ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը դրսեւորում է անգործություն. փաստաբաններ 01/21/2020 19:20 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբաններն այսօր չէին ներկայացել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, որի պատճառով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Փաստաբաններն իրենց այս քայլի պատճառների մասին գրավոր տեղեկացրել էին դատարանին, իսկ դիմումներն ավելի ուշ հրապարակվեցին նաեւ համացանցում։
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբաններն արձանագրել են, որ դատական քննության ժամանակ պաշտպանական կողմի նկատմամբ դատավարության մյուս մասնակիցների, մասնավորապես՝ տուժող կողմից մշտապես դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, բազմիցս հնչել են վիրավորական արտահայտություններ։ Սակայն դատարանը երբևէ համարժեք միջոցներ չի ձեռնարկել նշված ելույթները կանխելու համար։
«Այո, պետք է ընդունել, որ դատարանի կողմից նման երևույթների առկայության դեպքում երբեմն կիրառվում է սանկցիա նկատողության տեսքով, սակայն դատարանին քաջ հայտնի է, որ սանկցիայի նշված տեսակն ունի կանխարգելիչ բնույթ և եթե դատավարության մասնակիցը, ում նկատմամբ կիրառվել է սանկցիա նկատողության տեսքով, շարունակում է խաթարել գործի քննության բնականոն ընթացքը, ապա օրենքը և առհասարակ իրավական ողջամտությունը պահանջում է, որպեսզի նրա նկատմամբ դատարանը կիրառի խիստ տեսակի սանկցիա, մինչդեռ դատարանը ոչ միայն պաշտպանական կողմի հասցեին բազմիցս հնչեցրած վիրավորանքներին պատշաճ արձագանք չի տվել, այլ շարունակական բնույթի պարագայում նույնիսկ չի տվել համարժեք գնահատական, այն է՝ չի կիրառել ավելի խիստ սանկցիաներ, ինչից կարելի է եզրահանգել, որ դատարանի համար կարծես թե ընդունելի նման երևույթները, այնինչ նման դրսևորումները առաջին հերթին հեղինակազրկում են հենց դատական համակարգը։Բացի այդ հարկ է նշել, որ 09.01.2020թ. կայացած դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդներից մեկը սպանված հարազատ ունենալու հետ կապված հնչեցրել է նաև սպառնալիք և պետք է փաստել, որ դատարանը նշված սպառնալիքին որևէ ողջամիտ արձագանք չի տվել, ավելին՝ նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը արձանագրել է, որ ուսումնասիրվել է 09*.01.2020թ. կայացած դատական նիստի արձանագրությունը և իբրև չի հայտնաբերել որևէ արտահայտուևթյուն կամ սպառնալիք կապված սպանված հարազատ ունենալու հանգամանքի հետ, այն դեպքում երբ նման սպառնալիքը իրականում հնչել է»,- գրված է փաստաբանների դիմումում։
Բացի այդ ՝ փաստաբաններն արձանագրել են, որ նման երևույթների առկայության դեպքում դատարանը չի թույլատրում անգամ պաշտպանական կողմին հանդես գալ հայտարարություններով, ինչն ակնհայտ է դարձնում, որ նման պայմաններում պաշտպանական կողմը հայտնվում է անհավասար իրավիճակում և չի կարողանում լիարժեք իրացնել օրենսդրությամբ սահմանված իրավունքները և պարտականությունները, որոնցից մեկն է նաև մեղադրյալին կամ ամբաստանյալին պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալը։ Նշենք, որ դիմումի ներքո ստորագրել են Ա. Գևորգյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Վարդգես Գևորգյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարել է, որ գործի շրջանակներում բազմիցս բարձրաձայնվել է դատական քննության իրացման և դրան պաշտպանների մասնակցության, աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը, սակայն առ այսօր դեռևս շարունակվում են, այդ թվում՝ դատարանի թույլտվությամբ փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտները։
Փաստաբանները նշել են, որ ասվածի վկայությունն են դատարանի շենքից դուրս և դատարանի շենքում, դատական նիստերի դահլիճում փաստաբանների հանդեպ պարբերաբար հնչեցվող ատելության խոսքը, սպառնալիքները և վիրավորանքները, որոնց Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ոստիկանության, դատական կարգադրիչների և հատկապես դատարանի, չի արձագանքում կամ արձագանքման իմիտացիա է ստեղծում։
«Դատարանի անգործությունը դրսևորվում է նաև դատական նիստի ընթացքում պաշտպանների հանդեպ հնչող ատելության խոսքի նկատմամբ՝ յուրաքանչյուր դեպքում կամ անտեսելով միջադեպը կամ անհետևանք, ընդհանրական կոչեր հնչեցնելով դատավարության մասնակիրցներին ուղղված։ Ս.Թ. հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում դատարանը հերթական անգամ անհետևանք թողեց պաշտպանների հանդեպ հնչեցված արտահայտությունը, նույնիսկ այն բանից հետո, երբ պաշտպանության կողմը միջնորդեց կրկին լսել դատավարության մասնակցի խոսքը և գնահատական տալ։ Հատկանշական է, որ հաջորդ դատական նիստին նախագահող դատավորը հայտարարեց, որ դատական նիստից հետո սեփական նախաձեռնությամբ լսել է դատական նիստի ձայնային արձանագրությունը և որևէ սպառնալիք չի տեսել։ Ասվածը փաստում է, որ դատարանը դատական նիստի ավարտից հետո միայն փորձել է անդրադառնալ բարձրացված խնդրին, չի լսել դատավարության մասնակիցների կարծիքը, չի հետաքրքրվել, թե ինչ է նկատի ունեցել անձը՝ հնչեցնելով այդպիսի արտահայտություն։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատական նիստի կարգին պատշաճ հետևելու փոխարեն՝ դատարանը կրկին սահմանափակվել է «միջադեպը» սահուն շրջանցելու ձևական գործողություններով»,- գրված է դիմումում։
Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումին, ապա պաշտպանները նշել են, որ դատարանը դատական նիստին այն հրապարակելիս ամբողջությամբ չի հրապարակել և առանձնացրել դիմումի այն հատվածը, որում պաշտպանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որ ապահովված չէ մրցակցության սկզբունքը և դատարանը գործողություններ չի իրականացնում պաշտպանների հանդեպ թույլ տրվող վիրավորական արտահայտությունները կանխելու համար, չիր ներկայացել դատական նիստին։ Մինչդեռ փասաբաններն նշել են, որ դիմումի ամբողջական օրինակը հասանելի է դարձել նաև մյուս պաշտպաններին և արձանագրվել է, որ դատարանը չի հրապարակել դիմումի մգեցված տառերով ներկայացված այն հայցադիմումը, թե ինչպիսին կլիներ ՀՀ գլխավոր դատախազության կամ դատարանի արձագանքը, եթե նույնաբովանդակ արտահայտություններ հնչեր իրենց հասցեին։
Փաստաբանները նշել են, որ այդպիսի ընտրողական վերաբերմունքը թույլ է տալիս պաշտպանության կողմից եզրահանգել, որ դատական նիստի ընթացքում հետագայում էլ թույլատրելի են լինելու պաշտպանության կողմի հասցեին հնչող վիրավորանքները և ատելության խոսքը, իսկ դատական նիստի կարգի պահպանումը դատարանը ակնկալելու է միայն պաշտպանության կողմից։
«Ուստի ակնկալում ենք, որ դատարանը կստեղծի պաշտպանության կողմի համար բավարար երաշխիքներ դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի պահպանմամբ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար, հետայսու առանց խտրականության կապահովի դատական նիստի կարգը, ինչպես նաև գործողություններ կձեռնարկի դատարանի շենքում և բակում հասարակական կարգի պատշաճ պահպանման ուղղությամբ»,- ընդգծել են փաստաբանները։
Նշենք, որ դիմումի ներքո ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը, Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Ռուբեն Սահակյանը, Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ