Թեմաներ
Չորեքշաբթի 09 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/30/2020   00:40 Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության լայնածավալ ակտիվացում է տեսնում 09/30/2020   00:22 Արմեն Գրիգորյանը այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ 09/30/2020   00:10 ՄԻԵԴ-ն Հայաստանի դիմումի հիման վրա որոշել է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ 09/29/2020   23:51 Վրաստանի հայերը փակել են վրաց-թուրքական սահմանը 09/29/2020   23:40 Ցանկացած հարձակման ժամանակ մերոնք ջախջախում ու ջարդուփշուր են անում թշնամուն. Տիգրան Ավինյան 09/29/2020   23:29 Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում ՝ ունենալով հստակ խնդիր 09/29/2020   22:58 Թուրքական ֆիզիկական միջամտության դեպքում մեզ ոչինչ չի մնա, քան դեմ առ դեմ պայքարել թշնամու դեմ. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC Newshour-ին 09/29/2020   22:43 Պատերազմի սկսվելուց ի վեր թշնամին կորցրել է 790 զինծառայող, հակառակորդի բոլոր ստորաբաժանումներում կա 1900 վիրավոր․ Հովհաննիսյան 09/29/2020   22:39 Մի շարք երգիչներ շտապել Արցախ՝ զենքով ու երգով թշնամու ագրեսիայի դեմ կռվելու համար 09/29/2020   22:26 Տարհանված բնակչությունը տեղավորվել է ԱՀ այլ շրջաններում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը․Մարտիրոսյան 09/29/2020   22:11 ՊԲ-ն խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը 09/29/2020   22:08 Թուրքական F-16 կործանիչներ նկատվել են նաև Արցախի օդային տարածքում․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ 09/29/2020   22:03 Հաղթանակը մերն է լինելու, որդի Ալիևը զղջալու է ոչ միայն հոր արած սխալների համար. ԱՀ նախագահ 09/29/2020   21:47 ՊԲ տարբեր ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ 09/29/2020   21:37 Գլենդելում դրամահավաք են սկսել, իսկ Կանադայում ստորագրահավաք է կազմակերպվել 09/29/2020   21:26 Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը. Փաշինյան 09/29/2020   21:17 Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել շարունակվող մարտական գործողությունների կապակցությամբ 09/29/2020   21:07 Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները ոտնձգություն են իրականացնում Հայաստանի և Արցախի նկատմամբ. Փաշինյան 09/29/2020   21:06 Եվ այդ Էրդողանին ասեք, որ նա իսկապես ոչխար է․Ախալցխայում հավաքվել են հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ 09/29/2020   20:56 Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենի հողին ոչ միայն մեր մարտական ոգու ու ազգային արժեքների, այլ նաև մեր խորը հավատքի շնորհիվ. Արցախի նախագահ 09/29/2020   20:44 Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը Secolo d’Italia-ին 09/29/2020   20:32 Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում 09/29/2020   20:26 Գերազանց օպերացիա. ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան 09/29/2020   20:21 ԱՀ նախագահը ստորագրել է պարգևատրումների մասին հրամանագրեր 09/29/2020   20:09 Կամավորների անձնվեր աշխատանքը շարունակվում է. ԱՆ 09/29/2020   20:06 Գերմանիան ու Թուրքիան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը 09/29/2020   20:04 Հայաստանը ՀԱՊԿ-ին դեռ չի դիմել. Վարդան Տողանյան 09/29/2020   19:58 Թշնամին պատրաստ է ցանկացած ստորության, պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի. Կարեն Վրթանեսյան 09/29/2020   19:55 Ադրբեջանցիները կենդանի վահան են դարձրել իրենց իսկ քաղաքացիներին.ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել 09/29/2020   19:49 Կա վեճերի միայն մեկ լուծում, դա երկխոսությունն է. ՀՀ նախագահ 09/29/2020   19:45 «Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի պատմության դասագրքեր․ Հովհաննիսյան 09/29/2020   19:32 Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենի հողին. Արայիկ Հարությունյան 09/29/2020   19:30 Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 09/29/2020   19:27 Մենք ռազմական դրության պայմաններում ենք, և ցանկացած հուզական քայլ հակառակորդի կողմից կարող է օգտագործվել սադրանքներ ու ապատեղեկատվություն կազմակերպելու համար. ՀՀ ոստիկանություն 09/29/2020   19:23 Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան. Նիկոլ Փաշինյան 09/29/2020   19:15 Զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են. ՊԲ 09/29/2020   19:13 «Եթե Թուրքիան գնա այդ քայլին և հարձակվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ՌԴ-ն անպայմանորեն կմտնի խաղի մեջ». դիվանագետ 09/29/2020   19:13 Նիկոլ Փաշինյանը չեղարկել է ՌԴ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը 09/29/2020   19:01 Չեմ բացառում, որ կուլիսային խոսակցությունների ժամանակ Թուրքիայի հետ այլկերպ կխոսեն, բայց հանրային դաշտում Թուրքիային ոչ մեկ այսօր չի կարող քննադատել. միջազգայնագետ 09/29/2020   18:58 Կարմիր Խաչն Արցախին տրամադրել է անհետաձգելի բուժօգնության պարագաներ․ Գնահատում է կարիքների ծավալը․ Զառա Ամատունի 09/29/2020   18:35 Չենք խնդրելու զինադադար, պետք է պարտադրենք, եթե խնդրենք՝ լինելու է Հայաստանի վախճանը․ Արայիկ Հարությունյան 09/29/2020   18:33 Ամենայն հավանականության ցանկացել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   18:25 ԱԻ նախարարն այցելել է Արցախ 09/29/2020   18:20 Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին 09/29/2020   17:59 ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը․ Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է 09/29/2020   17:53 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել 09/29/2020   17:49 Հարգելի՛ Միավորված ազգերի կազմակերպություն, էս դուք լո՞ւրջ եք ասում. Նաիրա Զոհրաբյան 09/29/2020   17:41 Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   17:38 Հաղթանակը մերն է լինելու. Միքայել Հարությունյանը վերահաստատել է՝ Արցախ մեկնելու մտադրությունը 09/29/2020   17:35 Ժամ առաջ ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան. Տիգրան Ուրիխանյան
09/28/2020   13:24 Սա 2016 թվականի ապրիլը չէ, այստեղ թշնամին իր առաջ այլ ռազմական խնդիրներ է դրել, պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արկադի Տեր-Թադևոսյան 09/29/2020   15:15 Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ. Wargonzo 09/28/2020   21:52 Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակն է վերջ դնել՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զավթմանը» 09/29/2020   13:30 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ 09/29/2020   19:13 «Եթե Թուրքիան գնա այդ քայլին և հարձակվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ՌԴ-ն անպայմանորեն կմտնի խաղի մեջ». դիվանագետ 09/28/2020   17:38 Պետք է պաշտպանվել, ջախջախել հակառակորդին, պաշտպանել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը. Նորատ Տեր-Գրիգորյանց 09/29/2020   10:20 Արցախցի գեներալները ռազմի դաշտում են. «Հրապարակ» 09/28/2020   15:05 Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել է 28 զինծառայող 09/29/2020   13:03 Ադրբեջանն ագրեսիայի փորձ է կատարել Վարդենիսի ուղղությամբ. ունենք զոհ 09/29/2020   11:55 Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել․Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   16:38 Զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ. ՊՆ 09/29/2020   20:26 Գերազանց օպերացիա. ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան 09/29/2020   17:59 ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը․ Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է 09/28/2020   17:43 Ինչ-որ ուժեր ուզում են Թուրքիայի մասնակցությունը բալանսավորել Ռուսաստանի մասնակցությամբ 09/30/2020   00:40 Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության լայնածավալ ակտիվացում է տեսնում 09/28/2020   16:55 Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ) Tert. am 09/29/2020   20:32 Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում 09/29/2020   22:11 ՊԲ-ն խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը 09/28/2020   10:32 Ադրբեջանական կողմը հայտնում է գեներալ Մայիս Բարխուդարովի վիրավորվելու և գերի ընկնելու մասին 09/29/2020   23:29 Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում ՝ ունենալով հստակ խնդիր

Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում. «168 ժամ» 01/18/2020   10:14  |  Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ 39-ամյա Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս լուրը ժամը 15:00-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակը՝ ֆեյսբուքյան իր էջի միջոցով՝ հետևյալ բովանդակությամբ. «Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ»: Այդքանը:

Մինչև երեկոյան ժամը 21:30-ը Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում ԱԱԾ նախկին պետի ողբերգական մահվան մասին որևէ տեղեկություն այդպես էլ չտեղադրվեց: Ոստիկանությունից և ԱԱԾ-ից ընդհանրապես որևէ տեղեկություն չփոխանցվեց հանրությանը, որը լուրից ցնցված՝ փորձում էր տեղեկություններ ստանալ դեպքի վայրում գտնվող լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումներից: Շրջանառության մեջ հայտնվեցին տարբեր վարկածներ՝ սպանություն, ինքնասպանություն:

Միայն ժամեր անց ՔԿ Հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ, երբ եկել են դեպքի վայր, այնտեղ եղել են Գ. Կուտոյանի կինն ու հայրը: Նա տեղեկացրեց, որ տեղանքն ամբողջությամբ կահավորված է տեսախցիկներով, և իրենք աշխատում են, որպեսզի այդ ինֆորմացիան չկորչի, ապացույց չկորցնեն: Այլ հարցերի պատասխան նա չուներ, իսկ արդեն երեկոյան լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև GLOCK ավստրիական տեսակի ատրճանակ:

«Տեղում պարզել ենք, օրինական պարգևատրման կարգով ստացած իր զենքն է եղել՝ Վրաստանի անվտանգության ծառայության կողմից տրված: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ այն սենյակում, 40-ից ավելի պարկուճներ, որտեղ դին հայտնաբերվել է, պատերին կան վնասվածքներ»,- ասել է Ա. Մելիքյանը՝ հավելելով, որ դեպքի վայրում բոլոր գործողությունները կատարվել են Գ. Կուտոյանի կնոջ և հոր ներկայությամբ, բացի մասնագետներից ու քննիչներից, զննությանն այլ մարդ ներկա չի եղել: Նրա փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար: Արարքի համար օրենքով սահմանված է ազատազրկում` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվել է այս պահին եղած տվյալների հիման վրա, բայց առաջ են քաշվելու այլ վարկածներ, և հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի այլ հոդվածի հատկանիշներով: Այդ ամենը կպարզվի փորձաքննության ու նախատեսված այլ քննչական գործողությունների արդյունքում:

Հարցին, թե արդյո՞ք սենյակում եղած 40-ից ավելի պարկուճները արձակվել են այնտեղ հայտնաբերված GLOCK տեսակի ատրճանակից, ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետը չի կարողացել հստակ պատասխանել՝ ասելով, թե դա ցույց կտա ձգաբանական փորձաքննությունը: ՔԿ-ից նաև հստակ չպատասխանեցին մամուլում շրջանառվող լուրերին, թե Գեորգի Կուտոյանի դիակի կողքին հայտնաբերվել է  դատարկ կոնյակի շիշ: «Փորձաքննությամբ կպարզենք՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա՞, թե՞ ոչ»,- ասել է Արթուր Մելիքյանը: Ըստ Մելիքյանի՝ Կուտոյանի դիմածնոտային հատվածում արտաքին զննությամբ հրազենային վնասվածքի նման վիրավորում չի հայտնաբերվել: Արտաքին զննությամբ  հրազենային մեկ նման վնասվածք է հայտնաբերվել քունքի շրջանում:

Երեկ այս աղմկահարույց դեպքի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ խոսք չգրեց ֆեյսբուքյան իր էջում, չեղավ նաև ցավակցական որևէ հաղորդագրություն: Երեկ մինչև ուշ երեկո Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը՝  «Էսօրվա ձյունը շնորհավորեցի»-ն էր՝ ձնագնդիի տեսանյութով, ուրիշ ոչինչ: Իսկ աշխատանքային այցով կրկին արտերկրում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցությունը տարածվեց ժամը 20:50-ին. «Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա պետական գործիչ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան մասին: Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը»:

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 24-ին Բջնիի իր առանձնատանը՝ կրկին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին:

Նշենք, որ երեկ իր ցավակցությունն է հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում պաշտոնավարման վերջին շրջանում ԱԱԾ պետը եղել է Գ. Կուտոյանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 18.01.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:48 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴաժան ու մահաբեր 90-ականները վերադարձել են …
18:54 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով
18:51 17/01/2020  |  ՄեկնաբանությունՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցություն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
18:32 17/01/2020  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական արտադրության GLOCK տեսակի ատրճանակ. հրազենային վնասվածքն էլ եղել է ծնոտի մասում. shamshyan.com
17:45 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍա արդեն երկրորդ դեպքն է, երբ սպանվում է ԱԱԾ նախկին ղեկավար. Գ.Համբարյան
17:24 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյանն այցելել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր. 168.am
17:24 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ». Զարուհի Բաթոյան
17:20 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանը դեպքի վայր է գնացել
16:52 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. Մելիքյան
16:49 17/01/2020  |  ԼՐԱՀՈՍՄարիուս Յուզբաշյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, Գեորգի Կուտոյանը՝ «Նոր Հայաստանում»

Արխիվ

[]