Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:14 Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի. Փաշինյան 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը դրսեւորում է անգործություն. փաստաբաններ 01/21/2020   19:20  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբաններն այսօր չէին ներկայացել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, որի պատճառով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Փաստաբաններն իրենց այս քայլի պատճառների մասին գրավոր տեղեկացրել էին դատարանին, իսկ դիմումներն ավելի ուշ հրապարակվեցին նաեւ համացանցում։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբաններն արձանագրել են, որ դատական քննության ժամանակ պաշտպանական կողմի նկատմամբ դատավարության մյուս մասնակիցների, մասնավորապես՝ տուժող կողմից մշտապես դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, բազմիցս հնչել են վիրավորական արտահայտություններ։ Սակայն դատարանը երբևէ համարժեք միջոցներ չի ձեռնարկել նշված ելույթները կանխելու համար։

«Այո, պետք է ընդունել, որ դատարանի կողմից նման երևույթների առկայության դեպքում երբեմն կիրառվում է սանկցիա նկատողության տեսքով, սակայն դատարանին քաջ հայտնի է, որ սանկցիայի նշված տեսակն ունի կանխարգելիչ բնույթ և եթե դատավարության մասնակիցը, ում նկատմամբ կիրառվել է սանկցիա նկատողության տեսքով, շարունակում է խաթարել գործի քննության բնականոն ընթացքը, ապա օրենքը և առհասարակ իրավական ողջամտությունը պահանջում է, որպեսզի նրա նկատմամբ դատարանը կիրառի խիստ տեսակի սանկցիա, մինչդեռ դատարանը ոչ միայն պաշտպանական կողմի հասցեին բազմիցս հնչեցրած վիրավորանքներին պատշաճ արձագանք չի տվել, այլ շարունակական բնույթի պարագայում նույնիսկ չի տվել համարժեք գնահատական, այն է՝ չի կիրառել ավելի խիստ սանկցիաներ, ինչից կարելի է եզրահանգել, որ դատարանի համար կարծես թե ընդունելի նման երևույթները, այնինչ նման դրսևորումները առաջին հերթին հեղինակազրկում են հենց դատական համակարգը։Բացի այդ հարկ է նշել, որ  09.01.2020թ.  կայացած դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդներից մեկը սպանված հարազատ ունենալու հետ կապված հնչեցրել է նաև սպառնալիք և պետք է փաստել, որ դատարանը նշված սպառնալիքին որևէ ողջամիտ արձագանք չի տվել, ավելին՝ նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը արձանագրել է, որ ուսումնասիրվել է 09*.01.2020թ. կայացած դատական նիստի արձանագրությունը և իբրև չի հայտնաբերել որևէ արտահայտուևթյուն կամ սպառնալիք կապված սպանված հարազատ ունենալու հանգամանքի հետ, այն դեպքում երբ նման սպառնալիքը իրականում հնչել է»,- գրված է փաստաբանների դիմումում։

Բացի այդ ՝ փաստաբաններն արձանագրել են, որ նման երևույթների առկայության դեպքում դատարանը չի թույլատրում անգամ պաշտպանական  կողմին հանդես գալ հայտարարություններով, ինչն ակնհայտ է դարձնում, որ նման պայմաններում  պաշտպանական կողմը հայտնվում է անհավասար իրավիճակում և չի կարողանում լիարժեք իրացնել օրենսդրությամբ սահմանված իրավունքները և պարտականությունները, որոնցից մեկն է նաև մեղադրյալին կամ ամբաստանյալին պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալը։ Նշենք, որ դիմումի ներքո ստորագրել են Ա. Գևորգյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Վարդգես Գևորգյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարել է, որ գործի շրջանակներում բազմիցս բարձրաձայնվել է դատական քննության իրացման և դրան պաշտպանների մասնակցության, աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը, սակայն առ այսօր դեռևս շարունակվում են, այդ թվում՝ դատարանի թույլտվությամբ փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտները։

Փաստաբանները նշել են, որ ասվածի վկայությունն են դատարանի շենքից դուրս և դատարանի շենքում, դատական նիստերի դահլիճում փաստաբանների հանդեպ պարբերաբար հնչեցվող ատելության խոսքը, սպառնալիքները և վիրավորանքները, որոնց Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ոստիկանության, դատական կարգադրիչների և հատկապես դատարանի, չի արձագանքում կամ արձագանքման իմիտացիա է ստեղծում։

«Դատարանի անգործությունը դրսևորվում է նաև դատական նիստի ընթացքում պաշտպանների հանդեպ հնչող ատելության խոսքի նկատմամբ՝ յուրաքանչյուր դեպքում կամ անտեսելով միջադեպը կամ անհետևանք, ընդհանրական կոչեր հնչեցնելով դատավարության մասնակիրցներին ուղղված։ Ս.Թ. հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում դատարանը հերթական անգամ անհետևանք թողեց պաշտպանների հանդեպ հնչեցված արտահայտությունը, նույնիսկ այն բանից հետո, երբ պաշտպանության կողմը միջնորդեց կրկին լսել դատավարության մասնակցի խոսքը և գնահատական տալ։ Հատկանշական է, որ հաջորդ դատական նիստին նախագահող դատավորը հայտարարեց, որ դատական նիստից հետո սեփական նախաձեռնությամբ լսել է դատական նիստի ձայնային արձանագրությունը և  որևէ սպառնալիք չի տեսել։ Ասվածը փաստում է, որ դատարանը դատական նիստի ավարտից հետո միայն փորձել է անդրադառնալ բարձրացված խնդրին, չի լսել դատավարության մասնակիցների կարծիքը, չի հետաքրքրվել, թե ինչ է նկատի ունեցել անձը՝ հնչեցնելով այդպիսի արտահայտություն։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատական նիստի կարգին պատշաճ հետևելու փոխարեն՝ դատարանը կրկին սահմանափակվել է «միջադեպը» սահուն շրջանցելու ձևական գործողություններով»,- գրված է դիմումում։

Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումին, ապա պաշտպանները նշել են, որ դատարանը դատական նիստին այն հրապարակելիս ամբողջությամբ չի հրապարակել և առանձնացրել դիմումի այն հատվածը, որում պաշտպանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որ ապահովված չէ մրցակցության սկզբունքը և դատարանը գործողություններ չի իրականացնում պաշտպանների հանդեպ թույլ տրվող վիրավորական արտահայտությունները կանխելու համար, չիր ներկայացել դատական նիստին։ Մինչդեռ փասաբաններն նշել են, որ դիմումի ամբողջական օրինակը հասանելի է դարձել նաև մյուս պաշտպաններին և արձանագրվել է, որ դատարանը չի հրապարակել դիմումի մգեցված տառերով ներկայացված այն հայցադիմումը, թե ինչպիսին կլիներ ՀՀ գլխավոր դատախազության կամ դատարանի արձագանքը, եթե նույնաբովանդակ արտահայտություններ հնչեր իրենց հասցեին։

Փաստաբանները նշել են, որ այդպիսի ընտրողական վերաբերմունքը թույլ է տալիս պաշտպանության կողմից եզրահանգել, որ դատական նիստի ընթացքում հետագայում էլ թույլատրելի են լինելու պաշտպանության կողմի հասցեին հնչող վիրավորանքները և ատելության խոսքը, իսկ դատական նիստի կարգի պահպանումը դատարանը ակնկալելու է միայն պաշտպանության կողմից։

«Ուստի ակնկալում ենք, որ դատարանը կստեղծի պաշտպանության կողմի համար բավարար երաշխիքներ դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքի պահպանմամբ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար, հետայսու առանց խտրականության կապահովի դատական նիստի կարգը, ինչպես նաև գործողություններ կձեռնարկի դատարանի շենքում և բակում հասարակական կարգի պատշաճ պահպանման ուղղությամբ»,- ընդգծել են փաստաբանները։

Նշենք, որ դիմումի ներքո ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը, Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Ռուբեն Սահակյանը, Արամ Վարդևանյանը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:33 10/12/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության
18:44 25/11/2019  |  Քրեական խրոնիկոնՆարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը
14:41 21/11/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱննա Դանիբեկյանը գրավի միջնորդությունը մերժել է հղում կատարելով հակասահմանադրական ճանաչված նախադեպին. Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում
14:00 12/11/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին
19:22 14/10/2019  |  Քրեական խրոնիկոնՆարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին կալանավորելու որոշումները բողոքարկվել են
15:04 07/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդությունը պետք է մերժվի. Տիգրան Եգորյան
15:14 30/09/2019  |  Քրեական խրոնիկոնԵթե վարչապետը չշրջանառեր «վնգստացող դատավորներ» արտահայտությունը, Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը նույնպես դա չէին օգտագործի
23:29 29/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆարեկը և Սարգիսը դարձան քաղբանտարկյալ` փաստացի ազատությունից զրկվելու պահից. Ռուբեն Մելիքյան
20:56 29/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆարեկը և Սարգիսը այսօր չդարձան քաղբանտարկյալ, այլ երեկ՝ հենց փաստացի ազատությունից զրկվելու պահից
16:33 29/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆարեկ Մութաֆյանը կալանավորվեց. դատարանը բավարարել է միջնորդությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]