ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը փորձում է մարգինալներ կերտել 01/22/2020 21:36 | Վերլուծություններ

Հակահեղափոխականներ-հեղափոխականներ, սևեր-սպիտակներ՝ այս հակադրությունները մեր իրականություն ներմուծողը ներկա իշխանությունները եղան, այսինքն՝ հեղափոխությունից անմիջապես հետո ի սկզբանե՝ վերին մակարդակով խնդիր դրվեց՝ բաժանարար գծեր գծելու՝ նախկինները՝ քըխ են, ներկաները՝ պուպուշ են:
Այս մտայնության առաջին բարձրաձայնողը Երևանի քաղաքապետն էր՝ իր հայտնի սևեր-սպիտակներ բաժանմամբ, իսկ այն խորացնողը՝ պետական կառավարման համակարգ գործուղված քպականները: Հետո, բնականաբար, այդ ամենը տեղափոխվեց մամուլ, սոցիալական ցանցեր: Հաճախ կարելի է լսել, թե իշխանության այս կամ այն ներկայացուցիչը ֆեյք էջեր ունի, որոնցով հայհոյախառն արտահայտություններ է անում՝ ուղղված նախկիններին, կամ՝ հակառակը: Ֆեյք թե իրական, ցանկացած էջի հետևում մարդ է կանգնած, այլ ոչ՝ ռոբոտ, ինչը նշանակում է՝ մի կողմից ՝ իրական կյանքում, մյուս կողմից՝ ֆեյք+ֆեյք+դրանց կառավարողները վիրտուալ տիրույթում ապականում են մթնոլորտը՝ ավելի ու ավելի խորացնելով հասարակության մեջ առկա առճակատումները:
Ահա այսպես ստացվեց, որ թավշյա լիդերը սեր քարոզելով եկավ, սակայն ցանեց ատելություն և թշնամանք:
Եվ հարգանքի, սիրո, խղճմտանքի, բարության փոխարեն այսօր ունենք անսիրտ ու անհոգի, մեկմեկու սահմանային-սթրեսային վիճակի հասցնող ՖԲ տիրույթ ու հանրություն: Այնպիսին, որի անդամներն անտեսելով զավակ ու ամուսին կորցրած Կուտոյանների ընտանիքի անպարագիծ կորուստն ու վիշտը՝ իրենց տափակ շաղակրատանքով կամ չարախնդոցով շարունակ բորբոքում են այն:
ՈՒնենք Հանրային խորհուրդ, որի նորանշանակ նախագահը արդեն իսկ առկա թշնամանքը, սուր անկյունները հարթելու փոխարեն՝ ամեն օր հին ոխի վրա թույնի նոր դոզա է ավելացնում:
ՈՒ այս ամենին էլ գումարած, արդեն երեկ պարզվեց՝ ունենք Ազգային Ժողով, որի պատգամավորները միմյանց վախեցնում են այս կամ այն կարկառուն հանրապետականի հետ սուրճ խմած լինելու հանգամանքով: Այսինքն, ստացվում է, որ Ազգային Ժողովը մականունավորներից ձերբազատվելու ճանապարհին ոչ թե շահեց, այլև կորցրեց: ՈՒ հիմա խորհրդանային մեծամասնության ներկայացուցիչը փոքրամասնության ներկայացուցչին մեղադրում է… Արմեն Աշոտյանի հետ սուրճ խմելու համար: Վերջինս էլ հիշեցնում է քպականին, թե վերջին սուրճ խմողը հենց ինքն է եղել՝ այսինչ վայրում: Չէ, դուք հասկանու՞մ եք, թե այս կերպ մենք ուր կհասնենք, այսպես պետություն, պետական շահ՝ ամեն բան փոշիացնելու տրամաբանությունն է գործում: Այո, Աշոտյանը քաղաքական գործիչ է, որը նախորդ շրջանում ամբարած խորհրդարանականի իր կապիտալը ի սկզբանե պատրաստակամություն հայտնել է հանուն Հայաստանի ծառայեցնելու վերաբերյալ: Հիշենք, թեկուզ վարչապետի՝ Վրաստան կատարած առաջին այցին նրա մասնակցությունը:
Ընդ որում, հասարակության մեջ նախկինների մարգինալացման, մարդկանց իրենց ոլորտներից օտարելու քաղաքականությունը նոր չի , ուղղակի այն արդեն նաև Ազգային Ժողովի մակարդակով է բարձրաձայնվում: Սա ցավալի փաստ է, որը եթե չկասեցվի, հետևանքները կրելու են ոչ միայն անհատներն ու քաղաքական ուժերը, այլև՝ պետությունը:
Պետություն և ժողովուրդ կառավարելը հմտություն է, որի հաջողությունը պայմանավորված է հրապարակում առկա ուժերին համախմբող, միավորող ընդհանրություններով, այլ ոչ թե՝ տարբերություններով:
Ի վերջո, ցանկացած իշխանություն մի օր դառնում է ընդդիմություն և հակառակը, իսկ կաթսայի կափարիչը փակելը միշտ ավելի է արագացնում իշխանության մայրամուտն ու վախճանը: Երեկ Աշոտյանին ավելի շուտ փիար արեցին, քան՝ հակառակը: Քանի որ հաստատեցին երկուստեք, որ նրանից սովորելու բան ունեն և որ նրա հետ սուրճ խմելը հաճելի է, քանի որ հետաքրքիր զրուզակից է:
Ազատ եղեք ձեր հանդիպումների մեջ, իսկ սուրճ խմեք մտերիմների, հաճելի ու լայնախոհ մարդկանց հետ:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/07/2021 15:17 Մի փնտրեք «փրկիչ». Փնտրեք ռացիոնալ, կառավարման փորձ ունեցող, լիդերի հատկություններով օժտված մարդու. Արա Վարդանյան
- 03/07/2021 14:44 2.5 տարի արցախյան հարցում դավաճան իշխանությունների կողքին անվերապահորեն կանգնած ուժերը ունեն պատասխանատվության իրենց բաժինն այսօրվա աղետի համար. Արմեն Աշոտյան
- 03/07/2021 14:40 Այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում.Հրանտ Բագրատյան
- 03/07/2021 14:36 Նոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ ․ թուրքերը Հայաստանը վերացնում են Նիկոլի ձեռքերով. Անդրանիկ Թևանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/07/2021 09:53 ՃՏՊ Հալաբյան փողոցում․ կա երկու զոհ
- 03/04/2021 21:13 Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում․ կա զոհ
- 03/02/2021 23:03 Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
- 03/02/2021 22:14 Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները