ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 01/29/2020 16:09 | Քրեական խրոնիկոն

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին փաստաթղթեր կեղծելուն հանցակցության համար առաջադրված մեղադրանքը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ Արթուր Պողոսյանի փաստաբան Արշակ Կարապետյանից։
Վերջինս հայտնեց՝ բողոքարկել են նաև Արթուր Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը։
«Քննիչն այսպես ասած իր դատավարական լիազորություններն ու լծակներն օգտագործում է՝ ակնհայտ քաղաքացիաիրավական վեճը ներքաշելով քրեաիրավական դաշտ, ինչը որակում եմ ապօրինի քրեական հետապնդում»,-նշեց Արշակ Կարապետյանը՝ ընդգծելով՝ որպես այդպիսին փաստեր և ապացույցներ գոյություն չունեն։
Հարցին՝ Արթուր Պողոսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, թե ոչ, փաստաբանը նկատեց՝ ինչ դիրքորոշում պետք է հայտնի մի անձ, ում զավեշտի հասնող մեղադրանք են ներկայացնում. «Զավեշտալի է, որովհետև վաղուց չէի տեսել նման մեղադրանք, որ այդ հարցի և քննարկման վերաբերյալ լինեն օրինական ուժի մեջ մտած դատական վճիռներ, բայց քննիչն այդ օրինական ուժի մեջ մտած վճիռներին բացարձակ հակառակ որոշում կայացնի, միևնույն ժամանակ դիտարկելով, որ դրանք իրենց մեջ պարունակում են քրեական ոլորտում կարգավորվող առարկաներ։ Արթուր Պողոսյանը, լինելով երկար տարիների իրավաբան, շատ լավ հասկանում է այդ մեղադրանքի չհիմնավորված, ապօրինի լինելը և բնականաբար չի էլ կարող նման մեղադրանքն ընդունել»,-հավելեց փաստաբանը։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր՝ փաստաթղթեր կեղծելուն հանցակցության համար մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին։
ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը նշել էր՝ Արթուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։
Նշենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցներ Միքայել Պողոսյանը և Սիրակ Գրիգորյանը հաղորդում էին ներկայացրել՝ իրենց աշխատանքի չներկայանալու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ կազմելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև «Սեքյուրիթի դրիմ» ընկերության Ճանապարհային երթևեկության խախտումների վարչության պետ Արսեն Ղազարյանին։ Հավելենք՝ մարտի 1-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել, որից օրեր անց` մարտի 5-ին, արգելափակվել էին աշխատակիցների էլեկտրոնային անցագրերը և վերջիններս աշխատակիցների խոսքով անհիմն հեռացվել են աշխատանքից։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/21/2021 09:58 «Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը
- 01/21/2021 09:55 «Գաճաճների» հետ քաղաքական առեւտուր անելու նուրբ արվեստը «Փաստ»
- 01/21/2021 09:50 Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը. «Ժողովուրդ»
- 01/21/2021 09:44 Ինչո՞ւ Գեւորգ Պետրոսյանը չի մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին. Գուցե Ծառուկյանի որոշո՞ւմն է «Հրապարակ»
- 01/21/2021 09:40 Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միակ «փրկօղակ» համարում են ժամանակը. «Փաստ»
- 01/21/2021 09:38 Անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել. Եվրախորհրդարանի պատգամավորը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը «Ժողովուրդ»
- 01/21/2021 08:24 Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/21/2021 23:51 Ամոթ նրանց, որ մինչ ուսապարկ դառնալը, երեւակայել են, թե լրագրող են եղել. Մարգարիտ Եսայան
- 01/21/2021 22:57 Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան
- 01/21/2021 22:51 Շուշիի մասին հայտարարությունը՝ Արտաշես Ա-ից մինչև Մոնթե Մելքոնյան հայոց ազգային նախագծի վերացման փորձ է. Էլբակյան
- 01/21/2021 22:40 Հայաստանն այլ ելք չունի, քան նոր պատերազմը և հաղթանակն այդ պատերազմում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2021 21:02 Խոզնավար գյուղում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
- 01/20/2021 23:31 ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 01/19/2021 23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել
- 01/19/2021 22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները