Թեմաներ
Երկուշաբթի 02 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/24/2020   12:12 Կենտրոնական բանկը ակտիվորեն տարադրամ է գնում, բայց տարադրամի պահուստները կրկին նվազել են 02/24/2020   12:05 Երկու շաբաթով կդադարեցվի Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը.Փաշինյան 02/24/2020   11:57 Կոթի գյուղի ուղղությամբ վաղ առավոտյան ինտենսիվ կրակոցները շարունակվել են 02/24/2020   11:42 Մի նկարի խորքային ողբերգությունը 02/24/2020   11:40 Գարեգին Բ-ն ընդունել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին 02/24/2020   11:34 45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինվորական կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ 02/24/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի ուղղությամբ. ունենք վիրավոր 02/24/2020   11:27 «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը գրավով ազատ է արձակվել 02/24/2020   11:22 Հենաշարժողական խնդիրներ ունեցող շահառուներին սոցաշխատողները չեն տրամադրել պրոթեզաօրթոպեդիկ պարագաները. չարաշահումները տեղի են ունեցել 2019 թ. աշնանը 02/24/2020   11:16 Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են առաջին բուժօգնություն 02/24/2020   11:06 Միրոսլավ Լայչակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր 02/24/2020   11:01 Հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք. Գագիկ Սուրենյան 02/24/2020   10:54 Կարևոր հաղթանակ էր. Մխիթարյանը` Լեչչեի հետ խաղից հետո 02/24/2020   10:46 Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին 02/24/2020   10:42 Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք 02/24/2020   10:22 Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան 02/24/2020   10:14 «Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու». Աշոտյանը՝ իշխանություններին 02/24/2020   10:10 Բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին 02/24/2020   10:09 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ 02/24/2020   10:06 Վթար՝ Մխչյան-Դիտակ ճանապարհին. բախումից հետո «Նիվա»-ն շրջվել է. 7 վիրավորներից 2-ը փոքր երեխաներ են 02/24/2020   10:02 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ե 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/23/2020   22:39 Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ . կա տուժած 02/23/2020   22:26 Բրիտանիայում ֆուտբոլային դաշտի չափի կանեփ աճեցնող ֆերմա են հայտնաբերել 02/23/2020   21:57 Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք 02/23/2020   19:50 Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը 02/23/2020   19:25 ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ Հայաստանի Հանրապետության անունից հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները. Ավետիք Իշխանյան 02/23/2020   17:35 Armani-ի նորաձևության ցուցադրումը Միլանում կորոնավիրուսի պատճառով կանցկացվի առանց հանդիսատեսի 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/23/2020   16:21 Մահացել է կորոնավիրուսով բռնված զբոսանավի երրորդ ուղևորը 02/23/2020   15:49 Հնդկաստանում ՄիԳ-29Կ է ընկել 02/23/2020   15:21 Լոռու մարզի Սարալանջ գյուղում հայտնաբերվել է դի. ԱԻՆ 02/23/2020   15:16 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ 02/23/2020   14:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/23/2020   13:54 Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 02/23/2020   13:49 Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 97 մարդ է մահացել 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/23/2020   12:12 Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը.Արսեն Բաբայան 02/23/2020   11:13 Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի 02/23/2020   11:04 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին 02/23/2020   10:58 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/23/2020   10:47 Իրանի Իսլամական Հանրապետության Սալմաս քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ 02/23/2020   10:29 Իրան-Հայաստան սահմանի փակումը մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է. Էդմոն Մարուքյան 02/22/2020   23:26 «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել 02/22/2020   21:33 «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն 02/22/2020   20:01 ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake 02/22/2020   16:32 Աշոտյանի 4 հարցը Փաշինյանին 02/22/2020   16:11 Հայաստանի առողջապահության նախարարություն ի սկզբանե ուշացրեց սահմանային անցակետերում հսկողությունը. Գեւորգ Գրիգորյան 02/22/2020   15:47 Էջմիածնում նախկին ոստիկանը սպանել է իր տան գնորդին` կնոջ ու երեխաների աչքի առաջ 02/22/2020   15:27 Ո՛չ մարիխուանային
02/22/2020   15:47 Էջմիածնում նախկին ոստիկանը սպանել է իր տան գնորդին` կնոջ ու երեխաների աչքի առաջ 02/22/2020   16:11 Հայաստանի առողջապահության նախարարություն ի սկզբանե ուշացրեց սահմանային անցակետերում հսկողությունը. Գեւորգ Գրիգորյան 02/22/2020   21:33 «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/23/2020   11:13 Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/22/2020   14:57 Իրանում կհասկանան, եթե կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանի. Գոհար Իսկանդարյան 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/22/2020   15:27 Ո՛չ մարիխուանային 02/24/2020   10:22 Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան 02/22/2020   16:32 Աշոտյանի 4 հարցը Փաշինյանին 02/23/2020   10:29 Իրան-Հայաստան սահմանի փակումը մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է. Էդմոն Մարուքյան 02/22/2020   12:34 Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ունի խաղաղ եւ օրինական լուծում. դա հրապարակային բանակցությունն է, որի գերագույն դատավորը կլինի ինքը՝ համայն հայ ժողովուրդը. Չախալյան 02/23/2020   19:50 Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը 02/22/2020   12:56 Ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել ուժային խնդիրները. Քոչարյան 02/22/2020   14:27 Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում. ՀՔԾ 02/22/2020   13:23 Սա այն է, ինչ վաղուց քաղաքացիական հասարակությունը պահանջում էր. Դանիել Իոաննիսյան 02/23/2020   13:49 Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 97 մարդ է մահացել 02/23/2020   13:54 Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 02/23/2020   12:12 Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը.Արսեն Բաբայան

Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ 01/28/2020   18:41  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.

«Վեհափառ Տեր, Կաթողիկոս Ամենայն Հայոց

Պաշտպանության մեծարգո նախարար

Կառավարության հարգելի անդամներ

Պետական այրեր

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգելի դիվանագետներ

Պարոնայք սպաներ

Զինծառայողներ

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առիթով։

Մեր տոնացույցում այս օրն ունի առանձնահատուկ նշանակություն, որովհետև այն խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը։ Մենք՝ որպես 21-րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդ, պետք է հստակ արձանագրենք, որ մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքը մենք վաստակել ենք Հայոց բանակի շնորհիվ, Հայոց ազատամարտի շնորհիվ։

Ի՞նչ է մեր ունեցած հայրենիքն այսօր։ Մեր ունեցած հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին գտնված մեր զինվորի թիկունքում։ Այսօր ունեցած մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շաղախված է մեր ազատամարտիկ զինվոր նահատակների արյունով։ Վերջին հարյուր տարում սա է հոգեբանական այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել մեր ժողովրդի գիտակցության մեջ։ Մեր հայրենիքի ամբողջ տարածքը 20-րդ դարի մեկնարկին շաղախվեց Ցեղասպանության անմեղ, անզեն զոհերի արյունով։ 20-րդ դարի վերջին արդեն հայ ժողովուրդը որոշեց, որ ինքն այլևս Ցեղասպանության զոհ չի լինելու, և եթե մենք զոհվելու ենք, ապա միայն ու միայն մեր զենքը մեր ձեռքերում, միայն ու միայն ապրելու, լինելու մեր սերունդների իրավունքը պաշտպանելիս։

Այսօրվա մեր հայրենիքն այսօր սահմանին կանգնած զինվորի թիկունքն է, և մենք բոլորս պետք է ամեն օր մեզ հարց տանք՝ իսկ ինչո՞վ ենք մենք զբաղված զինվորի թիկունք հանդիսացող այդ հայրենիքում։ Ինչո՞վ ենք զբաղված՝ կանգնած այն հողի վրա, որում ամփոփվում են մեր հազարավոր նահատակների մարմինները։ Եվ այսօր այն հարցն է, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ և մեր կառավարության անդամները, պետական բոլոր այրերը պետք է իրենց տան ամեն օր աշխատանքի գնալիս։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք բազմաթիվ քայլեր ենք արել՝ Զինված ուժերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու և զինծառայողների ծառայության պայմանները, սոցիալական խնդիրները լուծելու համար։

Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ ասել եմ այս տարվա ամանորյա ուղերձում՝ կապված նոր սպառազինությունների ձեռքբերման հետ, բայց ուզում եմ ընդգծել, որ, այո՜, Հայաստանի Հանրապետությունը և Հայոց բանակը փակել են 80-ականների զենքերի էջը։ Եվ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն այսօր ի վիճակի է և ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է լինելու այս հարցում, որ անհրաժեշտ միջոցները տրամադրի՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Եվ ես էլի ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր տնտեսվարող, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն հաշվի տա, որ որևէ չարձանագրված, չգրանցված ապրանք առաքելիս, առանց հսկիչ դրամարկղային կտրոնի որևէ գործարք անելիս ուղիղ, թե անուղղակի, ուզենալով, թե չուզենալով, գողանում է մեր բանակից և գողանում է մեր զինվորից։

Ես ուրախ եմ, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը և քաղաքացիներն ի վիճակի են եղել պետական եկամուտներն ավելացնել ավելի քան 1 միլիարդ դոլարին համարժեք դրամով։ Եվ այդ գումարների մի հսկայական մասը ծախսվել է և ծախսվում է զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար՝ սկսած դիրքերում ծառայության պայմաններից ավարտած զորամասերում սննդի մատակարարման նոր համակարգով։ Մենք նոր պայմաններ ենք ստեղծել զինծառայողների համար, որպեսզի նրանք էժան հիպոթեկային վարկերով կարողանան բնակարաններ ձեռք բերել։ Ավելի քան 8 միլիարդ դրամ ենք հատկացրել զինթոշակառուների բնակարանային կարիքները բավարարելու համար։ Խոսքն այն զինծառայողների մասին է, ում նկատմամբ պետության ունեցած պարտավորությունն արձանագրված է դե յուրե։ Այսօր ժամկետային զինծառայողների ծնողներն օգտվում են պետպատվերով առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ Եվ այս քաղաքականությունը՝ Զինված ուժերի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը, լինելու է մեր քաղաքականության անբաժանելի մասը։

Ուրախությամբ եմ ընդգծում, որ 2019 թվականի հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են շոշափելիորեն։ Ուրախությամբ եմ ընդգծում, որ Հայոց բանակը 21-րդ դարում, այսօր, 2020 թվականին ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է իր ուժերի վրա, և հայ ժողովուրդն ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ է Հայոց բանակի ուժերի վրա։ Եվ ես ուզում եմ շատ կարևոր մի ընդգծում անել՝ որևէ կասկած չկա, որ հայրենիքը հպարտ է իր զինվորով, իր բանակով, բայց ես ուզում եմ սրան ավելացնել, որ ամեն զինվոր, ամեն սպա ամեն  օր ավելի ու ավելի պիտի հպարտ լինի իր հայրենիքով, պիտի հպարտ լինի այն զարգացումներով, որ տեղի են ունենում իր հայրենիքում, որովհետև Հայոց բանակը մեզ համար այս հայրենիքը նվաճել է ոչ թե նրա համար, որ մենք այն կորստյան մատնենք, այլ նրա համար, որ մենք ապահով, զարգացած, ուժեղ, ինքնավստահ հայրենիք ժառանգենք մեր սերունդներին։

Հարգելի ներկաներ,

ձեր թույլտվությամբ ուզում եմ իմ ելույթն ավարտել մի բանաստեղծությամբ, որ գրել եմ 2016 թվականի մայիսի 19-ին՝ Հայոց բանակի կամավորականի կարգավիճակում գտնվելիս։ Բանաստեղծությունը կոչվում է «Հայոց զորքը հարթավայրում»։

 

***

Հայոց զորքը հարթավայրում

 

Տիգրանի քաղաքի լանջերից

Հորիզոնն է ծփում անսահման,

Դարեր անց մենք այստեղ ենք նորից,

Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։

 

Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը,

Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,

Հորիզոնն այստեղ, մեր դիմաց է,

Թիկունքում՝ մեր արտերը կանաչ։

 

Մեր հայացքը այլևս ազատ է,

Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ, հարազատ են,

Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

 

Այս հողի մեջ հոգուս զարկերակն է,

Այս հողով իմ արյունն է հոսում,

Ես պատռել եմ զոհի հին կտակը,

Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում.

 

Մեր հայացքը այլևս ազատ է,

Ոչ մի պատ չի բանտում միտքը մեր,

Հեռուները մոտիկ, հարազատ են,

Մենք զինվոր ենք, հաղթող ենք ու տեր։

 

Եվ ուրեմն՝

 

կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը,

կեցցե՜ Արցախի Հանրապետությունը,

կեցցե՜ հաղթանակած և փառապանծ Հայոց բանակը։

 

Շնորհակալ եմ»։

 

Վարդենիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:35 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար Լի Տաֆանելլիի հետ
11:36 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍԲանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
22:47 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍԿեղծ օգտատերը՝ «Новые Ведомости»-ի սկզբնաղբյուր. ապատեղեկատվություն ՀՀ վարչապետի առողջության մասին
21:51 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆման մարդը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ. Նիկոլ Փաշինյան
19:52 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն ինքն իրեն մտցրել է քաղաքական վերջնախաղ, իզուր չէ, որ նա անընդհատ խոսում է հեղաշրջումների մասին. Սամսոնյան
19:38 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍրա արդյունքը վատ չի լինելու Փաշինյանի համար, սրա արդյունքը վատ է լինելու Հայաստանի համար. Լուսինե Սահակյան
18:24 27/01/2020  |  Միջազգային լրահոսՆիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости»
14:29 27/01/2020  |  ՄեկնաբանությունԱրսեն Բաբայանի գործով երբևէ կայացվելիք որևէ մեղադրական դատական ակտ այսօր դարձավ ապօրինի. Վարոսյան
13:44 27/01/2020  |  ՏնտեսությունՎարչապետին թվում է, թե իր ասածները միայն իրեն են հայտնի
13:35 27/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱմբողջ ինֆորմացիային՝ դետալներով հանդերձ, տիրապետում է 3 հոգի. Փաշինյան

Տեսանյութեր

02/22/2020   15:44 Պատվիրված սպանություն Շիրակում. մարդասպանը կին է

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]