Թեմաներ
Երեքշաբթի 02 / 25 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/25/2020   12:32 «Armenia Airways». Որոշվել է մասնակի սահմանափակել ՀՀ-ից դեպի Իրան թռիչքները 02/25/2020   12:25 Բնակիչները դիմակ են պահեստավորում իրենց տանը. Զեյնալյանը՝ կորոնավիրուսի մասին 02/25/2020   12:19 «Համալսարանը տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը». ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանի հայտարարությունը 02/25/2020   12:18 Հայտնի է՝ քանի մարդ է հոսպիտալացվել ՀՀ սահմանային հսկիչ կետերից 02/25/2020   12:09 Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում նախատեսվում է ընդգրկել երկու իրավաբան-գիտնականի 02/25/2020   12:03 Տավուշում ավտովթարի հետևանքով տուժած երկու երեխաները տեղափոխվել են Երևան. Նրանց վիճակը կայուն ծանր է 02/25/2020   11:58 «Ոչ»-ի շտաբին աջակցելու կարիք չկա, քանի որ «ոչ» քարոզչություն երկրում չկա. Էդմոն Մարուքյան 02/25/2020   11:42 Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար. Analitik 02/25/2020   11:38 Դատական համակարգում անբասիր դատավորները մեծամասնություն են կազմում, բայց փոքրամասնությունը թունավորում է դատական իշխանությունը. Վլադիմիր Վարդանյան 02/25/2020   11:30 Շատ կուզեի հավատալ, որ այս ամենի հետևում երկրի պաշտպանունակությունը խարխլելու միտում չկա. Չալաբյան 02/25/2020   11:19 Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» 02/25/2020   11:08 Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության 02/25/2020   11:00 ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել 02/25/2020   10:58 Տեղի է ունեցել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը 02/25/2020   10:39 ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ 02/25/2020   10:34 Հայաստանի Հանրապետության դատական իշխանություններից պահանջում ենք ապահովել ամբողջությամբ արդար եւ օրինական դատավարական գործընթաց. ՀՀԿ 02/25/2020   10:30 Էլիտար զորամասի հետքերով․ պաշտոնյա է ազատվել աշխատանքից. «Ժողովուրդ» 02/25/2020   10:24 Նիկոլ Փաշինյանը՝ ամենամեծ թերացումներից մեկի մասին 02/25/2020   10:12 Լրջանալու պահը. «168 ժամ» 02/25/2020   10:05 Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» 02/25/2020   10:04 «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» 02/25/2020   10:00 Ալեքսանդր Աղաջանյանի եւ Արթուր Բաղդասարյանի ջրերը մեկ առվով չեն հոսել․ ինչ է կատարվել. «Ժողովուրդ» 02/25/2020   09:59 Իշխանությունը կուլ է տվել նախկինների՝ տագնապ առաջացնող խայծն ու որոշել փակել Իրանի հետ սահմանը. «Իրատես» 02/25/2020   09:56 Իրանցի զբոսաշրջիկների որքան պակաս կունենանք. առջեւում Նովրուզն է. «Ժողովուրդ» 02/25/2020   09:48 Պարգեւավճար՝ ԱԺ չգալու համար. իշխանություններն անչափ մեծ սեր ունեն բավական յուղոտ պարգեւավճարների նկատմամբ. «Իրատես» 02/25/2020   09:43 Փոքր հիդրոէլեկտրակայանի ծրագիրը կասեցվո՞ւմ է. «Փաստ» 02/25/2020   09:38 Արցախում եւս կսկսեն քայլե՞լ. ՀՅԴ-ի համար երկու թեկնածուներն էլ «հոգեհարազատ» են. «Հրապարակ» 02/25/2020   09:37 Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն 02/25/2020   09:34 Ո՞վ կփոխարինի Ջալալ Հարությունյանին. անունը հայտնի է. «Հրապարակ» 02/25/2020   09:28 Ալեքսանդր Սարգսյանն ինչո՞ւ էր հենց այնպես պետությանը փոխհատուցել 18,5 մլն դոլար. ուշագրավ նրբերանգներ կան . «Իրատես» 02/25/2020   09:27 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 02/25/2020   09:23 Կքանդե՞ն արդյոք Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը. Փաշինյանը կարող է գնալ նման որոշման . «Հրապարակ» 02/25/2020   09:20 Ովքե՞ր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» 02/25/2020   09:12 Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում. Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել. «Փաստ» 02/24/2020   23:52 «Համահայկական Ազգային Համաձայնություն» շարժումը դիմել է դատախազությանը, ՀՔԾ-ին և ԱԱԾ-ին` առաջարկելով ուսումնասիրել 2015թ. հանրաքվեն 02/24/2020   23:21 Ատենակալների դատարանը Վայնշտեյնին մեղավոր է ճանաչել սեռական բռնության մեջ 02/24/2020   22:43 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է քայլերթի՝ մարտի 1-ի իրադարձությունների հիշատակին 02/24/2020   22:36 Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար 02/24/2020   22:27 Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել 02/24/2020   21:46 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 02/24/2020   21:22 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու 02/24/2020   20:57 Քարաթափում Մեղրի-Երևան ավտոճանապարհին. փրկարարները սահմանազատել են տարածքը 02/24/2020   20:26 Գերմանիայում՝ բազմության վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածների թիվն աճել է 02/24/2020   20:09 Թուրք զինվորականները զոհվել են՝ Իդլիբի ուղղությամբ Ռուսաստանի ավիահարվածի հետեւանքով 02/24/2020   19:01 Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ 02/24/2020   18:48 Վահրամ Կաժոյանը համատեղության կարգով, նշանակվել է Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 02/24/2020   18:45 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոլդովայի Խորհրդարանի նախագահին 02/24/2020   18:37 Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել. Էդմոն Մարուքյան 02/24/2020   18:33 Արարատ Միրզոյանը ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ է ուղարկել 02/24/2020   18:25 Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապերը. վարչապետն ընդունել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարին
02/24/2020   12:58 Նոր գլխացավանք աշխատողների համար. Պետական մարմիններն իրենց գործը քաղաքացիների վրա են բարդում 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/24/2020   10:22 Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան 02/24/2020   17:14 Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/24/2020   22:27 Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել 02/25/2020   10:04 «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» 02/24/2020   11:27 «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը գրավով ազատ է արձակվել 02/24/2020   20:09 Թուրք զինվորականները զոհվել են՝ Իդլիբի ուղղությամբ Ռուսաստանի ավիահարվածի հետեւանքով 02/24/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի ուղղությամբ. ունենք վիրավոր 02/24/2020   16:39 Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն կներկայացվի. հայտնի են երաշխավորողները 02/23/2020   19:50 Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը 02/24/2020   21:22 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու 02/24/2020   19:01 Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ 02/24/2020   20:26 Գերմանիայում՝ բազմության վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածների թիվն աճել է 02/24/2020   16:54 Երևանի քաղաքապետարանն այս տարի յուրօրինակ նվեր է պատրաստել կանանց միջազգային օրվա համար 02/24/2020   15:25 ՀՀ ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից 02/24/2020   11:57 Կոթի գյուղի ուղղությամբ վաղ առավոտյան ինտենսիվ կրակոցները շարունակվել են 02/25/2020   09:28 Ալեքսանդր Սարգսյանն ինչո՞ւ էր հենց այնպես պետությանը փոխհատուցել 18,5 մլն դոլար. ուշագրավ նրբերանգներ կան . «Իրատես»

Ավարտվել է «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քննվող քրեական գործով 7 մեղադրյալի մասով նախաքննությունը 01/29/2020   17:08  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քրեական գործից անջատված թվով 7 մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր տեղում, իսկ դեպքից օրեր անց Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր նաև զինված միջադեպի մասնակից 21-ամյա Ջիվան Հարությունյանը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց շրջանակը. մեղադրանք էր առաջադրվել 22 անձի, որոնք բոլորն էլ Կոտայքի մարզի բնակիչներ են:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. հունվարի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, վիճաբանություն է ծագել ավտոդողերի նորոգման կետի երեք աշխատողների, ովքեր եղբայրներ են, և Աբովյան քաղաքի 1991թ. ծնված բնակչի ու նրա ընկերների միջև, ինչը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վերջիններս աղմկել են, հայհոյել և ոտքերով ու ձեռքերով բռնություն են գործադրել եղբայրների նկատմամբ:

Այնուհետև 28-ամյա երիտասարդը, չհաշտվելով տեղի ունեցածի հետ, կարճ ժամանակ անց իր կողմնակիցների հետ մի քանի ավտոմեքենաներով վերադարձել է ավտոդողերի նորոգման կետ, ապա շարունակելով խուլիգանական գործողությունները՝ դիտավորությամբ ոտքով հարվածել ու կոտրել է մուտքի դռան փականը և հեռացել: Եղբայրներից մեկը, այս մասին իմանալով, կեսգիշերին մոտ կատարվածի մասին տեղեկացրել է իր կողմնակիցներին:

Արդյունքում՝ վիճաբանող կողմերը չնչին առիթն օգտագործելով, իրենց ու կողմնակիցների անձերի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ցուցադրաբար պատասխան տալու, յուրաքանչյուրն իր հերթին հակառակ կողմի մասնակիցների մոտ սարսափ առաջացնելու նպատակով, հեռախոսազանգերի և հանդիպումների միջոցով տեղեկացնելով կատարվածի մասին, հավաքագրել են ապօրինի կերպով ձեռք բերած և պահած մեծաքանակ տարբեր տեսակի հրազեններով, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով զինված բազմաթիվ մտերիմներ ու կողմնակիցներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդներն իրենց բազմաթիվ կողմնակիցների, այդ թվում՝ գործով դեռևս չպարզված անձանց հետ, զինվել են ապօրինի կերպով ձեռք բերած և պահած մեծաքանակ տարբեր տեսակի հրազեններով, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով, որից հետո կողմերը 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հանդիպելու շուրջ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, տարբեր մակնիշի մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներով մեկնել են պայմանավորված վայր՝ «Պարտեզ» ռեստորանի դիմացի հատված, որտեղ դարձյալ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում վերոհիշյալ անձինք, յուրաքանչյուրն իր հերթին, հայհոյել և աղմկել են, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել՝ ապօրինի կերպով ձեռք բերած և իրենց մոտ պահվող «Մակարով» տեսակի թվով 7 ատրճանակներից, «ՏՏ» տեսակի 1 ատրճանակից, «ՊՍՄ» տեսակի 1 ատրճանակից և 2 որսորդական հրացաններից բազմաթիվ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝յոթ մեղադրյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ մասի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, հինգերորդին` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, վեցերորդին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, յոթերորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ կիրառվել են այլ խափանման միջոցներ:

Յոթ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Մյուս մեղադրյալների, սպանությունների, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, հիշյալ անձանց հրազենային և այլ բնույթի մարմնական վնասվածքներ պատճառելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, խմբի կազմում զենքով և որպես զենք օգտագործվող առարկաներով խուլիգանություն կատարելու դրվագներով, ինչպես նաև գործով դեռևս չպարզված անձանց վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]