Թեմաներ
Երկուշաբթի 02 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/24/2020   12:23 Անկախ նրանից սահմանը կփակվի, թե ոչ, միևնույն է, դա վնասելու է հայ-իրանական տնտեսական հարաբերություններին 02/24/2020   12:12 Կենտրոնական բանկը ակտիվորեն տարադրամ է գնում, բայց տարադրամի պահուստները կրկին նվազել են 02/24/2020   12:05 Երկու շաբաթով կդադարեցվի Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը.Փաշինյան 02/24/2020   11:57 Կոթի գյուղի ուղղությամբ վաղ առավոտյան ինտենսիվ կրակոցները շարունակվել են 02/24/2020   11:42 Մի նկարի խորքային ողբերգությունը 02/24/2020   11:40 Գարեգին Բ-ն ընդունել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին 02/24/2020   11:34 45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինվորական կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ 02/24/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի ուղղությամբ. ունենք վիրավոր 02/24/2020   11:27 «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանը գրավով ազատ է արձակվել 02/24/2020   11:22 Հենաշարժողական խնդիրներ ունեցող շահառուներին սոցաշխատողները չեն տրամադրել պրոթեզաօրթոպեդիկ պարագաները. չարաշահումները տեղի են ունեցել 2019 թ. աշնանը 02/24/2020   11:16 Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են առաջին բուժօգնություն 02/24/2020   11:06 Միրոսլավ Լայչակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր 02/24/2020   11:01 Հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք. Գագիկ Սուրենյան 02/24/2020   10:54 Կարևոր հաղթանակ էր. Մխիթարյանը` Լեչչեի հետ խաղից հետո 02/24/2020   10:46 Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին 02/24/2020   10:42 Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք 02/24/2020   10:22 Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան 02/24/2020   10:14 «Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու». Աշոտյանը՝ իշխանություններին 02/24/2020   10:10 Բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին 02/24/2020   10:09 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ 02/24/2020   10:06 Վթար՝ Մխչյան-Դիտակ ճանապարհին. բախումից հետո «Նիվա»-ն շրջվել է. 7 վիրավորներից 2-ը փոքր երեխաներ են 02/24/2020   10:02 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ե 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/23/2020   22:39 Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ . կա տուժած 02/23/2020   22:26 Բրիտանիայում ֆուտբոլային դաշտի չափի կանեփ աճեցնող ֆերմա են հայտնաբերել 02/23/2020   21:57 Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք 02/23/2020   19:50 Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը 02/23/2020   19:25 ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ Հայաստանի Հանրապետության անունից հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները. Ավետիք Իշխանյան 02/23/2020   17:35 Armani-ի նորաձևության ցուցադրումը Միլանում կորոնավիրուսի պատճառով կանցկացվի առանց հանդիսատեսի 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/23/2020   16:21 Մահացել է կորոնավիրուսով բռնված զբոսանավի երրորդ ուղևորը 02/23/2020   15:49 Հնդկաստանում ՄիԳ-29Կ է ընկել 02/23/2020   15:21 Լոռու մարզի Սարալանջ գյուղում հայտնաբերվել է դի. ԱԻՆ 02/23/2020   15:16 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ 02/23/2020   14:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/23/2020   13:54 Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 02/23/2020   13:49 Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 97 մարդ է մահացել 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/23/2020   12:12 Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը.Արսեն Բաբայան 02/23/2020   11:13 Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի 02/23/2020   11:04 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին 02/23/2020   10:58 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/23/2020   10:47 Իրանի Իսլամական Հանրապետության Սալմաս քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ 02/23/2020   10:29 Իրան-Հայաստան սահմանի փակումը մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է. Էդմոն Մարուքյան 02/22/2020   23:26 «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել 02/22/2020   21:33 «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն 02/22/2020   20:01 ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake 02/22/2020   16:32 Աշոտյանի 4 հարցը Փաշինյանին 02/22/2020   16:11 Հայաստանի առողջապահության նախարարություն ի սկզբանե ուշացրեց սահմանային անցակետերում հսկողությունը. Գեւորգ Գրիգորյան 02/22/2020   15:47 Էջմիածնում նախկին ոստիկանը սպանել է իր տան գնորդին` կնոջ ու երեխաների աչքի առաջ
02/22/2020   15:47 Էջմիածնում նախկին ոստիկանը սպանել է իր տան գնորդին` կնոջ ու երեխաների աչքի առաջ 02/22/2020   16:11 Հայաստանի առողջապահության նախարարություն ի սկզբանե ուշացրեց սահմանային անցակետերում հսկողությունը. Գեւորգ Գրիգորյան 02/22/2020   21:33 «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/23/2020   11:13 Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/22/2020   14:57 Իրանում կհասկանան, եթե կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանի. Գոհար Իսկանդարյան 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/22/2020   15:27 Ո՛չ մարիխուանային 02/24/2020   10:22 Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Սուրենյան 02/22/2020   16:32 Աշոտյանի 4 հարցը Փաշինյանին 02/23/2020   10:29 Իրան-Հայաստան սահմանի փակումը մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է. Էդմոն Մարուքյան 02/22/2020   12:34 Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ունի խաղաղ եւ օրինական լուծում. դա հրապարակային բանակցությունն է, որի գերագույն դատավորը կլինի ինքը՝ համայն հայ ժողովուրդը. Չախալյան 02/23/2020   19:50 Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը 02/22/2020   12:56 Ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել ուժային խնդիրները. Քոչարյան 02/22/2020   14:27 Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում. ՀՔԾ 02/22/2020   13:23 Սա այն է, ինչ վաղուց քաղաքացիական հասարակությունը պահանջում էր. Դանիել Իոաննիսյան 02/23/2020   13:49 Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 97 մարդ է մահացել 02/23/2020   12:12 Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը.Արսեն Բաբայան 02/23/2020   13:54 Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի հրավերով այցելել է Քուվեյթի Պետություն 01/20/2020   14:27  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի գլխավոր տնօրեն, Ալ Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի հրավերով այցելել է Քուվեյթի Պետություն։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը:

Տիկին Նունե Սարգսյանի և շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա սեպտեմբերին, Երևանում: Այդ հանդիպման ընթացքում, հաշվի առնելով բազմաթիվ ընդհանրությունները, նրանք որոշել էին ամրապնդել կապերն ու համագործակցությունը, որը վերածվել է ջերմ բարեկամության (դրա վկայությունն է նաև այն, որ քուվեյթական կողմը հոգացել է հայկական պատվիրակության՝ այցի հետ կապված բոլոր ծախսերը)։ Հայաստանում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը այցելել էր մի շարք մշակութային հաստատություններ, ինչպես նաև հյուրընկալվել «Երևան իմ սեր» հիմնադրամում, ծանոթացել հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին: Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը, որը ճարտարապետական կոթողների պահպանության գործում զգալի փորձ ունի, հետաքրքրվել էր պատմական շենքերի վերականգնման գործում հիմնադրամի կատարած աշխատանքով ու ծրագրերով:

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկնոջ քուվեյթյան այցի օրակարգը ևս հագեցած է եղել կրթամշակութային ծրագրով։

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին հյուրընկալել է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը։ Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում նրանք նշել են, որ իրենց երկրներին ու ժողովուրդներին հարուստ անցյալից բացի միավորում են նաև վստահելի ներկան և խոստումնալից ապագան։ Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահն ասել է, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հայաստան, ինչպես նաև շատ տպավորված է այն ամենով, ինչին ծանոթացել է մշակութային հաստատություններ այցելության ընթացքում։

Շեյխ Նասեր Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահի կեցավայրում տեղի ունեցած հանդիպմանը տիկին Նունե Սարգսյանը շնորհակալությունն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Հայաստանի նախագահի տիկինն ասել է, որ մշակութային երկխոսությունը ժողովուրդների փոխըմբռնման լավագույն հարթակներից մեկն է, իսկ Հայաստանի և Քուվեյթի պարագայում այն շատ ամուր է և ընդգրկուն։ Զրուցակիցները քննարկել են Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի և Հայաստանի գիտամշակութային հաստատությունների համագործակցության հնարավորությունները, կարևորել փոխադարձ ցուցադրությունների կազմակերպումը, մասնավորապես հայկական մշակութային ժառանգության ներկայացումը Քուվեյթում և իսլամական մշակույթի ու արվեստի ներկայացումը Հայաստանում:

Քուվեյթի Պետություն այցի շրջանակում Նունե Սարգսյանն այցելել է շեյխուհի Հուսայի Ամրիկանի կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին ու դրանց պատմությանը։ Տիկին Սարգսյանը զրուցել է կենտրոնի աշխատակիցների և այնտեղ ներկա երեխաների հետ, վերջիններիս համար անգլերենով ընթերցել իր հեղինակած հեքիաթներից մեկը։

Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի ուղեկցությամբ Հայաստանի նախագահի տիկինն այցելել է «Յարմուկ» մշակութային կենտրոն, որտեղ դիտել է հանրահայտ Ալ Սաբահ հավաքածուի ցուցանմուշները։ Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը Ալ Սաբահ հավաքածուի համասեփականատերն է։ Տիկին Նունե Սարգսյանը և շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահը քննարկել են Ալ Սաբահ հավաքածուի նմուշները Երևանում ցուցադրելու հնարավորությունը։ Ալ Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական և մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ:

Քուվեյթի ազգային գրադարանում տիկին Նունե Սարգսյանը հանդիպում է ունեցել Մշակույթի, արվեստի ազգային խորհրդի տնօրեն Քամել Աբդուլ Ջալիլի հետ։ Նա եղել է նաև «Բեյթ Աբդալլահ» մանկական կենտրոն» հիվանդանոցում:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահի տիկինը հանդիպել է Քուվեյթի տեղեկատվության և երիտասարդության հարցերով նախարար Մոհամմեդ ալ Ջաբրիի հետ:

Քննարկվել են երկու բարեկամ երկրների միջև մշակութային կապերի սերտացմանը, գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները կարևորել են մշակութային տարբեր ձեռնարկների, փոխանակման ծրագրերի, մշակութային օրերի անցկացումը: Տիկին Սարգսյանն ասել է, որ մշակույթը ժողովուրդների և երկրների փոխըմբռնման, միմյանց մոտեցնելու յուրահատուկ լեզու է, որը հասկանալի և սրտամոտ է բոլորին: Նա հույս է հայտնել, որ իր այցելությունը ևս մի ազդակ կդառնա հայ-քուվեյթական կրթամշակութային հարաբերությունների սերտացման, համատեղ ծրագրերի իրականացման համար։ Տիկին Նունե Սարգսյանը նախարար Մոհամմեդ ալ Ջաբրիին հրավիրել է այցելել Հայաստան:

Հայաստանի նախագահի տիկինը այցելել է նաև Քուվեյթի հայկական ազգային վարժարան, ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել ուսուցիչների ու աշակերտների հետ։ Կրթօջախը Պարսից ծոցի և արաբական երկրների միակ ամենօրյա հայկական վարժարանն է:

Տնօրինության, սկաուտների, աշակերտության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթամշակութային, ազգային ինքնության պահպանության խնդիրներին։ Նշելով, որ վարժարանում իրոք թևածում է ազգային ոգին, տիկին Նունե Սարգսյանը բարձր է գնահատել վարժարանի նշանակությունը մեր լեզվի, հավատքի, հայապահպանության, հայեցի դաստիարակության գործում և շնորհակալություն հայտնել վարժարանի ուսուցչակազմին և աշակերտությանը՝ ազգային բարձր ինքնագիտակցության, ազգային արժեքներին հավատարմության համար։ Տիկին Սարգսյանը մաղթել է, որ մեր հայրենակիցները ամուր պահեն իրենց ազգային արմատները և կապը հայրենիքի հետ, հավատան իրենց ուժերին և վաղվա օրվան, շարունակեն նորանոր ձեռքբերումներ ունենալ:

Տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի հայ ազգային վարժարանին է նվիրել իր հեղինակած գրքերից։

Քուվեյթի Սուրբ Վարդանանց եկեղեցում տիկին Սարգսյանը մասնակցել է պատարագի, այնուհետև հանդիպել ազգային վարչության ներկայացուցիչների հետ։ Անդրադարձ է կատարվել ազգային, մարզական, մշակութային մարմինների գործունեությանն ու նրանց կարևոր ու անգնահատելի դերին հայապահպանության, Քուվեյթի հայ համայնքի համախմբման գործում։ Նշվել է, որ հայկական համայնքը ճանաչում և հարգանք է վայելում Քուվեյթում: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:29 23/12/2019Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին է փոխանցվել «Հայկական Փի Ար» ասոցիացիայի «Տարվա կին» մրցանակը
13:57 20/12/2019  |  ԼՐԱՀՈՍԵրեխաներն իմ փոքրիկ մուսաներն են․ լույս է տեսել ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի նոր մանկական գիրքը
10:43 19/11/2019  |  ԼՐԱՀՈՍԴուք մեծ գործ եք արել, դուք հայոց լեզուն փոխանցել եք փոքրիկներին․ Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Կատարում հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաներին
10:49 14/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը փոքրիկներին է ներկայացրել իր և թոռնուհու հեղինակած գիրքը
15:17 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մանկական գործերի թարգմանիչները պետք է հասկանան երեխաների լեզուն և նրանց հասցնեն իրենց պատգամը». Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Մատենադարանում մասնակցել է միջազգային գիտաժողովի
12:05 02/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Պարը լեզու է առանց խոսքերի». Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել պարարվեստի «Նաիրյան» համահայկական մրցանակաբաշխությանը
11:49 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահի տիկին Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը այցելել են Գաֆեսճյան արվեստի կենտրոն
19:02 12/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը մրցանակներ հանձնեց Պարարվեստի պետական քոլեջի լավագույն սաներին
12:56 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում. ՀՀ նախագահի թոռներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
12:42 02/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահի տիկինը բազմաթիվ խնդիրներ է տեսնում հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժն ապահովելու հետ կապված

Տեսանյութեր

02/22/2020   15:44 Պատվիրված սպանություն Շիրակում. մարդասպանը կին է

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]