ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկ միասնական քննչական մարմնի գաղափարն այլևս անհարկի ձգձգելն ակնհայտ անընդունելի է 01/26/2020 21:26 | ԼՐԱՀՈՍ
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
«Հատուկ քննչական ծառայության ստեղծման գաղափարն առաջադրելիս և իրացնելիս, բացառապես ղեկավարվել եմ այն առանցքային տեսլականով, որ չպետք է լինեն, այսպես կոչված, էլիտար քննչական մարմիններ՝ դրանից բխող բոլոր խիստ բացասական հետևանքներով հանդերձ, ինչպես նաև չպետք է լինեն ուղիղ ենթակայությամբ գործող գերատեսչական քննչական մարմիններ։ Մինչ այդ՝ գործում էր ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը, իսկ դա նշանակում էր, որ դատախազությունը, ըստ էության, ինքն իր նկատմամբ էր հսկողություն իրականացնում։ Այս մտահոգիչ իրավիճակի մասին շատերն էին խոսում այն ժամանակ։ Այսպիսով, քննչական ողջ ապարատը դուրս բերվեց դատախազության համակարգից, ինչը տեղի ունեցավ նաև դատախազության տարածքային ստորաբաժանումներում։ Հաջորդ քայլը, որին նախապատրաստվել էր պետք, ինչի մասին բարձրաձայնել եմ նաև ԱԺ֊ում, պետք է լիներ այն, որ բոլոր քննչական մարմինները միավորվեին։ Ընդհանրապես, գերատեսչական նեղ շահերով թելադրված մասնատումները և դրանք վերահսկելի դարձնելու միտումները համարել եմ անընդունելի, նաև հենց այդ նպատակով նախաձեռնեցի Արդարադատության ակադեմիայի հիմնադրումը (ի դեպ, նաև շենքի կառուցումն եմ ավարտին հասցրել)։ Քննչական կոմիտեի ստեղծման իրավական հիմքերի մշակողները, մասնավորապես Արթուր Ղամբարյանը (վերջինս դեռ մի քանի ամիս առաջ այդ կոմիտեի նախագահի տեղակալն էր) և Թամարա Շաքարյանը ողջամտորեն մտադրված էին մշակելու մեկ միասնական քննչական կոմիտեի մասին օրենսդրական ակտ, սակայն քաղաքական և ինչ֊որ տեղ դարձյալ գերատեսչական մղումները չեզոքացրին այդ հիրավի հիմնավորված մոտեցումը։
Ներկա զարգացումները վկայում են, որ մեկ միասնական քննչական մարմնի գաղափարը այլևս անհարկի ձգձգելն ակնհայտ անընդունելի է, քանզի դա հանգեցնում է ուժերի ջլատմանը, չի ապահովում միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը, հանցագործությունների բացահայտման աշխատանքների համակարգվածությանը և այլն։
Կառաջարկեի նաև ունենալ առանձին ստորաբաժանում, որը բացառապես կզբաղվեր նախկինում կատարված և այդպես էլ չբացահայտված առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների քննությամբ (նույնը վերաբերում է նաև օպերատիվ֊հետախուզական մարմիններին). գաղտիք չէ, որ միևնույն քննիչը կամա, թե ակամա իր համար առաջնահերթ է համարում արդեն իսկ բացահայտված քրեական գործը, քանի որ անհետաձգելի քննչական գործողությունների կազմակերպման պարագայում պարզապես ժամանակ չի մնում մտածելու նաև տարիներ առաջ կատարված հանցագործությունների մասին։ Արդյունքում, մենք ականատեսն ենք այն իրավիճակի, երբ սպանության դեպքերը, որպես կանոն, բացահայտվում են առաջին օրերին, իսկ հետագայում բացահայտումների հավանականությունը, մեղմ ասած, էապես նվազում է։
Իհարկե, այս ամենը կարող է կյանքի կոչվել և հիրավի արդյունավետություն ունենալ միայն և միայն մի պայմանով, որ քաղաքական որևէ ուժ չփորձի այս համակարգը չնչին չափով անգամ վերահսկելի դարձնել, միջամտել անգամ կադրային քաղաքականությանը և այլն. քննչական մարմնի գործունեության երաշխիքը ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆՆ է ...»
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ