ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում. Գոհար Մելոյան 01/28/2020 00:13 | Մեկնաբանություն

Աղետալի է, երբ գործող իշխանությունը սպառում է մարդուն, առավել ևս՝ սահմանադրական մեկ այլ մարմնի ներկայացուցչին` հեղինակազրկել ու գործի դնում բոլոր հնարավոր միջոցները, փորձված քարոզչաեղանակը՝ սուտը, - հայտարարել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Նրա ֆեյսուքյան գրառման մեջ ասվում է.
«Սահմանադրական դատարանի ոդիսականը...
Պատկերն ըստ իս աղետալի է, երբ գործող իշխանությունը սպառում է մարդուն, առավել ևս՝ սահմանադրական մեկ այլ մարմնի ներկայացուցչին հեղինակազրկել ու գործի է դրվում բոլոր հնարավոր միջոցները,փորձված քարոզչաեղանակը՝ սուտը:
Արձանագրենք.
1. Վարչապետն իր ասուլիսի ընթացքում նշում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պարբերաբար իրեն առաջարկել է իր ծառայությունները՝ գունագեղ նկարագրելով այդ պրոցեսը:
Հրայր Թովմասյանը պահանջում է հրապարակել գեթ մեկ արժանահավատ փաստ, որը կվկայի իր կողմից իշխանությանն իր ծառայությունները մատուցելու մասին, հակառակ պարագայում կներկայացնի զրպարտության վերաբերյալ հայց Նիկոլ Փաշինյանի դեմ:
2. Հրայր Թովմասյանի հայտարարությանը հաջորդում է իշխանական քարոզչամեքենայի կողմից Արծվիկ Մինասյանի՝ վարչապետի հետ ձեռքսեղմման լուսանկար՝ նշելով, որ նկարում Հրայր Թովմասյանն է։ Տեղեկատվությունը հերքվում է, քանի որ տարածվում է լուսանկարի տեսանյութը:
3. Վարչապետը գրառում է կատարում, որ անհամաչափ հուժկու փաստ է ներկայացնելու՝ իր խոսքերը հավաստող: Այնուհետև հրապարակում է մի գրչի լուսանկար, որն ուղեկցվում է պատկերավոր տեքստով, թե ինչպես է Հրայր Թովմասյանը խնդրել, որ ինքն այն որպես ընծա ընդունի: Տարածվում է տեսանյութ, որտեղից ակնհայտ է, որ վարչապետը հատակին է գցել իր գրիչը և չի կարողանում այն բարձրացնել, իսկ Թովմասյանն առանց երկխոսության ընդամենը վարչապետին է մեկնում իր գրիչը:
4. Գրչի զարհուրելի պատմությունն արդարացնելու նպատակով վարչապետը կենդանի կապի է դուրս գալիս՝ ավելի վատթարացնելով իրավիճակը: Տրվում են քաղաքական գնահատականներ, վիրավորական որակումներ, մի խոսքով՝ գործադրի ղեկավարի կողմից րոպեների ընթացքում խախտվում են իրավական պետության հիմնարար սկզբունքները՝ իշխանությունների տարանջատումը, իրավունքի գերակայությունը, օրինականությունը, արդար դատաքննությունը, անմեղության կանխավարկածը, անձի կյանքի անձեռնմխելիությունը:
5. Վարչապետը նշում է, որ չի ուզում ունենալ խամաճիկ Սահմանադրական դատարան, այն դեպքում, երբ մի շարք իրավախախտումներով յուրային անձին ներմուծում է Սահմանադրական դատարան, այնուհետև պնդում է նաև, որ տեղյակ չէ, որ այդ անձն օգտվելով բոլոր հնարավոր սոցիալական երաշխիքներից չի կատարում Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները, ինչին անդրադարձել են մի շարք լրատվամիջոցներ:
6. Իրավիճակը մեղմելու նպատակով հարցազրույց է տալիս ԱԺ փոխխոսնակը՝ նկարագրելով, որ Թովմասյանն իրեն ջերմ բարևել է, և ԱԱԾ նախկին ղեկավարը միջնորդել է Թովմասյանի համար: ԱԱԾ նախկին ղեկավարը հերքում է, որ նման խոսակցություն է ունեցել ԱԺ փոխխոսնակի հետ:
Հետևություններ.
1. Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում, և առհասարակ Սահմանադրական դատարանի վեհ կեցվածքն անհանդուրժելի է դառնում:
2. Իշխող ուժի ներկայացուցիչների համար տարրական էթիկայի կանոններն անընկալելի են, և բարեկիրթ վերբերմունքը մեկնաբանվում է որպես շողոքորթություն:
3. Մեր երկրում այլևս երաշխավորած չեն ոչ ոքի իրավունքներն ու ազատությունները: Այսօր երկու պաշտոնատար անձինք, ովքեր չեն հանդիսանում իրավապահ մարմինների ներկայացուցիչ, իրենց ելույթներում նշեցին, որ տեղյակ են երրորդ պաշտոնատար անձի տեղաշարժման մանրամասներից: Այսինքն՝ ըստ քմահաճույքի և ըստ պահանջի ցանկացած պահի խախտվում կամ կարող են խախտվել յուրաքանչյուրիս անձնական կյանքի անձեռմխելիությունը և մի շարք այլ հիմնարար իրավունքներ:
4. Առկա է դավադրությունների տեսության մեջ հմտացած անհայտ իրավաբանների մի խումբ, ովքեր խեղաթյուրված փաստեր են ներկայացնում վարչապետին: Միգուցե առավել ստաժավոր և գիտական իրավական համայնքի կարծի՞քն էլ հաշվի առնվեր:
5. Միգուցե խնդիրը Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի մեջ չէ՞, և ժամանակն է, որ իշխող ուժի ներկայացուցիչներն ավելի պատասխանատու՞ վերաբերեին իրենց կողմից զբաղեցված պաշտոններին և ըստ պաշտոնի՝ նաև իրենց խոսքի արժեքին:
6. Միգուցե իշխող ուժի ներկայացուցիչները քաջ գիտակցու՞մ են վերոնշյալը, ուղղակի օրախնդիր է կառավարելի Սահանադրական դատարան ձևավորելը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 22:13 Ասում են, որ ներկա-բացակա են անելու. Հայկ Մամիջանյանը՝ վաղվա Փաշինյանի հանրահավաքի մասին
- 02/28/2021 21:59 Իրենցքայլականների վերջին հնարավորությունը. Ստեփան Դանիելյան
- 02/28/2021 21:52 Սերունդները չեն ներելու չեզոքությունը. Արտակ Թովմասյան
- 02/28/2021 21:43 Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները