արթուր Վանեցյան 06/03/2020   13:36 Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր 06/03/2020   18:32 Արցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր 06/04/2020   09:48 Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա. Վանեցյան Aravot.am 06/04/2020   13:18 ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են 06/04/2020   11:54 Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը 06/04/2020   14:21 Ավիացիոն բոլոր մեծ խաղացողները գիտեն՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ վարչությունը զրո է. Նավիկ Խաչատրյան 06/03/2020   15:11 Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա 06/04/2020   19:11 Էլցանցերն ուզում է դադարեցնել համագործակցությունը վճարային տերմինալների հետ. լույսի գումարը վճարելու համար քաղաքացիները ստիպված են լինելու գնալ բանկեր 06/04/2020   10:13 Արտակարգ դրության պայմաններում աշխատող ոստիկանները դժգոհում են իշխանությունից. «Հրապարակ» 06/04/2020   09:39 Հայտնի է դարձել Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման նախապատմությունը. «Ժողովուրդ» 06/04/2020   20:11 Նա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան 06/03/2020   10:16 Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն. Թորոսյան 06/04/2020   17:04 «Ո՞ւմ պատվերն է կատարում Նիկոլ Փաշինյանը համավարակի ողբերգական օրերին». Սոնա Աղեկյան 06/03/2020   16:27 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին՝ պահանջելով վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները 06/04/2020   14:36 Արթուր Վանեցյանը տարիներ շարունակ եւ մինչ օրս շարունակում է կատարել բազմաթիվ այլ նվիրատվություններ. Արսեն Բաբայան 06/03/2020   11:18 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են. Վարչապետը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի մասին 06/03/2020   18:22 ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի մասին 06/04/2020   17:21 ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է ներկայացրել

«Կարգավիճակ՝ տարածքների դիմաց» բանաձեւն անթույլատրելի է. Սամվել Բաբայանն Արցախի խնդրում այլ լուծում է առաջարկում 01/30/2020   10:52  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանգուցալուծում:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նախկին իշխանություններից ստացած ժառանգության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ: Վերջապես պետության ղեկավարի՝ Հայաստանի անունից գլխավոր բանակցողի շուրթերից հնչեց որ բանակցությունների հիմքում ընկած է ազատագրված տարածքների հանձնումը եւ որ նախորդ երեք նախագահները բանակցություններ են վարել հենց այս համատեքստում: (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում, 25.01.2020թ.)

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե Հայաստանում հեղափոխություն չլիներ, հանձնած կլինեին ոչ միայն բուֆերային գոտիները, այլեւ Արցախը: Շնորհիվ թավշյա հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի` խափանվեցին մադրիդյան սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանի վարած բանակցությունները եւ ընդհատվեց հողերի հանձնման գործընթացը:

Բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, վերականգնվեց կրկին մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որի մասին ՀՀ վարչապետը հնչեցրել էր Ստեփանակերտում կայացած ԱՀ եւ ՀՀ համատեղ Անվտանգության խորհրդի նիստում: Այսինքն՝ հայկական կողմից այսօր պահանջվում է նույնը, ինչ Սերժի օրոք: Այն է` հրաժարում ազատագրված տարածքներից (7 շրջան` Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլու, Քելբաջար եւ Լաչին) եւ ադրբեջանցի փախստականների վերադարձ:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղում: Եթե նա բանակցային գործընթացը շարունակի ժառանգություն ստացած կետից, ստիպված կլինի ստորագրել հողերը հանձնելու պայմանի տակ: Մյուս կողմից` եթե հրաժարվի բանակցային գործընթացից, կնշանակի հրաժարվում է հողերը հանձնելու մասին Ադրբեջանի հետ ունեցած նախորդ իշխանությունների պայմանավորվածությունից, ինչն էլ կհանգեցնի պատերազմի: Թե´ առաջին, թե´ երկրորդ սցենարը անընդունելի է համայն հայության եւ հատկապես արցախցիների համար:

Այնինչ Արցախի ներկայիս իշխանությունների հետ Անվտանգության խորհրդի նիստերի միակ արդյունքը դարձավ մադրիդյան փաստաթղթի տարընթերցումների տեղիք տվող ձեւակերպումների հստակեցման ՀՀ վարչապետի առաջարկը: Այլ սկզբունքների եւ կետերի հետ կողմերը, որքան էլ տարօրինակ է, համաձայնել են (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի խոսքը Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, 12.03.2019թ.)

Թե ինչպես կարելի է համաձայնել մադրիդյան սկզբունքների հետ, որոնց հիմքում հողերի հանձնումն է, ապա հայտարարել, որ անընդունելի է նույնիսկ մի թիզ հող զիջելը, հավանաբար արժե հարցնել հենց հայտարարողներից՝ Արցախի նախագահի թեկնածուներից: Իսկ ՀՀ վարչապետին շնչակտուր տված պատասխանների ֆլեշմոբը տպագրող լրագրողներին խորհուրդ կտայի հրապարակումներից առաջ ճշտել, թե ինչ պաշտոն է զբազեցրել այդ «հայրենասերներից» յուրաքանչյուրը նախորդ իշխանությունների կողմից ակտիվ բանակցությունների շրջանում: Եթե դուք, հարգելի´ լրագրողներ, անեիք դա, ապա կտեսնեիք, որ Արցախի նախագահի ներկայիս թեկնածուները 2016-ի ամռանը` այս հանցավոր բանակցությունների ամենաթեժ շրջանում նույն հանցավոր իշխանական վերնախավում էին, ընդ որում`առաջին շարքերում:

Եթե դուք իսկապես արմատական դիրքորոշում ունեք հողերի հանձնման հարցի վերաբերյալ, ապա ինչու՞ ձեզանից եւ ոչ մեկը մինչեւ իշխանափոխությունը չի արտահայտվել զիջումների, դավադիր բանակցությունների եւ մադրիդյան սկզբունքների դեմ: Ինչու՞ դուք էլ ինձ պես չեք պայքարել, բանտ նստել: Ինչու՞ հացադուլ չեք հայտարարել: Ինչու՞ ապրիլյան դեպքերի կանխատեսումով բաց նամակներ չեք գրել , հարցազրույցներ չեք տվել չեք ահազանգել հասարակությանը եւ բացահայտել իրավիճակի լրջությունը: (Սամվել Բաբայանի նամակը Սերժ Սարգսյանին (2013 թվական), https://www.7or.am/am/news/view/103930/), (Բացառիկ հարցազրույց Սամվել Բաբայանի հետ, Ազատություն ռադիոկայան, 17.06.2016թ.)

Եվ դու՞ք եք այսօր հայտարարում, որ ստանձնում եք Արցախի ապագայի պատասխանատվությունը: Պարոնա´յք թեկնածուներ, նախ պատասխան տվեք նախկինում ձեզ վստահված պատասխանատվության համար:

Ես ձեզ հետ խոսում եմ առանց վարձու ԶԼՄ-ների եւ ֆեյքերի բանակի: Ես, ի տարբերություն ձեզ, հարցեր եմ տալիս առանց այլոց թիկունքում թաքնվելու: Պատասխանեք ազնվորե´ն: Ինչու՞ եք լռել, երբ ձեր աչքի առջեւ եւ ձեր լուռ համաձայնությամբ վճռվում էր իմ ժողովրդի եւ իմ զինվորի արյան գնով ազատագրված հողերի հարցը:

Ինչու՞ եք լռել, երբ նախկին իշխանությունները սկուտեղի վրա Արցախը մատուցում էին Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց: Համոզված եմ, որ ՀՀ նոր իշխանությունը շուտով բարձրաձայնելու է կուլիսային բանակցությունների այդ եւ այլ մանրամասներ:

Այսօր մենք պակաս ծանր կացության մեջ չենք, քան 1992 թվականին, երբ Ադրբեջանը զավթել էր Ղարաբաղի գրեթե կեսը եւ պատրաստվում էր գրավել Ստեփանակերտը: Եթե այն ժամանակ դա տեղի էր ունենում ռազմական գործողություններով, ապա այժմ պարզապես գրչի մի հարվածով:

Այն, որ Ադրբեջանն է այսօր թելադրում բանակցային պայմաններ, Հայաստանի նախկին, ինչպես նաեւ Արցախի նախկին ու ներկա իշխանությունների մեղքն է: Այն, որ հայկական կողմը ստիպված է խաղաղություն կորզել հողերի դիմաց, հետեւանքն է նրա´նց անգործության, ովքեր այսօր փորձում են ամեն գնով պահել իշխանությունը, նրա´նց, ովքեր հզոր տնտեսություն եւ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու փոխարեն, զբաղվել են հարստություն դիզելով:

Ժամանակն է վերջապես հասկանալ, որ Ադրբեջանը կհրաժարվի հողերը վերադարձնելու մտքից միայն այն դեպքում, երբ համոզված կլինի, որ չի հաղթի պատերազմում, երբ մեր բանակի հզորությունը անառարկելի իրողություն կլինի: Միայն հզոր պետությամբ՝ սոցիալապես ապահով բնակչությամբ եւ մարտունակ բանակով կկարողանանք ստիպել հաշվի նստել մեր շահերի հետ եւ բանակցել հավասարը հավասարի պես:

Որպեսզի չխոչընդոտեմ հողերի հանձնման ծրագիրը, նախկին իշխանությունները ավելի քան 20 տարի փորձում էին հեռացնել ինձ քաղաքական դաշտից: Սակայն այսօր ես Արցախում եմ՝ իմ ժողովրդի կողքին: Եվ եթե դատարանը արդար վճիռ չկայացնի՝ չվերականգնվեն նախագահի թեկնածու առաջադրվելու իմ իրավունքները, մենք կառաջադրենք մեր թեկնածուին:

Այդ դեպքում «Միասնական հայրենիք» կուսակցության փետրվարի 9-ի արտահերթ համագումարում կհայտարարվի նախագահի նոր թեկնածուի մասին, ով կիրականացնի մեր կուսակցական ծրագիրը՝ Արցախի սահմանների անվտանգութայն ապահովում, հարենադարձության արդյունավետ մեխանիզմների ներդնում, կարճ ժամանակում Արցախի ռազմական եւ տնտեսական հզորության վերականգնում: Եթե այսօր մենք չհամախմբվենք այս նպատակների շուրջ, համարեք, որ կորցրել ենք Արցախը:

Հարգելի´ հայրենակիցներ,

իմ սիրելի´ արցախցիներ,

կոչ եմ անում սթափ տրամաբանությամբ նայել իրականության աչքերին եւ գիտակցաբար մոտենալ այս ճակատագրական իրադարձություններին: Դուք ընտրություն եք կատարում ոչ թե բարեկեցության տարբեր մոդելների, այլ Արցախի լինել-չլինելու, այս հողի վրա մեր երեխաների ապրել-չապրելու միջեւ:

Մեր հայրենիքում ապրելու իրավունքը մենք նվաճել ենք արյամբ: Իսկ այսօր մեզ՝ այս հողի վրա ապրողներին եւ այս հողի համար նահատակվածներին կարող են վաճառել:

Հողերի հանձնման կամ պատերազմի վտանգն ավելին, քան երբեւէ արդիական է:

Ուստի, կոչ եմ անում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ սեփական ընտրությանը: Սխալն ուղղելու հնարավորություն այլեւս չի´ լինի: Այն տրված է միա´յն հիմա՝ քանի դեռ մենք կարող ենք մեր ճակատագրի կերտողները լինել:


 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:24 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍ. Բաբայանը չի բացառում համագործակցությունը Արցախում գործող եւ ոչ մի քաղաքական ուժի հետ. Հայտարարություն
16:28 17/12/2019  |  ԼՐԱՀՈՍ«Արցախում սկսել են մասսայական հավաքներ՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի». Հայտարարություն
09:14 01/10/2019  |  ՄամուլՍամվել Բաբայանի կուսակցության հիմնադրումը մեծ իրարանցում է առաջացրել Արցախում․ «Ժողովուրդ»
10:54 26/09/2019  |  ՄամուլԱռանց Բաբայանի, բայց Բաբայանի հետ. «Հրապարակ»
09:46 03/09/2019  |  ՄամուլՍամվել Բաբայանի կողմնակիցների հավաքած ստորագրությունների թիվը պակասել է. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
16:54 02/09/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք 6000 կյանք ենք նվիրաբերել մեր հայրենիքի ազատագրմանը, մեր պարտքը դեռ չենք հատուցել նրանց առաջ. Սամվել Բաբայան
16:51 02/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության փոխնախարարն «Աբովյան» ՔԿՀ-ում ներկա է գտնվել մինչև 19 տարեկան անձանց մասնակցությամբ դասապրոցեսին
16:30 30/08/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրահավաքները միշտ էլ ուժի մեջ են. Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել
09:29 20/08/2019  |  ՄամուլԿասկածելի ցուցմունք Օգանովսկու դեմ. Փնտրված վկան՝ Սամվել Բաբայանի համախո՞հ. «Հրապարակ»
16:39 12/08/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն առաջին ղեկավարն է, որ բացահայտ նման հայտարարություն է անում. Սամվել Բաբայան

Տեսանյութեր

06/04/2020   13:55 Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա. Վանեցյան

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]