ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քաղաքական–քրեական գործ է հարուցված քաղաքական դրդապատճառներով` քաղաքական ցուցումով եւ այն կարճվելու է նույն ցուցումով. Երվանդ Վարոսյան 01/22/2020 16:12 | ԼՐԱՀՈՍ
«Այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը ձեւականորեն է պահվում, դա փաստ է եւ քանի որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քաղաքական–քրեական գործ է հարուցված՝ քաղաքական դրդապատճառներով ու քաղաքական ցուցումով, այն կարճվելու է եւս քաղաքական ցուցումով»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործին։
Նախօրեին Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը «Փաստինֆո»-ին ասել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ քրեական գործը հարուցելիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործառութային անձեռնմխելիությունը չի հաղթահարվել։
Երվանդ Վարոսյանը շեշտեց, որ տեւական ժամանակ է անցել այն բանից հետո, ինչ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել դատախազության բողոքը, բայց գործը ինչպես անշարժ՝ սառած մնում էր, այդպես էլ մնում է։
Երեւան Վարոսյանը շեշտեց՝ Վերաքննիչ դատարանը համարել է, որ դատավորի աշխատասենյակում խուզարկության վերաբերյալ թույլտվություն տալու որոշումն առհասարակ Առաջին ատյանի դատարանն իրավունք չուներ կայացնել, քանի որ արդեն իսկ փաստացի քրեական հետապնդում է իրականացվելիս եղել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ եւ այդ պահի դրությամբ, ԲԴԽ-ի կողմից համապատասխան թույլտվությունը չի եղել։ «Խնդիրը կայանում է հետեւյալում՝ քրեական գործ հարուցելու որոշմամբ իսկ արդեն նշված է Դավիթ Գրիգորյանի անունը՝ որպես ենթադրյալ հանցագործություն կատարողի, ինչը նշանակում է, որ անկախ նրանից, մեղադրանքը ձեւականորեն կառաջադրվեր, թե ոչ, այդ պահի դրությամբ արդեն նա քրեական հետապնդման է ենթարկվել, բայց ենթարկվելով քրեական հետապնդման, ԲԴԽ թույլտվություն այդ պահին չի եղել, ինչը նշանակում է, որ քրեական գործի հարուցումից հետո իրականացված բոլոր քննչական ու դատավարական գործողությունները առոչինչ են»,-բացատրեց Վարոսյանը։
Երվանդ Վարոսյանը պատահական չհամարեց, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը բողոքարկելով Վճռաբեկ դատարան, դատախազությունը ինքը բողոքի մեջ նշել է, որ եթե ուժի մեջ մնա Վերաքննիչ դատարանի որոշումը, ապա անհնար է լինելու քրեական հետապնդում իրականացնել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։
«Այս պահի դրությամբ, արդեն իսկ դատախազության բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել եւ այո, այս մասով ես համաձայն եմ դատախազության այն դիրքորոշմանը, որ այլեւս քրեական հետապնդում չի կարող իրականացվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ»,-ասաց Երվանդ Վարոսյանը՝ շեշտելով, սակայն, որ խոսքն այն մասին է, թե ինչ պետք է արվի օրենքով, իսկ այն, ինչ կանի այսօրվա ՀՔԾ-ն, ըստ Վարոսյանի միայն մեկ մարդու է հայտնի։
«Երբ ես ասում եմ, որ միակ օրինական լուծումը այն է, որ քրեական հետապնդում չի կարող իրականացվել եւ գործը ենթակա է կարճման, չի նշանակում, որ իրենք հենց դա էլ անելու են։ Ժամանակը ցույց կտա՝ ապօրինությունների շղթան շարունակվելո՞ւ է Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, թե ի վերջո, կանգ է առնելու»,-նկատեց Վարոսյանը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ Վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշումը, որն այլեւս իրավական ուժի մեջ մտած ակտ է դարձել, քրեական հետապնդումը շարունակելու որեւէ տարբերակ չի թողնում։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, 2019 թ.-ի մայիսի 18-ի որոշմամբ, հիմք ընդունելով Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությունը, փոխեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։
Դատարանի այս որոշումից հետո քրեական գործ հարուցվեց դատավորի նկատմամբ, նրա աշխատասենյակում օրենքի խախտմամբ կատարվեց խուզարկություն, դուռը կնիքվեծ ու մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ