ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրինական հիմքերով ինձ այս պահին հեռացնելու իրավունք չունեն. Միհրան Պողոսյան 01/21/2020 14:34 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Եթե որևէ գործողություն կատարեն, հայտնվելու են տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակում, այսինքն ունենալու են սպանված, մահացած հարազատ, այդ արտահայտությունը, եթե նորմալ են գնահատում և թույլատրելի է դատական նիստի ժամանակ, ապա մենք ևս պետք է հնարավորություն ունենանք նման վարքագիծ և նման խոսելաձև ունենալու։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
«Դատարանը հասկանում է, որ այստեղ խնդիր կա։ Հակառակ պարագայում դատարանը պարզաբանումներ չէր պահանջի պարոն Հարությունյանից։ Ուղղակի դատարանի գործողություններն ուշացած էին։ Ես փորձում էի առարկել նախագահող դատավորի գործողությունների դեմ, որովհետև նախորդ դատական նիստին տեղի ունեցածը՝ իմ կողմից ներկայացված դիմումը, դատարանին հիմք էր տվել ենթադրելու, որ առնվազն այստեղ խնդիր կա։ Եթե դատարանը գտնվեր իր դերում, այս հարցուպատասխանը պետք է տեղի ունենար հունվարի 9-ին՝ հենց նման արտահայտություն հնչեցնելուց հետո»,-նշեց Միհրան Պողոսյանը։
Վերջինս ընդգծեց՝ դատարանն ինչ-որ կաշկանդվածություն ունի տուժող կողմի նկատմամբ և այժմ պաշտպանի խոսքով դատարանը փորձում է այդ արտահայտության տրամաբանությունը հասկանալ, ինչը Միհրան Պողոսյանի գնահատմամբ արդեն օբյեկտիվ չէ և տուժողի իրավահաջորդը հունվարի 9-ին արդեն իր դիրքորոշումն արտահայտել է։
Անդրադառնալով մեղադրող դատախազ Պետրոս Պողոսյանի կարծիքին, որ պաշտպանները միտումնավոր ձգձգում են դատական նիստերը՝ Միհրան Պողոսյանը նկատեց՝ որևէ միտում չկա դատական նիստերը հետաձգելու. «Դատական նիստերը շարունակվում են։ Եթե այժմ շատ ավելի դժվար է ընկալվում, որ այստեղ այսպես ասած «ջուր քրեական» գործ է, դատական հենց առաջին մի քանի նիստերով առավել ակնհայտ է լինելու, որ այստեղ օրինական քրեական հետապնդման մասին խոսելն ավելորդ է, ուստի ձգձգման միտում չունենք։ Սակայն ես ինքս չեմ պատրաստվում մասնակցել մի գործընթացի, որտեղ չի երաշխավորվել ու ապահովվել իմ իրավունքների և պարտականությունների ամբողջական կիրարկումը»,-նշեց պաշտպանը։
Հարցին՝ այսինքն հաջորդ նիստին չի՞ ներկայանա, Միհրան Պողոսյանն ասաց. «Յուրաքանչյուր նիստից առաջ դատարանի գործողությունները գնահատման եմ ենթարկում և տրամաբանությունը, թե ուր են տանում գործողությունները»,-նշեց Միհրան Պողոսյանը․
Դիտարկմանը, որ անընդմեջ դատական նիստերից բացակայելով կհեռացվի, Միհրան Պողոսյանն արձագանքեց. «Դա արդեն օրենքով սահմանված իմ պարտականությունը ևս ես քաջ տիրապետում եմ, և ես իմ գործողությունները կատարում եմ լավագույնս ապահովելու պարոն Խաչատուրովի պաշտպանության իրավունքը»,-ասաց պաշտպանը։
Հարցին՝ արդյոք մտավախություն չունի, որ վարույթից կհեռացվի, Յուրի Խաչատուրովի պաշտպանն ասաց. «Բացարձակապես։ Օրինական հիմքերով ինձ այս պահին հեռացնելու իրավունք չունեն»,-հավելեց Միհրան Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ