ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության ղեկավարի ՝ հլու-հնազանդ լինելու պատճառով մի ամբողջ հաստատություն դառնում է ծաղրուծանակի առարկա. Լարիսա Ալավերդյան 01/29/2020 20:22 | ԼՐԱՀՈՍ

«Որեւէ մեկը, այդ թվում նաեւ ոստիկանության պաշտոնակատարը թող չմտածի, որ կարող է արդարանալ նրանով, որ իրեն հրահանգել կամ խրախուսել են։ Ամեն մեկը, մանավանդ բարձրաստիճան պաշտոնատար անձը կրում է անձնական պատասխանատվություն եւ դա նյուրնբերգյան գործընթացներից մնացած սկզբունք է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ոստիկանության՝ նախօրեին իրականացրած գործողություններին։
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ առհասարակ, ոստիկանության նկատմամբ դրական վերաբերմունք ունի եւ անկախ բոլոր թերություններից, կարծում է, որ ոստիկանությունն է հասարակության ներսում կայունության պահապանը, բայց, ինչպես նկատեց բանախոսը, այսօր, ցավոք , ստացվում է, որ ոստիկանությունը դարձել է հումորի ու կատակի առարկա։
«Դա ամենաառողջ արձագանքն է, որովհետեւ, այն, ինչ տեղի է ունենում, ամբողջովին հակաիրավական է, հակաօրինական է եւ բոլորովին չի բխում ոչ իրավիճակից, ոչ էլ համապատասխանում է այն անձանց կերպարին, որոնց վերագրվում է այդ ամենը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ երեկ դիմակավորված անձինք գետնին պառկեցնելով, ցուցադրաբար ոստիկանության 6-րդ վարչություն են բերման ենթարկվել «Վետոօ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանին, միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Գրիգոր Մինասյանին և Ազատ Ադամյանին։ Նշվել է ապօրինի զենք եւ թմրանյութեր պահելու, օգտագործելու կասկածների մասին։ Երիտտասարդները ժամեր անց ազատ են արձակվել, իսկ ուշ երեկոյան նույն սցենարով բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։
Իրավապաշտպանը շեշտեց՝ այս դեպքում խոսքը անգամ իրավունքի մասին չէ, այլ օրենքի, որը ոստիկանությունը պարտավոր է պահպանել. «Հիմա, փաստորեն, ոստիկանության ղեկավարի ՝ հլու-հնազանդ լինելու պատճառով մի ամբողջ հաստատություն դառնում է ծաղրուծանակի առարկա, որովհետեւ նայելով այդ երիտասարդների, ի վերջո մտավորականի դեմքին, որեւէ մեկի մտքով չի անցնում, որ կարող է նրանք արել են այն, ինչ մեջ իրենց կասկածում են եւ այն, որ բերման ենթարկելուց ժամեր անց նրանք ազատ են արծակվում, ես չգիտեմ դա ինչ է, ի վերջո, սա երկի՞ր է, թե ոչ»։
Լարիսա Ալավերդյանը համոզված է՝ այն, ինչ տեղի ունեցավ իշխանության վերին օղակների քմահաճույքներին չդիմադրել է կամ այդ քմահաճույքները ողջունել՝ ցուց տալու համար, որ ամեն ինչ արվում է այնպես, ինչպես իրենց քիմքին է հաճելի։ «Ես դա վտանգավոր եմ համարում։ Կներեք, ինձ չի հետաքրքրում ոչ քաղաքական գործիչը, ոչ էլ՝ քաղաքական ուժը, դա վտանգավոր է հասարակության, երկրի եւ պետության համար։ Այդ քայլականների մեջ կա՞ որեւէ մեկը, որը վեր կկենա ու կասի, որ մենք պետք է մի տեղ կանգնենք եւ սթափվենք»,-ահազանգեց Լարիսա Ալավերդյանը՝ շարունակելով.«Իհարկե, ամբողջովին պատասխանատվությունը վարչապետի վրա է, բայց ասենք թե նա սխալվել է, դա աշխարհի վե՞րջն է, թե ՞ նա պետք է ունենա իր շրջապատում մի քանի մտածող մարդ, մի քանի պետականամետ անձ, որոնք կկարողանան ամենադրական ու մեղմ մոտեցումները սթափեցնել ու կանգնեցնել այս իրավիճակը , որի մեջ մենք ընկել ենք։ Մենք այն շրջապատում չենք, որ թույլ տանք ցածր ոճի քմահաճույքներով առաջնորդվել եւ այոք, առաջին հերթին դա վերաբերում է ոստիկանապետի պաշտոնակատարին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 19:34 Հորդորում եմ, արեք այդ քայլը ու խայտառակվեք ավելի շատ. Արփինե Հովհաննիսյան
- 02/28/2021 19:15 Եթե որևէ մեկը պետք է գնա նիկոլաստեղծ միտինգին, ուրեմն թող ինքն էլ իր ստոր քայլին գնահատական տա. Արտակ Զաքարյան
- 02/28/2021 19:07 Մարզպետարաններում, կառավարությունում, նախարարություններում հիմա ժողովներ են, որ վաղը նիկոլի համար գլխաքանակ ապահովեն. Մանուկյան
- 02/28/2021 18:59 Իսկ «ժողովրդի իշխանություն» անունը սկսեք մոռանալ, դուք այսօր Ալիևի իշխանությունն եք Հայաստանում. Սևակ Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները