Թեմաներ
Երեքշաբթի 02 / 18 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/17/2020   23:53 Թուրքիան Ասադին մեղադրել է 20 հազար անգամ զինադադարը խախտելու մեջ 02/17/2020   23:39 Գրենլանդիան ցանկացել է ջուր վաճառել հալչող սառցադաշտերից 02/17/2020   22:48 Կույսերի որս, սպանություններ և կողոպուտներ. Ինչպե՞ս էին գումար վաստակում Գոնսալես քույրերը 02/17/2020   22:11 Էս չե՞ք... նարեկ Մալյան 02/17/2020   20:28 Այս հանդիպումից հետո Ադրբեջանի համարձակությունը ռազմական քայլերի գնալու առումով շատ քիչ է լինելու. Ալեն Սիմոնյան 02/17/2020   19:48 Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը.Ռուբեն Մելիքյան 02/17/2020   19:38 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը 02/17/2020   19:32 Փաշինյանը մասնակցելու է «Այո»-ի քարոզարշավին 02/17/2020   19:29 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ 02/17/2020   19:23 28-ամյա աղջկա ծրարում թմրամիջոց է հայտնաբերվել․ նա կալանավորված է․ ոստիկանության բացահայտումը 02/17/2020   19:21 Հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան. մասնագետը՝ աղմկահարույց օրենքի կիրառման մասին 02/17/2020   19:10 Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել 02/17/2020   19:06 Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն ազատվում է պաշտոնից 02/17/2020   18:58 Փաստաբաններին փորձում են ճնշել և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես. Հայկ Ալումյան 02/17/2020   18:52 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից 02/17/2020   18:45 Միասին ապավեն լինենք մեր զինվորին, սպային, խաղաղություն պահպանենք մեր տանն ու հասարակության մեջ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը 02/17/2020   18:36 «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել 02/17/2020   18:26 Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ 02/17/2020   17:58 Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին 02/17/2020   17:53 Անվտանգության օր զորամասում 02/17/2020   17:48 Սերժի Վաչոյի նկատմամբ քրեական գործը կարճվել է. ապօրինի հարստանալու համար նա չի դատվի 02/17/2020   17:44 Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին գետնաբուք է 02/17/2020   17:39 ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել՝ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ 02/17/2020   17:34 «Իմ քայլի» նիստին ներկա է նաև վարչապետը 02/17/2020   17:16 Մարտի 1-ի գործի նյութերից որոշ փաստաթղթեր են անհետացել 02/17/2020   17:13 «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է հրավիրել 02/17/2020   17:12 Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն 02/17/2020   17:11 Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին 02/17/2020   16:49 ՔԿ-ն առերևույթ չարաշահումներ է հայտնաբերել Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում 02/17/2020   16:41 Կան նախաձեռնություններ, որոնք բաց թողնելու դեպքում մեր գլխին լուրջ մահակ են լինելու. Սեյրանյան 02/17/2020   16:37 Ոստիկանները բերման ենթարկվածի խուզարկությամբ լիրիկայի 100 դեղահաբ են հայտնաբերել 02/17/2020   16:27 Մենք այսօր գործ ունենք իշխանության կողմից խրախուսվող ատելության խոսքի հարածման հետ. Սամսոնյան 02/17/2020   15:44 ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը 02/17/2020   15:37 Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Նեպալի նախագահին 02/17/2020   15:26 Մինչ օրս հայկական կողմը չի պնդել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ադրբեջանագետ 02/17/2020   15:21 Այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից. Հարությունյան 02/17/2020   15:14 Գյուղապետի կինը աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է 2․700․000 դրամից ավելի աշխատավարձ 02/17/2020   15:03 Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն. Արայիկ Հարությունյան 02/17/2020   14:58 Մեր երկրում ուղեղ ունեցող մարդու փոխարեն ստեղծվում է արհեստական, համակարգչային մարդ՝ ղեկավարվող իշխանության կողմից. Գ.Մանուկյան 02/17/2020   14:51 «Կամք»-ը մանրամասնում է՝ ինչո՞ւ պետք է բոյկոտել հանրաքվեն 02/17/2020   14:36 Որքան էլ իրավապահ մարմիններին դուր չգա՝ մենք շարունակելու ենք մեր մասնագիտական գործունեությունը.Մանուկյան 02/17/2020   14:32 Փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, իսկ 20-ի ցերեկը՝ թույլ անձրեւ 02/17/2020   14:16 Լրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում 02/17/2020   13:57 Իշխանությունը պետք է դուրս գա ֆեյսբուքից և սկսի իրական կյանքով ապրել. Արմինե Օհանյան 02/17/2020   13:48 Բանակում մահվան դեպքերի մեղքը բարդվում է հասարակության վրա. նոր թեզ են գտել՝ արու զավակ ունեցող ցանկացած մարդ քրեական ենթամշակույթ կրող է. փաստաբան 02/17/2020   13:38 Արմավիր քաղաքից ահազանգում են օդն աղտոտող ձեռնարկության մասին․ ՀԲՃ 02/17/2020   13:36 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ 02/17/2020   13:32 «Էրեբունի Պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդուն տեղափոխել են հոգեբուժական կենտրոն 02/17/2020   13:26 «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար իրավաբանները կդիմեն ԿԸՀ 02/17/2020   13:23 Շուկաները կրկին անհանգիստ են
02/16/2020   16:33 Տեղեկացրեք ձեր շրջապատի մարդկանց այս ստահակների պիղծ գործերի մասին. Նարեկ Մալյան 02/16/2020   12:07 Լսեցի Փաշինյան – Ալիև հրապարակային «զրույցը». Ավետիք Իշխանյան 02/17/2020   22:11 Էս չե՞ք... նարեկ Մալյան 02/17/2020   11:00 Բացահայտվել է Արայիկ Հարությունյանի սուտը Ազգային ժողովում. ի՞նչ է այժմ լինելու 02/16/2020   16:41 Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից. Արթուր Ղազինյան 02/17/2020   22:48 Կույսերի որս, սպանություններ և կողոպուտներ. Ինչպե՞ս էին գումար վաստակում Գոնսալես քույրերը 02/17/2020   17:48 Սերժի Վաչոյի նկատմամբ քրեական գործը կարճվել է. ապօրինի հարստանալու համար նա չի դատվի 02/16/2020   15:48 Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Shamshyan.com 02/17/2020   17:39 ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել՝ Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ 02/17/2020   18:36 «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել 02/16/2020   15:21 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 02/17/2020   13:26 «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար իրավաբանները կդիմեն ԿԸՀ 02/16/2020   19:39 «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը 02/16/2020   12:53 Ունենալ կիրառելի ու միջազգային հանրության համար հասկանալի փաստարկների էն զինանոցը որն ունի հայկական կողմը ու արդյունքում մնալ ցեղասպանություն արած ազգի համբավով... Դանիել Իոաննիսյան 02/17/2020   11:52 Քրեակատարողական ծառայողները ժամանակակից հանդերձանքով նորովի են ներկայանում հանրությանը 02/16/2020   11:14 Վարչապետ Փաշինյանը հրապարակել է Մյունխենյան սկզբունքները 02/16/2020   19:21 Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը. Լեւոն Քոչարյան 02/17/2020   12:20 Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է 02/17/2020   17:16 Մարտի 1-ի գործի նյութերից որոշ փաստաթղթեր են անհետացել 02/17/2020   19:21 Հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան. մասնագետը՝ աղմկահարույց օրենքի կիրառման մասին

Սա պետության քայքայման` ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում. Ստեփան Դանիելյան 01/18/2020   19:28  |  Հարցազրույց

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի եւ դրան հաջորդած հանրային քննարկումների վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

-Պարոն Դանիելյան, երեկ ողբերգական դեպք տեղի ունեցավ, որին, ինչպես եւ սպասելի էր, անմիջապես հաջորդեցին տարաբնույթ քննարկումներ, իսկ այդ քննարկումները, ցավալի իրողություն ի ցույց դրեցին՝ երիտասարդ մարդու մահն անգամ ատելության մթնոլորտում ապրող հասարակությանը չսթափեցրեց։

-Ատելությունը, պատժելը այս իշխանության ռեսուրսն է։ Ցանկացած  իշխանություն պետք է հիմնավորի իր՝ իշխելու իրավունքը, պետք է իր բանաձեւն ունենա։  Կան գաղափարախոսական երկրներ, ինչպիսին խորհրդային Սովետական Միությունն էր, ինչպիսին  Իրանն է կամ այլ երկրներ, որոնք  իշխելու իրավունքի համար դնում են իրենց գաղափարական հիմքը, որպեսզի իշխելու իրավունք ունենա եւ հանրության համար դա լինի հասկանալի։ Գործող իշխանությունը որեւէ գաղափարախոսական հիմնավորում չունի իր իշխելու իրավունքը հաստատելու եւ հասկանալի  լինելու համար, ուստի նրա իշխելու իրավունքի հիմնական բանաձեւը պատժելն է,  իսկ դրա համար շատ կարեւոր է ատելության մթնոլորտը։ Այսինքն, պոզիտիվ  գաղափար չկա։ Ատելության մթնոլորտը միշտ  իշխանությունը ավելի է սրում , որպեսզի ամրապնդի կամ երկարաձգի իր իշխանությունը եւ բնականաբար, հանրության մի զգալի հատված  դրանով վարակվում է ու գործը հասել է այնտեղ, որ նույնիսկ մահերը մարդկանց մեծ  բավականություն են պատճառում, իսկ  երբ եղել է մահ, որի  պատճառը դեռեւս  ոչ ոքի համար հասկանալի չէ, յուրաքանչյուրն, ըստ իր ճաշակի, ըստ իր շահերի փորձում է  ուղղորդել դա, դիվիդենտներ շահել , այսինքն, մարդը, մարդու կյանքը, մարդկային հարաբերությունները մեր հասարակության համար  արդեն դառնում են խորթ։

-Երեւույթը , իհարկե, մտահոգիչ է, բայց չե՞ք կարծում, որ այն  առավել վտանգավոր է այն տեսանկյունից, որ  խոսքը սովորական քաղաքացու մասին չէ, դեպքը տեղի է ունեցել  ԱԱԾ նախկին տնօրենի հետ  եւ մարդու մահվան շահարկումը նրա զբաղեցրած պաշտոնով է պայմանավորված։

- Մենք պետք է  ուշադրություն դարձնենք, որ որոշակի իշխանամերձ շրջանակներ, ընդհանրապես, ատելություն են տարածում պետական ինստիտուտների հանդեպ։ Միշտ կարելի է քննադատել, հատկապես ուժային կառույցներին,  միշտ կարելի է առաջարկություններ անել նրանց գործունեությունը կատարելագործելու համար, սակայն պետական ինստիտուտների դեմ քարոզչությունը, ելույթները՝ ոչնչացնել, ցրել, փակել, բաժանել,  մաքրել ոստիկանությունը, ԱԱԾ-ն , երբ մենք լսում ենք, որ բանակի բոլոր բարձրաստիճան  զինվորականները հանցագործներ են, կոռուպցիոներներ են եւ այլն , մեզ մտահոգելու տեղիք  է տալիս՝ արդյո՞ք դա պատահական է, թե  այլ ծրագրեր կան, որոնք ուղղորդվում են դրսից, չեմ զարմանա, նաեւ՝ ոչ ուղղակի կերպով նաեւ մեր թշնամի երկրի կողմից։ Այս մտահոգությունները շարունակական բնույթ են կրում եւ դրա հետեւանքն է, որ րոպեներ անց լուրը տարածվելուց հետո, որ մարդը մահացել է, արդեն մենք լսում ենք ինչ-որ հայտարարություններ, որ գիտեին, զգուշացրել են, որ մյուսներին նույնպես սպանելու են եւ այլն։ Եվ դա անում են որոշակի պաշտոններ զբաղեցնող անձինք կամ  իշխանամերձ շրջանակներ։ Ես  չեմ հասկանում, թե սա ինչպես է կարելի գնահատել, սա պետության քայքայման ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում։

-Ձեր հիշատակած հայտարարությունների առնչությամբ իրավապահներն արդյո՞ք անելիք չունեն, փաստորեն, ըստ  էության, խոսվում է նախազգուշացման մասին եւ տեղի ունեցածի սլաքներն ուղղվում են «սեւերին»։

-Եթե մենք ապրեինք օրինական երկրում, բնականաբար, ուժային կառույցները միանգամից այդ հայտարարությունների հետ կապված գործեր կհարուցեին, բայց քանի որ մենք տեսնում ենք, որ  նախ, ուժային կառույցներն իրենք կաշկանդված են, երկրորդ, իրենք ինքնուրույն չեն եւ իրենց քայլերի համար իշխանության պատվերին կամ թույլատրությանն են սպասում,  ես չեմ կարծում, որ առանց հրահանգի նման քրեական գործեր կհարուցվեն։

-Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը, փաստորեն, երրորդն է ուժային կառույցների  նախկին ղեկավարների շրջանում եւ այս հանգամանքը հանրային գիտակցության մեջ խորհրդավոր մահերի ընկալում է ձեւավորվում։ Սա ինքնին վտանգավոր չէ՞։

-Նախ, այս առումով հանրությունը չի հասկանում մի պարզ բան՝ «նախկին իշխանություն» բառը չի կարելի օգտագործել ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ, այսինքն,  նախկին եւ ներկա իշխանություն կարող է լինել քաղաքական ղեկավարությունը՝ իշխող քաղաքական ուժի անդամները, իսկ  իրավապահ համակարգի ներկայացուցիչները պետական  ծառայողներ են եւ այդ մարդկանց նկատմամբ չի  կարելի օգտագործել «նախկին եւ ներկա իշխանություն» արտահայտությունը, նրանք ապաքաղաքական կառույցներ են եւ  նրանց ղեկավարները կուսակցական մարդիկ չեն ու չեն կարող լինել նախկին, նրանք պետության կարեւոր ֆունկցիա իրականացնող մարդիկ են։ Քանի որ այդ պարզ բանը մեր հանրությանը չի բացատրվում, այլ հակառակն է բացատրվում  իշխանության կողմից, դրա համար Հայաստանում այս աննորմալ մթնոլորտն է։  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:52 18/01/2020  |  Քրեական խրոնիկոնԳ. Կուտոյանի խնդրանքով կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի սեղանին. ՔԿ
15:19 18/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազը ցավակցական խոսք է հղել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
14:29 18/01/2020  |  Քրեական խրոնիկոնՀրայր Թովմասյանի նկարի տակ անպարկեշտ մեկնաբանություն գրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն
13:34 18/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանի եւ ԱԱԾ անձնակազմի ցավակցականը Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
12:46 18/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ես որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական եւ սպառիչ բացահայտմանը». «Հրապարակ»
10:51 18/01/2020  |  ՄամուլՍերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ»
10:45 18/01/2020  |  Մամուլ«Այնքան ընկճված էր». Սերժ Սարգսյանը ծանր է տարել Կուտոյանի մահը. «Հրապարակ»
10:14 18/01/2020  |  ՄամուլՀերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում. «168 ժամ»
19:48 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴաժան ու մահաբեր 90-ականները վերադարձել են …
18:54 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով

Տեսանյութեր

02/17/2020   20:08 Սերժի Վաչոն չի դատվի ապօրինի հարստանալու համար, գործը կարճվել է

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]