Թեմաներ
Ուրբաթ 02 / 21 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/21/2020   02:21 Լեգիտիմության հերթական ճգնաժամը. Ավետիք Իշխանյան 02/21/2020   01:46 Փետրվարի 21-ը՝ մայրենի լեզվի միջազգային օր 02/21/2020   01:36 Իրականում լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի, քոնը ղժղժան քարոզարշավն է. Արմեն Աշոտյան 02/21/2020   00:56 «Շերեմետեւո» օդանավակայանում փլուզվել է առաստաղը 02/21/2020   00:48 Դատարանը դատավճիռ է կայացրել Թրամփի նախկին խորհրդականի նկատմամբ 02/21/2020   00:02 Լոնդոնում տղամարդը հարձակվել է մզկիթի հավատացյալների վրա 02/20/2020   23:32 Windows-ում պարզեցրել են դրայվերների տեղադրումը 02/20/2020   23:06 Թուրքիան հայտնել է ԱՄՆ - ից հնարավոր ռազմական օգնության մասին` Իդլիբում իրավիճակի հետ կապված 02/20/2020   21:31 Ոտնձգություն` ազատ մամուլի նկատմամբ. Ժուռնալիստների միության հայտարարությունը` ՀՔԾ-ի հարուցած քրգործի առնչությամբ 02/20/2020   21:16 Օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 4 հունահռոմեական ոճի ըմբիշ 02/20/2020   21:00 Այս տարի գնված արտարժույթի ծավալը դարձավ 47.8 միլիոն դոլար. Նիկոլ Փաշինյան 02/20/2020   20:12 Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Նույնիսկ մասնավոր անձի վերաբերյալ նույնիսկ Դատալեքսում այդ ինֆորմացիան բաց է. Արա Ղազարյան 02/20/2020   20:02 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/20/2020   19:53 Երևանի Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 02/20/2020   19:38 Պարզ մեխանիզմն է գործում՝ վարչապետն այնտեղ է, որտեղ հաճելի է 02/20/2020   19:27 Խորհրդային ճահիճը շարժվեց, շարժումն սկսվեց Արցախից 02/20/2020   19:21 «Դիանա Հարությունյան» կեղծ էջի օգտատերը կմնա կալանքի տակ. Դատարանը մերժել է փաստաբանի միջնորդությունը 02/20/2020   19:06 Մելքումյանի նկատմամբ խիստ որոշում է կայացվել, քանի որ նա վարչապետի ընտանիքին պատկանող թերթի դեմ դատական ակտ է կայացրել. Պաշտպան 02/20/2020   19:00 Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Արցախ 02/20/2020   18:55 Նիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ նպաստում են ատելության մթնոլորտի շիկացմանը. Բորիս Նավասարդյան 02/20/2020   18:41 Միակ օրինական լուծումը՝ արդարացումն է. Հայկ Սարգսյանի փաստաբան 02/20/2020   18:13 Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել. դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել 02/20/2020   18:04 Հարուցվել է քրեական գործ` անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ 02/20/2020   17:59 Ռազմիկ Աբրահամյանին նոր մեղադրանք է առաջադրվել 02/20/2020   17:55 ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը ներկայացրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին 02/20/2020   17:51 Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա 02/20/2020   17:43 Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը 02/20/2020   17:40 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ 02/20/2020   17:36 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ 02/20/2020   17:33 Ապօրինություն Դիլիջանի թիվ 2 դպրոցում․ ոստիկանները բացահայտել են խոշոր չափի գումարի յուրացում 02/20/2020   17:26 Պետությանը պատճառված վնասի վերականգնումների վերաբերյալ դատախազությունը չունի պաշտոնական վիճակագրություն, իսկ Փաշինյանը պարբերաբար նույն թվերն է հրամցնում հասարակությանը 02/20/2020   17:13 Հովիկ Աբրահամյանի ընտանիքը ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և մերժվել. Խոսնակ 02/20/2020   16:35 ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետը հանդիպել է մահացած լեյտենանտի հարազատներին 02/20/2020   16:32 ԱՄՆ դեսպանատունը ֆինանսավորում է նոր Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն Տավուշի մարզում 02/20/2020   16:24 Իրանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 5 դեպք. «Մեղրի» անցակետում հայկական կողմը ուժեղացրել է հսկողությունը 02/20/2020   16:18 Դատավորը պահանջում է վերականգնել՝ իր դադարեցված լիազորությունները. Որոշումը՝ փետրվարի 27-ին 02/20/2020   16:10 Հայկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվեց. Դատախազները ժամանակ խնդրեցին մեղադրական ճառի համար 02/20/2020   16:06 Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակում դրական դինամիկա չկա, նա հենաշարժողական խնդիրներ ունի, մարմնում իմպլանտ է տեղադրված 02/20/2020   15:55 Հայկ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում 02/20/2020   15:50 Ալեքսանդր Սարգսյանի որդին կրակել է՝ թմրանյութի ազդեցության տակ. տուժողի հայր 02/20/2020   15:33 Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը. 24 ժամով ջուր չի լինելու Երեւանի 3 շրջաններում եւ Արարատի 4 գյուղերում 02/20/2020   15:28 Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպքի մասին 02/20/2020   15:17 Սկսվել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը 02/20/2020   15:07 Փաշինյանը խոսեց բալային համակարգի, գիրք նվիրելու մասին, բայց որեւէ բառ չասեց զինվորների սպանությունների մասին. իրավապաշտպան 02/20/2020   15:01 «Այո»-ն մտադիր է քարոզարշավն ակտիվացնել քվեարկությանն ընդառաջ 02/20/2020   14:50 «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին չեմ հավատում». Արթուր Ղազինյան 02/20/2020   14:39 ՀՀ գլխավոր դատախազը ՊԲ հրամանատարության հետ քննարկել է ԶՈւ-երում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերը 02/20/2020   14:26 Փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ 02/20/2020   14:08 Իրենց ասած՝ խորը եւ համապարփակ 97 տոկոս բացահայտումները ինչ գրոշ արժեն ...սեւազգեստ մայրերը ավարտեցին բողոքի ակցիան 02/20/2020   14:01 Որևէ մեկը հետաքրքրություն չունի՝ որևէ բան թաքցնելու. Ալեն Սիմոնյան
02/19/2020   14:26 Քաղաքապետարանում չեն կարողանում կադրեր գտնել, վարչության պետի 10 հաստիք թափուր է 02/19/2020   14:43 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին. հարազատները պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին 02/20/2020   20:12 Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Նույնիսկ մասնավոր անձի վերաբերյալ նույնիսկ Դատալեքսում այդ ինֆորմացիան բաց է. Արա Ղազարյան 02/19/2020   18:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն է ասում՝ Վլադիմիր Գասպարյանին հրավիրում են հարցաքննության. Փաստաբան 02/19/2020   18:47 Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել 02/19/2020   21:04 Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. Մովսես գյուղից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դին 02/20/2020   12:09 Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտնի առանձնատներն ապօրինի շինություններ են. Փաշինյան 02/19/2020   19:18 Նոր իշխանությունների օրոք կոռուպցիոն դրսեւորումները շարունակվում են. բնապահպանության պաշտոնյան կաշառք է պահանջել՝ հանքարդյունաբերության արտոնագիր տալու համար 02/19/2020   18:44 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 02/19/2020   19:16 Քաղաքապետարանի պաշտոնանկությունները հանրաքվեի հետ կա՞պ ունեն 02/20/2020   17:26 Պետությանը պատճառված վնասի վերականգնումների վերաբերյալ դատախազությունը չունի պաշտոնական վիճակագրություն, իսկ Փաշինյանը պարբերաբար նույն թվերն է հրամցնում հասարակությանը 02/19/2020   09:55 Կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի առաջադրանքները. Ներդրողը հիասթափված է. «Փաստ» 02/19/2020   11:21 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին 02/19/2020   20:01 ԱԱԾ-ն բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք 02/19/2020   15:23 Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից 02/20/2020   13:37 Բռնեք քննիչի բկից, փռեք ասֆալտին, թաթիկները կտրեք եւ ստիպեք, որ քննություն անի. զոհված զինվորի մայրը՝ Փաշինյանին 02/20/2020   00:10 Մահու աստիճանի հոգնածություն. ՄԻԱՎ-ի առաջին ախտանիշները 02/19/2020   15:39 Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը 02/19/2020   11:47 Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը ճանաչվել է մեղսունակ 02/19/2020   18:20 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը

Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական. Արսեն Բաբայանը՝ ՀՀ նախագահին 01/27/2020   17:30  |  Մեկնաբանություն

Նախորդ իշխանությունների կողմից հալածված բազաթիվ մարդիկ, որոնք այս պահին որպես քաղաքական հալածյալներ ապաստան են ստացել եվրոպական պետություններում, ինձ պարբերաբար հորդորում են վարվել իրենց նման, քանի որ ունեմ դրա համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Պարոն նախագահ

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դուք պետք է հետեւեք Սահմանադրության պահպանմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք օրվա ընթացքում երեք անգամ խախտեց Սահմանադրության 66-րդ հոդվածը` անմեղության կանխավարկածը: Յուրաքանչյուր անգամ վարչապետ Փաշինյանը խախտեց այն է°լ ավելի կոպտորեն: Մասնավորապես, եթե առաջին խախտման ժամանակ ինձ հռչակեց պաշտոնեական կեղծիք կատարող, ապա երկրորդ անգամ դրան միացրեց ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացնելու մեղքը, իսկ վերջում հայտարարեց, որ իմ կողմից կատարված հանցանքն այլեւս դուրս է անմեղության կանխավարկածով պաշտպանվելու Սահմանադրական երաշխիքից ու այլեւս փաստ է։

Ենթադրելով, որ զբաղվածության հետեւանքով չեք հասցրել ծանոթանալ երկրի աննախադեպ քրեական գործի ընթացքին եւ թե ինչի մասին է խոսքը, կարճ կներկայացնեմ ստորեւ:

Այսպես, ինձ Հատուկ քննչական ծառայությունում (այսուհետ՝ ՀՔԾ) նախ որպես կասկածյալ ապօրինի ձերբակալեցին (ապօրինությունը հաստատվել է դատական ակտով) քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, ըստ որի` իբր ես թույլ եմ տվել պաշտոնեական կեղծիք, այնուհետեւ, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մեղադրանք առաջադրեցին նույն օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իբր ես օժանդակել եմ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն: Այդ անհեթեթ մեղադրանքով ինձ ապօրինի կալանավորեցին (ապօրինությունը կրկին հաստատվել է դատական ակտով), որի հետեւանքով ես 22 անցկացրեցի բանտում՝ ստանալով քաղաքական բանտարկյալի կարգավիճակ:

Հետո, երբ քաղաքական իշխանությունն արդեն նույնիսկ միջազգային գործընկերների մոտ խայտառակվեց, քաղաքական որոշմամբ ինձ ազատ արձակեցին: Դրան հաջորդեց ՀՔԾ-ի կողմից քրեական գործի նախաքննության ավարտ հայտարարելը եւ գործը մեղադրական եզրակացության հաստատման համար հսկող դատախազին ուղարկելը: Մի քանի օր անց գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ՀՔԾ-ում թերի է քննվել գործը, որ ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեն իմ կողմից հանցավոր արարք կատարելու մասին, եւ գործը վերադարձրեց ՀՔԾ՝ նոր քննություն անցկացնելու պահանջով:

Այսինքն, գլխավոր դատախազությունն իր հսկողության սահմաններում ստուգեց եւ փաստեց, որ նույնիսկ նախաքննության ընթացքում իմ մեղքը չի ապացուցվում:

Իսկ իրականում քրեական գործի նյութերը վկայում են, որ հանցադեպն է բացակայում:

Այս ամենի լույսի ներքո` ՀՀ վարչապետ Փաշինյանն իր կապանյան ասուլիսում, հունվարի 25-ին եւ հաջորդող չորս օրերին, այնուհետեւ ֆեյսբուքյան գրառմամբ, որից հետո էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերով, իրեն իրավունք վերապահեց ինձ հռչակել մեղավոր, ավելին՝ նույնիսկ արդեն ես հայտարարվեցի դատապարտված անձ, քանի որ, ըստ վարչապետ Փաշինյանի, այլեւս անմեղության կանխավարկածն այս գործում անելիք չունի եւ, կրկին ըստ վարչապետի, այլեւս փաստ է, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով:

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ վարչապետը հանձնարարեց ՀՔԾ-ին ու դատախազաությանը, որ ամեն գնով ես մեղավոր ճանաչվեմ ու դատապարտվեմ ազատազրկման: Մենք վաղուց ենք համոզվել, որ վարչապետ Փաշինյանի այսօրինակ հայտարարություններին անմիջապես հաջորդում են իրավապահների ակտիվ գործողությունները, եւ ես վստահ եմ, որ շուտով ինձ կրկին ապօրինի կկալանավորեն:

Պարոն նախագահ,

վստահեցնում եմ, որ հանուն իմ պետության ապագայի` ես պատրաստ եմ կրկին բանտարկվել ու զրկանքներ կրել: Վստահեցնում եմ, որ դրան պատրաստ են նաեւ ընտանիքս, հարազատներս ու ընկերներս: Բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ հնարավոր ապօրինի բանտարկությունն ամենափոքր խնդիրն է այս ամենում:

Մենք արդեն գրեթե կորցրել ենք իրավական պետությունը, իսկ Դուք, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, ժամանակն է` ձեռնարկեք Սահմանադրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունները, որպեսզի հետագայում կարողանանք վերականգնել մեր պետության հեղինակությունը միջազգային հանրության շրջանում:

Ձեր կողմից սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն:

Հ․Գ․ նախորդ իշխանությունների կողմից հալածված բազաթիվ մարդիկ, որոնք այս պահին որպես քաղաքական հալածյալներ ապաստան են ստացել եվրոպական պետություններում, ինձ պարբերաբար հորդորում են վարվել իրենց նման, քանի որ ունեմ դրա համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Բայց ինձ ճանաչողները գիտեն, որ իմ տեսակն ուրիշ է. ես մնալու եմ ու պայքարելու եմ` մինչեւ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի վերականգնումը:

ՀՀ քաղաքացի Արսեն Բաբայան»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:29 27/01/2020  |  ՄեկնաբանությունԱրսեն Բաբայանի գործով երբևէ կայացվելիք որևէ մեղադրական դատական ակտ այսօր դարձավ ապօրինի. Վարոսյան
13:20 27/01/2020  |  ՄեկնաբանությունՓաշինյանն արդեն երրորդ անգամ խախտում է իմ անմեղության կանխավարկածը. Արսեն Բաբայան
16:02 25/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Բաբայանն այլեւս չի մեղադրվում սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու մեջ. Երվանդ Վարոսյան
15:49 25/01/2020  |  ՄեկնաբանությունՄամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը. Արսեն Բաբայան
09:16 20/01/2020  |  Մեկնաբանություն«ԱԺ-ում 2019-ի բյուջեից բաժանվել է ավելի քան 2 մլն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի»
15:21 14/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«Տո այ լոպազ, դու որտեղի՞ց իմանաս, թե ինչ է օրենքը, որ մի հատ էլ հասկանաս, թե ինչ է ներքին աուդիտը». Արսեն Բաբայանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին
18:50 08/01/2020  |  ՄեկնաբանությունՄի օրենքի ընդունման ոդիսականը, կամ փնթիության ու անգրագիտության գագաթնակետը. Արսեն Բաբայան
18:45 07/01/2020  |  ՄեկնաբանությունՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման խախտումներից ևս մեկը.Արսեն Բաբայան
17:35 06/01/2020  |  ՄեկնաբանությունՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքի ընդունման ընթացակարգերի խախտումները սկսվել են մինչև այդ նախագիծը կառավարություն ներկայացնելը. Արսեն Բաբայան
15:43 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունը փորձում է ստիպել, որպեսզի ՍԴ դատավորները «կամավոր» թոշակի գնան. Արսեն Բաբայան

Տեսանյութեր

02/20/2020   13:35 Գլուխներդ պատին եք տվել ձեր 97% բացահայտմամբ, դրա համար էսքան զոհ ունե՞նք. իրավապաշտպան

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]