Թեմաներ
Ուրբաթ 02 / 21 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/21/2020   02:21 Լեգիտիմության հերթական ճգնաժամը. Ավետիք Իշխանյան 02/21/2020   01:46 Փետրվարի 21-ը՝ մայրենի լեզվի միջազգային օր 02/21/2020   01:36 Իրականում լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի, քոնը ղժղժան քարոզարշավն է. Արմեն Աշոտյան 02/21/2020   00:56 «Շերեմետեւո» օդանավակայանում փլուզվել է առաստաղը 02/21/2020   00:48 Դատարանը դատավճիռ է կայացրել Թրամփի նախկին խորհրդականի նկատմամբ 02/21/2020   00:02 Լոնդոնում տղամարդը հարձակվել է մզկիթի հավատացյալների վրա 02/20/2020   23:32 Windows-ում պարզեցրել են դրայվերների տեղադրումը 02/20/2020   23:06 Թուրքիան հայտնել է ԱՄՆ - ից հնարավոր ռազմական օգնության մասին` Իդլիբում իրավիճակի հետ կապված 02/20/2020   21:31 Ոտնձգություն` ազատ մամուլի նկատմամբ. Ժուռնալիստների միության հայտարարությունը` ՀՔԾ-ի հարուցած քրգործի առնչությամբ 02/20/2020   21:16 Օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 4 հունահռոմեական ոճի ըմբիշ 02/20/2020   21:00 Այս տարի գնված արտարժույթի ծավալը դարձավ 47.8 միլիոն դոլար. Նիկոլ Փաշինյան 02/20/2020   20:12 Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Նույնիսկ մասնավոր անձի վերաբերյալ նույնիսկ Դատալեքսում այդ ինֆորմացիան բաց է. Արա Ղազարյան 02/20/2020   20:02 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/20/2020   19:53 Երևանի Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 02/20/2020   19:38 Պարզ մեխանիզմն է գործում՝ վարչապետն այնտեղ է, որտեղ հաճելի է 02/20/2020   19:27 Խորհրդային ճահիճը շարժվեց, շարժումն սկսվեց Արցախից 02/20/2020   19:21 «Դիանա Հարությունյան» կեղծ էջի օգտատերը կմնա կալանքի տակ. Դատարանը մերժել է փաստաբանի միջնորդությունը 02/20/2020   19:06 Մելքումյանի նկատմամբ խիստ որոշում է կայացվել, քանի որ նա վարչապետի ընտանիքին պատկանող թերթի դեմ դատական ակտ է կայացրել. Պաշտպան 02/20/2020   19:00 Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Արցախ 02/20/2020   18:55 Նիկոլ Փաշինյանի որոշ արտահայտություններ նպաստում են ատելության մթնոլորտի շիկացմանը. Բորիս Նավասարդյան 02/20/2020   18:41 Միակ օրինական լուծումը՝ արդարացումն է. Հայկ Սարգսյանի փաստաբան 02/20/2020   18:13 Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել. դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել 02/20/2020   18:04 Հարուցվել է քրեական գործ` անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ 02/20/2020   17:59 Ռազմիկ Աբրահամյանին նոր մեղադրանք է առաջադրվել 02/20/2020   17:55 ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը ներկայացրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին 02/20/2020   17:51 Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա 02/20/2020   17:43 Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը 02/20/2020   17:40 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ 02/20/2020   17:36 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ 02/20/2020   17:33 Ապօրինություն Դիլիջանի թիվ 2 դպրոցում․ ոստիկանները բացահայտել են խոշոր չափի գումարի յուրացում 02/20/2020   17:26 Պետությանը պատճառված վնասի վերականգնումների վերաբերյալ դատախազությունը չունի պաշտոնական վիճակագրություն, իսկ Փաշինյանը պարբերաբար նույն թվերն է հրամցնում հասարակությանը 02/20/2020   17:13 Հովիկ Աբրահամյանի ընտանիքը ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և մերժվել. Խոսնակ 02/20/2020   16:35 ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետը հանդիպել է մահացած լեյտենանտի հարազատներին 02/20/2020   16:32 ԱՄՆ դեսպանատունը ֆինանսավորում է նոր Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն Տավուշի մարզում 02/20/2020   16:24 Իրանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 5 դեպք. «Մեղրի» անցակետում հայկական կողմը ուժեղացրել է հսկողությունը 02/20/2020   16:18 Դատավորը պահանջում է վերականգնել՝ իր դադարեցված լիազորությունները. Որոշումը՝ փետրվարի 27-ին 02/20/2020   16:10 Հայկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվեց. Դատախազները ժամանակ խնդրեցին մեղադրական ճառի համար 02/20/2020   16:06 Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակում դրական դինամիկա չկա, նա հենաշարժողական խնդիրներ ունի, մարմնում իմպլանտ է տեղադրված 02/20/2020   15:55 Հայկ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում 02/20/2020   15:50 Ալեքսանդր Սարգսյանի որդին կրակել է՝ թմրանյութի ազդեցության տակ. տուժողի հայր 02/20/2020   15:33 Վթարվել է «Գառնի-Երեւան» ջրատարը. 24 ժամով ջուր չի լինելու Երեւանի 3 շրջաններում եւ Արարատի 4 գյուղերում 02/20/2020   15:28 Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպքի մասին 02/20/2020   15:17 Սկսվել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը 02/20/2020   15:07 Փաշինյանը խոսեց բալային համակարգի, գիրք նվիրելու մասին, բայց որեւէ բառ չասեց զինվորների սպանությունների մասին. իրավապաշտպան 02/20/2020   15:01 «Այո»-ն մտադիր է քարոզարշավն ակտիվացնել քվեարկությանն ընդառաջ 02/20/2020   14:50 «Ինչո՞ւ հենց ապրիլի 5-ին. ես զուգադիպություններին չեմ հավատում». Արթուր Ղազինյան 02/20/2020   14:39 ՀՀ գլխավոր դատախազը ՊԲ հրամանատարության հետ քննարկել է ԶՈւ-երում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերը 02/20/2020   14:26 Փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ 02/20/2020   14:08 Իրենց ասած՝ խորը եւ համապարփակ 97 տոկոս բացահայտումները ինչ գրոշ արժեն ...սեւազգեստ մայրերը ավարտեցին բողոքի ակցիան 02/20/2020   14:01 Որևէ մեկը հետաքրքրություն չունի՝ որևէ բան թաքցնելու. Ալեն Սիմոնյան
02/19/2020   14:26 Քաղաքապետարանում չեն կարողանում կադրեր գտնել, վարչության պետի 10 հաստիք թափուր է 02/19/2020   14:43 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին. հարազատները պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին 02/20/2020   20:12 Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Նույնիսկ մասնավոր անձի վերաբերյալ նույնիսկ Դատալեքսում այդ ինֆորմացիան բաց է. Արա Ղազարյան 02/19/2020   18:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն է ասում՝ Վլադիմիր Գասպարյանին հրավիրում են հարցաքննության. Փաստաբան 02/19/2020   18:47 Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել 02/19/2020   21:04 Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. Մովսես գյուղից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դին 02/20/2020   12:09 Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտնի առանձնատներն ապօրինի շինություններ են. Փաշինյան 02/19/2020   19:18 Նոր իշխանությունների օրոք կոռուպցիոն դրսեւորումները շարունակվում են. բնապահպանության պաշտոնյան կաշառք է պահանջել՝ հանքարդյունաբերության արտոնագիր տալու համար 02/19/2020   18:44 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 02/19/2020   19:16 Քաղաքապետարանի պաշտոնանկությունները հանրաքվեի հետ կա՞պ ունեն 02/20/2020   17:26 Պետությանը պատճառված վնասի վերականգնումների վերաբերյալ դատախազությունը չունի պաշտոնական վիճակագրություն, իսկ Փաշինյանը պարբերաբար նույն թվերն է հրամցնում հասարակությանը 02/19/2020   09:55 Կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի առաջադրանքները. Ներդրողը հիասթափված է. «Փաստ» 02/19/2020   11:21 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին 02/19/2020   20:01 ԱԱԾ-ն բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք 02/20/2020   00:10 Մահու աստիճանի հոգնածություն. ՄԻԱՎ-ի առաջին ախտանիշները 02/20/2020   17:13 Հովիկ Աբրահամյանի ընտանիքը ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և մերժվել. Խոսնակ 02/20/2020   13:37 Բռնեք քննիչի բկից, փռեք ասֆալտին, թաթիկները կտրեք եւ ստիպեք, որ քննություն անի. զոհված զինվորի մայրը՝ Փաշինյանին 02/19/2020   15:23 Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից 02/19/2020   18:20 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը 02/19/2020   11:47 Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը ճանաչվել է մեղսունակ

Այս աշխարհը չի լինելու գործարանների երկիր, այն երիտասարդների աշխարհ է լինելու․ նախագահ Արմեն Սարգսյան 01/21/2020   21:21  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը:

Հայաստանի նախագահի հետ որպես բանախոս հանդես է եկել տնտեսագիտության նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը: Նա եղել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլիթոնի տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահը, Համաշխարհային բանկի ավագ փոխնախագահը և գլխավոր տնտեսագետը, մի շարք հետազոտությունների հեղինակ է։ Նրա վերջին գիրքը կոչվում է՝ «Անհավասարության գինը. ինչպես է այսօրվա բաժանված հասարակությունը վտանգում մեր ապագան»:

Հաշվի առնելով, որ համաժողովի՝ 2020-ի համաշխարհային ռիսկերի զեկույցում անհավասարությունը նշվում է որպես ռիսկի գլխավոր գործոն, քննարկվել է, թե ինչպես որոշում կայացնողները կարող են բարելավել հավասարակշռությունը ներքին քաղաքական առաջնահերթությունների ու գլոբալ տնտեսական իրավիճակի միջև։

Մինչ քննարկման մեկնարկը նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Ստիգլիցին իր կյանքում ունեցած դերակատարման համար, պարզաբանելով, որ 1996 թվականին որպես Հայաստանի վարչապետ պաշտոնավարելիս աղքատության հաղթահարման հարցում անհամաձայնություն է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։ «Աղքատության հաղթահարման ձևն ինձ համար՝ որպես վարչապետ, զարգացումն էր,- պատմել է նախագահ Սարգսյանը։- Համաշխարհային բանկի նախագահի հետ մենք եկանք ընդհանուր հայտարարի՝ Հայաստանը դարձնել ոչ թե աղքատության դեմ պայքարող երկիր, այլ զարգացնել այն։ Այդ «մարտում» ինձ քաջալերում էին գլոբալիզացիայի վերաբերյալ պրոֆեսոր Ստիգլիցի հոդվածները»։

Անդրադառնալով համաշխարհային ռիսկերին՝ նախագահ Սարգսյանը խոսել է դրանց քվանտային վարքագծի և քվանտային քաղաքականության հիմքերի մասին։ «Ես այդ տեսությունը ներկայացրել եմ 600 էջանոց գրքում, որը շուտով լույս կտեսնի,-ասել է Արմեն Սարգսյանը։ - Հասկանալու համար, թե որքան հեռու կգնա քո երկիրը, պետք է դիտարկել աշխարհի ներկայիս վիճակը։ Ես սրա մասին մտածում էի նախագահ դառնալուց առաջ։ Որպես քաղաքացի՝ ինձ զարմացնում էր համանմանությունը։ Դա պատկերացնելու համար պետք է 100 տարի հետ գնալ, երբ մենք գործ ունեինք բնական գիտությունների և ֆիզիկայի աշխարհի հետ, երբ գիտնականները կարողանում էին վերլուծել դասական երևույթները մինչև այն պահը, երբ նրանք բախվեցին գործընթացների, որոնք հնարավոր չէր բացատրել։ Դա մեծ իրարանցում առաջացրեց։ Այդ ժամանակ անհրաժեշտ էր փոխել երևույթների ընկալման տրամաբանությունը։ Ալբերտ Այնշտայնի, Վերներ Հայզենբերգի, Ռիչարդ Ֆեյնմանի նման տաղանդները փոխեցին ֆիզիկայի ընկալման փիլիսոփայությունը, այլ ոչ թե ստեղծեցին նոր բան։ Մեր շուրջը կատարվող մեծագույն հայտնագործություններում յուրաքանչյուրն իր մասնիկն ունի։ Ներկայիս սերունդն ապրում է երկու աշխարհներում՝ նյութական և վիրտուալ։ Մենք տարրական մասնիկներ ենք։

Հաջորդ կարևոր կետն այն է, որ բնակչության թիվն աճում է։ Երբ ես ուսումնասիրում եմ բնությունը, հասկանում եմ, որ այն դասական չէ, այլ՝ քվանտային։ Քվանտային օրենքներն են կարգավորում մարմինները։ Ես սկսեցի գիտակցել, որ մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք դառնում քվանտային, որ սա նախկին հասարակությունից միանգամայն տարբեր հասարակություն է։

Փոխվում է նաև ժողովրդավարությունը, քանի որ նորմալ ժողովրդավարական երկրներում դու քվեարկում ես քո խորհրդարանի, նախագահի օգտին հաջորդ հինգ տարիների համար, այնուհետև սպասում ես արդյունքներին, հարցերին և այլն։ Այժմ դու ամեն օր քվեարկում ես քո ֆեյսբուքյան էջում։ Մենք այսօր ապրում ենք միանգամայն տարբեր աշխարհում, որը քվանտային է և գնալով դառնում է ավելի բարդ, քանի որ չկան կարգավորումներ ոչ միայն այն իմաստով, որ մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում, այլ՝ չկան կարգավորումներ նաև սոցիալական հարթակում։

Ուստի, բարի գալուստ նոր աշխարհ, որը, ինչպես բնությունը, դասական չէ, այլ՝ քվանտային։ Եվ ես անձնապես ոգևորված եմ դրանից, քանի որ մենք ունենք գիտնականներ, ովքեր պետք է հասկանան՝ ինչպես է այդ քվանտային քաղաքականությունն աշխատում։ Եվ դա հիանալի խնդիր է, ուստի դրա բացահայտումը կլինի ձեռքբերում։

Աշխարհում շատ զարգացող երկրներ պարտքեր ունեն, որոնք պետք է վճարեն։ Ինչքան մեծ է պարտքը, այնքան շատ խնդիրներ են առաջանում: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Դու կարող ես վերաֆինանսավորել այն, կարող ես բանակցել, կարող ես խթանել քո տնտեսությունը, տնտեսական աճ ունենալ, բայց, միևնույն է, սահմանափակված ես որոշ պարտավորություններով: Բայց եկեք այս հարցը այլ տեսանկյունից դիտարկենք:

Ամենամեծ խնդիրներից մեկը, որն այսօր բոլորը քննարկում են, կապված է շրջակա միջավայրի հետ: Մեզանից յուրաքանչյուրը փոխկապակցված է ոչ միայն այն պարտքով, որը մենք ժառանգել ենք ԱՄՀ-ից կամ Համաշխարհային բանկից, այլ՝ նաև երկկողմ պարտքերով: Եկեք պատկերացնենք, որ կա մի մեծ երկիր, որը կարևորում է կլիմայական փոփոխությունները և համաձայն է ամեն տարի մեկ միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել կլիմայական փոփոխությունների բարելավման գործում. ծառեր է տնկում, արտադրությունն ավելի մաքուր է դարձնում և այլն: Եկեք նաև պատկերացնենք, որ կա ավելի փորք երկիր, որն ունի 5 հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի պարտք այս երկրին և պետք է ծառայություններ մատուցի նրան:

Պատկերացրեք նաև, որ կան երկու խելացի առաջնորդներ, որոնք համաձայնել են իրենց ջանքերը համատեղել և միջազգային հանրությանը համոզել են, որ ավելի փոքր երկրները այս պարտքի մի մասը կծախսեն իրենց երկիրն ավելի կանաչ դարձնելու վրա, հազարավոր, միլիոնավոր ծառեր կտնկեն և այդ վարկը կփոխանցեն ավելի մեծ երկրին, վերջինս էլ կկարողանա հաստատել, որ նրանք հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդրել «կանաչ պարտատոմսերում»: Գաղափարն այն է, թե ինչպես կկարողանանք Երկիր մոլորակն ավելի կանաչ և ավելի քիչ CO2-ով լցված դարձնել, թե ինչպես ազատվենք պարտքերից` ի նպաստ կլիմայի: Արդյունքում՝ ավելի փոքր երկիրն աշխարհի համար շատ օգտակար քայլ անելով ևս մեկ հնարավորություն կունենա վերցնել հինգ հարյուր միլիոն դոլար:

Մենք ապրում ենք անորոշ, անկանխատեսելի աշխարհում: Ես միշտ մտածել եմ, որ անորոշությունը հնարավորություն է ստեղծում: Հնարավորություններ են բացվում փոքր երկրների համար, քանի որ տեխնոլոգիական առումով մենք բոլորս սկսում ենք նույն մակարդակից: Հայաստանը փոքր երկիր է, որտեղ կան շատ գիտնականներ, ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, հիանալի կրթական համակարգեր ծրագրավորման ոլորտում։ Ամեն ինչ փոխվելու է, քանի որ ապագայում մեքենաշինության համար այլևս գործարաններ անհրաժեշտ չեն լինի: 5, 10, 15 տարի հետո, երբ դուք գնաք առևտրի կենտրոն, մինչև ձեր երեխայի համար սնունդ կգնեք, ձեր մեքենան պատրաստ կլինի: Ձեր մեքենան կունենա երեք հազար բաղադրիչ, այն կլինի էլեկտրական, որը ձեզ համար կպատրաստեն երկու ռոբոտ: Սա է իրականությունը:

Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացները կտրուկ կփոխվեն: Մենք այսօր աշխատում ենք գտնել մեծ շուկաներ, որտեղ աշխատուժն ավելի էժան է, իսկ ապագայում մեծ ընկերությունների առավելությունը կլինի այն, որ նրանք նոու հաու կունենան: Սա շատ կարևոր է, քանի որ աշխարհի ապագան մեծապես կախված է ստարտափերից։

Սակայն, ինչպե՞ս ես պատրաստվում նորարարություն անել, երբ արդյունաբերական ամբողջ տրամաբանությունը ասում է, որ դու պետք է գնաս համալսարան, դառնաս ինժեներ, հետո ավագ ինժեներ, վերջում՝ փոխնախագահ: Սա ստեղծում է մեկ այլ խնդիր, քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունի, բայց ես մտածում եմ Հայաստանում նավահանգիստ ստեղծել, Հայաստանը դարձնել միջազգային խոշոր «նավահանգիստ» համաշխարհային տեղեկատվության օվկիանոսում: Այստեղ մենք հանդիպում ենք այլ խնդիրների՝ տվյալների հետ կապված ռիսկեր, կարգավորումներ և այլն: Բայց եթե մենք գնում ենք ստարտափ ունենալու ուղղությամբ, ապա գաղափարն է դառնում ամենահզոր գործիքը: Իսկ ո՞րն է գաղափարը: Կարո՞ղ եք այն վաճառել, այն արժեք ունենալու՞ է, ապագայում կլինե՞ն արդյոք գաղափարների շուկաներ, կկարողանա՞նք դրանք կարգավորել:

Մենք մուտք ենք գործում նոր աշխարհ, և ես չեմ վախենում այդ փաստից: Կարծում եմ՝ այն արագությունը, որ մենք ունենալու ենք, կհանգեցնի նրան, որ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կլինի վերջինը, քանի որ այն շատ արագ տեղի կունենա: Չորրորդը, հինգերորդը, վեցերորդը կլինի մեր էվոլյուցիան, հեղափոխությունը, քանի որ մենք ապրելու ենք այս նոր աշխարհում և պետք է սկսենք ստանդարտներից դուրս մտածել:

Պետք է զուգահեռաբար զարգացնել բոլոր ոլորտները, պետք է զարգացնել զբոսաշրջությունը, մշակույթը, պետք է արտադրել և վաճառել ամեն ինչ։ Բայց այս ամենի հիմքում պետք է լինեն նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը: Այս ամենի լավ օրինակներ կան Աֆրիկայում ևս․ նայեք Ռուանդային, որտեղ էլեկտրոնային կառավարման համակարգը մեծ փոխություններ է բերել:

Ես շատ լավատես եմ: Այս աշխարհն ամբողջովին տարբեր է լինելու, այն չի լինելու գործարանների երկիր, այլ՝ երիտասարդների աշխարհ է լինելու»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:16 20/01/2020  |  ԼՐԱՀՈՍնախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի գործարարների հետ
20:51 14/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին նվիրված քննարկմանը
00:08 13/01/2020Արմեն Սարգսյանը պատմության առջև է պատասխանատվություն կրում. «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբ
21:53 08/01/2020Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
21:54 31/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱնհնար է հաջողության հասնել բարոյականության և մշակույթի անապատում. Նախագահ Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը
17:56 28/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը վիրահատական միջամտության է ենթարկվել
20:35 26/12/2019  |  ԼՐԱՀՈՍՊատահական նախագահը
20:28 24/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահի նստավայրում հյուրընկալվել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաները
22:51 19/12/2019  |  ԼՐԱՀՈՍ«Դուք մեր ժամանակի հերոսներն եք». Ամենայն Հայոց Կաթողիկոս Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում հյուրընկալեց ՀՀ նախագահին և վիրավորում ստացած զինվորներին
20:19 16/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանը նախագահ Սարգսյանին հավատարմագրեր է հանձնել (տեսանյութ)

Տեսանյութեր

02/20/2020   13:35 Գլուխներդ պատին եք տվել ձեր 97% բացահայտմամբ, դրա համար էսքան զոհ ունե՞նք. իրավապաշտպան

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]