Թեմաներ
Կիրակի 02 / 23 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/23/2020   12:12 Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը 02/23/2020   11:13 Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի 02/23/2020   11:04 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին 02/23/2020   10:58 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/23/2020   10:47 Իրանի Իսլամական Հանրապետության Սալմաս քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ 02/23/2020   10:29 Իրան-Հայաստան սահմանի փակումը մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է. Էդմոն Մարուքյան 02/22/2020   23:26 «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել 02/22/2020   21:33 «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն 02/22/2020   20:01 ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake 02/22/2020   16:32 Աշոտյանի 4 հարցը Փաշինյանին 02/22/2020   16:11 Հայաստանի առողջապահության նախարարություն ի սկզբանե ուշացրեց սահմանային անցակետերում հսկողությունը. Գեւորգ Գրիգորյան 02/22/2020   15:47 Էջմիածնում նախկին ոստիկանը սպանել է իր տան գնորդին` կնոջ ու երեխաների աչքի առաջ 02/22/2020   15:27 Ո՛չ մարիխուանային 02/22/2020   14:57 Իրանում կհասկանան, եթե կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանի. Գոհար Իսկանդարյան 02/22/2020   14:27 Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում. ՀՔԾ 02/22/2020   13:37 Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում. Նիկոլ Փաշինյան 02/22/2020   13:23 Սա այն է, ինչ վաղուց քաղաքացիական հասարակությունը պահանջում էր. Դանիել Իոաննիսյան 02/22/2020   13:18 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/22/2020   12:56 Ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել ուժային խնդիրները. Քոչարյան 02/22/2020   12:40 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ 02/22/2020   12:34 Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ունի խաղաղ եւ օրինական լուծում. դա հրապարակային բանակցությունն է, որի գերագույն դատավորը կլինի ինքը՝ համայն հայ ժողովուրդը. Չախալյան 02/22/2020   12:17 «Lydian International»-ի ղեկավարության կեղծ վկայությունները Կանադայի դատարանում․ մաս 1-ին․ ՀԲՃ 02/22/2020   12:11 Հանրաքվեով փորձ է արվում Սահմանադրական դատարանը դարձնել գործադիր իշխանության կցորդ. «Վերնատուն» 02/22/2020   12:09 Սպիտակում մեքենան գլխիվայր շրջվել է 02/22/2020   11:41 Երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ 02/22/2020   11:37 Արաբկիրի նախկին թաղապետի բնակարանում խուզարկություն կատարելու մասին որոշումը պաշտպաններին դեռ չի տրամադրվել 02/22/2020   11:32 Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին 02/22/2020   11:27 ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում 02/22/2020   11:16 Երևանում կրակոցներ են հնչել 02/22/2020   10:44 Արման Թաթոյանը Արցախում այցելել է զորամասեր 02/22/2020   10:37 Արցախում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել. Ովքեր են դրա հետեւում. «168 ժամ» 02/22/2020   10:29 Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է 02/22/2020   10:17 Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի փակ նիստից. «Ժողովուրդ» 02/22/2020   10:11 Իշխանությունները տագնապած են. պարզ հաշվարկ հանրաքվեից առաջ. «Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է». «Հրապարակ» 02/22/2020   10:05 «Կոստյում», որ արդեն լավն է, երբ քո հագին է. դիրքորոշումների փոփոխության «նուրբ արվեստը». «Փաստ» 02/22/2020   10:01 Իշխանությունները լրջորեն լծվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարին. վարչության պետին գործուղեցին Վրաստան .«Ժողովուրդ» 02/22/2020   09:55 Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի հարցում «երկու քարի արանքում» է. մանրամասներ Գերմանիա այցից «Փաստ» 02/22/2020   09:49 Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ. «168 ժամ» 02/22/2020   09:44 Բակո Սահակյանը գրասենյակ է ձեւավորում. Նա իր նախորդների օրինակին չի հետեւելու եւ չի հեռանալու Արցախից. «Հրապարակ» 02/22/2020   09:43 Մարզերում հանրաքվեի քարոզարշավը կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից ընտրված պատգամավորները . «Ժողովուրդ» 02/22/2020   09:40 «Այո»-ի շոուն սկսվեց «Մոնումենտով». «սրանք դեռ ծաղիկներն են». «Փաստ» 02/22/2020   09:36 «Վարչական ռեսուրս». Սամվել Բաբայանի կուսակցության ընտրացուցակում բավականին ուշագրավ անուններ կան. «Հրապարակ» 02/22/2020   00:26 Չինական կորոնավիրուսը խոստացել են վերացնել մինչեւ մարտի վերջը 02/21/2020   23:53 Մոսկվայի վետերաններին մայիսի 9-ին կվճարեն 100 հազար ռուբլի 02/21/2020   22:59 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով 02/21/2020   22:50 Մերկ հավաքարարների ղեկավարին ստիպել են՝ նույն տեսքով մաքրություն անել հինգ բնակարաններում 02/21/2020   22:31 Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան 02/21/2020   21:53 Եթե ՌԴ-ից հզոր ենք, ու «ատչյոտ» ենք պահանջում ԵԽ-ից, ողջունում ենք. Արմեն Բադալյան (տեսանյութ) 02/21/2020   21:23 Շիրակում սպանվել է առեւանգման գործով տուժողը. Պատվիրատուն մեղադրյալն է, իսկ իրականացնողը՝ կին 02/21/2020   20:53 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին
02/22/2020   15:47 Էջմիածնում նախկին ոստիկանը սպանել է իր տան գնորդին` կնոջ ու երեխաների աչքի առաջ 02/22/2020   16:11 Հայաստանի առողջապահության նախարարություն ի սկզբանե ուշացրեց սահմանային անցակետերում հսկողությունը. Գեւորգ Գրիգորյան 02/21/2020   21:23 Շիրակում սպանվել է առեւանգման գործով տուժողը. Պատվիրատուն մեղադրյալն է, իսկ իրականացնողը՝ կին 02/21/2020   17:13 ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ 02/21/2020   22:50 Մերկ հավաքարարների ղեկավարին ստիպել են՝ նույն տեսքով մաքրություն անել հինգ բնակարաններում 02/21/2020   20:11 Բանակը թիկունքից սիրելու նուրբ արվեստը 02/22/2020   14:57 Իրանում կհասկանան, եթե կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանի. Գոհար Իսկանդարյան 02/21/2020   20:53 Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին 02/22/2020   11:27 ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում 02/21/2020   19:12 Արաբկիրի նախկին թաղապետի տանը խուզարկություն է կատարվել 13 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ դեպքի առնչությամբ 02/22/2020   11:16 Երևանում կրակոցներ են հնչել 02/21/2020   16:28 «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար հարուցվել է քրեական գործ 02/21/2020   22:31 Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան 02/22/2020   00:26 Չինական կորոնավիրուսը խոստացել են վերացնել մինչեւ մարտի վերջը 02/22/2020   09:36 «Վարչական ռեսուրս». Սամվել Բաբայանի կուսակցության ընտրացուցակում բավականին ուշագրավ անուններ կան. «Հրապարակ» 02/22/2020   15:27 Ո՛չ մարիխուանային 02/22/2020   21:33 «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն 02/21/2020   14:48 Նաիրիհունանյանիզմը բնորոշ է իրեն եւ ինքը տեռորիստների հովանավորն է. Նարեկ Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին 02/21/2020   16:40 Պտուղը գտնվում էր դիսթրես վիճակում. Էրեբունու բժիշկները ծանր վիրահատության արդյունքում փրկել են նորածնի կյանքը 02/21/2020   18:23 Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու վերաբերյալ հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին

Միքայել Մինասյան. Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. 01/21/2020   11:27  |  Մեկնաբանություն

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ տեղի ունեցավ «սիրո և թավշյա հեղափոխությունը», ապա ամենամեծ պատրանքն էր, թե այն տեղի է ունենում մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Որ ամեն մարդ պետք է տեր լինի իր և երկրի ճակատագրին։ Որ ցանկացած փոփոխություն պետք է լինի «մարդակենտրոն»։ Հետևաբար, հենց այդ օրերին շռայլում էին խոսքեր ապրելու արժանավայել, ապահով, առանց տեսախցիկների ու կոռուպցիայի և, իհարկե, էժան գազով։ Ու այդ ամենն ապահովելու էր «տնտեսական հեղափոխությունը»՝ հսկայածավալ ներդրումներով, ստվերից դուրս եկած ու բյուջե մտած հարկերով ու աննախադեպ քանակի աշխատատեղերով։

Իրականում ի՞նչ եղավ։ Տեսախցիկները չվերացան, այլ ավելացան, երթևեկությունը ոչ թե կարգավորվեց, այլև վատթարացավ, ավելին՝ ներդրվեց դրակոնյան բալային համակարգը, գազը չէժանացավ, այլ շուտով կթանկանա, ներդրումները ոչ թե գոնե մնացին նույնը, այլև նվազեցին։ Արժանավայել ապրելու փոխարեն ամեն օր բողոքի ակցիաներ են անտրամաբանական որոշումների դեմ։ Ապահովության փոխարեն ունենք սարսափ, թե ինչ ունակությունների տեր մարդիկ են կայացնելու մեր երկրի անվտանգությանը վերաբերող որոշումները։

Բայց ամենամեծ պատրանքի փլուզումը վերը թվարկվածը չէ։ Ճակատագրի հեգնանքով այս իշխանության ամենամեծ ձախողումը իր ամենապոպուլյար կարգախոսի բացարձակ ֆիասկոն է։ Եթե այսօր որևէ կերպ կարելի է բնութագրել Հայաստանի մթնոլորտը, ապա դա «սեր և թավիշ» չէ։ Ներկա թշնամական, անհանդուրժողականությամբ և ատելությամբ լիցքավորված հանրային տրամադրությունները խենթանոց են հիշեցնում։ Հիմա մարդ նույնիսկ ամաչում է մտնել սոցիալական ցանցեր։ Հանրային հարաբերությունների և ցանցային գրառումների այսպիսի դրսևորումներից մարդ գետինն է մտնում։ Այս իշխանությունը, իր ֆեյքերի ու վճարվող գրառումներ կատարողների միջոցով ցանկացած երևույթ, նույնիսկ մահ, այնպիսի հանրային դիսկուրսի մեջ է դնում, որ շատերն անկեղծորեն չգիտեն ինչպես արձագանքել՝ ամոթանք տան, բանավիճեն, թե պարզապես հայհոյեն։

Բայց խնդիրն այստեղ «սիրո և թավշյա» մթնոլորտի ատելություն փոխակերպումը չէ։ Այլ որ հասարակությունն աստիճանաբար բացահայտում է պարզ մի ճշմարտություն։ Սրանք մարդ չեն, բառի ժողովրդական, ամենատարածված իմաստով։ Երբեք չեն եղել ու չեն լինի։

Սրանք մարդ չեն, որովհետև ի վիճակի չեն մարդկային պարզ կարեկցանքի։ Չեն ցավակցի ու չեն էլ ամաչի դրա համար։

Սրանք մարդ չեն, որովհետև չեն խնայում ոչ ընդդիմադիրների, ոչ սեփական ընտանիքները։

Սրանք մարդ չեն, որովհետև միայն ստում են։ Ստում համոզիչ, մեծ ու այնքան ժամանակ, մինչև չառաջանա նոր սուտ հորինելու կարիք։

Սրանք մարդ չեն, որովհետև իրենց իշխանությունը ստանալու համար արեցին ամեն ինչ, իսկ պաշտոնը պահելու համար պատրաստ են զոհաբերել ցանկացածին, քայլելով անցնել սրբության վրայով և ուրանալով բոլորին։

Սրանք մարդ չեն ու տղամարդ էլ չեն։ Թաքնվելով կեղծ օգտատերերի դիմակի տակ, բորենիների պես հարձակվում են, հայհոյում ու բարոյապես ոչնչացնում են իրենց հետ չհամաձայնողներին։ Հետո՝ առանց աչք թարթելու ստում, թե ֆեյքեր չունեն։

Սրանք մարդ չեն. մի փորձեք նրանց հետ աշխատել։ Նրանք Ձեզ կաշխատեցնեն, Ձեր արածը իրենց կվերագրեն, իսկ վերջում շնորհակալության փոխարեն կհեղինակազրկեն ու քրեական գործ կհարուցեն։

Սրանք մարդ չեն, որովհետև քաղաքական ընդդիմախոսների կամ մրցակիցների հետ միակ շփման ձևն ընտրել են տեռորը՝ անվերջ քրեական գործերը, ստուգումները և ուղիղ սպառնալիքները։

Սրանք մարդ չեն՝ մեդիայի շնորհիվ գալով իշխանության, այսօր բացահայտ սպառնալիքներով են խոսում իրենց նախկին կոլեգաների հետ։

Սրանք մարդ չեն, որովհետև տարածում են թշնամություն, գծում ամենազզվելի բաժանարեր գծերը։

Սրանք իսկապես մարդ չեն։ Ու երևի չեն եղել երբեք։ Ու չեն դառնա ոչ մի պարագայում։ Սովորական չկայացած, երախտամոռ, կաշառակեր և սեփական քաղաքական հաջողությունից ագրեսիվացած խումբ է, որ նույնիսկ անկարող է նկատել, թե ինչպես է արդեն իսկ մսխել իր երբեմնի հաջողության երկու երրորդը։

Հետևաբար, սրանց պետք է հեռացնել՝ բոլորով, միասին, համատեղ ուժերով և շատ արագ, քանի դեռ վերջնականապես չեն կործանել երկիրն ու մարդկանց։ Ու պետք չէ անփոխարինելիության մասին հեքիաթներով թևաթափ լինել։ Թե 2018-ի ապրիլը, թե՛ դրանից հետոն ու դրանից առաջն ամեն օրը ծնել ու ծնում են նաև պատիվ ունեցող ու մարդկայինը վեր պահող առաջնորդներ, ովքեր ունակ են տեր կանգնել ժողովրդի երազանքներին, այն երազանքներին, որոնք այդպես ոտնահարվում են այսօր։

Հ.Գ. Ի դեպ, ֆեյսբուքամոլությամբ տառապողների այս իշխանությունը ինքնամոռաց մոնիտորինգ է անում, թե ով է իմ գրառումները հավանում։ Այդ մարդկանց ուղիղ զգուշացնում են, ծնողներին են ահաբեկում, ամեն ինչ անում են, որ լայքերի քանակը քիչ լինի, որ գլխավոր ֆեյսբուքամոլին զեկուցեն, թե ինձ ոչ ոք չի հետևում ու կարդում։

Խնդրանք բոլորին. իմ գրառումները մի՛ հավանեք, մի՛ մեկնաբանեք, մի՛ կիսվեք։ Ես գիտեմ, որ դուք շատ եք։ Իրենք էլ գիտեն, որ դուք շատ եք։ Ու օրեցօր շատանում եք։ Իսկ իրենց մոտ օրեցօր ավելանում է վախը։ Վախն ու տագնապը։ Որովհետև հասկացել են, որ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ հատուցելու են մի ամբողջ ժողովրդի կատարելապես խաբելու համար»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:04 30/11/2019Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի. Միքայել Մինասյան
21:48 27/11/2019  |  ՄեկնաբանությունՍա հերթական քաղաքական ռեյդն է. խուզարկել են Միքայել Մինասյանի հետ «առնչություն ունեցող» անձանց բնակարանները
17:33 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը չհասկացավ, որ այդ հայտարարությամբ վիրավորեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն
14:31 21/11/2019  |  ՄեկնաբանությունԱնձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է . Մինասյան
16:09 14/11/2019  |  Մեկնաբանություն«Հեռացնել շարքային պացիենտին»
09:57 16/10/2019  |  Մամուլ«Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյան. «Հրապարակ»
17:33 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյան. Առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը»
20:03 23/09/2019  |  Քրեական խրոնիկոնՍերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը որևէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն. ՀՔԾ
16:19 23/09/2019  |  ՄեկնաբանությունՊացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի.Միքայել Մինասյան
17:43 17/09/2019  |  ՄեկնաբանությունՀետևում եմ Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան էպոպեային. Միքայել Մինասյան

Տեսանյութեր

02/22/2020   15:44 Պատվիրված սպանություն Շիրակում. մարդասպանը կին է

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]