Թեմաներ
Հինգշաբթի 02 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/27/2020   11:01 ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները ցանկանում են վարչապետին ներկայացնել իրենց խնդիրները 02/27/2020   10:49 Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով սկսվել է ապացույցների հետազոտումը 02/27/2020   10:40 Հիմա սակայն, քանի որ պարոն Փաշինյանը վերադարձել է դավադրությունների տեսությանը, և արդեն իր իսկ ղեկավարած իրավապահ մարմինների բարձրագույն օղակներում դավաճաններ է հայտնաբերել . Չալաբյան 02/27/2020   10:32 ԱԳՆ-ն Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հետ 02/27/2020   10:25 Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ. Արսեն Թորոսյան 02/27/2020   10:18 Լավ նայեք նրանց դեմքերին ու հիշեք կազմակերպության անունը. Հակոբ Կարապետյանը՝ «Գարուն» կազմակերպության մասին 02/27/2020   10:06 ԵԿՄ-ն լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին. «Հրապարակ» 02/27/2020   10:01 ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները կառավարության մոտ բողոքի ակցիա կիրականացնեն 02/27/2020   09:55 Նոր «դավաճանների» փնտրտուք. ում վրա են տարածվում կասկածները. «Փաստ» 02/27/2020   09:48 Սադրանքի վտանգը. Կրեմլը կարող է «պաուզա» պահել. «Փաստ» 02/27/2020   09:44 ՔՊ-ում ներքին հակասություններ են. «գլխավոր» դերերում գտնվող մարդիկ ընդունելի չեն. «Ժողովուրդ» 02/27/2020   09:43 «Գարուն»-ը տեղյակ է եղել «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման մասին. Կազմակերպությունը պարզաբանում է 02/27/2020   09:38 Վանեցյանի կուսակցության գլխավոր գրասենյակն արդեն պատրաստ է. ո՞ւմ հետ է նա հանդիպում. «Հրապարակ» 02/27/2020   09:34 Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է. «Հրապարակ» 02/27/2020   09:32 Գագիկ Խաչատրյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ 02/27/2020   09:27 Պուտինը՝ Հայաստանի Ազգային ժողովում. «168 ժամ» 02/27/2020   09:22 Դիմակի բիզնես եւ դեֆիցիտ․ ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել եւ դրսում թանկ գնով վաճառել են. «Ժողովուրդ» 02/27/2020   09:20 Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար 02/27/2020   09:17 «Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար. «ոչ»-ի կողմը 4000 մարդու հարց պետք է լուծի. «Փաստ» 02/27/2020   09:15 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 02/27/2020   09:11 Ալիկ Սարգսյանը ՀՔԾ-ում «կռիվ է տվել». «Ժողովուրդ» 02/27/2020   09:09 Պատրաստվում են հնարավոր ցնցումներին. Կառավարությունը երկարաժամկետ զորահավաք է նախագծում. «Հրապարակ» 02/27/2020   00:04 Անատոլի Կաշպիրովսկու դստեր ողբերգական մահը 02/26/2020   22:45 Կա ինչ-որ մարդու կամք, որը վերից վար թելադրում է ամբողջ դատական համակարգին.Ալումյան 02/26/2020   22:41 Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը 02/26/2020   22:21 Բերման են ենթարկել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին 02/26/2020   22:16 Կոտայքում կինը դանակահարել է ամուսնուն. Դատարանն արձանագրել է՝ դեպքը տեղի է ունեցել ամուսնու դրսևորած վարքի հետևանքով 02/26/2020   21:48 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ 02/26/2020   21:04 Ինձ չի հետաքրքրում, թե նախարարի կինը ոնց է տոլմա փաթաթում, բայց ինձ հետաքրքրում է՝ նախարարը դատված եղե՞լ է, թե ՞ ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ. Արա Ղազարյան 02/26/2020   20:57 Արցախում նախագահական ընտրությունների մեկնարկը տրված է 02/26/2020   20:52 Ղազախստանում ցած ընկած ինքնաթիռի սեփականատերը կեղծել է օդաչուների հավաստագրերը 02/26/2020   20:44 Սիրիայում Հայաստանի դեսպանի հանդիպումը Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ 02/26/2020   20:37 Պլագիատ, պլագիատ մինչև վերջ 02/26/2020   20:02 Մանվել Գրիգորյանին «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել. պաշտպան 02/26/2020   19:25 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ 02/26/2020   19:19 ՁԻԱՀ կենտրոնի աշխատակազմը չի ընդունում Արսեն Թորոսյանի նշանակած տնօրենին. Նրանք պնդում են՝ օրենքի խախտում է տեղի ունեցել 02/26/2020   18:59 Պետք է փնտրել՝ ովքե՞ր են նվիրատվություն արել եւ հետո ի՞նչ են նրանք ստանում. Վարուժան Հոկտանյան 02/26/2020   18:52 Անչափահասը ձերբակալվել է՝ մեկ այլ անչափահասին դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով 02/26/2020   18:48 Բոլոր ուղեւորները նորից զննվել եւ ջերմաչափվել են. Արսեն Թորոսյան 02/26/2020   18:40 Կնոջ և երեխաների աչքի առաջ 36-ամյա տղամարդուն սպանելու մեջ մեղադրվող նախկին ոստիկանը կալանավորվել է 02/26/2020   18:30 2018 թվականի մայիսից մինչ օրս ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է. Փաշինյան 02/26/2020   18:23 Միքայել Մինասյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին 02/26/2020   18:20 Սերգո Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը 02/26/2020   18:09 Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն առերևույթ նպաստելու համար 02/26/2020   17:56 Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը 02/26/2020   17:28 Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարո՞ղ է արդյոք մասնակցել քվեարկությանը. Ոստիկանության իրազեկումը 02/26/2020   17:25 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլայի հետ 02/26/2020   16:51 Դատարանում անակնկալներ կլինեն. Մակինյան 02/26/2020   16:27 Ստուգումներ՝ «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ըներկության շաքարի գործարանում, «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊ ընկերության արտադրամասում և «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստում 02/26/2020   16:17 Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է
02/25/2020   20:16 Նիկոլ Փաշինյանը կաշառքն օրինականացրել է. Սերժ Սարգսյանի աջակից 02/25/2020   23:46 Սեքս-տուրիզմը ամբողջ հմայքով. ուր են գնում Ռուսաստանի կանայք արկածներ փնտրելու 02/26/2020   13:40 «Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար 02/26/2020   14:02 Կորոնավիրուսով պայմանավորված ՊՆ-ն արգելում է զինծառայողներին արձակուրդ գնալ 02/25/2020   12:46 Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ 02/26/2020   14:24 Ինչ ասեմ քեզ, որ քո «քյալեն» մտնի. Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանին 02/26/2020   11:06 Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ. Դիանա Գասպարյանի պարզաբանումը 02/26/2020   14:33 «Այո»-ի 3 միլիոնանոց լոգոն՝ 90-ականներից 02/26/2020   21:04 Ինձ չի հետաքրքրում, թե նախարարի կինը ոնց է տոլմա փաթաթում, բայց ինձ հետաքրքրում է՝ նախարարը դատված եղե՞լ է, թե ՞ ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ. Արա Ղազարյան 02/25/2020   11:19 Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» 02/26/2020   18:23 Միքայել Մինասյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին 02/26/2020   07:57 Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան․ «Հրապարակ» 02/25/2020   19:44 «Независимая газета»-ում տպագրված ստոր հոդվածին հայկական կողմը պետք է իրավական դաշտում պատասխան տա. Մարինա Գրիգորյան 02/26/2020   15:21 ՔՊ-ն քննարկում է «գողացված» լոգոյի թեման 02/26/2020   22:21 Բերման են ենթարկել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին 02/25/2020   17:37 ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից 02/27/2020   09:34 Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է. «Հրապարակ» 02/26/2020   11:01 Գեղեցկության սրահում մայր և որդի ծեծել են վարսահարդարուհուն 02/25/2020   11:42 Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար. Analitik 02/25/2020   20:22 Արարատում տղամարդը ծեծել է ամուսնալուծվել ցանկացող կնոջը

Սա արդեն «բեսպրեդել» կարելի է համարել. Արա Ղազարյան 01/24/2020   20:09  |  ԼՐԱՀՈՍ

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի գնահատմամբ՝ «բեսպրեդել»  կարելի է համարել փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտելու դեպքերը եւ շեշտում, որ դա հիմնարար իրավունքի կոպիտ խախտում է։

 «Նման դեպք մոտ 20 օր առաջ իմ գործընկերոջ նկատմամբ էլ է եղել։ Երբ մենք գործի նյութերը ստացանք, տեսանք, որ փաստորեն, փաստաբանի եւ  իր վստահորդի խոսակցության գաղտնալսում է եղել։ Գաղտնալսել էին փաստաբան Աշխեն Դաշյանի հեռախոսային խոսակցությունը իր վստահորդի հետ, ավելին` նաև առանձին  Դաշյանի խոսակցությունն էին լսել՝ այլ անձանց հետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը՝  անդրադառնալով փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտելու դեպքերին։

Միջազգային իրավունքի մասնագետը բացատրեց՝ երբ կուրորեն գաղտնալսում են մեղադրյալի հեռախոսային խոսակցությունները եւ տեսնում, որ այս մեկը  փաստաբանի հետ է, պետք է անմիջապես ապացույցների զանգվածից հանեն ու ոչնչացնեն։

«Ոչ միայն դա չի արվել, այլեւ հրահանգվել է  լսել նաեւ Աշխեն Դաշյանի հեռախոսազրույցները այլ անձանց հետ։ Սա  արդեն «բեսպրեդել»  կարելի է համարել։Երկու տարի առաջ նման պրակտիկա չկար եւ սա անհանգստացնող է»,-ահազանգեց մասնագետը։

Արա Ղազարյանն ասաց, որ պատրաստվում են ոչ միայն  վիճարկել քննիչի որոշումը, այլեւ քննչական բաժնի  պետի ուշադրությունը հրավիրել իր աշխատակցի կողմից իրականացված խախտումների վրա, որպեսզի  նրան պատասխանատվության ենթարկեն, որովհետև, ըստ էության, դա փաստաբան-վստահորդ հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում է,  որը հիմնարար իրավունքի  կոպիտ  խախտում է։  «Այնքան խորը  համակարգային բնույթ է սա կրում, որ անգամ քննիչի մտքով չի անցնել գործի  նյութերից հանել գաղտնալսման մասը, իսկ  եթե դա նրա մտքով չի անցել, նշանակում է, որ նրանք անընդհատ դա արել են։ Պետք է բարձրաձայնել եւ իրենց կարգի հրավիրել»,-շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ եթե վստահորդը վստահ չլինի, որ իրենց խոսակցությունը գաղտնի է, այլեւս չի աշխատի փաստաբանի հետ։

Նշենք, որ օրերս փաստաբան Էդգար Թումասյանն էր ահազանգել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է իր եւ վստահորդի հեռախոսազանգը, որը կցվել է  քրեական գործին: Իսկ այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմը ահազանգեց  փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու մասին։ Մասնավորապես, փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրել էր, որ armtimes .com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջի վերաբերյալ իրենց հայտարարությունից կարճ ժամանակ անց, փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» են սկսվել։

« Այդ փոստը, որը փոխկապակցված էր նրա՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի էջի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Ա.Կիվիրյանի համար անհասանելի»,-տեղեկացրել էր Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ տեղի ունեցածն աննախադեպ խայտառակություն է, ոտնձգություն է ոչ միայն քաղաքացու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հանդեպ, այլ նաև ուղիղ հարված է օրենքով պաշտպանված փաստաբանական գաղտնիքին:

Անդրադառնալով այս ահազանգին՝ Արա  Ղազարյանը ընդգծեց՝ եթե այդ ամենը կապված է փաստաբանի գործունեության հետ,ապա նույն  հարթակում պետք է դիտարկել՝ որպես փաստաբանի աշխատանքի մասնագիտական անձեռնմխելիության խնդիր։

Նշենք, որ  ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդն հունվարի 29-ին քննարկելու է փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտող դեպքերի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ վերջին իրադարձությունների հետ կապված հարցերը:

Ինչ վերաբերում է ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք ընձեռող օրենսդրական փոփոխությանը, որը օրերս խորհրդարանն ընդունեց, ըստ Արա Ղազարյանի, սա դրական քայլ է, որը կապված  է մի ընդհանուր տենդեցի հետ, որին ապագայում Հայաստանը պետք է  ձգտի հասնել։ «Եվրոպայի խորհուրդը անդամ- պետություններին առաջարկում է ազգային անվտանգության  մարմիններին  տարանջատել հանրային քրեական հետապնդումից, այսինքն, ազգային անվտանգության մարմինները  պետք է զբաղվեն հետախուզությամբ եւ հակահետախուզությամբ եւ չզբաղվեն քրեական գործերի քննությամբ»,-ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ  երբ ոստիկանությունը չունի իր սեփական ենթակա կառույցը եւ գաղտնալսման համար դիմում է  ԱԱԾ-ին՝ օգտագործելու համար  նրա ենթակառույցը, սա, ըստ Ղազարյանի, վերը նշված սկզբունքի խախտում է։

Դիտարկմանը, թե նկատի ունենալով երկրի իրավաքաղաքական մթնոլորտն ու աղմկահարույց քրեական գործերի առատությունը, արդյո՞ք այս փոփոխությունն իրական նպատակին կծառայի եւ  հավելյալ խնդիրներ չի ստեղծի՝  Արա Ղազարյանն արձագանքեց.«Դուք երկու բան կապում եք իրար հետ, որը վստահ չեմ կապվում է, թե ոչ։ Տեսական հարցադրմանը ես տեսական պատասխանում եմ, որ դրական է, որ ոստիկանությունը  ունենա գաղտնալսումների իր ենթակառուցվածքը, որպեսզի չօգտվի ԱԱԾ  ենթակառուցվածքից, որովհետեւ, եթե մեկ անգամ օգտվի, չի կարող երաշխավորել, որ այդ  տվյալները չեն  մնա ԱԱԾ-ի ձեռքին եւ հետո դոսիեներ չեն կազմվի։ Սա տեսական մոտեցումն է, բայց  արդյո՞ք այդ փոփոխությունից կօգտվեն եւ խախտումներ կարվեն, կտեսնենք,  փոփոխությունը դեռ նոր է»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:47 20/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ում կամ այլ ատյաններում վաղ թե ուշ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպելու են իրար հետ. Արա Ղազարյան
20:22 06/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄանվել Սարիբեկյանի գործով անցնում է այն ողջամիտ ժամկետը, որ ՄԻԵԴ-ը պետք վճիռ կայացնի. Արա Ղազարյան
21:29 26/12/2019  |  ՀարցազրույցՆախագահը կարող էր հանդես գալ որպես արբիտր, բայց որոշեց ստորագրել՝ չնայած ՍԴ դատավորների նկատմամբ դրսեւորված քաղաքական անհանդուրժողականությանը. Արա Ղազարյան
18:47 15/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովը կրկնել է Սահակաշվիլու կողմից դատական համակարգի միջամտության վերաբերյալ նախկինում ասածը. Արա Ղազարյան
20:01 06/07/2019  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայերն ընդդեմ Ադրբեջանի. Մի քանի տասնյակ գործերով սպասվում են ՄԻԵԴ-ի վճիռները
13:27 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավորի որոշումը կարող է կասկածի տակ դնել միայն ավելի բարձր դատական ատյանը. Արա Ղազարյան
16:16 28/06/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշման մեջ զարմանալի բան չկա. Վահե Գրիգորյանը, լինելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, շահագրգիռ անձ է. Արա Ղազարյան
20:35 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Չկա օրենք, որը Վահե Գրիգորյանին այս պահին դարձնի Սահմանադրական դատարանի նախագահ». սահմանադրագետ.galatv.am
17:49 07/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ադրբեջանը կրկին մարդկանց առևանգելու փորձեր է անելու». նախազգուշացում՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին
11:26 19/08/2018  |  ՄեկնաբանությունԱրա Ղազարյանը՝ անցումային արդարադատության անհրաժեշտության մասին

Արխիվ

[]