ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը պարտավորեցրել է օգտատիրոջը` ներողություն խնդրել Լոռու մարզպետից` ֆեյսբուքյան մեկնաբանության համար 01/26/2020 13:41 | Քաղաքացիական իրավունք
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է քաղաքացուն ներողություն խնդրել Լոռու մարզպետից` ֆեյսբուքյան մեկնաբանության համար:
Լոռու մարզպետ Ա.Ղուկասյանը դիմել էր դատարան` պահանջելով պարտավորեցնել բնակչուհուն հրապարակային ներողություն խնդրել` իր վերաբերյալ սոցիալական ցանցում արված մեկնաբանությունների համար: Մասնավորապես` օգտատերը` ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր այսուհետ հրապարակային ու թափանցիկ աշխատելու մարզպետի հայտարարության մասին պատմող տեսանյութը` հետևյալ գրառմամբ. «Աչքերդ թաքցնում ես, դիմախաղդ էլ դուրս չի գալիս Ախր, բոլ-բոլ պարգևատրել ես խորհրդականներիդ, օգնականներիդ: Ասա´ վրեդ մի քիչ աշխատեն, որ ասածներդ մի քիչ ազդեցիկ լինեն, ջանա~»:
Բացի այդ՝ նաեւ որպես մեկնաբանություն գրառել էր. «Լուս ջան, դա էլ մի կողմից, բայց ես իր հոգեվիճակը խորությամբ զգում եմ: Հայացքից, դիմախաղից ամեն ինչ կռահել կարելի է, սրտին դանակ խրես՝ արյուն չի կաթի: Մտահոգ է, քանզի չի հասցրել բոլորին պարգևատրել: Գործի մեջտեղից կոկորդը բռնել ենք, չգիտի առաջ գնա, թե հետ: Մի քանի ուղղորդվածներ մինչ կհասցնեն «շեղել» մարդկանց ուշադրությունը՝ շտապ-շտապ մյուսներին էլ խրախճանքի մասնակից կդարձնի: Ասել եմ ու նորից կասեմ ո~չ վայելեք այդ գումարները, հատ առ հատ քթներից գալու է: Ձեզնից ոչ մեկը արժանի չի հավելյալ գումարի, անգամ բարձր աշխատավարձի, որ ամեն ամիս հենց այնպես նվիրվում է մեր գրպանից ձեզնման անարժաններին: Ձեզնից խելացիները տանը նստած ու անորոշ վիճակում, իսկ ձեզ նման բոմժերը պահը բաց չեն թողնում ու սկսում են խոզի նման լափել: Թու՝ ձեր նամուսին, եթե ունեք էլ»: Մարզպետը գտել է, որ ֆեյսբուքյան այս գրառումները պարունակում են վիրավորանք, իսկ մասնավորապես Անդրեյ Ղուկասյանի հասցեին հնչեցված՝ «իսկ ձեզ նման բոմժերը պահը բաց չեն թողնում ու սկսում են խոզի նման լափել» արտահայտությունը` պատիվը և արժանապատվությունը վիրավորող հայտարարություն է: Մինչդեռ պատասխանող կողմը՝ օգտատերը, հայտարարել է, որ իր՝ 9 նախադասությունից կազմված մեկնաբանությունից միայն առաջին հինգն է վերաբերել Լոռու մարզպետին, իսկ մնացած չորսը հայցվորին չեն վերաբերել, ինչի հիմքով էլ խնդրել է դատարանից մերժել հայցը։
Սակայն դատարանը վճռել է բավարարել մարզպետի հայցը ու պարտավորեցրել օգտատիրոջը` նույն եղանակով 5-օրյա ժամկետում ներողություն խնդրել:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` օգտատերը վերաքննիչ բողոք է ներկայացրել` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշման դեմ: Հունվարի 24-ին գործը մակագրվել է քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորներ Տարոն Նազարյանին, Հարությու Ենոքյանին, Նարինե Բարսեղյանին:
Հեղինակ` Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել