Թեմաներ
Երկուշաբթի 02 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/24/2020   11:42 Մի նկարի խորքային ողբերգությունը 02/24/2020   11:40 Գարեգին Բ-ն ընդունել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին 02/24/2020   11:34 45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինվորական կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ 02/24/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի ուղղությամբ. ունենք վիրավոր 02/24/2020   11:27 «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը գրավով ազատ է արձակվել 02/24/2020   11:22 Հենաշարժողական խնդիրներ ունեցող շահառուներին սոցաշխատողները չեն տրամադրել պրոթեզաօրթոպեդիկ պարագաները. չարաշահումները տեղի են ունեցել 2019 թ. աշնանը 02/24/2020   11:16 Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են առաջին բուժօգնություն 02/24/2020   11:06 Միրոսլավ Լայչակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր 02/24/2020   11:01 Հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք. Գագիկ Սուրենյան 02/24/2020   10:54 Կարևոր հաղթանակ էր. Մխիթարյանը` Լեչչեի հետ խաղից հետո 02/24/2020   10:46 Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին 02/24/2020   10:42 Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք 02/24/2020   10:22 Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան 02/24/2020   10:14 «Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու». Աշոտյանը՝ իշխանություններին 02/24/2020   10:10 Բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին 02/24/2020   10:09 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ 02/24/2020   10:06 Վթար՝ Մխչյան-Դիտակ ճանապարհին. բախումից հետո «Նիվա»-ն շրջվել է. 7 վիրավորներից 2-ը փոքր երեխաներ են 02/24/2020   10:02 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ե 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/23/2020   22:39 Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ . կա տուժած 02/23/2020   22:26 Բրիտանիայում ֆուտբոլային դաշտի չափի կանեփ աճեցնող ֆերմա են հայտնաբերել 02/23/2020   21:57 Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք 02/23/2020   19:50 Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը 02/23/2020   19:25 ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ Հայաստանի Հանրապետության անունից հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները. Ավետիք Իշխանյան 02/23/2020   17:35 Armani-ի նորաձևության ցուցադրումը Միլանում կորոնավիրուսի պատճառով կանցկացվի առանց հանդիսատեսի 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/23/2020   16:21 Մահացել է կորոնավիրուսով բռնված զբոսանավի երրորդ ուղևորը 02/23/2020   15:49 Հնդկաստանում ՄիԳ-29Կ է ընկել 02/23/2020   15:21 Լոռու մարզի Սարալանջ գյուղում հայտնաբերվել է դի. ԱԻՆ 02/23/2020   15:16 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ 02/23/2020   14:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/23/2020   13:54 Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 02/23/2020   13:49 Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 97 մարդ է մահացել 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/23/2020   12:12 Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը.Արսեն Բաբայան 02/23/2020   11:13 Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի 02/23/2020   11:04 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին 02/23/2020   10:58 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/23/2020   10:47 Իրանի Իսլամական Հանրապետության Սալմաս քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ 02/23/2020   10:29 Իրան-Հայաստան սահմանի փակումը մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է. Էդմոն Մարուքյան 02/22/2020   23:26 «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել 02/22/2020   21:33 «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն 02/22/2020   20:01 ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake 02/22/2020   16:32 Աշոտյանի 4 հարցը Փաշինյանին 02/22/2020   16:11 Հայաստանի առողջապահության նախարարություն ի սկզբանե ուշացրեց սահմանային անցակետերում հսկողությունը. Գեւորգ Գրիգորյան 02/22/2020   15:47 Էջմիածնում նախկին ոստիկանը սպանել է իր տան գնորդին` կնոջ ու երեխաների աչքի առաջ 02/22/2020   15:27 Ո՛չ մարիխուանային 02/22/2020   14:57 Իրանում կհասկանան, եթե կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանի. Գոհար Իսկանդարյան 02/22/2020   14:27 Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում. ՀՔԾ 02/22/2020   13:37 Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում. Նիկոլ Փաշինյան
02/22/2020   15:47 Էջմիածնում նախկին ոստիկանը սպանել է իր տան գնորդին` կնոջ ու երեխաների աչքի առաջ 02/22/2020   16:11 Հայաստանի առողջապահության նախարարություն ի սկզբանե ուշացրեց սահմանային անցակետերում հսկողությունը. Գեւորգ Գրիգորյան 02/22/2020   21:33 «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/23/2020   11:13 Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի 02/22/2020   14:57 Իրանում կհասկանան, եթե կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանի. Գոհար Իսկանդարյան 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/22/2020   15:27 Ո՛չ մարիխուանային 02/23/2020   10:29 Իրան-Հայաստան սահմանի փակումը մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է. Էդմոն Մարուքյան 02/22/2020   16:32 Աշոտյանի 4 հարցը Փաշինյանին 02/24/2020   10:22 Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան 02/22/2020   12:34 Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ունի խաղաղ եւ օրինական լուծում. դա հրապարակային բանակցությունն է, որի գերագույն դատավորը կլինի ինքը՝ համայն հայ ժողովուրդը. Չախալյան 02/23/2020   19:50 Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը 02/22/2020   12:56 Ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել ուժային խնդիրները. Քոչարյան 02/22/2020   14:27 Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում. ՀՔԾ 02/22/2020   13:23 Սա այն է, ինչ վաղուց քաղաքացիական հասարակությունը պահանջում էր. Դանիել Իոաննիսյան 02/23/2020   13:49 Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 97 մարդ է մահացել 02/23/2020   12:12 Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը.Արսեն Բաբայան 02/23/2020   13:54 Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Աղվան Վարդանյանի ելույթը Հայկական բանակի կազմավորման օրվա կապակցությամբ 01/28/2020   18:24  |  ԼՐԱՀՈՍ

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ Հայկական բանակի ստեղծման օրվա կապակցությամբ։ Խնդրում եմ՝ մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի և Արցախի պաշտպանության, մեր ազատության համար զոհված բոլոր նահատակների հիշատակը։

Այսօր մեր պարտքն է գնահատել այն մարդկանց, ովքեր դժվար ժամանակի մեջ կազմավորեցին մեր բանակը՝ այն դարձնելով պետականության գլխավոր հենասյունը։ Երկրի ղեկավարներ, վարչապետներ, պաշտպանության նախարարներ, ազատամարտիկներ, հրամանատարներ, զինծառայողներ, մարտական հերթափոխի կանգնած հարյուր հազարավոր զինվորներ։

Մեր պարտքն է առանձնահատուկ շեշտել ապրիլյան քառօրյայի մասնակիցներին, հերոսներին և այն բացառիկ համահայկական համախմբումը, որ տեղի ունեցավ այդ օրերին։

Թվում էր՝ հասարակությունը պառակտված է, կար դժգոհություն, շատերն ասում էին՝ պատերազմի դեպքում ոչ ոք չի գնա կռվելու, բայց պարզվեց հասարակության խորքերում հայ ինքնության ողնաշարը ամուր-ամուր է։ Հակառակորդը երկրորդ անգամ պարտվեց մեր համախմբվածությանն ու շարունակվելու կամքին։

Պարտավոր ենք նաև հիշել, որ այդ միասնականությունից անակնկալի եկած, այլոց թելադրանքով, փորձեցին երկրի ներսում ահաբեկչությամբ մեզ պառակտել, ջլատել, ու ցավոք ինչ-որ չափով հաջողեցին։ Այսօր էլ այդ ուժերը գործում են՝ զգոնություն և միավորվելու ջանք պարտադրելով մեզ։

Այս դահլիճում հավաքված է Հայաստանի երկրորդ նախագահի աջակիցների մի փոքր մասը միայն, և մենք պարտավոր ենք արձանագրել նրա հսկայական ներդրումը Արցախի ազատագրության  տարիներին։ Պարտավոր ենք արձանագրել, որ նրա նախագահության ժամանակը ամենախաղաղն է եղել մեր հայրենիքի համար, եղել է բանակի լիարժեք կազմակերպման և հզորացման   ժամանակ։ Հենց նախագահ Քոչարյանի հրամանագրով է 2001-ին այս օրը հռչակվել Հայոց բանակի տոն։

Ցավոք, այս օրերին մայրաքաղաքի, հանրապետության հազարավոր գովազդային վահանակների վրա դուք չեք տեսնի բանակի օրվան նվիրված պատկերներ, չկա այս օրը կարևորող մթնոլորտ, ինչը միշտ եղել է նախկինում։ Աշխատելու անկարողություն է, թե՞ միտումնավոր, բայց սա ևս մի պատճառ է, որ մենք՝ պետականության արժեքը կրողներս, գիտակցողներս, հատուկ վերաբերմունք դրսևորենք Հայոց բանակի հանդեպ։

Մենք գիտենք, որ այս մթնոլորտն ու սրա դերակատարները անցողիկ են։ Մնայունը բանակն է ու պետականությունը։ Մնայուն է այն անձանց գործը, ովքեր բանակ ու անկախ պետականություն են ստեղծել։

Եվ մեր ուղերձն է հակառակորդին, եթե երրորդ անգամ փորձեն պատերազմով գալ, երրորդ անգամ են պարտվելու։

Հարգելի բարեկամներ,

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։ Բացարձակ անհիմն մեղադրանքով։ Ոչ պետական մարդու անհիմն վախերի, անլիարժեքության, նաև աշխարհաքաղաքական ինչ-ինչ գործոններով պայմանավորված։ Եվ սա ուղղակի հակասում է մեր ազգային-պետական շահերին։ Սա մեր պետության, յուրաքանչյուր գիտակից քաղաքացու համար ամոթալի էջ է դառնալու։ Անհեթեթ մեղադրանք է առաջադրված հանրապետության երրորդ նախագահին, տասնյակ զորահրամանատարների հանդեպ ճնշումներ են  գործադրվում։

Փոքր մարդկանց հավակնությունների, իշխանությունը ցանկացած գնով պահելու մոլուցքի վկաներն ենք ամենքս։ Սուտը, կեղծիքը, հասարակության ու հայկականության պառակտումը, երեսպաշտությունը, անպարկեշտ մեծամտությունն է այս իշխանության դեմքն ու բնույթը։

Մենք սրա հետ չենք համակերպվելու։ Թույլ չենք տալու արժեզրկել պետականությունը։ Այս երկրի, հայ մարդու դեմքը, բնույթը ազնվականությունն է, անձնազոհությունն ու պարկեշտությունը,

աշխարհում իր ինքնուրույն տեղը ունենալու ձգտումը ու կարողությունը։

Եվ վստահ եղեք՝մեր տեսակը տասնյակ ու տասնյակ անգամ ավելի շատ է, քան նրանցը։ Երկրում ամեն օր մթնոլորտը փոխվում է։ Այս իշխանության գահավիժումը այլևս իրողություն է։ Կեղծ իրականություն են ստեղծել ու ապրում են դրա մեջ։ Մարդիկ են խոսում ժողովրդի անունից, որոնք անսահման հեռու են ժողովրդի բուն էությունից։ Նրանք արդեն իսկ անցյալում են, նախկին են, արդեն իսկ ծաղրի են արժանանում, անհարմար վիճակում են հայտնվել մարդիկ, ովքեր միամտաբար հավատացել են սրանց։ Այսպես է՝՝ պատահաբար եկածները պատահաբար էլ գնալու են։ Խնդիրը այս խառնակ ժամանակից նվազ կորուստներով դուրս գալն է։

Այս ամենն ասելով հանդերձ՝ ես հեռու եմ այն մտքից, թե իշխանության մեջ չկան մտածող, այս իրավիճակի անհեռանկարայնությունը գիտակցող անհատներ։ Կան և նրանք էլ են ելքեր փնտրում։

Նախագահ Քոչարյանի «Կոնսենսուս-1» բանաձևն այսօր իրողություն է։ Ժամանակավոր իշխող ուժը միայնակ է։ Քիչ թե շատ դերակատար, խորհրդարանական, թե արտախորհրդարանական որևէ ուժ, որևէ հավաքականություն չի պաշտպանում սրանց։ Մի փոքր շերտ կա միայն դեռ ոգևորված, և իրենք են՝ իրենց համար իսկ անակնկալ իշխանություն ստացածներն ու համակարգային կոռուպցիայի դրսևորում պարգևավճարներ վայելողները։ Նաև ինչ-ինչ մարգինալ խմբեր, որոնք առնչություն չունեն մեր ժողովրդի ու երկրի հետ։ Իսկ սրանց հրապարակային, մի քանի լրատվամիջոցներով պտտվող-պաշտպանողների անունները, վաղը այս իշխանության ամոթի խարան են դառնալու։ Ասելու են՝ ամոթ, Ձեզ էս ու էս էին պաշտպանում։

Այո, «Կոնսենսուս-1»-ը իրողություն է, բայց այն դեռ պետք է մարմին ու բովանդակություն ստանա, միասնական օրակարգ  ունեցող համախմբում դառնա և առաջադրի Հայաստանի քաղաքական կյանքի նոր կանոնները։

Այսօր առնվազն 6-7 քաղաքական, հանրային կենտրոններ կան,  որոնք թեև գործում են առանձին-առանձին, բայց ձգտում են միավորման գլխավոր օրակարգերի շուրջ։

Անվտանգություն, իրավական-ժողովրդավարական պետություն, սահմանադրականության, արցախյան հիմնահարցի արժանապատիվ կարգավորում, համերաշխություն, հանդուրժողականություն.  սա է միավորման առանցքը, սա է մեր պատկերացրած հզորացող, արդար պետականության հիմքը։

Հենց այս գաղափարն է համախմբել այս դահլիճում հավաքվածներին, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին։

Մեր պարտքն է թույլ չտալ, որ վարկաբեկեն նրա գործն ու անունը։

Հարգելի աջակիցներ,

Վստահ եղեք՝ թեև բանտախցում, Ռոբերտ Քոչարյանը խաղաղ է, ինչպես միշտ՝ կամային ու վճռական։ Նա արժանապատվորեն է ծառայել իր ժողովրդին ու երկրին։ Այսօր էլ նույն հանձնառությամբ պայքարի օրինակ է հազարավորների համար։

Մնում է մենք անենք մեր անելիքը։ Ավելի կազմակերպված, ավելի  համախմբված, առանց չարության, առանց ատելության։ Ատելությունը թույլերի զենքն է։ Տեսնում եք՝ այս իշխանությունը պատրաստ է ցանկացած հակաիրավական քայլի։ Մեր երկու տղաների բռի կալանավորումը, Արմեն Թավադյանին սադրանքով մեկուսացնելը, դեռ սպասվելիք անսեռ դիաննաների հնարավոր նոր դեպքերը մեկ նպատակ ունեն՝ տեսարաններ սարքել, մթնոլորտ պղտորել, փորձել կասկածներ սերմանել մեր մեջ, թուլացնել մեր կազմակերպվածությունը։

Ուզում եմ պարզ ասել՝ անբնական կլիներ, եթե մեր մեջ նաև պատահական մարդիկ, տարբեր կառույցների թելադրանքով ներդրվածներ չլինեին։ Հանգիստ ու խաղաղ վերաբերվեք։ Մենք օրինապահ քաղաքացիներ ենք։ Այս ամենն անցնելու է։ Ինչպես անցնելու է պատահական մարդու, պատահական մարդկանց իշխանությունը։

Նախագահ Քոչարյանի աջակցության հանձնախումբը կարելին ու անկարելին անելու է, որ մեր նպատակները իրականություն դառնան։ Անելու է Ձեր հետ, Ձեր միջոցով՝ համագործակցելով «Կոնսենսուս-1» ձևավորվող կենտրոնների ու խմբերի հետ։

Մեկ մարդու իշխանությունն արդեն իսկ խարխլված է։ Այն արդեն անվտանգության սպառնալիք է դառնում։ Այն  դատապարտված է։

Վաղը Հայաստանում նոր իշխանություն է լինելու։ Ազգային-պետական շահերով առաջնորդվող, պրոֆեսիոնալ, ոչ թե պառակտող, այլ՝ համախմբող, ծրագիր ու ռազմավարություն ունեցող արդյունավետ կառավարությամբ։

Եվ այդ կառավարությունը շարունակելու է բոլոր նախորդների արած դրականն ու գնահատելին։ Շարունակելու է նաև նախագահ Քոչարյանի ներքին ու արտաքին արժանապատիվ քաղաքականությունը։

Մենք այստեղ ենք, կողք-կողքի, որ հնարավորինս մոտեցնենք այդ օրը։

Վստահ ու ամուր եղեք։ Ուժեղ մարդու կողքը կանգնելը պատիվ է։

28 հունվար, 2020թ.

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:23 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍՏասնյակ մեր հրամանատարներ ենթարկվում են ճնշումների, հալածանքների. Աղվան Վարդանյան
14:45 25/12/2019  |  ԼՐԱՀՈՍՎախը վատ խորհրդատու է. Աղվան Վարդանյանը՝ իշխանություններին
14:26 25/12/2019  |  ՔաղաքականՎերադառնում ենք 90-ականներ. Աղվան Վարդանյան
14:08 18/12/2019  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ գործունեություն է ծավալելու Քոչարյանի ազատության հանձնախումբը. մեկնաբանում է Աղվան Վարդանյանը
12:46 18/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱղվան Վարդանյանը հայտարարել է Քոչարյանի ազատության հանձնախումբ ստեղծելու մասին
11:30 15/11/2019  |  ԼՐԱՀՈՍԲանակցությունների փակուղում գտնվելը կարող է մեծացնել պատերազմի վտանգը. Աղվան Վարդանյան
21:12 02/10/2019  |  ՀարցազրույցԱյս վարչապետը վտանգ է հայկականության համար. Աղվան Վարդանյան
14:58 24/09/2019  |  ՄեկնաբանությունՊարզ է, թե մանր կամակատարներն ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին. Աղվան Վարդանյան
22:19 19/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱռաջին հերթին ՀՀ նախագահը պետք է իր դիրքորոշումը հայտնի․ Աղվան Վարդանյանը՝ դատարանները արգելափակելու մասին
14:01 14/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱղվան Վարդանյանը եկել է աջակցելու Քոչարյանին

Տեսանյութեր

02/22/2020   15:44 Պատվիրված սպանություն Շիրակում. մարդասպանը կին է

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]