Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Փաշինյանի, Սիմոնյանի ելույթները հետագայում՝ մեր իրավական պետության, աբսուրդի թանգարանի նմուշներ են հանդիսանալու.Գոհար Մելոյան 01/29/2020   22:22  |  Հարցազրույց

Հունվարի 28-ին՝ ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկվեցին միանգամից 6 ընդդիմադիր հասարակական գործիչներ, որոնցից երկուսը նաև լրագրողական գործունեություն են իրականացնում։ Ոստիկանական այս գործողություններին  նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին տարբեր հանցագործությունների կատարում վերագրելու վերաբերյալ։ Նշված հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի հետ։

-Տիկին Մելոյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ երեկ՝ մեկ օրվա ընթացքում բերման են ենթարկվել միանգամից 6 հասարակական-քաղաքական գործիչ, ընդ որում՝ նրանցից ոմանք նաև լրագրությամբ են զբաղվում։

-Բնականաբար երեկվա իրադարձությունները որևէ կերպ իրավական տրամաբանության շրջանակներում չեն տեղավորվում։ Իրապես զարմացնող էր մեկը մյուսին հաջորդող տեղի ունեցած իրադարձությունները։ Առավոտյան ստացվեց տեղեկատվություն, որ բերման է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը և ներկայացվեց նաև տեսանյութը։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանման դիմակավորված աշխատակիցները շատ բիրտ կերպով՝ հատուկ միջոցներ ձեռնարկելով, բերման են ենթարկում վերջինիս։ Այնուհետև՝ հաջորդեց հերթական անտրամաբանական շղթան։ Որոշ այլ հասարակական-քաղաքական գործիչներ տեղեկացրեցին  ֆեյսբուքյան հարթակով՝ կենդանի կապի միջոցով, որ ուղևորվում են դեպի ոստիկանական բաժանմունք և ճանապարհին հաջորդաբար նրանք բերման ենթարկվեցին։ Մեկը՝ Կոնստանտին Տեր-Նակալյանը, ով հանդիսանում է բավականին  հայտնի լրատվամիջոցի ղեկավար, այնուհետև՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը և անդամներ Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը։ Այս իրադարձությունների էպոպեան էր, որ մեկ այլ հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Սամսոնյանն, ով ևս հանդիսանում է լրատվական կայքի ղեկավար, այդ ամբողջ ընթացքում գտնվելով Ոստիկանության շենքի դիմաց, տուն վերադառնալիս բերման է ենթարկվում։ Այս իրադարձություններին, եթե հետևենք իրավական տեսանկյունից, նախ անհասկանալի է ոստիկանության տրամաբանական  օբյեկտիվ նպատակը՝ ինչու են տղաները բերման ենթարկվում, եթե նախորդիվ կա փորձը՝ երբ նրանք ոստիկանության բաժանմունք են հրավիրվել եւ  իրենց կամքով ներկայացել են։ Ինչպես հասկացանք հիմնականում բերման են ենթարկվել զենք-զինամթերք պահելու, թմրանյութեր օգտագործելու և տարածելու կասկածանքով։ Այստեղ շատ կարևոր է, որ այս 6 անձինք էլ ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունեցող են։ Այսինքն՝ մեկ օրվա ընթացքում 6 ընդդիմադիր կեցվածք ունեցող հասարակական-քաղաքական գործիչներ Ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից, հատուկ միջոցառումների կիրառմամբ, բիրտ կերպով բերման են ենթարկվում։ Սա ոչ այլ ինչ է, քան՝ այլախոհության, այլակարծության ոտնահարում, մամուլի ազատության, տեղեկատվության սահմանափակում և սա պետք է համապատասխան գնահատական ստանա։ Այժմ մենք սպասում ենք ոստիկանության ղեկավարության և ոստիկանության աշխատանքները վերահսկող դատախազության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարության հայտարարություններին այս իրադարձությունների վերաբերյալ, որովհետև ի վերջո մարդկանց իրավունքների ոտնահարումը  և մարդկանց իրավունքների սահմանափակումը չի կարող այսպիսի անարխիկ ամենաթողության միջավայր մեր երկրում ստեղծել և պետք է ինչ-որ մարդիկ պատասխանատվություն կրեն այս գործողությունների համար։ Օրինակ՝ հնարավոր է աշխատակիցների անփութություն է եղել, ինչ տեղեկատվության հիման վրա է ոչ աշխատանքային՝ տոն օրով, իրականացվում նմանաբնույթ գործողություններ այն դեպքում, երբ  այս 6 անձինք, բոլորս էլ գիտենք, որ գտնվում են և՛  իրավապահ մարմինների, և՛ հանրության խոշորացույցի ներքո և բազմիցս հանդես են եկել տարաբնույթ ելույթներով, որ իրենք որևէ ապօրինի գործողություն չեն իրականացնում։ Անտրամաբանական էլ կլիներ, որ նրանցից որևէ մեկը կա՛մ ապօրինի զենք պահեր, կա՛մ  թմրանյութ օգտագործեր այս իրավիճակում։

- Տեսանյութից պարզ է դառնում, որ, թեև նրանք չեն դիմադրել բերման ենթարկվելիս, բայց Ոստիկանությունը ուժ է կիրառել։ Արդյո՞ք այդ ուժի կիրառումը համաչափ էր, իրավական էր։ Ինչպիսին պետք է լինի հետագա քայլերը։

-Ընդհանրապես այս գործողությունները, ուժի կիրառումն ընդհանրապես իրավական  համաչափության, իրավական տրամաբանության հետ կապ չունեն։ Կարելի է ասել ուժի ցուցադրման գործողություններ են, որի նպատակը կարող էր լինել ընդդիմախոսների, այլախոհների  նկատմամբ սպառնալիքի տարածումը և նախազգուշական գործողություն որակելը, ինչը իրավական պետությանը հարիր չէ։ Այս ամենը բերում է իրավական անվտանգության։ Վերջին շրջանում բավականին հաճախ եմ անդրադառնում, որ որոշակի գործողություններ մեր պետական և արդեն իրավապահ մարմինների կողմից, որոնք իրականացվում են, ուղղակիորեն հանգեցնում են ներքին իրավական անվտանգության սպառնալիքի։ Այսինքն՝ օրը ցերեկով, մարդու հիմնարար  իրավունքները և ազատությունները  նման բիրտ կերպով կարող են խախտվել և ի՞նչ, որևէ մեկը պատասխանատվություն չի՞ կրելու այդ գործողությունների համար։ Կարևոր հանգամանքներ կան։ Նախ՝ տվյալ անձինք երբևիցե չեն խուսափել ներկայանալու իրավապահ մարմիններին, այս դեպքում հարց՝ ինչու են նրանք բերման ենթարկվում, ինչու են նրանք բերման ենթարկվում նման բիրտ ձևով՝ ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների միջոցով և վերջապես՝ որն էր տրամաբանական շղթան, եթե այդ անձանցից մեկը երկար ժամանակ ֆիզիկապես եղել է ոստիկանության դիմաց, ո՞րն է նպատակը նրան անմիջապես տուն վերադառնալուց հետո բերման ենթարկել և երեք ժամ անց կրկին ազատ արձակել։ Որևէ տրամաբանական շղթայական կապ այս գործողություններում չկա և արդյունքում ակնհայտ է, որ հիմնական նպատակը եղել է ընդամենը տվյալ անձանց միջոցով այլակարծություն դրսևորող անձանց միջև որոշակի վախի մթնոլորտ ձևավորել։

-Գնահատականներ են հնչում և Դուք նույնպես ասացիք, որ այդ քայլերն ուղղված են այլախոհական կարծիքը մեղմելու, վերացնելու համար։ Երբ բոլորն արդեն ազատ էին արձակվել,  Նարեկ Սամսոնյանն ինքն ասել էր, որ իրեն ևս բերման են ենթարկելու։  Անկախ այդ քննադատական կարծիքներից, միևնույն է,  նրան բերման ենթարկեցին։ Արդյո՞ք սա ուժի ցուցադրում չէ։

-Այո, կարելի է ասել, որ սրանք քայլեր են, որոնք մեր պետությունը վերածում են ոստիկանապետության։ Նմանաբնույթ իրավիճակի ստեղծումն անթույլատրելի է։ Սա որևէ կերպ արդարացնելու ենթակա չէ։ Ամեն դեպքում՝ որոշակի անձինք պարտավոր են պատասխանատվություն կրել, բերման ենթարկված քաղաքացիներից, կարծում եմ, պարտավոր են  ներողություն խնդրել։ Ինչպես տեսանք նրանցից մեկին առողջական վնասվածքներ  է պատճառվել՝ այդ բիրտ գործողությունների ընթացքում։ Մեր  քրեական  դատավարության օրենսգիրքը, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը,  Ոստիկանության ծառայության վերաբերյալ օրենսգիրքը մի շարք կարգավորումներ ունեն, թե որ դեպքերում, ինչն տրամաբանության դեպքերում են նման գործողություններ ծավալվում իրավապահ մարմնի կողմից։ Որևէ կերպ իրավակարգավորման շրջանակներում չէր տեղավորվում այն, ինչ երեկ տեղի ունեցավ։ Եթե անգամ առկա է  պրակտիկայում խնդիր, այո,  մենք՝ իրավական հանրության ներկայացուցիչներս, պետք է  պատրաստակամություն հայտնենք համատեղ աշխատելու՝ ոստիկանության  հետ, այլ պետական մարմինների հետ, մշակելու անհրաժեշտ բացերը լրացնելուն ուղղված որոշակի  նախագծեր, բայց մինչ այդ՝ նմանաբնույթ  մարդու հիմնարար սահմանադրական իրավունքների ոտնահարումը  պետք է անպայման բարձրաձայնել և պետք է համապատասխան պատասխանատու մարմինը որոշակի հայտարարություններով առնվազն հանդես գա՝ բացատրելով, մեկնաբանելով երեկ տեղի ունեցածը։

-Մենք տեսնում ենք, որ երեկվա իրադարձություններին նախորդել էր մեկ այլ իրադարձություն։ Թե՛ վարչապետը, թե՛ Ալեն Սիմոնյանը հայտարարում էին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր պաշտոնը զբաղեցրել է կեղծիքներով, մինչդեռ՝ Հրայր Թովմասյանին նման մեղադրանք առաջադրված չէ և առավել ևս՝ գործը դատարանում չէ, սակայն վերջիններս հայտարարում էին,որ գործն արդեն դատարանում է։ Սա սոսկ քաղաքական հայտարարություն էր, թե ՍԴ նախագահին վարկաբեկելուն ուղղված քայլ էր։

-Արդեն ՍԴ շուրջ ձևավորված թնջուկը բավականին երկարատև պատմություն ունի։ Ուղղակիորեն գործ ունենք քաղաքական գործընթացների հետ։ Երկարատև ժամանակահատված է տարբեր պետական մարմինները, իշխանության տարբեր ճյուղերը տարաբնույթ ճնշումներով  են հանդես գալիս՝ հայտարարությունների տեսքով, գործողությունների տեսքով, որոնք ուղեկցվում են մի շարք՝ և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային իրավախախտումներով, ՍԴ-ի ի դեմս՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ, բայց պետք է առանձնացնել գործադիր իշխանության ղեկավարի և օրենսդիր իշխանություն ներկայացնող փոխխոսնակի ելույթները՝ կենդանի կապով և հարցազրույցի տեսքով։ Այդ ելույթները հետագայում մեր  իրավական պետության աբսուրդի թանգարանի նմուշներ են հանդիսանալու, որովհետև միանգամից, րոպեների ընթացքում, երկու պաշտոնատար անձանց կողմից խախտվեցին և՛ անմեղության կանխավարկածը, և՛ արդար դատաքննության իրավունքը, և՛ իրավունքի գերակայությունն ընդհանրապես , և՛ իշխանությունների տարանջատման կարևորագույն սկզբունքը, մեր իրավական, որոնք իրավական պետությունների հիմք են հանդիսանում։ Երկրի վարչապետը և ԱԺ փոխխոսնակը պնդում են, որ «անհերքելի փաստ է», որ Հրայր Թովմասյանն ընտրվել է կեղծիքներով և որևէ հիմնավորում չեն ներկայացնում, թե որն է այդ անհերքելի փաստը։ Իրենց կարծի՞քն է դա։ Իրենց կարծիքն անհերքելի փա՞ստ է։ Ընդ որում՝ եթե կհիշեք, արդեն կար իշխանության յուրացման հետ կապված հարուցված այդ աբսուրդային քրեական գործը, որ միայն իրավապահ մարմնի  ներկայացրած  հաղորդագրությանը ծանոթանալուց հասկանալի է, թե ինչքան անհիմն կարող է այդ քրեական գործը հանդիսանալ։ Այս պարագայում ևս։ Դատախազությունը փաստերի անբավարարության հիմքով ետ էր վերադարձրել այդ քրեական գործը վարույթ իրականացնող մարմնին։ Ի՞նչ է ստացվում։ Այդ պայմաններում, երբ անգամ դատախազությունն ընթացք  չի տալիս այդ գործերին, երկու պաշտոնատար անձինք իրենց իրավունք են վերապահում հանդես գալու վերջնական դատավճռով։ Դա հերթական անգամ ազդանշան կարող է հանդիսանալ և՛ վարույթն իրականացնող մարմիններին, և՛  հետագայում դատական իշխանության ներկայացուցիչներին՝ կանխակալ վերաբերմունք ունենալու այդ գործին։ Սա ևս անթույլատրելի վարքագիծ է։ Սա կարելի է որակել որպես իշխանությունների լիազորությունների չարաշահման փորձ։ Հերթական մանիպուլյատիվ հնարքը՝ հանրության  վրա ազդեցություն ունենալու ՍԴ շուրջ լարված իրավիճակի համատեքստում։

- Վարչապետը հանգամանալից ձևով նկարագրել էր, թե երբ և ինչպես էր սկսվել Հրայր Թովմասյանի պաշտոնակության գործընթացը։ Նա հայտնել էր, որ ունեցել է նման տեղեկատվություն, սակայն ընթացք չի տրվել, այնուհետև ՝ որոշ ժամանակ անց ընթացք է տրվել։ Արման Բաբաջանյանը հաղորդում է ներկայացրել։ Ստացվում է, որ սա քաղաքական որոշում է։ Արդյո՞ք դա ինքնին հանցագործություն իր մեջ չի պարունակում և միջամտություն չէ դատավարական գործընթացներին։

-Ժամանակագրային առումով որոշակի անհամապատասխանություն կա վարչապետի ներկայացրած իրավիճակին։ Այս իրադարձությունների հիմնական զարկը տրվեց, երբ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր՝ մի շարք իրավախախտումներով, որից անմիջապես  հետո զարկ տրվեցին ամբողջ ուժերով  Հրայր Թովմասյանին, ինչպես նաև այլ ոչ ենթարկվող, ոչ կառավարելի դատավորներին ՍԴ-ից մեկուսացնելու գործընթացը։ Սա ակնհայտ քաղաքական պրոցես է, որը դրսևորվել է մի շարք ելույթներով՝ քաղաքական նրբերանգներով, ինչը վերջին օրերին  չեն թաքցնում պաշտոնատար անձինք և ուղղորդվել է մի շարք իրավախախտումներով։ Կա կոնկրետ դրված նպատակ՝ ազատվելու Հրայր Թովմասյանից։ Շատ ուշագրավ էր, որ վարչապետը նշեց, որ չի ուզում ունենալ խամաճիկ ՍԴ։ Եթե չի ուզում, ներկայիս պահին ունի այնպիսի հնարավորություն՝ չունենալու խամաճիկ ՍԴ, բայց իր գործողություններին, եթե հետևենք, կհասկանանք, որ այդպիսին չէ  տրամաբանությունը։  Իշխող ուժի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ հերթականությամբ բոլոր սահմանադրական մարմինները կազմավորել և լցնել յուրայիններով։ Այսինքն՝ հերթականությամբ նման իրավիճակ ստեղծվեց գործադիրում, այնուհետև՝ օրենսդիրում, ԲԴԽ-ի շուրջ իրադարձություններ  տեղի ունեցան և այն ևս համալրվեց իշխանության համար ցանկալի անդամներով։ Հիմա հերթը հասավ հերթական սահմանադրական մարմնին՝ Սահմանադրական դատարանին, որի շուրջ մի շարք բարդ իրավիճակներ են ստեղծում։ ՍԴ-ն և ՍԴ  դատավորները երկար ժամանակ է գտնվում են ճնշումների ներքո, ինչն այդ մարդկանց դժվարին  բարոյահոգեբանական դրության մեջ է դնում, բայց ի պատիվ իրենց՝ անգամ այդ պայմաններում կարողանում են  բարձր պրոֆեսոնալիզմ դրսևորել և արժանապատվությամբ  իրականացնել իրենց սահմանադրական  պարտականությունները։ Հետաքրքրաշարժ էր, որ վարչապետը հղում էր անում Վահե Գրիգորյանի նամակին, մի անձի, որի գործունեությանը, եթե հետևում ենք, որպես անկախ դիտորդ, տեսնում ենք, որ այդ անձը հանդիսանում է ՍԴ դատավոր, օգտվում է բոլոր հնարավոր սոցիալական երաշխիքներից, բայց որևէ կերպ չի կատարում իր պարտականությունները և զերծ է մնում դրանց կատարումից, այսինքն՝ տվյալ անձը որպես մասնագետ վստահություն չի կարող առաջացնել։  Վարչապետը հիմնական հղումը կատարում էր տվյալ անձի նամակին և մի խումբ իրավաբանների կողմից բարձրաձայնած մտավախություններին։ Ես գիտեմ մի շարք այլ հարգարժան վաստակ ունեցող իրավաբաններին, որոնք ընդհանրապես այդ կարծիքը չեն կիսում։ Դա ինչ-որ մշակված դավադրության տեսություն է, որի միտումն է Հրայր Թովմասյանից ձերբազատումը, որի համար որևէ եղանակ և միջոց չի խնայվում։ Ներդրվում են բոլոր հնարավոր իրավական միջոցները, բառախաղերը, ներքաշվեցին իրավապահ մարմինները, Հրայր Թովմասյանը և իր մերձավոր շրջապատը տարաբնույթ ճնշումների են ենթարկվում։ Այս ամենը իրավական պետության համար նոնսենսային իրավիճակներ են և ցավն այն է, որ այս ամենը դեռևս այդ ամենը շարունակվում է և շարունակվում է ամենաբարձր մակարդակով։ Արդեն երկրի գործադիր իշխանության ղեկավարն իրեն թույլ է տալիս բացահայտ պնդումներ անել, որակումներ տալ, գնահատականներ տալ, ինչը հետագայում արձանագրվելու է և հետևանքներ է ունենալու։ Սա իշխանությունների տարանջատման սկզբունքի բիրտ ոտնահարում է։

-Տիկին Մելոյան, վարչապետը Հրայր Թովմասյանին նաև մեղադրեց միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու  մեջ՝ մի փոքր այլ կոնտեքստում։ Արդյո՞ք ՍԴ նախագահը չպետք է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցի։ Արդյո՞ք սա նոր քրեական գործի հիմք չի կարող դառնալ։

-Ինչպես տեսնում ենք՝ տարաբնույթ անպատկերացնելի քրեական գործեր մեր երկրում կարող են արդեն իսկ ծագել, սակայն զավեշտալի իրավիճակ է ստեղծվում։ Այսինքն՝ բոլոր այն մարմինները, բոլոր անձինք՝ ընդհուպ մինչև միջազգային կառույցների ներկայացուցիչներն, ովքեր չեն կիսում օրվա իշխանության կարծիքը կամ հանդես են գալիս օրվա իշխանության գործողությունների քննադատությամբ, չեն համագործակցում, ստանում են որակումներ։ Արդեն հասանք միջազգային կառույցներին։ Եթե նրանք  չեն կիսում օրվա իշխանության և չեն գնահատում օրվա իշխանությանը և անգամ իրենց թույլ են տալիս քննադատությամբ հանդես գալու, արդեն վերջ, իրենք ևս կոռումպացված են, իրենց ևս կարելի է որոշակի գնահատականներ տալ։ Սա ի վերջո պետություն է։ Պետք է մի պահ կանգնել։ Որոշակի կարմիր գծեր կան և չի կարելի անընդմեջ այդ կարմիր գծերը տրորել և դրանց վրայով անցնել։ Կան գործընկերային հարաբերություններ, կան իրավական կարգավորումներ, իրավական սկզբունքներ և չի կարելի դրանց վրայով անընդմեջ անցնել և բոլոր  այլախոհ, այլակարծություն դրսևորող և մարդկանց, և՛ կառույցներին տալ վիրավորող գնահատականներ։ Դա ևս նոնսենսային էր, որ այս պարագայում բոլոր այն կառույցները, որոնք կսատարեն կամ կքննադատեն իշխանությունների գործողությունները՝ ՍԴ հետ հարաբերություններում, ուրեմն նշանակում է, որ իրենք ևս կոռումպացված են, իրենք ինչ-որ համագործակցության դրսևորում են ցուցաբերում։ Ոչ, ընդամենը պետք է արձանագրել, որ խախտվում են իրավանորմեր, միջազգային սկզբունքներ և այդ մարմինները նախապես ևս նախազգուշացնող եզրակացություններով  են հանդես գալիս  և արձանագրում են այն, ինչ տեղի է ունեցել։ Չի կարելի ցանկացած այլախոհություն կամ նախազգուշացում ներկայացնող մարմնի նման որակում տալ, դա անգամ դուրս է միջազգային համագործակցության էթիկայի կանոններից։

-Վարչապետը նաև շոշափել էր հիբրիդային հեղաշրջման վարկածը։ Ի՞նչ է իրենից առհասարակ ներկայացնում հիբրիդային հեղաշրջումը, քանի որ բավականին լուրջ մեղադրանք է։

-Անկեղծ ասած կխուսափեմ մասնագիտական տեսանկյունից այս հարցի վերաբերյալ կարծիք հայտնել, որովհետև միայն վարչապետը կարող է պատկերացնել, թե ինչ է նկատի ունեցել՝ հիբրիդային հեղաշրջում ասելով։ Նույն այդ հեղաշրջման վերաբերյալ տեսակետ առաջ քաշվեց, այնուհետև՝ մի շարք պաշտոնատար անձինք  իրարամերժ ելույթներով հանդես եկան։ Դուք հասկանու՞մ եք, հեղաշրջումը ինչպիսի  լուրջ, քրեական հոդվածով նախատեսված իրադարձություն է և չի կարելի հեղաշրջումը մատի փաթաթան սարքել և որպես մանիպուլյատիվ հնարք՝ հանրության նկատմամբ, տարաբնույթ պաշտոնատար  անձանց շուրթերից արտաբերել ։ Եթե եղել է նմանաբնույթ փորձ, ապա հիբրիդայինը ո՞րն է հեղաշրջման։ Իրավական պետություն ենք և, եթե տեղի է ունեցել քրեական օրենսգրքով արգելված արարք կամ դրա փորձ, ո՞ւր է հարուցված քրեական գործը։ Եթե հանրությանը ուզում են ներկայացնել այդ մասին և ներգրավել այդ պրոցեսին, թող ներկայացվեն տվյալ քրեական գործը, ներգրավված անձինք և այլն։

 

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:13 28/01/2020  |  ՄեկնաբանությունԻշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում. Գոհար Մելոյան
12:55 24/01/2020  |  ԼՐԱՀՈՍԽնդիր է դրված՝ ազատվել կամային հատկանիշներով օժտված ՍԴ դատավորներից եւ այն լցնել յուրայիններով. Սահմանադրագետ
12:30 24/01/2020  |  ՄեկնաբանությունՕրվա իշխանությունը չի հանդուրժում Հրայր Թովմասյանի պետականամետ կերպարը. Գոհար Մելոյան
18:56 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍՔննիչի աշխատասենյակում վարչապետի սելֆին պետք է կցվի հարցաքննության արձանագրությանը. սահմանադրագետ
19:57 14/01/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես են ընտրվել հարկերից ազատման ենթակա կազմակերպությունները. Իրավաբանի հարցադրումները
18:29 09/01/2020  |  ՄեկնաբանությունՆորայր Փանոսյանի մոտ բացակայում են իրեն վերագրվող հանցակազմի հատկանիշները. Գոհար Մելոյան
18:06 27/12/2019  |  ՀարցազրույցՎտանգված է ՍԴ անկախությունը և իրավունքի գերակայությունը. Գոհար Մելոյան
19:09 24/12/2019  |  ՄեկնաբանությունԶարհուրելի է. ուսխորհրդի նախագահը ձեռնաշղթաներով և յոթ-ութ ոստիկանի մասնակցությամբ «հրավիրվել է» վկայի կարգավիճակով. Գոհար Մելոյան
19:16 06/12/2019  |  ՄեկնաբանությունԴատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան
17:20 30/11/2019  |  ՄեկնաբանությունՀանրությանը մոլորեցնելու այլընտրանքային լուծումներ. Գոհար Մելոյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]