ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբողջ ինֆորմացիային՝ դետալներով հանդերձ, տիրապետում է 3 հոգի. Փաշինյան 01/27/2020 13:35 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ներքաշվել է «հիբրիդային» հեղաշրջման տրամաբանության մեջ։
«Կարծում եմ պետք է հետաքննվի, որ այդքան գնացել-եկել են տարբեր տեղեր, ի՞նչ նպատակով են գնացել, ում հետ են հանդիպել, որովհետև կարող է պարզվի, որ սա ՀՀ ազգային անվտանգության շահերի հետ կապված խնդիր է»,-այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, երբ իշխանությունը սկզբունքային է եղել ու գնացել տեղեկությունների հետևից, որոշ մարդիկ սկսել են գործել իշխանության դեմ, քաղաքական բնույթի հայտարարություններ են արել. «Երբ կոռուպցիոն բնույթի գործեր են բացահայտվել, սկսել են պաշտպանվել, բնականաբար»։
Փաշինյանը նշեց, որ ամբողջ ինֆորմացիային՝ դետալներով հանդերձ, տիրապետում է 3 հոգի, որոնցից 2-ը ոչ միայն ընդդիմադիր են, այլև գործող իշխանության և իր հանդեպ հանդես են գալիս թշնամական դիրքերից։
«Որովհետև իրենց հետ կապված հարցեր կան, էլի նույնն է։ Երբ հարց է եղել, ես սկզբունքային եմ եղել ու ասել, որ չպատասխանված հարցեր պետք է չլինեն։ Ասել եմ պետք է քննվեն, ով ուզում է լինի, վերջում եթե չհաստատվի՝ ավելի լավ։ Մարդիկ իրենց կաշին փրկելու համար՝ 3-ից 2-ը, ամեն ինչի կդիմեն ու դիմում են։ Այն ամենի մասին, որ ես ակնարկներով խոսում էի Կապանում տեղի ունեցած ասուլիս ժամանակ՝ երեկ ու այսօր բացահայտ արտահայտվեց ու ապացուցվեց»,-ասաց վարչապետը։
Նա՝ ցուցադրելով, ըստ իր ֆեյսբուքյան գրառման, Հրայր Թովմասյանի իրեն տված գրիչն, ասաց, որ սատանան մանրուքների մեջ է. «Քանի որ ես ի ցույց էի դրել մանրուքը և, ոնց որ թե, ֆոնը լրիվ չէի բացել, այդ մանրուքը երբեմն կարող է ծիծաղելի թվա նաև։ Տեղի ունեցածը դասավորեք այս ընդհանուր շարքի ու տրամաբանության մեջ՝ ամեն ինչ պարզ կլինի ու երևէ հարց չի մնա»։
Փաշինյանը շեշտեց, որ ըստ իրեն՝ կեղծիքների միջոցով ընտրված մարդը իրավունք չունի ՍԴ նախագահ լինել կամ ընդհանրապես ՍԴ-ում լինել. «Եթե նա կեղծիքի միջոցով է ընտրված, ապա դա միշտ օգտագործվելու է, այդ թվում այլ ուժերի կողմից, այլ կեղծարար ուժերի կողմից, այդ ՍԴ-ն դառնալու է այլ կեղծարար ուժերի դաշնակիցը։ Այդ մարդը չի կարող լինել ՍԴ նախագահ և ՍԴ անդամ, ինչպես չի կարող լինել վարչապետ, նախագահ, պատգամավոր»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ