Թեմաներ
Կիրակի 08 / 09 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/08/2020   23:25 Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը 08/08/2020   21:44 Ալրաղացի Լյովիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդություն է ներկայացվել 08/08/2020   20:09 Ռոբերտ Նազարյանին մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում, մինչդեռ ՀՔԾ-ն պահանջում է կալանավորել նրան 08/08/2020   19:14 Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ 08/08/2020   19:00 Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել է ռազմական խորհրդի նիստ (ֆոտո) 08/08/2020   18:55 Երևանի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 08/08/2020   18:50 Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը 08/08/2020   18:34 Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի 08/08/2020   18:34 «Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/08/2020   18:11 Պատկերացնու՞մ եք, ինչ կկատարվեր օրվա իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան կապալի հետ, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը... Ռ. Հակոբյան 08/08/2020   17:59 Սինանյանի սխալ խոսքը քննադատելիս չպետք է անզգույշ բաներ ասել որևէ ժողովրդի հասցեին. Ս. Սեյրանյան 08/08/2020   17:53 Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան 08/08/2020   17:47 Առևանգված ավտոմեքենայով բախվել էր ճամփեզրի բետոնե սյուներին 08/08/2020   17:38 Ձայն հանիր, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում․ բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան 08/08/2020   17:16 Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս 08/08/2020   16:10 «Թուրքիան իր «ուղեղում» հարվածելու ցանկություն ունի, եթե «դուխը» հերիքի. Արման Նավասարդյան 08/08/2020   15:38 Երևանի նոր կրկեսի ապագան մշուշոտ է 08/08/2020   15:16 Ադրբեջանը երեք օր առաջ գնել է Հայաստան մտնող ինտերնետի մալուխը. Արթուր Դանիելյան 08/08/2020   15:00 Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Նազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու 08/08/2020   14:47 Գնել Հասրաթյանն ընդունել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին 08/08/2020   14:44 Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով 08/08/2020   14:24 Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները 08/08/2020   14:22 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ 08/08/2020   14:18 Սպասվում է առանց տեղումների եղանակ 08/08/2020   14:02 Պոլսո Հայոց պատրիարքրարանը լիբանանահյերին օգնելու կոչ է արել 08/08/2020   13:58 30 տարի առաջ ՀՅԴ-ը Խորհրդային Հայաստանում հայտարարեց իր կազմակերպական ներկայության մասին 08/08/2020   13:41 «Մարդիկ կան, որոնք ցուցակագրված են, պատրաստ՝ գալու Հայաստան». Արման Նավասարդյան 08/08/2020   13:29 Քաոսային ներգաղթը ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է, չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից ահաբեկչական գործողություններով.Ղազինյան 08/08/2020   13:12 «Քաղաքական ուժեղ պայթյուն կարող է լինել Լիբանանում» Արման Նավասարդյան 08/08/2020   13:04 Ավտորիտարիզմի վերադարձը բացառվում է. Սերգեյ Բագրատյան 08/08/2020   13:00 Տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պաշտոնատար անձանց մեծ մասի՝ ներառյալ պետի գործունեությունը այլ քրեական գործի շրջանակներում կասեցված են.Աբրահամյան 08/08/2020   12:52 Երդվում են ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները (տեսանյութ) 08/08/2020   12:50 Արամ Սարգսյան և Քույր Սոֆի Խոսրովյան. Բեյրութի պայթյունի զոհերից մեկը մայրապետ է 08/08/2020   12:43 «Կորսված փողեր ու հույսեր» 08/08/2020   12:29 Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան 08/08/2020   12:25 «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտում 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել.երիտասարդը մահացել է սրտի կաթվածից 08/08/2020   12:18 Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի, Վերաքննիչը մերժել է դատախազին 08/08/2020   11:54 Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ 08/08/2020   11:50 Նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ 08/08/2020   11:43 Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու մասին միջնորդությունը, թեև ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ 08/08/2020   11:36 ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ. Խոսնակ 08/08/2020   11:15 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել 08/08/2020   11:11 Երասխ-Տիգրանաշեն ճանապարհին տեղի ունեցած վթարից զոհվել է մեկ, տուժել՝ վեց մարդ 08/08/2020   11:01 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 200-ով 08/08/2020   09:51 Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով. «Ժողովուրդ» 08/08/2020   09:45 Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է. «Ժողովուրդ» 08/08/2020   09:35 Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը. «Ժողովուրդ» 08/08/2020   09:32 «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց .«Ժողովուրդ» 08/08/2020   09:29 Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը. «Հրապարակ» 08/08/2020   09:26 Հերթական սկանդալը ԱԱԾ-ում. «Հրապարակ»
08/07/2020   18:03 «Նիկոլ Փաշինյանի հանձնարակականն է՝ ինչ գնով ուզում է լինի ազատվել իմ տղայից». Գառնիկ Իսագուլյան 08/07/2020   11:21 Այո, Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը. Մանթաշյան 08/08/2020   18:34 «Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/07/2020   11:53 Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր . Ղազինյան 08/08/2020   23:25 Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը 08/07/2020   13:42 «Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը. Վանեցյան 08/08/2020   18:50 Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը 08/08/2020   09:26 Հերթական սկանդալը ԱԱԾ-ում. «Հրապարակ» 08/08/2020   18:34 Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի 08/08/2020   15:38 Երևանի նոր կրկեսի ապագան մշուշոտ է 08/07/2020   10:55 Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը 08/07/2020   22:39 ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ. Բալասանյան 08/08/2020   15:16 Ադրբեջանը երեք օր առաջ գնել է Հայաստան մտնող ինտերնետի մալուխը. Արթուր Դանիելյան 08/07/2020   17:21 Մեր ազգային, պետական շահը և հայ ազգի հավիտենականության իրական հայեցակարգը պահանջում են այս կառավարության՝ օր առաջ իշխանությունից հեռանալը 08/08/2020   09:29 Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը. «Հրապարակ» 08/08/2020   19:14 Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ 08/07/2020   22:09 Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գևորգ Նարինյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու 08/07/2020   11:49 «Շանթ Հակոբյանը չկա». Բեյրութի պայթյունի զոհերից մեկը երկու զավակների հայր էր 08/07/2020   17:44 Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի 08/07/2020   23:21 Ռուսաստանն ու Չինաստանը սկսել են հրաժարվել դոլարից

Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ 01/24/2020   13:32  |  Բնապահպանական իրավունք

2019 թվականի հունիսի 26-ից Հայկական բնապահպանական ճակատը ՀՀ կառավարության աշխատակազմից փորձում է պարզել մի կարևոր հարցի պատասխան` արդյոք պետական որևէ մարմնի կողմից երբևէ ստուգվե՞լ է Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութերի մեջ եղած բոլոր արժեքավոր տարրերի պարունակությունը։ Նաև խնդրել էինք տեղեկացնել, թե ո՞ր պետական կառույցի կողմից, ի՞նչ պարբերականությամբ է դա արվել, և ինչպե՞ս է կարելի ծանոթանալ այդ տվյալներին։

Մեր հարցումն աշխատակազմից վերահասցեագրել էին ՀՀ պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), որտեղից ստացանք նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ կես էջ ծավալով պատասխանը։ Պատասխանից պարզվեց, որ ՊԵԿ-ում որոշել են ոչ թե մեր հարցերին պատասխանել, այլ իրազեկել մեզ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հանձնաժողովի խորհրդի ինչ-որ որոշման գոյության և դրանով սահմանված «հանքաքարեր» եզրույթի մասին։ Այնուհետև հղում են կատարել առաջին պարբերության մեջ գրված և մեր հարցադրումների հետ ընդհանրապես որևէ առնչություն չունեցող տվյալներին ու տեղեկացրել, որ նույն ԵԱՏՄ-ի կանոնակարգերի շրջանակներում խտանյութ արտահանող ընկերությունից պահանջվում է փորձագիտական եզրակացություն ներկայացնել յուրաքանչյուր խմբաքանակի բաղադրության վերաբերյալ։

Քանի որ մեր հարցադրումներին ըստ էության պատասխան չէր տրվել ու չէին տրամադրվել պահանջված տեղեկությունները, իսկ նմանատիպ բովանդակությամբ պատասխանն ուղղակի անընդունելի է հետհեղափոխական Հայաստանում, մենք փորձեցինք վերականգնել ՀՀ քաղաքացիների՝ այս տեղեկություններն իմանալու իրավունքը։ Խնդրի առնչությամբ դիմեցինք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով քննել հարցը և վերականգնել մեր խախտված իրավունքները։

ՄԻՊ-ի գործողությունների արդյունքում ստացանք արդեն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ավելի լայնածավալ պատասխանը։ Սակայն այդ պատասխանը նույնպես նախորդի ոճի մեջ էր. կրկին հղումներ էին արվում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին, ՀՀ օրենքներին և ֆինանսների նախարարի 2015թ-ի մարտի 9-ի «ՀՀ տարածքից մետաղների խտանյութի արտահանման համար մաքսային մարմիններին մետաղների խտանյութի փորձաքննության վերաբերյալ եզրակացության մեջ ներկայացվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» հրամանին։

Մինչև այս պատասխանի բովանդակային մասին անցնելը՝ ՊԵԿ-ին և այդ կառույցի նախագահին ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է, գոյություն է ունեցել ԵԱՏՄ-ի ստեղծումից ու վերոնշյալ հրամանից շատ առաջ, և մեր երկրից ավելի քան երկու տասնամյակ արտահանվել են տարբեր մետաղների խտանյութեր: Մեր հարցերը վերաբերում էին անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքին, այլ ոչ թե ԵԱՏՄ ստեղծումից հետո կատարված գործընթացներին։ Անհասկանալի է, թե մեր և ՄԻՊ-ի հարցադրումներին հստակ պատասխանելու փոխարեն ինչո՞ւ են հղումներ արվում 2014թ-ին ստեղծված այդ կառույցի որոշումներին, ինչպես նաև ֆինանսների նախարարի 2015թ-ի հրամանին։

Հիմա ըստ էության

ՊԵԿ-ի նախագահի պատասխանում հիշատակվող 2015թ-ի հրամանում նշված է, որ ՀՀ տարածքից արտահանվող մետաղների խտանյութի արտահանման համար այլ փաստաթղթերի հետ միասին մաքսային մարմիններին ներկայացվում է նաև դրանց փորձաքննության վերաբերյալ եզրակացություն, որում ներառվում են նաև հետևյալ տեղեկությունները.

Խտանյութի դեպքում չոր քաշում գտնվող տարրերի (պայմանագրով նշված մետաղների զանգվածային տոկոսային մեծությունները (%)), իսկ համաձուլվածքների դեպքում՝ պայմանագրում նշված տարրերի զանգվածային տոկոսային մեծությունները (%):

Ստացվում է, որ մաքսային մարմիններն ունեն որոշակի տեղեկություններ խտանյութի բաղադրության մասին, որոնք ներկայացնում են արտահանող ընկերությունները՝ այն էլ միայն ընդերքօգտագործման պայմանագրերով նշված տարրերի վերաբերյալ, իսկ պետության կողմից այդ տվյալների այլընտրանքային լաբորատոր վերստուգում չի իրականացվում, քանի որ մաքսային օրենսդրության շրջանակներում այդպիսի պահանջ սահմանված չէ։ Բնականաբար խտանյութի մեջ կարող են լինել բազմաթիվ այլ թանկարժեք մետաղներ, որոնք կարող են չհայտարարագրվել և դուրս բերվել Հայաստանից՝ առանց որևէ վճարի։  Բացի այդ պարզ չէ, թե որ երկրի լաբորատորիաներում են իրականացվում այդ փորձաքննությունները, հավաստագրված են արդյո՞ք դրանք, ինչպե՞ս է կանոնակարգվում այդ ամենն ու չկա արդյո՞ք շահերի բախում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նույնպես ստացել ենք հոդվածի սկզբում նշված մեր հարցադրումների պատասխանը, որի մեջ կրկին հղումներ են արվում ԵԱՏՄ տարբեր որոշումների։ Պարզվում է, որ նախարարությունը տրամադրում է մետաղների հանքանյութերի, խտանյութերի արտահանման լիցենզիաներ, բայց դրանց մեջ բոլոր արժեքավոր տարրերի պարունակության հայտարարագրման և պետության կողմից ստուգման պահանջ նախատեսված չէ, հետևաբար նախարարությունն այդ մասին ոչ մի տեղեկատվություն չունեն։

Ամփոփելով այս հատվածը՝ պետք է ցավով նշենք, որ պետության կողմից չի ստուգվում ու վերահսկվում Հայաստանի արտահանման մեջ հսկայական մաս կազմող (տարեկան 500-700 միլիոն ԱՄՆ դոլար) մետաղների խտանյութի և համաձուլվածքների պարունակությունը։ Սա ուղղակի անթույլատրելի երևույթ է, ու անհրաժեշտ են հրատապ օրենսդրական փոփոխություններ այս խնդիրը լուծելու համար։

Հիմա անցնենք մեր հարցման երկրորդ մասին, որը վերաբերում էր արտահանվող մետաղների խտանյութի պարունակության մասին տեղեկությունները ՀՀ քաղաքացիներին տրամադրելուն։

Ինչպես արդեն նշեցինք վերևում՝ մաքսային մարմինները ստանում են որոշակի տեղեկություններ միայն մետաղների խտանյութի հայտարարագրված բաղադրության մասին, բայց ոչ թե սեփական ուսումնասիրությունների, այլ արտահանող ընկերությունների տրամադրած տվյալների հիման վրա։ Բայց ինչպես իր պատասխանում նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ կրկին հղում անելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին, այդ տեղեկություններին ծանոթանալու իրավունք ստացած պետական ծառայողներն իրավունք չունեն հրապարակելու կամ այլ անձանց փոխանցելու «պետական, առևտրային, հարկային, բանկային և այլ գաղտնիքներ պարունակող տեղեկատվություն»։

Նա հղում է կատարել նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ կետին, որի համաձայն պետական, բանկային, ապահովագրական, առևտրական, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները մաքսային մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք չեն կարող հրապարակել, օգտագործել անձնական նպատակների համար, տրամադրել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմինների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Անանյանը նաև կարծում է, որ մեր պահանջած տեղեկությունները կարող են պարունակել հարկային գաղտնիք ևս և ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 63-րդ մասի ա) ենթակետի համաձայն՝ կարող է տրամադրվել հարկ վճարողի համաձայնությամբ։

Ամփոփում և առաջարկներ

Այս ողջ պատմությունից և նամակագրությունից ստացվում է հետևյալ պատկերը.

- տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը ԵԱՏՄ-ից առաջ գոյություն չի ունեցել կամ մետաղների խտանյութ ընդհանրապես չի արտահանել,

- պետական մարմինները չեն ստուգում Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի և համաձուլվածքների պարունակությունը,

- ընդհանրապես չի վերահսկվում մեր արտահանման մեջ խոշորագույն մասնաբաժին ունեցող (30-40 տոկոս) գործընթացի այդ կարևորագույն բաղադրիչներից մեկը,

- խտանյութի և համաձուլվածքների բաղադրության մասին արտահանող ընկերությունների՝ մաքսային մարմիններին ներկայացված տեղեկությունները ՊԵԿ-ի նախագահը համարում է գաղտնիք և որոշում է, որ Հայաստանի ընդերքի իրական սեփականատերերին՝ ՀՀ քաղաքացիներին, արգելված է այդ տեղեկատվության փոխանցումը։

Սա ուղղակի անթույլատրելի երևույթ է, և կարծում ենք ՀՀ Ազգային ժողովն ու կառավարությունը պետք է հրատապ քննարկեն այս խնդիրն ու առաջարկեն օրենսդրական լուծումներ, որոնք պետք է ապահովեն հետևյալ նվազագույն կարգավորումները.

1) Պետությունը պետք է մշտապես իրականացնի արտահանվող մետաղների խտանյութի և համաձուլվածքների բաղադրության լաբորատոր վերստուգումներ՝ հայտարարագրված և մնացած բոլոր տարրերի իրական պարունակությունները պարզելու նպատակով։

2) Այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ՀՀ քաղաքացիներին՝ որպես մեր երկրի ընդերքի իրական սեփականատերեր։

3) Այս փոփոխությունները պետք է արվեն հնարավորինս արագ ու մասնակցային գործընթացով՝ հանրային ու մասնագիտական շերտերի ակտիվ ներգրավմամբ։ Մենք որպես բնապահպանական քաղաքացիական խումբ պատրաստ ենք աջակցել դրանց իրականացմանը, եթե իհարկե, կա փոխհամաձայնություն վերը նշված սկզբունքային խնդիրների շուրջ։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:03 21/01/2020  |  ԼՐԱՀՈՍՏեղի կունենան հանքի հանրային լսումներ Երևանի Աջափնյակ համայնքում
16:21 10/12/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսար․ ՀՀ նախկին կառավարության բարձր հովանու ներքո - ՀԲՃ
15:07 09/12/2019  |  Բնապահպանական իրավունքԼիդիանը դեֆոլտի նախազգաշուցում է տվել, և դեկտեմբերի 20-ը կարևոր վերջնաժամկետ է - ՀԲՃ
11:20 04/12/2019  |  Բնապահպանական իրավունքՀայաստանի ամենավտանգավոր պոչամբարն Արարատյան դաշտում - ՀԲՃ
17:24 30/10/2019  |  Բնապահպանական իրավունքՆախարարությունը մերժել է Լիդիանի ջրօգտագործման հայտը . ՀԲՃ
16:31 23/10/2019  |  Բնապահպանական իրավունքԹեղուտի հանքի համար ներկայացված ջրօգտագործման հայտը լիարժեք չէ . ՀԲՃ
11:20 12/10/2019  |  Բնապահպանական իրավունքՀայկական բնապահպանական ճակատը մասնակցում է Ժնևում անցկացվող Ժողովուրդների մոբիլիզացիայի շաբաթվան
10:48 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵվրոպական բանկը նենգափոխում է Ամուլսարի մասին ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքները․ ՀԲՃ
14:24 09/10/2019  |  Բնապահպանական իրավունքԲնապահպանները դեմ են Դարբ գետից Ամուլսարի ծրագրի համար ջրառին
14:19 05/10/2019  |  Բնապահպանական իրավունքՀանուն ամուլսարի հավաք՝ Շրջակա միջավայրի նախարարության մոտ

Տեսանյութեր

08/08/2020   21:26 Բեյրութում անկարգություններ են, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, կան տուժածներ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]